Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հրապարակել է տվյալներ, ըստ որոնց, անցած երկուշաբթիից մինչը չորեքշաբթի ընլկած ժամանակահատվածում, Արևմտյան Աֆրիկայում Էբոլա տենդի հարուցիչից մահացել է 56 մարդ և հայտնի է դարձել ևս 128 նոր վարակակիրների մասին: Այդպիսով, մինչ այս պահը, մահաբեր այդ հիվանդությանը զոհ գնացածների թիվը հասնում է 1069-ի: Հիշեցնենք, որ Էբոլա տենդի հարուցիչը հայտնաբերվել էր այս տարվա մարտ ամսին Արևմտյան Աֆրիկայում` Գվինեայում, Սյեռա Լեոնեում, Լիբերիայում ու Նիգերիայում: