Երևան, 14.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչո՞ւ է ամենահայտնի գայլիկոններից մեկը հենց պարույրաձև. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Անցում հին տոմարից նորի. «Փաստ» Ինչպիսի՞ գիտություն է պետք պետությանը՝ ուժե՞ղ, թե՞ «հնազանդ». «Փաստ» Գործում է իր թուրք «կուրատորների» միջոցով. «Փաստ» «Պետք է ուժեղ լինենք, որ տղայիս ապրեցնենք». Մայիս Հովսեփյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... երեքուկես ամիս անց. «Փաստ» Հաշվառման քանի՞ հասցե կարող է ունենալ քաղաքացին. «Փաստ» Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ» «Մեզ ներքաշում ենք բազմաթիվ խնդիրների մեջ». «Փաստ» Երկու լարի վրա խաղալու անհնարինությունն ու քաղաքական դաշտի «արատավոր կծիկը». «Փաստ» Ինչի՞ մասին է խոսում սահմանային գոտում նկատվող ակտիվությունը. «Փաստ»


Էմոցիաների նկար. ի՞նչ նախապատմություն ունեն մեր առօրյայի մաս դարձած «սմայլիկները»

Կյանքը երբեք չի դոփում տեղում. զարգացումը թույլ չի տա: 

Նոր տեխնոլոգիաները կյանք են ներմուծում նոր բառեր և նշաններ: Կարելի է ասել, որ յուրաքանչ յուր մարդ կյանքում գոնե մեկ անգամ սմայլիկով հաղորդագրություն է ուղարկել: 

Բոլորն են օգտագործում այդ նշանները՝ սմայլիկները, ոմանք նույնիսկ մեծամասամբ հենց դրանցով են շփվում: 

Սմայլիկը՝ Էմոտիկոնը, գրաֆիկական պատկեր է, որն արտահայտում է էմոցիաները։ 

Սմայլիկի «նախապապը» եղել է, այսպես կոչված, emoticon-ը՝ մարդկային էմոցիաների արտահայտության սխեմատիկ նշանը: Emoticon բառը առաջացել է երկու բառերի միավորումից emotion (էմոցիա) և icon (նկար): 

Բուն սմայլիկի պատմությունը սկսվում է 1963 թվականի հոկտեմբերի 7-ից, որովհետև հենց այդ օրը նկարիչ Հարվի Բելուն առաջին անգամ նկարել է այն՝ հենց մեզ հայտնի տեսքով։ 

Մինչ այդ Բելուն ապրել էր Ամերիկայում և ոչ մի արժեքավոր բան չէր արել իր ստեղծագործական կյանքում, և ոչ ոք նրանով չէր հետաքրքրվում` ո՛չ քննադատները, ո՛չ էլ նկարիչները։ 

Սակայն մի օր նրան են դիմում «State Mutual Life Assurance Company of America» ապահովագրական ընկերությունից ու խնդրում հորինել ու նկարել որևէ վառ ու հիշվող սիմվոլ, որը կարող է դառնալ ընկերության ապրանքանիշն ու այցեքարտը։ 

Հարվին առանց երկար-բարակ մտածելու 10 րոպեում նկարում է դեղին ժպտացող մռութիկ՝ «սմայլիկ»։ 

Պատվիրատուն ընդունում է գործը և Բելուին 45 դոլար վճարում: Արդյունքում ընկերության՝ նման «այցեքարտի» հաջողությունը գերազանցում է բոլոր սպասումները, քանի որ հաճախորդները հիացած էին սմայլիկով: 

Շուտով հաճելի մռութիկը սկսում է հայտնվել շապիկների, ծրարների, բացիկների, լուցկու տուփերի, մի խոսքով, կարելի է ասել, ամեն ինչի վրա: 

Անգամ ԱՄՆ-ի փոստային ծառայությունն է սմայլիկով նամականիշ թողարկել: Որոշ ժամանակ անց սմայլիկին սկսում են արտահայտություն ավելացնել. 

«Have a Happy day», որը նշանակում է լավ օր մաղթի՛ր: 

Բազմաթիվ ընկերությունների հաջողվում է սմայլիկների օգնությամբ ոտքի կանգնել: Բելուն, իհարկե, շշմել էր հաջողությունից և փքվել հպարտությունից: 

Ըստ նրա, մարդկության ու արվեստի պատմության մեջ դեռ չի եղել մի աշխատանք, որը կայծակնապես տարածվելով՝ այդքան երջանկություն, բերկրանք ու հաճույք պատճառի մարդկանց: 

Այնուամենայնիվ, նա իր ստեղծագործությունից կոմերցիոն օգուտներ չուներ: Դրանից օգտվել էր ֆրանսիացի Ֆրանկլին Լոուֆրանին, որը 1971 թվականին սմայլիկը գրանցել էր որպես իր ընկերության ապրանքային նշան և ստեղծել Smiley Licensing կորպորացիան, որը գործում է ամբողջ աշխարհում, բացի ԱՄՆ-ից: 

Բելուն, այնուամենայնիվ, որոշում է արտոնագրել իր հայտնագործությունը, քանի որ դրա միջոցով փող աշխատողների քանակը ավելանում էր: 

Ներկայումս Չարլզ Բելուն՝ Հարվի Բելուի որդին, գլխավորում է World Smile Corporation ընկերությունը, որն էլ համարվում է սմայլիկ նշանի սեփականատերը: Իսկ ի՞նչն էր սմայլիկի հաջողության պատճառը: 

Ժպիտը զարդարում է մարդու դեմքը, պարզություն ու մտերմություն հաղորդում, ինչպես նաև համարվում է լավ տրամադրության նշան: 

Սակայն, ի հակառակ դրա, կաթնասունների մոտ, որոնց մենք այդքան նման ենք ֆիզիոլոգիապես, հակառակն է` ատամները մերկացնելը, երախը բացելը ընկալվում է որպես ագրեսիայի ու հարձակվելու պատրաստակամության նշան: 

Հոգեբան Գրեգ Լադենը, երախը բացած, ժանիքները ցուցադրող կենդանու հետ նմանություն անցկացնելով, ասում է, որ մարդն էլ է ցուցադրում ատամները, բայց կարծես ասելով, որ ինքը ժանիքներ չունի և վտանգ չի ներկայացնում: 

Միաժամանակ ժպիտը կարելի է համարել «դիմացի» օբյեկտի հանդեպ անտարբեր չլինելու նշան։ 1999 թվականին առաջին անգամ նշվել է Սմայլիկի միջազգային օրը, և այդ օրվա նշանաբանն է` «Do an act of kindness. Help one person smile» («Բարություն արա՛։ Ժպտացրո՛ւ մեկին»):

Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը

Իշխանությունը ազնիվ չէ ժողովրդի ու հատկապես նրա այն հատվածի հետ, որը հստակ ակնկալիքներ ունի Հայաստանի եվրոպական օրակարգից. Մարիաննա ՂահրամանյանԱդրբեջանի հետ Փաշինյանի կառուցած խաղաղության մասին իրականությունը Սբ. Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում է. Մարիաննա ՂահրամանյանՀոկտեմբերի 14/15-ին լույս չի լինելու․ հասցեներԻրանը Մեծ Բրիտանիայից պահանջել է ապացույցներ՝ Ֆեյրֆորդի ռազմաբազայի միջադեպին իր առնչության վերաբերյալԳազ չի լինելու«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 32 տարեկան Աշոտ Բադալյանն արդեն 3-րդ շաբաթն է հացադուլ է անում. Լիլիթ ԳալստյանՊաշտոնական. Դանի Կարվախալը նոր ակումբ ունիԾովազա՛րդ, հանդիպում ենք վաղը․ Հրայր ԻսրայելյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի ԵրևանՓոփոխությունը սկսվում է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանԵրևանում 1,532 քաղաքացի կազատվի բնակարանի և մեքենայի գույքահարկի պարտավորություններից և տույժերից«Ռուսաստանը չի աշխատել ընդդիմության օգտին». Մարիաննա Ղահրամանյանը՝ ԵԽԽՎ-ի զեկույցի մասինCOP17-ի համար 19,700 հատ բեյջի թելի համար ծախսվել է 24,585,600 դրամ. Լիանա ՄանուկյանԶելենսկին ընտրության առաջ է՝ զիջումների գնալ, թե շարունակել հարվածները ՌԴ ենթակառուցվածքներինԱլեքսանդր Զվերևը կարիերայում առաջին անգամ կդառնա աշխարհի թիվ 1 ռակետըՆԳՆ-ն չի ընդունում, որ Շաքիում զինված հարձակման ենթարկված կնոջ տուն ոստիկաններն ուշ են հասելԳերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող՝ այս տարվա 6-րդ չվերթն է ժամանել ՀայաստանՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱրցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայություններըԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըԹաթայի՝ նոյեմբերի 7-ին նախատեսված մենահամերգը հետաձգվել էՕվեչկինին գիշերային ակումբի ցմահ անցաթուղթ են նվիրելՓաշինյանը զբաղված է ադրբեջանցի զինծառայողի փաստաբանությամբ՝ իր քաղաքացիների անվտանգությամբ զբաղվելու փոխարեն. Ուժեղ ՀայաստանԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿԱրամ Խաչատրյան փողոցի մի հատվածում կանգառը կարգելվիԵվրոպան ձեռնպահ է մնացել Ռուսաստանի հարցով Թրամփին ուղղակիորեն քննադատելուց․ NYTՊետք է խափանել ալիևյան սահմանադրության հանրաքվեի անցկացումը. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրություններում հարկավոր է նվազեցնել ՔՊ-ի գերակշիռ ազդեցությունը. Մենուա ՍողոմոնյանՌուսական կողմը իր քայլերով աջակցում է գործող իշխանության ամրապնդմանը. Արմեն ՄանվելյանՆոր հնարավորություններ՝ Converse Trusted ֆինանսավորմամբ․ ALTECH GROUP-ի զարգացման ճանապարհըԻնչի՞ է ՔՊ-ն փակ ձևաչափով արցախցիների հետ հանդիպում, մենք պատրաստ էինք մասնակցել ՔՊ-ն չի պայքարում կոռուպցիայի դեմ, հակառակը՝ թաթախված է դրա մեջ Պայմանագիր են կնքել Սնուփ Դոգի համերգը ձախողած կազմակերպության հետ, էդ ի՞նչ ստանդարտով եք առաջնորդվոում Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղելԱթոռ, բազկաթոռ բառերը սխալ են թարգմանել, որ կարողանան հավելյալ գումար գրել. պատգամավոր Լուրջ, խնդրահարույց գումարների վատնման դեպքեր են բացահայտվել. պատգամավորների բացահայտումը «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ Ինչո՞ւ է ամենահայտնի գայլիկոններից մեկը հենց պարույրաձև. «Փաստ»Ներկայիս իշխանությունը միայն ձևացնում է, թե մեր երկրում տիրում են ժողովրդավարական կարգեր. Աննա Կոստանյան Team Telecom Armenia-ն՝ COP17-ի տեխնոլոգիական գործընկեր ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Անցում հին տոմարից նորի. «Փաստ»Կոռուպցիա՝ Հայաստանի քաղաքացիների կյանքի որակը լավացնելու փոխարեն. «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ասուլիսը Ի՞նչը պետք է լինի թվային հեղափոխության չափանիշը Այն մասին, թե ինչպես են Հայաստանի քաղաքացիները ստիպված լինելու ապահովել իրենց ընտանիքների անվտանգությունը Փաշինյանի իշխանության օրոք. Ավետիք ՉալաբյանԻնչպիսի՞ գիտություն է պետք պետությանը՝ ուժե՞ղ, թե՞ «հնազանդ». «Փաստ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական առևտրով Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց» Պետք է ոտքի կանգնենք և թույլ չտանք բուհերի քանդումը. Ցոլակ ԱկոպյանԳործում է իր թուրք «կուրատորների» միջոցով. «Փաստ»Վարդան Ջհանյան․ Հայաստանի հանքարդյունաբերության նկատմամբ միջազգային հետաքրքրությունն աճում է