Երևան, 27.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Բաքվի բանտերից հղվող հայերի ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պետականության պաշտպանության գերակայությունը․ Աբրահամյան Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ Հայաքվե Չինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբ Երբ գերմանական խմիչքն ավելի սիրելի է ԱՄՆ-ում, քան հենց Գերմանիայում. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 հուլիսի). Իրականացվել է շոգեքարշի առաջին փորձարկումը. «Փաստ» «Ես հետ չեմ գալու, մամայիս կասեք, որ իրեն շատ եմ սիրում». կրտսեր սերժանտ Համլետ Ունուսյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում, տուն «վերադարձել»... յոթ ամիս անց. «Փաստ» Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ» «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ» Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ»


«Տե­ղի ունե­ցո­ղի ողջ պա­տաս­խա­նա­տուն իշ­խա­նու­թյունն է». «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է

Կան հարցեր, որոնց դեպքում տարակարծություններ առաջացնելու, դրանց շուրջ հասարակությանը բաժանելու քաղաքականությունը վտանգավոր է՝ հաշվի առնելով նաև այն արտաքին վտանգները, որոնք կարող են սրվել նույն այդ քաղաքականության արդյունքում: 

Վերոնշյալը քաղաքագետ Գագիկ Համբարյանի դիրքորոշումն է, որը նշված հարցերի շարքին է դասում նաև Արցախի շուրջ տեղի ունեցող գործընթացները: 

«Առաջին հերթին ինձ մեկ հանգամանք է հետաքրքրում՝ ընդհանրապես ի՞նչ է ուզում Նիկոլ Փաշինյանը, հետևո՞ւմ է, թե ի՞նչ է ասում և ի՞նչ է անում: Փաշինյանի գործունեությունն Արցախյան հիմնահարցի վերաբերյալ և, ընդհանրապես, Արցախի հետ հարաբերությունները շատ խնդրահարույց են: 

Հիշենք մինչ այս արձանագրված «պատահականությունը», երբ սեպտեմբերի 21-ին Գյումրիի «Սև բերդում» նրա կողմից հրավիրված մեկը Բակո Սահակյանին դիմեց «Արցախի մարզպետ»: 

Հիմա Ն. Փաշինյանն անձամբ Բ. Սահակյանին մարզպետ է անվանել, թե ոչ, հարցն այն է, որ Փաշինյանի քայլերն առհասարակ տանում են այն տրամաբանությանը, ըստ որի՝ նա Արցախը դիտում է որպես մարզ: 

Այդ մոտեցումն ամբողջությամբ տեղավորվում է իր քաղաքական քայլերի հերթականության մեջ: Ն. Փաշինյանի՝ «Արցախը Հայաստանն է» տրամաբանական շարունակությունն է Արցախը Հայաստանի մարզ դիտարկելը: Իսկ այդ քաղաքական գծի կողմնակիցը «Սասնա ծռերն» են: 

Այդ քաղաքական գիծը սկսեց բավականին ակտիվանալ հատկապես «Սասնա ծռերի» և Փաշինյանի հանդիպումից հետո: 

Նա պետք է հասկանա, որ իր արտահայտությունները, որոնք ամբողջությամբ «Սասնա ծռերի» քաղաքական գիծն են տանում, արտաքին մեծ վտանգներ կարող են ունենալ: Չեմ հասկանում՝ նրան ընդհանրապես խորհուրդ տվողներ չկա՞ն: 

Չե՞ն ասում նրան, որ եթե փորձում է Հայաստանի ներսում առկա ինչ-որ քաղաքական ուժերի գրավել իր կողմը կամ եթե ցանկանում է ինչ-որ արտաքին մեսիջներ ուղարկել, ապա այդ արտաքին մեսիջները հակառակ, բումերանգային էֆեկտ են տալիս, ինչը մեծ խնդիր է»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Գ. Համբարյանը:

Քաղաքագետը շեշտեց՝ հարց է, թե ինչպե՞ս այս ամենին կարձագանքեն Մինսկի խմբի անդամ երկրները. «Եթե Արցախը մարզ է, եկեք ճշգրտենք՝ ի՞նչ ենք ուզում: 

Եթե մարզ ենք ասում, ապա որևէ բանակցություն էլ չկա. ի՞նչ տարբերություն Հայաստանը ճանաչել է  Արցախի Հանրապետությունը որպես անկախ հանրապետություն, թե այն մարզ է համարում: Այս ամենը ռիսկեր է պարունակում. բացահայտ երևում է, որ Հայաստանի ներսում առկա որոշ քաղաքական ուժերի պահանջները բավարարելու կամ նրանց հետ սերտ համագործակցելու ինչ-որ հարցեր են լուծվում: 

Մենք հիմա բանակցային գործընթացում ենք: Այլ հարց է, որ այդ բանակցային գործընթացում ուզում ենք Արցախի համար կարգավիճակ ձեռք բերել, որը հետագայում կդառնա Արցախը Հայաստանին միավորելու սկիզբ: 

Բայց եթե մենք այսօրվանից Արցախն անվանում ենք մարզ, ու այդ արտահայտությունն անում է ՀՀ վարչապետը, ուրեմն հենց իշխանությունն էլ պատասխանատվություն է կրելու նաև հետագայում տեղի ունեցող գործընթացների համար»:

Նա ընդգծեց՝ Արցախի խնդիրը մեր պետության ֆիզիկական գոյության կարևորագույն հարցերից մեկն է, և այդ առումով Հայաստանի ներսում միտումնավոր տարակարծություն ստեղծելը, հասարակությանը բաժանելը հանցագործություն է:

«Հարցեր կան, որոնք վերաբերում են մեր պետության անվտանգությանը: 

Այդ հարցերի վերաբերյալ իշխանությունն իր մանիպուլյացիաների, տեխնոլոգիաների միջոցով չպետք է հասարակությանը բաժանի մասերի և խաղա այս հարցում նույն հասարակության անտեղյակության, ոչ գրագետ պատկերացումների վրա: 

Շեշտում եմ՝ սա մեր անվտանգության հարցն է, և մենք չենք ապրում քաղաքակիրթ Եվրոպայի կենտրոնում և շրջապատված չենք քաղաքակիրթ երկրներով: 

Ոչ ոք մեզ չի երաշխավորել, որ 42 հազար քառ. կիլոմետրը, որում գտնվում են Հայաստանի և Արցախի հանրապետությունները, պահպանվելու են մինչև վերջ:

 Երբ ժամանակին մեր պատմական հայրենիքի 90 տոկոսը կորցնում էինք, շատերը մտածում էին, թե եվրոպական քրիստոնեական քաղաքակրթությունը թույլ չի տա դա, բայց թույլ տվեց: Հիմա ոչինչ չի փոխվել: 

Պարզապես կան հարցեր, որոնց շուրջ տարակարծություններն իրավունք չունենք բարձրաձայնել, դարձնել մեծ քննարկման առարկա, ու վերջում խնդիրներ ստեղծել երկրի անվտանգության համար: 

Փաշինյանը, լինելով երկրի ղեկավար, ունենալով քարտ բլանշ, այսինքն, ընտրություններում ձայների մեծամասնություն ստացած ուժի ղեկավար, իր կոնկրետ քայլերը պետք է կատարի, որի փոխարեն, սակայն, մեկուկես տարվա մեջ մենք Արցախի վերաբերյալ դիտարկումներում հակասություններ տեսանք՝ «սկսած Արցախի ժողովուրդն է որոշելու իր ապագան», վերջացրած՝ Արցախը որպես Հայաստանի մարզ որակելու հայտարարություններով: 

Խնդիրն այն է, որ այս հարցը չի վերաբերում որևէ անձի ձերբակալմանը, Ամուլսարի հանքը շահագործել-չշահագործելուն, որ փորձեն քարոզչության, կեղծ օգտատերերի ու զոռբայության միջոցով իրենց ուզածին հասնել: 

Նշված բոլոր հարցերը մեղմ խնդիրներ են՝ համեմատած Արցախի անվտանգության և Արցախի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետ: Սա վերաբերում է մեր երկրի անվտանգության հարցին: Պարոն Փաշինյանը թող չմտածի, թե ինքը շատ ճարպիկ է: 

Այդ հարցում միայն ինքն ու իր մերձավոր շրջապատ՝ ընտրություններին 2 տոկոսից քիչ ձայն հավաքած «Սասնա ծռերը» չեն: 

Այս հարցում շատ մեծ շահագրգռվածություն ունեն աշխարհի խոշորագույն տերությունները, որոնք կարող են անել իրենց հետևությունները»,-նշեց Գ. Համբարյանը:

Վերջինիս դիտարկմամբ, նորմալ չէ, երբ մեկուկես տարվա մեջ կտրուկ կարծիք է փոխվում՝ կապված կարևորագույն հարցի հետ. 

«Բացի այդ, չի կարելի այդ հարցերը դարձնել հանրության քննարկման առարկա, որովհետև նույն հանրությունը շատ դեպքերում չի գիտակցում, թե իր քայլերը ինչ աղետալի հետևանքներ կարող են ունենալ երկրի համար: Արցախյան հարցի վերաբերյալ այդ տեսակի մանիպուլ յացիաներն անընդունելի են ու հղի ազգակործան հետևանքներով: 

Պետք է գիտակցել, որ սա ներքաղաքական իրավիճակի, իշխանություն պահել-չպահելու խնդիր չէ, որի ճանապարհին կարելի է բաժանել հասարակությանը: 

Պետք է հասկանալ, որ Արցախի հիմնահարցի շուրջ տեղի ունեցող գործընթացները շատ վտանգավոր են: Կան մի շարք երկրների օրինակներ, որտեղ նմանատիպ կարևորագույն հարցերի վերաբերյալ տարակարծություններ են լինում: 

Այդ երկրների փորձը ցույց է տվել, որ դրանից օգտվում են այլ ուժեր, հատկապես՝ դրսի ուժերը: 

Մեզ մոտ չպետք է թույլ տանք սա: Արցախյան հարցի վերաբերյալ Հայաստանի իշխանությունները պետք է ունենան կոնկրետ կարծիք, սակայն ես այդ կոնկրետ կարծիքը պարոն Փաշինյանից չեմ լսել: 

Եվ, ընդհանրապես, նա պետք է գիտացի՝ ո՞ւր է տանում ամբողջ բանակցային գործընթացը, և արդյո՞ք իր այս քայլերը կընդունվեն Մինսկի խմբի համանախագահող երկրների կողմից»:

Գագիկ Համբարյանը շեշտեց՝ ինչ-որ ծրագիր կա Արցախի հետ կապված. 

«Հենց դրանով է պայմանավորված այս «աջաբսանդալային» իրավիճակը Արցախի շուրջ արվող հայտարարությունների մասով: 

Հարցն այն է նաև, որ այդ ծրագրերի մեջ իրենց տեղը չունեն այն անձինք, որոնք ակտիվ մասնակցել են Արցախյան ազատամարտին: 

Այդ անձանց «փչացման» և վարկաբեկման գործում իրենց ակտիվ ներգրավվածությունը չի թաքցնում նաև իշխանությունը: 

Այստեղից կարելի է ենթադրել, որ ինչ-որ քայլեր են ձեռնարկելու, որոնք չեն ընդունվելու վերոնշյալ մարդկանց կողմից: 

Ես պատահական չեմ համարում այն, որ այդ քայլերը ձեռնարկելուց առաջ բացահայտ պախարակում են նրանց, ինչի հետևանքները ևս շատ ծանր են լինելու հասարակության համար»:

Գագիկ Համբարյանի խոսքով, երբ որոշակի անցյալ ու ներկա ունեցող անձինք կարող են հասարակությանը խրատ տալ, թե ում պետք է հերոսացնել, ում՝ ոչ, երևույթն ինքնին մի շարք հարցերի պատասխան է տալիս:

«Դա ցույց է տալիս, թե որոշ ուժեր ի՞նչ ծրագրեր ունեն, և այդ ծրագրերում ի՞նչ տեղ է հատկացված այն մարդկանց, որոնք ակտիվ մասնակցել են Արցախյան պատերազմին: 

Պարոն Փաշինյանը պետք է վերջ տա տարակարծություններին, վերջ տա իր կողմից վերահսկվող ԶԼՄ-ների և ֆեյքերի միջոցով Արցախյան պատերազմին մասնակցած անձանց բացահայտ վարկաբեկմանը, որովհետև նույն այդ վարկաբեկումը բումերանգի էֆեկտ է ունենում: Նրանք էլ իր վրա են հարձակում գործում, ինչի հետևանքները մենք այսօր արդեն տեսնում ենք:

 Մեծ հաշվով, ճանապարհը մեկն է, և ուղղորդողն իշխանությունն է:

Այսօր տեղի ունեցողի պատասխանատուն իշխանությունն է, որը պետք է հասկանա, որ գործ ունի ոչ թե ներքին ինտրիգների, սեփական շահերը պետական շահերից վեր դասելու խնդրի, անձնական վրեժխնդրությունից ելնելով ինչ-որ քայլեր ձեռնարկելու, այլ ավելի կարևորագույն հարցի ու դրա շուրջ ծավալվող գործընթացների հնարավոր հետևանքների հետ»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

 

Իրանը հանդիպում է խնդրել միջնորդների միջոցով և ուղղակիորեն․ մենք կհանդիպենք․ ԹրամփՀութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերինԱմուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցելԱյսօրվանից հայկական կաթնամթերքը չի մտնի ռուսական շուկա1․5 տարում պարեկների մասնակցությամբ 570 պատահար է արձանագրվել, որի հետեւանքով ավտոմեքենաների վերանորոգման համար ծախսվել է շուրջ 260 մլն դրամՆարեկ Կարապետյանը համեմատել է Հայաստանի, Վրաստանի և Էստոնիայի տնտեսական քաղաքականություններըԿոլումբիան կփակի Ադրբեջանում իր դեսպանատունըՌԴ-ում ուկրաինական հարվածներից 86 խաղաղ բնակիչ է զոհվել հուլիսի 15-24-ը. ԶախարովաՀայ-իրանական դարավոր բարեկամությունը շատ ավելի ամուր է, քան ցանկացած սուտ մատնություն. Իվետա ՏոնոյանՎրաստանում սողանքից տներ են վնասվել, կառավարությունը աղետից տուժած 10 ընտանիքի կփոխհատուցիՓրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից և տեղափոխել անասնաբուժական կլինիկա«Մանթաշի» ջրամբարի ջրթող փականը վնասվել է․ 11 գյուղում ջուր չի լինիԱրարատ Ավետիսյանը կիսաեզրափակչում 1:4 հաշվով պարտվել է ղազախստանցի ըմբիշին«Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավ. հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել էՊուտինը համոզված է, որ Արևմուտքին չի հաջողվի իր գործողություններով պառակտել ռուս հասարակությունը«Թույլ տվեք` զանգի կնոջը». հայ գերի Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը դիմել է ԱլիևինՀՀ ընտրություններում այսպիսի զանգվածային ընտրախախտումներ շուտվանից չէին արձանագրվել․ Ավետիք ՉալաբյանԱկնհայտ է Զվարթնոց օդանավակայանի ուղևորահոսքի աճի դինամիկան, ինչը ենթադրում է, որ եթե աճի այս տեմպերը շարունակվեցին, շուտով երկու ժամ հերթերում սպասելուն երանի ենք տալու. Ա. ԿոստանյանԴիմորդները չեն կարողանում հաղթահարել համալսարանի անցողիկ շեմը դպրոցական գիտելիքներով. Ատոմ ՄխիթարյանՓաշինյանը ամենօրյա քայլերով քանդում է ընդդիմությունը. Արեգ ՍավգուլյանԿա՞ն արդյոք Հայաստանում 88-ից հետո Ադրբեջանից տեղահանված հայեր, ովքեր շարունակում են պահպանել փախստականի կարգավիճակը. Աննա ԿոստանյանՊարզվում է՝ խորհրդարանական ընդդիմությունը միայն 600 միլիոն դրամ պարգևավճար է ստացել. Էդմոն ՄարուքյանՆավթի դարաշրջանը ավարտվում է. Նարեկ ԿարապետյանԵթե Փաշինյանը հաստատի, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, դա կլինի իր վախճանը. Աննա Կոստանյան«Հորիզոն» փառատոնը Հայաստան է բերում Stephan Bodzin-ին, Satori-ին, Son of Son-ին և Tamada-ինՔննադատությունը հնչեցնողը որտե՞ղ էր այն պահին, երբ այդ պայքարը իրական էր. Հենրիխ ԴանիելյանԲաքվի բանտերից հղվող հայերի ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պետականության պաշտպանության գերակայությունը․ Աբրահամյան Ադրբեջանն ինտենսիվ մտնում է այն շուկաները, որտեղից մենք ինտենսիվ դուրս ենք գալիս. Գագիկ Ծառուկյան Քաջարանի հանքավայրի փոշեճնշիչ թնդանոթները` գործողության մեջԱվետիք Չալաբյանի ուղերրձը «Արմավիր» ՔԿՀ-իցՆարեկ Կարապետյանի հերթական խոստումը կատարված էՄեր երկրում ազատության և իրական խաղաղության համար պայքարող մարդիկ, ցավոք սրտի, հալածվում են. Ցոլակ ԱկոպյանՆավթի դարաշրջանն ավարտվում է, Ադրբեջանի դարաշրջանն ավարտվում է․ Նարեկ Կարապետյան Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ ՀայաքվեՉինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբՆիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․ Ավետիք ՉալաբյանՍլովակիայի նախկին վարչապետը դիմել է երկրի նախագահին՝ խնդրելով օգնել Ադրբեջանում դատապարտված հայ բանտարկյալների ազատ արձակմանը Ներկա պահին մեր տնտեսվարողները պատրաստ չեն ԵՄ բուսասանիտարական ստուգումներին. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանի ապօրինի կալանքն անհամատեղելի է նրա առողջության հետ. Մենուա ՍողոմոնյանԱրամ Վարդևանյան՝ ազատության փաստաբան․ Արթուր Ղամբարյան Հայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ Մխիթարյան ««Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվող քրեական հետապնդումներն անհիմն են»․ Արթուր Միքայելյան «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն արդեն մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված է. Արմեն ՄանվելյանRISE Powered by Silicon Mountains 2026 ֆորումը մեկ հարթակում համախմբեց տեխնոլոգիական ոլորտի առաջատարներին Երբ գերմանական խմիչքն ավելի սիրելի է ԱՄՆ-ում, քան հենց Գերմանիայում. «Փաստ»Ավետիք Չալաբյանին կալանավորել են առանց որևէ լուրջ մեղադրանքի և արգելում են տեսակցել իր երեխաներին. Սոֆյա ՀովսեփյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 հուլիսի). Իրականացվել է շոգեքարշի առաջին փորձարկումը. «Փաստ»Հսկայական արևային էլեկտրակայան Իսիկ-Կուլում. Ինչի՞ համար է այն Բարեկեցությունը չի կարող կառուցվել իրականությունը ժխտելու և հեքիաթներին հավատալու վրա. «Փաստ»