Սուրեն Ասատրյանը Արտաշատի ավագանի է ընտրվել ձայների զգալի առավելությամբ
ՔաղաքականԱրարատի մարզի Արտաշատ համայնքի ավագանու 15 տեղի համար, արտահերթ ընտրություններին մասնակցության հայտ էր ներկայացրել 48 թեկնածու: Այսինքն, սպասվում էր, Արտաշատում պայքարը բավական մրցակցային պետք է լիներ, ինչն այդպես էլ եղավ: Ըտրության մասնակցության ցուցանիշտ վերջին տվյալներով Արտաշատում հասավ 42,56 %-ի, ինչն աննախադեպ բարձր ցուցանիշ է համարվում:
Նշենք, որ ավագանու թեկնածուներից Սուրեն Ասատրյանն ամենաշատ ձայներ հավաքած թեկնածուն է: Նրա օգտին քվեարկել է 712 ընտրող:
Երկրոդ ամենաշատ ձայներ հավաքած թեկնածուն Ալբերտ Դերմոյանն է՝ 521 ձայնով, իսկ ամենաշատ ձայներ հավաքած երրորդ թեկնածուն՝ 435 ձայնով Արթուր Գալստյանն է:
Ընտրությունների ժամանակ ամենաքիչ ձայներ ստացել է ավագանու թեկնածու Հունան Բաղդասարյանը: Նրա օգտին քվերակել է 19 ընտրող:
Հաջորդ ամենաքիչ ձայները հավաքած թեկնածուն Թինա Մարգարյանն է, ում օգտին ձայն է տվել ընդամենը 31 ընտրող, իսկ Քաջիկ Ավետիսյանը ստացել է 42 ձայն:
Այսպիսով, ըստ նախնական արդյունքների կարող ենք արձանագրել, որ Արտաշատի ավագանու արտահերթ ընտրություններին գրանցված արդյունքներով առաջատարը Սուրեն Ասատրյանն է, որը մյուս՝ ամենաշատ ձայներ հավաքած թեկնածուից զգալիորեն առաջ է՝ 191 ձայնով: