ՀՀ արդարադատության նախարարության դատաբժիշկ-փորձագետ Ս. Հայրապետյանը ձերբակալվել է ապօրինի գործողության համար կաշառք ստանալու համար:
ՀՀ զորամասերից մեկում զինծառայողների միջև տեղի ունեցած վիճաբանության փաստով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ ԱՆ ԴԲԳԳԿ-ի դատաբժիշկ-փորձագետ Ս. Հայրապետյանը դատաբժշկական փորձաքննության իր եզրակացությունում մարմնական վնասվածքի ծանրության աստիճանը մեղմ նշելու համար, որպես կաշառք, պահանջել և ստացել է 150.000 ՀՀ դրամ գումար:
Քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա` պաշտոնատար անձի կողմից կաշառք տվող անձի օգտին ակնհայտ ապօրինի գործողության համար կաշառք՝ 150.000 ՀՀ դրամ գումար ստանալու համար, ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության կատարման կասկածանքով ՀՀ ԱՆ ԴԲԳԳԿ-ի դատաբժիշկ-փորձագետ Ս. Հայրապետյանը Զինվորական դատախազի տեղակալի ցուցումով ձերբակալվել է: