Երևան, 06.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Այս իշխանությունը շատ լավ գիտի, որ առանց ռեպրեսիաների իր դիրքերը չի կարող պահպանել. Արմեն Մանվելյան Եվրոպական խորհրդարանում բարձրացվել է Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը Արտաշատ համայնքում գտնվող՝ շուրջ 97 միլիոն դրամ կադաստրային արժեքով գույքը կվերադարձվի ՀՀ-ին. Գլխավոր դատախազությունը հաշտության համաձայնություն է կնքել Ի՞նչ կա զարմանալու, ասել են՝ վենդետա լինելու է ու սաղին նստացնելու եմ, դա էլ անում են. Շարմազանով Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի պրոպան գազ Վարորդական իրավունքից զրկման ժամկետը պետք է լրանա ցանկացած պարագայում. 1 տարի անց կարող են դիմել, վճարել ու վերականգնել. ՆԳՆ ներկայացուցիչ Մանդատը զենք է, դրանից հրաժարվելը կլինի անպատասխանատվություն. «Հայաստան» դաշինք Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը Մանդատը տոմս է դեպի կալանավայր․ Նարեկ Կարապետյան


«Ըն­դուն­վում են օրենք­ներ, որոնք միտ­ված են վա­րորդ­նե­րի իրա­վունք­նե­րը ոտ­նա­հա­րե­լուն». «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է

Օրերս Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգի ներդրման օրինագիծը: Սակայն վերջին պահին պարզվեց, որ կա մի բայց։ 

Փոփոխություն է կատարվել նաև «Պետական տուրքի մասին» օրենքում։ 

Եթե նախկինում քաղաքացիները վարչական մարմնի որոշումների բողոքների մասով պետտուրքից ազատված էին, ապա այժմ բողոք ներկայացնելուց առաջ պետք է 4000 դրամ վճարեն՝ անկախ վարչական ակտի գումարի չափից։ 

Ընդ որում, օրենքի առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ նման դրույթ նախատեսված չի եղել, իսկ երկրորդ ընթերցման ժամանակ այն ներառվել է բալային համակարգին վերաբերող օրենքի հետ նույն փաթեթում և ընդունվել։ 

Իրավացիորեն հարց է առաջանում՝ քանի՞ վարորդ կբողոքարկի, օրինակ՝ 5000 դրամի չափով տուգանքը, երբ դատարան դիմելուց ստիպված է 4000 դրամ պետտուրք վճարել։ 

Առկա խնդրին առավել համապարփակ անդրադարձավ «Վարորդի ընկեր» իրավապաշտպան ՀԿ-ն։ ՀԿ-ի նախագահ Տիգրան Քեյանը և փոխնախագահ Դավիթ Պեդանյանը հայտարարեցին՝ իրենց կազմակերպությունը պայքարելու է այս օրենքի դեմ, բայց ոչ թե հանրահավաքների կամ կտրուկ գործողությունների միջոցով, այլ օրենքի ուժը և տարբեր ատյաններն օգտագործելով։ 

«Հանրահավաքների մեթոդը չենք կիրառում այն պատճառով, որ չենք ցանկանում մարդկանց կտրել իրենց գործերից, հանրահավաք կազմակերպել և ինչ-որ բան պահանջել այն իշխանությունից, որը փաստացի լեգիտիմ է, և նրան այդ նույն մարդիկ են ընտրել։ 

Եթե այլ տարբերակ չլիներ այդ մի քանի օրենքների դեմ պայքարելու, բնականաբար, մնալու էր հանրահավաքի տարբերակը։ Կան տարբեր ատյաններ, որոնց հետ սկսում ենք համագործակցել վիճահարույց օրենքները բողոքարկելու համար։ 

Այժմ, սակայն, չակերտներ չեմ բացի։ Վերջին շրջանում ընդունված մի քանի օրենքներն ընդունվել են ոչ թե ի շահ քաղաքացիների, այլ պետական ապարատի գործունեությունը հեշտացնելու ու հետագա իրավական գործընթացներ փչացնելու կամ իսպառ վերացնելու համար»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Դավիթ Պեդանյանը` նշելով, թե կոնկրետ որ վիճահարույց օրենքների մասին է խոսքը։ 

«Առաջին՝ վարչական դատարանում պետտուրքի արտոնությունից զրկվում է ճանապարհային ոստիկանության տուգանքների բողոքարկումը։ 

Երկրորդ՝ հիմա որպես ճանապարհային նշանի, գծանշման կամ տեխնիկական սարքի գոյության ապացույց, որը վիճարկել ենք տեսանյութում առկա չլինելու համար, կարող են կապալառուից փաստաթուղթ ներկայացնել, որ նա՝ այդ նույն կապալառուն, որը տեղադրել է նշանը կամ կատարել գծանշումը, ստուգում է իրականացրել և կոնկրետ օրը կոնկրետ ժամին ճանապարհային նշանն իր տեղում է եղել, լուսացույցն աշխատել է և այլն։ 

Դա պետք է դատարանի համար հիմք հանդիսանա, որպեսզի տուգանքը չչեղարկվի։ Սա աբսուրդ է, որովհետև, օրինակ՝ մենք բողոքարկում ենք ոչ թե այդ նշանի բացակայությունը, այլ դրա ոչ տեսանելի լինելը, մաշվածության աստիճանը և այլն։ 

Հիմա փորձում են քաղաքացուն զրկել օբյեկտիվ ապացույցներ ներկայացնելու հնարավորությունից։ Երրորդ՝ նախ ասեմ, որ Վճռաբեկ դատարանով նախադեպ ունեինք, որ պարտադիր էր վարչական բոլոր մարմինների համար։ 

Այն ասում էր, որ կարմիր գծերի՝ վճարովի ավտոկայանատեղիների արձանագրությունը պետք է կազմվի վարորդի ներկայությամբ։ 

Իսկ այդ արձանագրություններն արդեն մի քանի տարի է՝ կազմվել են առանց վարորդի ներկայության, ինչ-որ նիստեր են հրավիրվել, առանց ապացույցների հավաքագրման ու օբյեկտիվ քննության, մարդկանց տուգանել են։ 

Այդ հիմքով բացառապես վճարովի ավտոկայանատեղիների համար բոլոր տուգանքները անօրինական էին եղել, կային ու կլինեին։ Հիմա այդ օրենքը փոխել են։ 

Արդյունքում կարմիր գծերի արձանագրություններն այլևս կարիք չկա վարորդի ներկայությամբ կազմելու։ Մինչդեռ դրանք պետք է քննվեին վարորդի ներկայությամբ, որպեսզի օբյեկտիվ արձանագրություն կազմեին։ 

Բայց վերցրեցին օրենքն այնպես փոխեցին, որ բողոքարկումն այդ տեսանկյունից անհնար սարքեն։ Իհարկե, մենք ունենք ուրիշ հիմքեր դրանք բողոքարկելու»,նշում է մեր զրուցակիցը։ 

Պեդանյանն ընդգծում է՝ ընդունվում է օրենքների շարք, որը ոչ թե միտված է վարորդների շահերն ավելի ամրապնդելուն, այլ հակառակն՝ այդ մարդկանց իրավունքները ոտնահարելուն ու վարչական ապարատի գործունեությունը թեթևացնելուն։ 

«Ընդհանրապես չկա տրամաբանություն։ 

Բացի դա, օրենքների մշակման ժամանակ պետք է պարտադիր ներգրավեին ոլորտից հասկացող, փորձ ունեցող ՀԿ-ների ու անհատների։ 

Պետք է հանրային քննարկումներ անցկացվեին։ «Վարորդի ընկեր» ՀԿ-ն շատ ուշ է իմացել, որ նման օրենքներ են ներմուծում, այն էլ՝ մեր պրպտող բնավորության շնորհիվ։ 

Հետո իմացել ենք, որ այդ օրենքն ԱԺ օրակարգում է, տեղեկացրել ենք հանրությանը։ Պատահական ենք իմացել, որ ԱԺ նախագահի առաջարկով խորհրդարանը կողմ է քվեարկել, որ այդ օրենքները մտնեն բալային համակարգի հետ նույն փաթեթի մեջ։ 

Օրենքներն առաջին ընթերցմամբ չեն ընդունվել, բայց հնարավորություն են ստացել միանգամից երկրորդ ընթերցմամբ, բալային համակարգին վերաբերող նախագծի երկրորդ ընթերցման ժամանակ միանգամից ընդունվել։ 

Այդպես լինի, ինչ ուզեն, կարող են «սղղացնել»։ Այս պարագայում այդպես ենք ասում, որովհետև այլ անուն չի կարելի տալ։

 Այդպես անում էին Հանրապետական կուսակցության պատգամավորները, երբ իրենց պետք էր լինում առանց ժողովրդի ընդվզման ինչ-որ օրենք անցկացնել։

 Փաստորեն, նույն ձևով վարվեցին նաև ներկայիս պատգամավորները։ Եթե մի ժամանակ կային պատգամավորներ, որոնց հետ փորձում էինք համագործակցել, խորհուրդներ էինք տալիս, հարցեր էինք բարձրաձայնում, հիմա խորհրդարանում չի երևում որևէ պատգամավոր, որը վարորդների շահերից բխող ինչ-որ բան է ուզում անել կամ կանի։ 

Մոտ 60 պատգամավոր որոշել է, որ այդ հակասահմանադրական օրենքները լրիվ իրավաչափ են, իրենցից որևէ մեկը հարց չի ուղղել՝ արդյո՞ք դրանք ոտնահարում են ինչ-որ մեկի իրավունքները, չե՞ն հակասում մեկ այլ օրենքի։ 

Որևէ մեկը չի առաջարկել հրավիրել, օրինակ՝ վարորդների ներկայացուցիչներին, ոչ ոք չի կապվել մեզ հետ, ուղղակի սուս-փուս, քանի ոչ մեկ չի իմացել, այդ օրենքներն ընդունել են։ Համոզված եմ, որ այդ պատգամավորների մեջ կլինեն մարդիկ, որոնք չեն էլ կարդացել այս փաթեթի մեջ ներառված դրույթները, ուղղակի քանի որ իրենց կուսակցությունն է առաջարկել, ընդունել են։ 

Դա է ցավալին։ Քննարկումներ չեն կազմակերպում, չեն լսում շահագրգիռ կողմերին, խոսում են ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից, բայց փաստացի այս ամենը միայն բառերի մակարդակով է, իրենք ոչ մի բան չեն անում, որ այն ոլորտը, որի հետ կապված փոփոխություններ են կատարում, դրանից շահի, այլ անում են այնպես, որ իրենց հարմար լինի»,-եզրափակում է Դավիթ Պեդանյանը։

 ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ, «Ճանապարհային երթևեկության անվտանգություն և վերահսկողություն» ՀԿ ղեկավար Սերգեյ Ղահրամանյանը «Փաստի» հետ զրույցում նշում է՝ այնքան էլ ճիշտ չէ ընդունված օրենքը հակասահմանադրական բնութագրել։ 

Նա ընդգծում է, որ Հայաստանում վարչական տուգանքները սկսում են 5000 դրամից։ «Վարչական դատարան դիմելիս նախկինում եղել է 4000 դրամ պետտուրք, դա ավելի քիչ է, քան 5000 դրամ և ավելի մեծ տուգանքը։

 Ընդ որում, ցանկացած դատական ծախս հաղթանակի դեպքում քաղաքացին ստանում է պարտվող կողմից՝ լինի դա ոստիկանություն, թե այլ վարչական մարմին։ 

Հարցը ֆինանսի մեջ չէ, որ սա որպես ֆինանսական բեռ հաշվարկվի և պետբյուջեին որոշակի օգուտ տան։

 Նման բան չկա։ Խնդիրը վերահսկման և հավասարակշռության մեջ է։ Այն վարորդները, որոնք պարբերաբար և դիտավորյալ խախտում են իրականացնում, վտանգ են ներկայացնում երթևեկության մեջ, հասարակության համար և վարորդական միջավայրում, նրանց պետք է մեկուսացնել, որովհետև այսօրվա դժբախտ պատահարները հիմնականում հենց նման խախտումների հետևանքով են»,-ասում է Ղահրամանյանը։

 Նա ընդգծում է, որ այս պետտուրքը մեծ հաշվով կարող է նաև ժամանակավոր բնույթ կրել, որպեսզի երթևեկության մեջ առկա վտանգը մեկուսացվի, այնուհետև այն կարող է նորից վերացվել։ Անդրադառնում է նաև այն տեսակետներին, որ պետտուրքի հետ կապված այս փոփոխությունները, կարծես թե, ծածուկ են ընդունվել։ 

«Նոյեմբերի 29-ին առաջին անգամ հրապարակային հայտարարվել է, որ փոփոխություններ են արվել, ընդ որում, այդ մասին պաշտոնապես Ազգային ժողովի ամբիոնից ներկայացվել է, որ ցանկություն կա ներդնելու պետտուրքը։ 

Դեռևս սեպտեմբերին այդ մասին ԱԺ ամբիոնից արդեն դիտարկումներ և մոտեցումներ էին ներկայացնում պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավորները։ Ես գոնե այստեղ ինչ-որ ծածուկի խնդիր չեմ տեսել։ 

Նախ՝ առաջին ընթերցման ժամանակ այդ մասին բարձրաձայն հայտարարվեց։ Ազգային ժողովի պատգամավորները ստանում են փոփոխությունների փաթեթները, դրանք տեղադրված են ԱԺ կայքում նոյեմբերի 29-ից։ 

Նախորդ ուրբաթ օրն էլ ոստիկանապետի տեղակալն է խոսել այդ մասին, սակայն կիրակի օրը նոր այդ հարցը բարձրացվել է»,-ընդգծում է Սերգեյ Ղահրամանյանը։ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Սահմանադրությունը Հայաստանում փաստացի լիարժեք չի գործում․ Էդմոն ՄարուքյանՎարչական ռեսուրսի օգտագործումն ամենահաճախակի ընտրախախտումն է եղել այս ընտրությունների ժամանակ. Ատոմ ՄխիթարյանԱզգային պետության գաղափարը սպանող հակասահմանադրական օրենքի մասին․ Մենուա ՍողոմոնյանՊոլիտեխնիկի 93-րդ սերնդի ավարտական հանդիսությանը մասնակցել են նաև ԶՊՄԿ-ի ներկայացուցիչներըՖինանսական արկածներից դեպի մեծ հաղթանակներ․ ամփոփվեց Junius ֆինանսական 4-րդ առցանց մրցաշարըՍոցիալական բունտից վախենալով է եկել Ռուսաստան. Արշակ ԿարապետյանԵրկրի ղեկավարն ընտրությունների շրջանում ապացուցեց, որ Հայաստանում ժողովրդավարություն գոյություն չունի. Արամ ՊետրոսյանԱյս իշխանությունը շատ լավ գիտի, որ առանց ռեպրեսիաների իր դիրքերը չի կարող պահպանել. Արմեն ՄանվելյանԵվրոպական խորհրդարանում բարձրացվել է Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցըՄի դրամի ուժն ու Սիմֆոնիկ նվագախումբն ամփոփեցին Շիրակում մեկնարկած անտառային նախագիծը Հանրության ուշադրությունը շեղելու նպատակով իշխանությունը կրկին դիմել է ռեպրեսիվ մեթոդների․ Տիգրան Դումիկյան Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զnhերի թիվը հասել է 3,342-ի Իսրայելը կարող է փորձել տապալել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները. Ֆիդան Կարծում եմ՝ այս պարտությունը ոչ թե վերջն է, այլ նոր ցիկլի սկիզբը. Անչելոտին՝ իր ապագայի և ԱԱ-2026-ից դուրս մնալու մասին Արտաշատ համայնքում գտնվող՝ շուրջ 97 միլիոն դրամ կադաստրային արժեքով գույքը կվերադարձվի ՀՀ-ին. Գլխավոր դատախազությունը հաշտության համաձայնություն է կնքել Կասեցվել է Թալինում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում. կա վիրավnր Մեր և ձեր պայքարը շարունակելու ենք ամենուր և բոլոր օրինական տարբերակներով հասնելու ենք փոփոխության. Անդրանիկ Գևորգյան Այսօր մի քանի ժամ գազ չի լինի․ հասցեներ Ի՞նչ կա զարմանալու, ասել են՝ վենդետա լինելու է ու սաղին նստացնելու եմ, դա էլ անում են. Շարմազանով Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի պրոպան գազ 70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ. ՔԿ Ուկրաինային hրատապ անհրաժեշտ է ավելի շատ հակաoդային պաշտպանnւթյուն. ֆոն դեր Լայեն Ավետիք Չալաբյանը ազգային իրավունքների համար պայքարող է, և իր հետ կատարվողն անօրինական է. Արսեն ԳրիգորյանՏիկին ֆոն դեր Լեյենը իր այցով խրախուսում է ավտորիտարիզմը Հայաստանում. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվե» միավորումը շարունակում է պայքարը` մեր համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակման պահանջովՎարորդական իրավունքից զրկման ժամկետը պետք է լրանա ցանկացած պարագայում. 1 տարի անց կարող են դիմել, վճարել ու վերականգնել. ՆԳՆ ներկայացուցիչ Մանդատը զենք է, դրանից հրաժարվելը կլինի անպատասխանատվություն. «Հայաստան» դաշինք Մեզ համար ավելի ակտուալ է դառնում «Եվրոպա՞ են մեզ տանում, թե՞ Թուրքիա» հարցը․ Արտակ Զաքարյան «Առողջության օր»-ը վերածվում է գեղեցիկ ամենամյա ավանդույթի, որտեղ մեկ հարկի տակ հավաքվում են ԶՊՄԿ-ի մեծ ընտանիքն ու համայնքը«Սահմանադրությունը՝ որպես միահեծան իշխանության բացառման երաշխիք». հանրային քննարկում Սիրահարների այգում Մեր էջերում ներդնում ենք իտալական դրամատիզմն ու բարձր էսթետիկան. Հրայր ԿամենդատյանՄարդկությունը ժամանակ առ ժամանակ կանգնում է լրջագույն փոփոխությունների առաջ. Մհեր ԱվետիսյանԿյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը Մանդատը տոմս է դեպի կալանավայր․ Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանը Վրաստանի օրինակով բացատրել է, թե ինչի հանգեցրեց ընդդիմության կողմից մանդատները չվերցնելըՈ՞ւմ է այսօր ծառայում Հայաստանի Սահմանադրությունը. Էդմոն Մարուքյան«Ամերիկան նոր է սկսում իր ճանապարհը». Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի նոր «ոսկե դարի» մասինՆյու Յորքում hրաձգnւթյան հետևանքով ութ մարդ է տnւժել. NY Post «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ՝ Արշակ Կարապետյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Սահմանադրության օրվա կապակցությամբՎենեսուելայում երկրաշարժի հետևանքով զnhերի թիվը հասել է 2,954-ի Երկու մետր բարձրությամբ Viking և Hermes-ի պաշտամունքային պայուսակը. Էրլինգ Հոլանդը տղամարդկանց նորաձևության շուրջ բանավեճ է առաջացրել Աշխարհի առաջնությունումՎայոց ձորի մարզի Արփի գյուղում բшխվել են «ՎԱԶ 2107»-ը և «ԳԱԶ 53» բեռնատարըՃիշտը մեր կողմից մանդատների վերցնելն է, որպեսզի ապահովվի այն ներկայությունը, որը վաղը կաջակցի փողոցային պայքարին. Նարեկ Կարապետյան Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ ԱՄՆ-ը կկարողանա շատ շուտով կազմակերպել դեպի Մարս մարդատար թռիչք. Թրամփ Հորոսկոպ. ո՞ր ֆիլմի հերոսն եք դուք Գյումրի-Երևան ավտոճանապարհին բшխվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավnր ԱՄՆ-ը և Իսրայելն ունեն ընդհանուր ճակատագիր. Նեթանյահու