Երևան, 14.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչո՞ւ է ամենահայտնի գայլիկոններից մեկը հենց պարույրաձև. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Անցում հին տոմարից նորի. «Փաստ» Ինչպիսի՞ գիտություն է պետք պետությանը՝ ուժե՞ղ, թե՞ «հնազանդ». «Փաստ» Գործում է իր թուրք «կուրատորների» միջոցով. «Փաստ» «Պետք է ուժեղ լինենք, որ տղայիս ապրեցնենք». Մայիս Հովսեփյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... երեքուկես ամիս անց. «Փաստ» Հաշվառման քանի՞ հասցե կարող է ունենալ քաղաքացին. «Փաստ» Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ» «Մեզ ներքաշում ենք բազմաթիվ խնդիրների մեջ». «Փաստ» Երկու լարի վրա խաղալու անհնարինությունն ու քաղաքական դաշտի «արատավոր կծիկը». «Փաստ» Ինչի՞ մասին է խոսում սահմանային գոտում նկատվող ակտիվությունը. «Փաստ»


Կնոջ իրական գեղեցկությունը. արդյոք դու գեղեցի՞կ ես

Կանացի գեղեցկության խնդիրը կա և մնում է ակտուալ մինչ օրս: Մարդկության բազմադարյա պատմության մեջ գեղեցկության չափանիշները փոխվել են անթիվ անգամներ, իսկ նոր սերունդները, ելնելով նոր թափ հավաքող «առաջընթաց» հասկացությունից, ստիպում են նորովի նայել այն ամենին, ինչը կապված է գեղեցկության, վարքի ու կնոջ կյանքի հետ:

 

Այս աշխարհը մեզ վրա բարդում է գեղեցկության մասին իր չափանիշները, որոնք ինքնին սուբյեկտիվ ու շատ փոփոխական են: Պատահե՞լ է, երբ քեզ մի իր դուր է եկել, իսկ ընկերուհիդ պնդել է, որ դրանում ոչ մի հետաքրքիր բան չկա: Դուք տարբեր եք, այդ պատճառով էլ յուրաքանչյուրդ իր տեսանկյունից է նայում շրջապատող աշխարհին ու այն ամենին, ինչ կա նրանում: Նույնը գեղեցկությանն է վերաբերում… Այն, ինչ որոշներին թվում է սարսափելի, մյուսները գլուխգործոց են համարում:

Կան աղջիկներ, ովքեր իրենց անարժան են համարում գեղեցկուհի կոչվելու: Գուցե պատանի տարիքում նրանք կարիք են ունեցել լսելու հաճելի խոսքեր իրենց արտաքինի մասին, սակայն լսել են ոչ հաճելի արտահայտություններ: Եվ հիմա, լինելով հասուն, գեղեցկատես աղջիկներ, նրանք, միևնույն է, չեն կարողանում ընդունել իրենց այնպիսին, ինչպիսին արարել է Աստված, և ամեն անգամ նայելով հայելու մեջ՝ լսում են անցյալից դեռ կանչող ձայները, թե այնքան էլ գեղեցիկ չեն:

Միլիոնավոր աղջիկներ ողջ աշխարհում դժբախտ կյանքով են ապրում՝ իրենք իրենց հասցնելով հյուծվելու աստիճանի, ատում են իրենց մարմինները մի քանիսի սուտ խոսքերի պատճառով: Ինչո՞ւ է դա կործանում նրանց կյանքը, եթե գեղեցկությունը պարզապես արտաքինը չէ միայն:

Աստվածաշնչում գրված է, որ ամեն մարդ հրաշալիորեն է արարված: Մարդն Աստծո արարչագործության պսակն է: Նա պարզապես չստեղծեց հերթական մարդ-արարածին, այլ Նա աշխատանք թափեց ու արարեց քեզ: Նայիր քո աչքերին, քթին, մազերին, մարմնին, այդ ամենի հեղինակն Աստված է: Հենց Նա է մտածել փոսիկներ դնել քո այտերին, քո աչքերին ինքնտիպ բացվածք տալ ու հենց այդ գույնը շնորհել: Դու Նրա գլուխգործոցն ես: Դու պարզապես կրկնօրինակ ու նմանակ չես, այլ դու յուրահատուկ ես:

Մարդը Աստծո արարչագործության ու Նրա անսահման սիրո պսակն է: Ամենակարևորը, ինչ կա երկրի վրա, մարդն է: Հայրը ցանկանում է, որ մենք ոչ թե պարզապես անցկացնենք մեր օրերը, այլ վայելենք մեր ապրած ամեն մի պահը: Նախևառաջ, իմացիր Աստծո կարծիքը քո մասին, այդ կարծիքն ամենակարևորն է: Եվ այդ նույն Աստված ցանկանում է, որ դու սիրես ու հարգես ինքդ քեզ: Աստված քո մեջ դրել է արժանապատվություն, որն աշխարհը հավակնում է խլել: Թույլ մի՛ տուր այն խլել քեզնից: Հիշի՛ր, դու Արքայի դուստրն ես:

Արժանապատվությունը սերտորեն կապ ունի ներքին գեղեցկության հետ ու դրսևորվում է կնոջ՝ իր և իրեն շրջապատողների հանդեպ վերաբերմունքի մեջ: Եթե մինչ այս պահը դու կորցրել ես քո արժանապատվությունը, ապա միայն Աստված կարող է այն վերականգնել: Հիշի՛ր, դու Արքայի դուստրն ես:

Աստծո սերը մեր հանդեպ անսահման է, միայն Նա գիտի դեպի քո սիրտը տանող ճանապարհը: Վստահի՛ր Նրան, հիշիր՝ միայն Աստծո հետ կարող ես իրապես ծաղկել ու դառնալ գեղեցիկ վարդ՝ քո Արարչի այգում:

Արքայի դուստր, դու գեղեցիկ ես: Դու յուրահատուկ ես: Աստված ստեղծել է քեզ հենց այնպիսին, ինչպիսին դու պետք ես Իրեն: Այս աշխարհը չէր լինի այնպիսին, ինչպիսին կա առանց քո պայծառ ժպիտի ու փայլող աչքերի: Փայլի՛ր, թանկագի՛նս:

Հոկտեմբերի 14/15-ին լույս չի լինելու․ հասցեներԻրանը Մեծ Բրիտանիայից պահանջել է ապացույցներ՝ Ֆեյրֆորդի ռազմաբազայի միջադեպին իր առնչության վերաբերյալԳազ չի լինելու«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 32 տարեկան Աշոտ Բադալյանն արդեն 3-րդ շաբաթն է հացադուլ է անում. Լիլիթ ԳալստյանՊաշտոնական. Դանի Կարվախալը նոր ակումբ ունիԾովազա՛րդ, հանդիպում ենք վաղը․ Հրայր ԻսրայելյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի ԵրևանՓոփոխությունը սկսվում է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանԵրևանում 1,532 քաղաքացի կազատվի բնակարանի և մեքենայի գույքահարկի պարտավորություններից և տույժերից«Ռուսաստանը չի աշխատել ընդդիմության օգտին». Մարիաննա Ղահրամանյանը՝ ԵԽԽՎ-ի զեկույցի մասինCOP17-ի համար 19,700 հատ բեյջի թելի համար ծախսվել է 24,585,600 դրամ. Լիանա ՄանուկյանԶելենսկին ընտրության առաջ է՝ զիջումների գնալ, թե շարունակել հարվածները ՌԴ ենթակառուցվածքներինԱլեքսանդր Զվերևը կարիերայում առաջին անգամ կդառնա աշխարհի թիվ 1 ռակետըՆԳՆ-ն չի ընդունում, որ Շաքիում զինված հարձակման ենթարկված կնոջ տուն ոստիկաններն ուշ են հասելԳերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող՝ այս տարվա 6-րդ չվերթն է ժամանել ՀայաստանՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱրցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայություններըԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըԹաթայի՝ նոյեմբերի 7-ին նախատեսված մենահամերգը հետաձգվել էՕվեչկինին գիշերային ակումբի ցմահ անցաթուղթ են նվիրելՓաշինյանը զբաղված է ադրբեջանցի զինծառայողի փաստաբանությամբ՝ իր քաղաքացիների անվտանգությամբ զբաղվելու փոխարեն. Ուժեղ ՀայաստանԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿԱրամ Խաչատրյան փողոցի մի հատվածում կանգառը կարգելվիԵվրոպան ձեռնպահ է մնացել Ռուսաստանի հարցով Թրամփին ուղղակիորեն քննադատելուց․ NYTՊետք է խափանել ալիևյան սահմանադրության հանրաքվեի անցկացումը. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրություններում հարկավոր է նվազեցնել ՔՊ-ի գերակշիռ ազդեցությունը. Մենուա ՍողոմոնյանՌուսական կողմը իր քայլերով աջակցում է գործող իշխանության ամրապնդմանը. Արմեն ՄանվելյանՆոր հնարավորություններ՝ Converse Trusted ֆինանսավորմամբ․ ALTECH GROUP-ի զարգացման ճանապարհըԻնչի՞ է ՔՊ-ն փակ ձևաչափով արցախցիների հետ հանդիպում, մենք պատրաստ էինք մասնակցել ՔՊ-ն չի պայքարում կոռուպցիայի դեմ, հակառակը՝ թաթախված է դրա մեջ Պայմանագիր են կնքել Սնուփ Դոգի համերգը ձախողած կազմակերպության հետ, էդ ի՞նչ ստանդարտով եք առաջնորդվոում Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղելԱթոռ, բազկաթոռ բառերը սխալ են թարգմանել, որ կարողանան հավելյալ գումար գրել. պատգամավոր Լուրջ, խնդրահարույց գումարների վատնման դեպքեր են բացահայտվել. պատգամավորների բացահայտումը «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ Ինչո՞ւ է ամենահայտնի գայլիկոններից մեկը հենց պարույրաձև. «Փաստ»Ներկայիս իշխանությունը միայն ձևացնում է, թե մեր երկրում տիրում են ժողովրդավարական կարգեր. Աննա Կոստանյան Team Telecom Armenia-ն՝ COP17-ի տեխնոլոգիական գործընկեր ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Անցում հին տոմարից նորի. «Փաստ»Կոռուպցիա՝ Հայաստանի քաղաքացիների կյանքի որակը լավացնելու փոխարեն. «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ասուլիսը Ի՞նչը պետք է լինի թվային հեղափոխության չափանիշը Այն մասին, թե ինչպես են Հայաստանի քաղաքացիները ստիպված լինելու ապահովել իրենց ընտանիքների անվտանգությունը Փաշինյանի իշխանության օրոք. Ավետիք ՉալաբյանԻնչպիսի՞ գիտություն է պետք պետությանը՝ ուժե՞ղ, թե՞ «հնազանդ». «Փաստ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական առևտրով Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց» Պետք է ոտքի կանգնենք և թույլ չտանք բուհերի քանդումը. Ցոլակ ԱկոպյանԳործում է իր թուրք «կուրատորների» միջոցով. «Փաստ»Վարդան Ջհանյան․ Հայաստանի հանքարդյունաբերության նկատմամբ միջազգային հետաքրքրությունն աճում էԱյլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական «Պետք է ուժեղ լինենք, որ տղայիս ապրեցնենք». Մայիս Հովսեփյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... երեքուկես ամիս անց. «Փաստ»