NEWSru.com-և գրում է, որ Ռուսաստանի շոու բիզնեսի մեգաաստղեր Ֆիլիպ Կիրիկորովը, Նիկոլայ Բասկովը, Վալերի Մելաձեն ու Բորիս Մոիսեևը հրաժարվել են ելույթ ունենալՂրիմում` Ուկրաինայում համերգներով հանդես գալու հնարավորությունից չզրկվելու համար: Նույնկերպ են վարվել նաև ուկրաինացի աստղերը, մասնավորապես` Անի Լորակը, Սվետլանա Լոբոդան ու Թինա Կարոլը: Այս տարի արդեն երկու հայտնի փառատոններ КаZантип-ն ու Koktebel Jazz-ը չեղարկվել են: Սակայն Ռուսաստանում սեպտեմբերի 12-15-ը հայտնի հեռուստահաղորդավար Դմիտրի Կիսելյովի կողմից կկազմակերպվի Koktebel Jazz Party: Սակայն այս ամենով հանդերձ Ղրիմում սիրով համերգներով հանդես են գալիս` Ստաս Պյեխան, Վալերի Լեոնտևը, Ստաս Միխայլովը, Գրիգորի Լեպսը, “Наутилус Помпилиус” խումբը և այլոք: