Ավստրիական Kurier-ը գրում է, որ իտալական նորաձևության դուետ Dolce & Gabbana-ն մասնակցել են պաղպաղակի դիզայնի ստեղծման աշխատանքներին: Խոսքը Magnum ապրանքանիշի էսանհինգամյա հոբելյանին նվիրված ոչ սերիական պաղպաղակների մասին է, որը կմատուցվի հասարակությանը Վիեննայի Ռատուշայի կինոփառատոնի ժամանակ, MAGNUM Lounge-ում:
Dolce & Gabbana-ի պաղպաղակը վանիլային պլոմբիր է, պիստակի ու շոկոլադի կտորներով` ծածկված գլազուրով ու սպիտակ շոկոլադով: Յուրաքանչյուր չափաբաժինը փաթեթավորած է ստվարաթղթե արկղիկով, որի վրա պատկերված են սիցիլիական սայլակներ, քանի որ հենց Սիցիլիան է ներշնչել Dolce & Gabbana-ին այդ աշխատանքն իրականացնելու: