Associated Press-ը գրում է, որ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի` Հարավային Կորեա կատարելիք այցի նախաշեմին, ով առաջին Պապն է, որ վերջին քսանհինգ տարիների ընթացքում այցելել էր Կորեական թերակղզի, Հյուսիսային Կորեան որոշել է հիշեցնել իր մասին օդ արձակելոց փոքր հեռահարության հրթիռ մոտ մեկ ժամ առաջ Կաթոլիկ Հովվապետի Սեուլ ժամանումից: Հարավային Կորեայի պաշտպանական գերատեսչության ունեցած տվյալների համաձայն հրթիռն արձակվել է Վոնսան քաղաքաիռազմածովային բազայից, որը գտնվում է ԿԺԴՀ-ի հյուսիս-արևելքում: Հրթիռները օդ են աբրձրացել, անցել երկու հարյուր քսան կիլոմետր և սուզվել բաց ծովում Կորեական թերակղզու արևյելյան մասում: Վերջին հրթիռը արձակվել է երեսունհինգ րոպե առաջ Ֆրանցիսկոս Պապի ինքնաթիռի ժամանումից: Ավելի վաղ արդեն Հյուսիսային Կորեան մերժել էր Պապի` Հյուսիսային Կորեա այցը և այնտեղ խաղաղության մեսսա անցկացնելու առաջարկը