Երևան, 14.Փետրվար.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Երբ մի անծանոթ համարից զանգ է գալիս, ինձ թվում է՝ Ազատս է, հիմա կասի՝ մա՛մ». Ազատ Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Հադրութում, տուն «վերադարձել»... ինն ամիս անց. «Փաստ» Պատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ» Միջազգային այցերի շուրջ հանրային էմոցիոնալ պոռթկումների ու իրականության հակադրությունը. «Փաստ» Ինչո՞ւ են իշխանությունները թուլացնում պետականության իմունիտետը. «Փաստ» «Ակտիվ, հետևողական պայքարն ավարտվելու է իրավունքի, այլ ոչ թե ուժի և «զոռբայության» հաղթանակով». «Փաստ» Ռուսաստանը չի մասնակցի Թրամփի նախաձեռնած Խաղաղության խորհրդի նիստին. Զախարովա Սոված են, չեն հագենում, 3-րդ ժամկետն են ուզում. ի՞նչ չես հասցրել անել. Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանին Հայաստանը դեռ չի ապրել իր լավագույն տարիները․ ուժեղ Հայաստանն առջևում է․ Ալեքսան Ալեքսանյան Վաշինգտոնը մտադիր է վերջնականապես վերաձևել Հարավային Կովկասի լոգիստիկ քարտեզը. «Փաստ» Երկկողմանի սուր Հայաստանի համար. «Փաստ»


Աֆան­դյանն ընդ­դեմ «Անե­լի­քի». գոր­ծար­քի ման­րա­մաս­նե­րը՝ առա­ջին ձեռ­քից

Հասարակություն

Վերջին օրերին մեծ աղմուկ է բարձրացրել գործարար Գևորգ Աֆանդյանի՝ նախկին «Անելիք» բանկի դեմ դատական հայցի պատմությունը, որով հայցվորը, որպես նախկինում իր սեփականությունը հանդիսացող «Արզնի» հանքային ջրերի գործարանի գույքը օտարելու տույժ, բանկից աստղաբաշխական՝ 22 միլիոն դոլար է պահանջում։ Շատերն այս գործընթացն աննախադեպ են համարում հայաստանյան բանկային համակարգի համար։ Կա նաև պնդում, որ եթե առաջիկայում կայանալիք դատական նիստի ընթացքում գործարարի հայցը բավարարվի, ապա դա կարող է զգալի ցնցումների հանգեցնել ֆինանսական հատվածում։ Հաշվի առնելով հարցի կարևորությունը՝ որոշեցինք խնդրո առարկա գործարքի մանրամասները պարզել հենց դրա նախաձեռնողներից մեկի՝ «Անելիք» բանկի վարչության նախկին նախագահ Ներսես Կարամանուկյանի հետ։ 

-Պարոն Կարամանուկյա՛ն, արդեն մեծ աղմուկ հանած՝ Գևորգ Աֆանդյանն ընդդեմ նախկին «Անելիք» բանկի գործի առանցքում «Արզնի» հանքային ջրերի գործարանի հետ կապված 3-4 տարվա վաղեմության պատմությունն է, որի ժամանակ հենց Դուք էիք ղեկավարում «Անելիք» բանկը։ Երկու բառով կներկայացնե՞ք՝ ինչ էր տեղի ունեցել այդ ժամանակ, ինչպե՞ս էր գործարանի գույքը հայտնվել բանկի հաշվեկշռին։ 

-Դեռևս 2013 թվականի սկզբներին արդեն ակնհայտ էր, որ Աֆանդյանի գրեթե բոլոր բիզնեսները հայտնվել են սնանկության եզրին։ Միգուցե պաշտոնապես դեռևս սնանկ չէին, բայց գոնե սնանկության եզրին էին գտնվում։ Այդ պահից սկսած՝ նրա հետ միշտ տարբեր բանակցություններ են վարվել՝ այդ վարկերը մարելու ուղիներ գտնելու նպատակով, քանի որ պարոն Աֆանդյանի հետ կապված ընկերությունների վարկային պարտավորությունները բավական մեծ էին, և դրանց չկատարումը կարող էր չափազանց լուրջ ազդեցություն ունենալ բանկի բնականոն կենսագործունեության վրա։  

Կոնկրետ վեճի առարկա գույքի մասով բանկի կողմից բռնագանձման գործընթացը տևել է բավական երկար. բռնագանձման ծանուցումն ուղարկվել է դեռևս 2015թ. մարտին, սակայն բռնագանձվել է միայն հաջորդ տարվա ապրիլին, քանի որ առկա էին որոշակի սահմանափակումներ, որոնք վերացնելու համար դատական գործընթաց իրականացվեց։ 

Բացի դրանից, նաև վճարված չէր հողի կադաստրային արժեքը, որը նույնպես բավական մեծ գումար էր կազմում։  

-Շատ է խոսվում բանկի և գործարարի միջև ձեռք բերված պայմանավորվածության աղմկահարույց բանաձևի մասին, ըստ որի՝ եթե բանկը խախտեր այդ պայմանավորվածությունը, ապա պետք է գործարարին որպես տույժ վճարեր խնդրո առարկա գումարի հնգապատիկը։ Կբացատրե՞ք՝ ինչով էր պայմանավորված նման բանաձևի ֆիքսումը։ 

-«Արզնի» գործարանի շենքերի բռնագանձման գործընթացն ի սկզբանե և ամբողջությամբ համաձայնեցված է եղել պարոն Աֆանդյանի հետ։ 

Ես անձամբ եմ այդ համաձայնագրի կնքման շուրջ բանակցել Գևորգ Աֆանդյանի հետ։ Նա մտածում էր, որ կարող է բարելավել իր գործերը, և ցանկանում էր պահպանել գույքը անձամբ կամ իր կողմից նշված անձի միջոցով ձեռք բերելու իրավունքը։ 

 

Բանկը դեմ չի եղել դրան, բնականաբար՝ որևէ նպատակ չի ունեցել խախտելու համաձայնությունը, հենց այդ պատճառով էլ համաձայնել է տույժի այդ բանաձևին։ 

Այսինքն՝ մենք բոլոր հարցերում ընդառաջ ենք գնացել Աֆանդյանին, նույնիսկ իր առաջարկած տույժի բանաձևն ընդունելու հարցում։

 Բանկը պահպանել է Աֆանդյանի հետ ձեռք բերված համաձայնությունը և «Արզնի» հանքային ջրերի գործարանի գույքը օտարել է հենց նրա հետ համաձայնեցված անձին։

-Սակայն Գևորգ Աֆանդյանը պնդում է, որ բանկը խախտել է պայմանավորվածությունը և իրենից թաքուն է որոշել նոր ընկերություն հիմնել «Արզնի» հանքային ջրերի գործարանի հետագա շահագործման համար։ Ունե՞ք ապացույցներ, որ նման բան տեղի չի ունեցել և որ Աֆանդյանը ոչ միայն տեղյակ է եղել, այլև հավանություն է տվել նոր համաձայնությանը։  

-Ճիշտն ասած՝ ես զարմացած եմ պարոն Աֆանդյանի այդ պնդումներից, քանի որ նույնիսկ այն բանից հետո, երբ գործարանի գույքն արդեն բանկին էր անցել, նա շարունակում էր այդ տարածքում բիզնես ծավալել։ 

Իսկ 2016 թվականի ընթացքում գույքի օտարման հետ կապված ամբողջ գործընթացն իրականացվել է քայլ առ քայլ իր հետ բանակցելով, մանրամասն քննարկելով, համաձայնեցնելով ցանկացած դրվագ։ 

Առավել քան համոզված եմ, որ ասվածի ապացույցները, բավական մեծ ծավալով, պահպանված կլինեն բանկում։ Դատավարության ընթացքում ևս ես նկարագրել եմ տեղի ունեցած ողջ գործընթացը.

 Նշել եմ Աֆանդյանի կողմից առաջարկված տարբեր սխեմաների մասին, իր որդու՝ Վահե Աֆանդյանի 33% մասնակցությամբ նոր ընկերություն հիմնելու վերջնական, համաձայնեցված տարբերակի մասին, համապատասխան նամակագրության և ստորագրված փաստաթղթերի մասին։

 Այո՛, ես պնդում եմ, որ Աֆանդյանը ոչ միայն տեղյակ է եղել, այլև հավանություն է տվել «Արզնի» հանքային ջրերի գործարանի գույքը նոր ստեղծվելիք ընկերությանը օտարելու ծրագրին։ Նշեմ նաև, որ ինձ համար չափազանց մեծ անակնկալ էր դատարանի վճիռը, որը որևէ կապ չունի իրականության և արդարության հետ։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

«Երբ մի անծանոթ համարից զանգ է գալիս, ինձ թվում է՝ Ազատս է, հիմա կասի՝ մա՛մ». Ազատ Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Հադրութում, տուն «վերադարձել»... ինն ամիս անց. «Փաստ»Սամվել Կարապետյանի աննախադեպ հայտարարությունը արհեստական բանականությամբ Վախի քաղաքականությունը և հաղթանակի սպասումը Պատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»Չի կարելի կառավարության ձախողումների ու տեղի ունեցած ողբերգությունների պատասխանատվությունը դնել ժողովրդի վրա. Արտակ ԶաքարյանԻնչո՞ւ են վախենում Սամվել Կարապետյանի ղեկավարած շարժումից. Ոսկան Սարգսյան Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը կվաճառվեն բացառապես էլեկտրոնային աճուրդով. «Փաստ»Միջազգային այցերի շուրջ հանրային էմոցիոնալ պոռթկումների ու իրականության հակադրությունը. «Փաստ»Ինչո՞ւ են իշխանությունները թուլացնում պետականության իմունիտետը. «Փաստ»«Ակտիվ, հետևողական պայքարն ավարտվելու է իրավունքի, այլ ոչ թե ուժի և «զոռբայության» հաղթանակով». «Փաստ»ՔԿ-ն «հերքելով»՝ փաստացի հաստատել է. «Փաստ»Ազգային ինքնության վրա հարձակման «սերիաները». «Փաստ»«Ուժեղ Հայաստանի» տպավորիչ հայտն ու ՔՊ-ի անթաքույց խուճապը. «Փաստ»Հիմնի տեսահոլովակն ինչո՞վ է խանգարում Նիկոլ Փաշինյանին. «Փաստ»Ռուսաստանը միակ երկիրն է, որը 1 միլիարդ դոլար է հատկացրել Պաղեստինին. Պեսկովը՝ Խաղաղության խորհրդի մասինՊետք է հեռու մնալ Արևմուտքից ու չհավատալ դրանց գեղեցիկ ու սուտ խոսքերին․ Մհեր ԱվետիսյանՀայաստանում կարգելվի պոլիէթիլենային տոպրակների ու մեկանգամյա պլաստիկ սպասքի վաճառքը. ՇՄ նախարարությունԱյսօր ես տեսա թույլ վարչապետի, ով վախենում է, որ պարտվելու է. Նարեկ ԿարապետյանԹուրքիան 2025թ․ 6 տոկոսով ավելացրել է նավթի ներմուծումը, ՌԴ-ից մատակարարումները նվազել են 10 տոկոսովՀայտնի են Ուկրաինայի հարցով նոր եռակողմ հանդիպման օրերը. Պեսկով Նոր խաղ է սկսվել. կտեսնեք՝ հիմա մենք ինչ ենք անելու. Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ի և Եվրոպայի աջակցությունը հնարավոր է դարձնում պաղեստինցիների դեմ Իսրայելի հանցագործությունները. Էսմայիլ ԲաղայիԶելենսկին չի ցանկանում թույլ տալ ռուսական նավթի տարանցումը Հունգարիա. Սիյարտո Հերթական խայտառակ տապալումը․ Հրայր ԿամենդատյանԻնչո՞ւ է ուրբաթ 13-ը համարվում անհաջող Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում ձեռք բերված հակահայաստանյան պարտավորությունները կկատարվեն, եթե ՔՊ-ն հաջողի առաջիկա խորհրդարանական ընտրություններում. Էդմոն ՄարուքյանԱզգերի լիգա․ վիճակահանության ամբողջական արդյունքները Ձեր ծննդյան օրը շնորհավո՛ր, Հրամանատա՛ր. Խաչիկ Ասրյան«Կնոջ առաքելությունն առաջին հերթին մայրանալն է». Մարջան Ավետիսյան Իրանից ժամանած բեռնատարից մաքսային ծառայողները հայտնաբերել են «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցԱռաջիկա ընտրությունը մեր հետպատերազմյան ապատիան և խեղճությունը կոտրելու շանս է. Իվետա ՏոնոյանԵՄ-ն բացահայտ աջակցում է իշխող քաղաքական ուժին՝ միջամտելով ՀՀ ներքին գործերին․ Ավետիք ՉալաբյանՄենք այժմ շատ լավ հարաբերություններ ունենք Չինաստանի հետ․ Թրամփը մտադիր է ապրիլին այցելել ՉինաստանՄենք՝ եվրոպացիներս, պետք է լինենք բանակցությունների սեղանի շուրջ՝ Եվրոպայի բարգավաճման, ապագայի և նրա անվտանգության ճարտարապետության հարցերի շուրջ․ ՄակրոնԱզատություն բոլոր քաղբանտարկյալներին․ Արամ Վարդևանյան Team Holding-ը հայտարարում է դոլարային պարտատոմսերի երկրորդ փուլի տեղաբաշխման մեկնարկը․ տեղաբաշխողը՝ Freedom Broker Armenia Դա նույնն է, որ իշխանությունն ասի, թե 20 տարի առաջ երկրում էլեկտրական մեքենա չկար․ Տիգրան ԱբրահամյանTeam-ի ծառայությունների դիմաց վճարումները՝ նաև Fast Shift-ի հավելվածով և վճարային տերմինալներովԻշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը. Էդմոն ՄարուքյանԸնդդիմադիր պատգամավորի մանդատը ինձ ընդհանրապես չի հետաքրքրում. Նաիրի Սարգսյան Ըստ բոլոր հարցումների՝ հաղթանակը Սամվել Կարապետյանի կողմն  է. Նարեկ Կարապետյան ՀՀ-ի անկախության 30 տարվա ընթացքում ՀՀ-ի՝ որպես անկախ պետության գոյության հարցը երբեք քննարկման, կասկածի, կամ առևտրի առարկա չի եղել. քնարկվել է բացառապես Արցախի կարգավիճակի հարցը. Օսկանյան Իշխանափոխության ուղիներից մեկը ընդդիմադիր ուժերի միավորումն է․ Արմեն Մանվելյան«Քաղպայմանագիրը» ներքին քվեարկություն է անում. ուշագրավ զարգացումներ ցուցակում Ադրբեջանցիներն արդեն Հայաստան են գալիս ընդհանուր սահմանով Փաշինյանն անբարոյականության նոր հորիզոններ է նվաճում Ծայրագավառ չենք դառնալու. Մհեր Ավետիսյան«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի պրոդուկտները ներկայացվել են ICE Barcelona 2026-ինՌոբերտ Քոչարյանի ամբողջական մեկնաբանությունը՝ ՀՀ-ԱՄՆ «միջուկային գործակցության» շուրջ միֆերի մասին «ՀայաՔվե»-ն ունի քաղաքական հայտ ներկայացնելու բավարար ներուժ․ Մենուա Սողոմոնյան