Երևան, 07.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Իրավական ահաբեկչությունը՝ որպես իշխանության անկման սկիզբ. Գագիկ Ծառուկյանի օրինակը և պատմության դառը դասերը. «Փաստ» Հայաստանի ընդդիմադիր ուժերը վճռականորեն դատապարտում են իշխանությունների կողմից Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները. Հայտարարություն Այս իշխանությունը շատ լավ գիտի, որ առանց ռեպրեսիաների իր դիրքերը չի կարող պահպանել. Արմեն Մանվելյան Եվրոպական խորհրդարանում բարձրացվել է Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը Արտաշատ համայնքում գտնվող՝ շուրջ 97 միլիոն դրամ կադաստրային արժեքով գույքը կվերադարձվի ՀՀ-ին. Գլխավոր դատախազությունը հաշտության համաձայնություն է կնքել Ի՞նչ կա զարմանալու, ասել են՝ վենդետա լինելու է ու սաղին նստացնելու եմ, դա էլ անում են. Շարմազանով Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի պրոպան գազ Վարորդական իրավունքից զրկման ժամկետը պետք է լրանա ցանկացած պարագայում. 1 տարի անց կարող են դիմել, վճարել ու վերականգնել. ՆԳՆ ներկայացուցիչ Մանդատը զենք է, դրանից հրաժարվելը կլինի անպատասխանատվություն. «Հայաստան» դաշինք


«Եթե հի­մա ակ­ցի­ա­ներ իրա­կա­նաց­նե­ինք, իրա­վի­ճակն ար­հես­տա­կա­նո­րեն լար­վե­լու էր». «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է

Ամուլսարում հանքավայրի վերաշահագործման շուրջ կրքերը հանդարտվել են: Համեմատաբար լուռ են բոլոր կողմերը՝ Ջերմուկ համայնքի բնակիչները, կառավարությունը, «Լիդիան» ընկերությունը: Արդյո՞ք սա լռություն է մեծ փոթորկից առաջ, դժվար է ասել:

Շրջակա միջավայրի նախարարությունը դեռևս սեպտեմբերի սկզբին գրությամբ դիմել էր վարչապետի աշխատակազմին, որով առաջարկվում էր Ամուլսարում նոր ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարական տալ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին: 

Սեպտեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ, երբ Ջերմուկի բնակիչներին խնդրում էր ապաշրջափակել Ամուլսար տանող բոլոր ճանապարհները, նաև տեղեկացրեց, որ հանձնարարել է բնապահպանության տեսչական մարմնին՝ Ամուլսարում ստուգումներ սկսել: Օրերս էլ «Իմ քայլը» խմբակցության և Նիկոլ Փաշինյանի հանդիպումից հետո խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշեց, որ խոսվել է նաև Ամուլսարի հանքի շահագործման մասին և վերահաստատվել է այն ուղին, որով պատրաստվում են ընթանալ: 

«Չկա ընդհանրապես հանք ունենալու կամ չունենալու խնդիր դրված, խնդիրը դրված է օբյեկտիվ կերպով հասնել ճիշտ ճանապարհին»,-ասաց նա:

Հետաքրքրական է, իհարկե, այն, որ հիմա, երբ հստակ որոշում չկա Ամուլսարի հանքը վերաբացելու մասին, «Լիդիան Արմենիան» դիմել է ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար: 

Շրջակա միջավայրի նախարարության հայտարարությունից տեղեկանում ենք, որ նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և ՀՀ կառավարության 07.03.2003թ. N217–Ն և N218-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման համար Վայոց ձորի մարզի Զառիթափ համայնքի վարչական տարածքում արդյունաբերական նպատակով Դարբ գետից 40.0 լ/վրկ ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը: 

Ամուլսարում հանքի շահագործման դեմ պայքար մղող, Ջերմուկ համայնքի բնակիչ Շիրակ Բունիաթյանը «Փաստի» հետ զրույցում ասում է, որ հանքի վերաշահագործման դեմ հանդես եկողներն իրենց քայլն արել են դեռևս սեպտեմբերի 20-ին: 

«Ցույց տվեցինք, որ ի վիճակի ենք մասշտաբային ակցիաներ անել, բայց որոշվեց նման գործելաոճը չշարունակել: 

Այս պահին, ինչպես հասկանում ենք, խնդրի հետ կապված որոշակի լուծում չի լինելու, ուստի անիմաստ է ակցիաներով լարել իրավիճակը կամ էլ ցնցումների տանել: 

Երբ Ջերմուկում ակցիա կազմակերպեցինք, Երևանում ավելի մեծ ակցիաներ կազմակերպվեցին: 

Դա կարող էր երկրում խառը իրավիճակ ստեղծել: Դադարեցրել ենք մեր ակցիաներն ու ասել՝ մինչև կառավարության կողմից կոնկրետ քայլ չլինի, օրինակ՝ ճանապարհ բացելու կամ այլ, մենք քայլեր չենք անելու»,-ասում է Բունիաթյանը:

Նա հիշեցնում է, որ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին հանձնարարվել է նոր ստուգումներ անցկացնել: 

«Տեսչական մարմնի որոշումը մեզ չի հետաքրքրում այն առումով, որ միևնույն է՝ կլինի այն մեր օգտին, թե ոչ, մենք մեր որոշումը վաղուց կայացրել ենք: 

Կառավարությունն ուզում է, որ տեսչական մարմնի կայացրած որոշումն իր համար հիմք հանդիսանա: Հասկանում ենք, որ որոշումը քննարկելու համար ժամանակ է պետք: 

Կլինեն նոր ստուգումներ, որոնք կտևեն մոտ 90 օր, հետևություն ենք անում, որ մի քանի օրում այս հարցին լուծում չի տրվելու: 

Այս պահին ակցիաներ իրականացնել, նշանակում է՝ արհեստական լարել իրավիճակը, որովհետև, այսպես, թե այնպես, մինչև կառավարությունը չունենա տեսչականի որոշումը, որոշում չի կայացնելու:

Երբ պահը կհասունանա, կտեսնենք, որ այլընտրանք չկա, կառավարությունը որոշել է ամեն գնով հանքը բացել, մեր ակցիաները կկազմակերպենք»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Վերջին օրերին համացանցում տեղեկատվություն հայտնվեց, որ «Լիդիան Արմենիա» ընկերության անվտանգության աշխատակիցը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ոստիկանություն՝ Ամուլսար բարձրացած արշավախմբի ղեկավարի դեմ։ 

Ոստիկանությունից տեղեկացրել էին, որ «Լիդիան Արմենիա» ընկերության անվտանգության աշխատակիցը հայտնել է, թե լեռնագնացների կողմից ներխուժում է կատարվել Ամուլսարի տարածք, և հնարավոր է՝ գողություն կատարված լինի։

Բունիաթյանը դեպքի հետ կապված նշում է, որ ոստիկանություն դիմելու պատճառների մասին հստակ մեկնաբանություն կարող է տալ հենց «Լիդիան» ընկերությունը: 

«Բայց մի բան ակնհայտ է: Սարը որևէ մեկի սեփականությունը չի: Ընկերությանը ժամանակին թույլ է տրվել հանքարդյունաբերություն իրականացնել, բայց Ամուլսարը «Լիդիանի» սեփականությունը չի: 

Եթե մի քանի հոգի բարձրանան սարը, և ընկերությունը կասկածի, որ կարող են, օրինակ, գողություն կատարել, քանի որ իրենք այնտեղ տեխնիկա ունեն, դա հարցի մյուս կողմն է: 

Բայց երբ սար են բարձրանում արշավախմբեր, կանայք, դպրոցականներ, մի տեսակ ծիծաղելի է գույքի վնասման կամ գողության մասին բողոք ներկայացնելը»,-եզրափակում է Շիրակ Բունիաթյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Իրավական ահաբեկչությունը՝ որպես իշխանության անկման սկիզբ. Գագիկ Ծառուկյանի օրինակը և պատմության դառը դասերը. «Փաստ»Bloomberg-ը կանխատեսել է Իրանի դեմ պատերազմի պատճառով բարձր առանցքային տոկոսադրույքների շրջանՀուլիսի 7-ը հայտարարվել է Կիևում զոհվածների սգո օր«Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունըԻսրայելը կարող է փորձել տապալել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները. Ֆիդան Թրամփը բաց է Պուտինի կողմից իրեն հասցեագրված տեղեկատվությունը լսելու համար. ՊեսկովԲելառուսի բնակիչները խաղաղասեր մարդիկ են և չեն ցանկանում պшտերազմել, սակայն մտադիր չեն գլուխ խnնարհել թշնամnւ առաջ. ԼուկաշենկոՄումբայում տեղատարափ անձրևներից հետո շենքի փլnւզման հետևանքով վեց մարդ է զnhվելՀայաստանի ընդդիմադիր ուժերը վճռականորեն դատապարտում են իշխանությունների կողմից Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները. ՀայտարարությունԿապանն իր տեղն ունեցավ արվեստի համաշխարհային քարտեզում. Բլոգ Կապան ֆեստ 2026Էքզիստենցիալ սարսափը «Իրականությունից այն կողմ» սարսափ ֆիլմում Կասեցվել է Թալինում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ Գոհար Ավետիսյանը կիսվել է 33-ամյակի ֆոտոշարքով և խոստովանել, որ երազում է գտնել իր սերը«Առողջության օր 2026». թիմային ոգու և առողջ մրցակցության տոնը ԶՊՄԿ-ումՆԱՏՕ-ի երկրներն nւժեղացնում են պաշտպանnւնակությունը Ռուսաստանի հետ պшտերազմի դեպքում. PoliticoԱնմնացորդ վայելում եմ աշխարհի իմ վերջին առաջնությունը. Ռոնալդու ԱՄՆ-ում Անկախության օրը տեղի ունեցած hրաձգnւթյան հետևանքով զnhվել է առնվազն վեց մարդՍահմանադրությունը Հայաստանում փաստացի լիարժեք չի գործում․ Էդմոն ՄարուքյանՎարչական ռեսուրսի օգտագործումն ամենահաճախակի ընտրախախտումն է եղել այս ընտրությունների ժամանակ. Ատոմ ՄխիթարյանԱզգային պետության գաղափարը սպանող հակասահմանադրական օրենքի մասին․ Մենուա ՍողոմոնյանՊոլիտեխնիկի 93-րդ սերնդի ավարտական հանդիսությանը մասնակցել են նաև ԶՊՄԿ-ի ներկայացուցիչներըՖինանսական արկածներից դեպի մեծ հաղթանակներ․ ամփոփվեց Junius ֆինանսական 4-րդ առցանց մրցաշարըՍոցիալական բունտից վախենալով է եկել Ռուսաստան. Արշակ ԿարապետյանԵրկրի ղեկավարն ընտրությունների շրջանում ապացուցեց, որ Հայաստանում ժողովրդավարություն գոյություն չունի. Արամ ՊետրոսյանԱյս իշխանությունը շատ լավ գիտի, որ առանց ռեպրեսիաների իր դիրքերը չի կարող պահպանել. Արմեն ՄանվելյանԵվրոպական խորհրդարանում բարձրացվել է Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցըՄի դրամի ուժն ու Սիմֆոնիկ նվագախումբն ամփոփեցին Շիրակում մեկնարկած անտառային նախագիծը Հանրության ուշադրությունը շեղելու նպատակով իշխանությունը կրկին դիմել է ռեպրեսիվ մեթոդների․ Տիգրան Դումիկյան Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զnhերի թիվը հասել է 3,342-ի Իսրայելը կարող է փորձել տապալել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները. Ֆիդան Կարծում եմ՝ այս պարտությունը ոչ թե վերջն է, այլ նոր ցիկլի սկիզբը. Անչելոտին՝ իր ապագայի և ԱԱ-2026-ից դուրս մնալու մասին Արտաշատ համայնքում գտնվող՝ շուրջ 97 միլիոն դրամ կադաստրային արժեքով գույքը կվերադարձվի ՀՀ-ին. Գլխավոր դատախազությունը հաշտության համաձայնություն է կնքել Կասեցվել է Թալինում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում. կա վիրավnր Մեր և ձեր պայքարը շարունակելու ենք ամենուր և բոլոր օրինական տարբերակներով հասնելու ենք փոփոխության. Անդրանիկ Գևորգյան Այսօր մի քանի ժամ գազ չի լինի․ հասցեներ Ի՞նչ կա զարմանալու, ասել են՝ վենդետա լինելու է ու սաղին նստացնելու եմ, դա էլ անում են. Շարմազանով Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի պրոպան գազ 70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ. ՔԿ Ուկրաինային hրատապ անհրաժեշտ է ավելի շատ հակաoդային պաշտպանnւթյուն. ֆոն դեր Լայեն Ավետիք Չալաբյանը ազգային իրավունքների համար պայքարող է, և իր հետ կատարվողն անօրինական է. Արսեն ԳրիգորյանՏիկին ֆոն դեր Լեյենը իր այցով խրախուսում է ավտորիտարիզմը Հայաստանում. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվե» միավորումը շարունակում է պայքարը` մեր համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակման պահանջովՎարորդական իրավունքից զրկման ժամկետը պետք է լրանա ցանկացած պարագայում. 1 տարի անց կարող են դիմել, վճարել ու վերականգնել. ՆԳՆ ներկայացուցիչ Մանդատը զենք է, դրանից հրաժարվելը կլինի անպատասխանատվություն. «Հայաստան» դաշինք Մեզ համար ավելի ակտուալ է դառնում «Եվրոպա՞ են մեզ տանում, թե՞ Թուրքիա» հարցը․ Արտակ Զաքարյան «Առողջության օր»-ը վերածվում է գեղեցիկ ամենամյա ավանդույթի, որտեղ մեկ հարկի տակ հավաքվում են ԶՊՄԿ-ի մեծ ընտանիքն ու համայնքը«Սահմանադրությունը՝ որպես միահեծան իշխանության բացառման երաշխիք». հանրային քննարկում Սիրահարների այգում Մեր էջերում ներդնում ենք իտալական դրամատիզմն ու բարձր էսթետիկան. Հրայր Կամենդատյան