Երևան, 27.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Այս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան Աբրահամյան Արդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ» 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Փաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ» Կորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ» «Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ»


Պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը իջավ որոշ նախկինների մակարդակին

ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, կարծես չի էլ հասկանում, որ իրականում ոչ թե ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանին է վիրավորել, այլ մի ողջ ազգի, քանի որ այսօր շատ ընտանիքներ կան, որտեղ մեծացող երեխաները միակողմանի ծնողազուրկ են:

Այսինքն՝ այդ արտահայտությունը ոչ թե վիրավորել է մեկ անձի կամ քաղաքական գործչի, այլ բազմահազար մեր հայրենակիցների, որոնք, իրենց կամքից անկախ, ստիպված են եղել ոչ լիարժեք ընտանիքներում մեծանալ:

Ինչ վերաբերում է քաղաքական գործիչ Արփինե Հովհաննիսյանի՝ Քոչարյանի անունը որպես օրինակ հնչեցնելուց վիրավորվելուն, ապա այստեղ ևս կա սահման, որից ներքև, որևէ մեկը, առավել ևս քաղաքական գործիչը իրավունք չուներ իջնելու: Ի դեպ, դա վերաբերում է ոչ միայն ԶԼՄ-ների հետ շփվելուն, այլև խնջույքի սեղանների ու գինովցած լինելու ժամանակ ինչ-ինչ մտքեր արտաբերելուն:

Անհայտ ծնող ունենալը դատավճիռ չի կարող լինել որևէ մեկի համար, իսկ այդ հանգամանքից օգտվելը, պատեհ ու անպատեհ այդ մասին օդ նետելը, խոսում է սեփական խոսքի չափն ու արժեքը չիմանալու մասին: Յուրաքանչյուր անձ՝ առավել ևս հասարակական-քաղաքական գործիչ, հասարակական վարքագծի ձևավորման օրինակ է, և եթե իշխող կուսակցության ներկայացուցիչը չի կարողանում իրեն վեհ պահել քաղաքական գզվռտոցի ու աթոռակռվի ժամանակ, նշանակում է արժանի չէ ներկա իշխող կուսակցության ներկայացուցիչ լինելուն:

Ի դեպ, քաղաքական բանավեճերի ու տարաձայնությունների ժամանակ հասարակությանը թիրախավորելու, մարդկանց յուրայինների ու հակառակորդների բաժանելու արատավոր պրակտիկան, որը սկսվեց ՀՀՇ-ից ու, ցավոք, շարունակվում է մինչև օրս, հին ՀՀՇ-ականները կրկին փորձում են խաղաքարտ դարձնել: Բայց, պետք է հիշել, որ ամեն գնով աթոռ ձեռք բերելուց հետո, այնուամենայնիվ, չի կարելի կորցնել չափը, քանի որ դա խոսում է նաև անձի ինտելեկտի մասին ու հարցականի տակ դնում նրա հասարակական դիրք գրավելու կարողությունն ու անհրաժեշտությունը:

Այնպես որ, լավ կլինի, որ երկար տարիներ բարձր պաշտոններ զբաղեցրած Անդրանիկ Քոչարյանն իր վարքագծով ապացուցի, որ իրեն ընտրողներն, ընդհանուր առմամաբ չեն սխալվել, հակառակ դեպքում շատերը կսկսեն չվստահել այն քաղաքական ուժին, որը սատարում է այսօրինակ մտածելակերպ ունեցող գործչի:

Իսկ Քոչարյանի այն հակափաստարկները, թե՝ բոլորը վիրավորվել են, բացի այն անձից, ում այդ արտահայտությունը վերաբերում է, նույնիսկ տղայական չի կարելի որակել: Այնպես որ, սա այն ցայտուն օրինակներից է, որը ևս պետք է ներառվի հասարակական գործչի վարքագծի կանոնների շտեմարանում, ցույց տալու համար, թե ինչպիսին չպետք է լինի հասարակական-քաղաքական գործիչը:     

 

Արմինե Գրիգորյան

Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան Աբրահամյան Tashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումԱրդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ»Ռալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՓաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Մեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն ԳրիգորյանԿորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»«Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ»Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվի