Երևան, 17.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Երբ յուրաքանչյուր նվաճող իր նպաստն է բերել. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 սեպտեմբերի). Ով չի ստացել հուսալիության մասին վկայական, համարվել է ժողովրդի թշնամի. «Փաստ» Պետք է ընտրություն կատարել. ի՞նչ են նախատեսում ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերը. «Փաստ» Ի՞նչ է հուշում վրացական փորձը. «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» «Եղբայրս աշխույժ էր, ճարպիկ, ընկերասեր ու շփվող». Վահագն Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ» «Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ»


«Մենք՝ հա­յերս, շատ հա­ցա­կեր ենք». Դա­վիթ Պի­պո­յա­նը՝ ճիշտ սննդա­կար­գի կա­րև­ո­րու­թյան մա­սին․ «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Էկոկենտրոնի սննդի ռիսկերի կենտրոնի ղեկավար, սննդագիտության դոկտոր (Իտալիա) Դավիթ Պիպոյանի հետ «Փաստը» զրուցել է սննդակարգի կարևորության, տարիների ընթացքում մեր սննդակարգում տեղ գտած փոփոխությունների և սպառողների՝ իրազեկ լինելու կարևորության մասին։ 

Պետք է իրականացվի հանրային իրազեկում 

21-րդ դարում, սննդակարգով պայմանավորված, առողջական վիճակի գնահատականը դարձել է շատ կարևոր խնդիր, որովհետև սննդով պայմանավորված հիվանդությունները ոչ միայն թունավորումներն են, այլ նաև մի շարք քրոնիկ հիվանդություններ, որոնք պայմանավորված են սննդամթերքի և սննդակարգի հիմնական վտանգների և սննդատարրերի օգտագործման հետ։ 

Ամբողջ աշխարհը հիմա ուսումնասիրում է տրանսճարպաթթուների և սիրտանոթային համակարգի հիվանդությունների զարգացման միջև կապը։ 

Տրանսճարպերը բացասական են անդրադառնում սիրտանոթային հիվանդությունների զարգացման վրա, հետևապես որքան ազգաբնակչությունը շատ է օգտագործում տրանսճարպաթթուներ պարունակող մթերքներ, այնքան դրանք բացասական ազդեցություն են ունենում սիրտանոթային համակարգի հիվանդությունների վրա։ 

Բացի դրանից, շաքարային դիաբետը, մի շարք քրոնիկ դեգեներատիվ հիվանդություններ ևս պայմանավորված են սխալ սննդակարգով։ 

Ինչո՞ւ է ամբողջ աշխարհը սկսում օգտագործել ավելի շատ ամբողջահատիկ, ոչ թե սպիտակ ցորեն, ինչո՞ւ է տեղի ունենում շաքարի քանակի կրճատում. որպեսզի ազգաբնակչությունն օգտագործի ավելի ցածր գլիկեմիկ ինդեքս ունեցող սննդամթերքներ և կանխարգելի հիվանդությունները, ոչ թե հետագայում սկսի զբաղվել հիվանդությունների բուժմամբ։ 

Այս առումով, երբ այժմ շատ է քննարկվում առողջապահական հարկատեսակը, կուզենայի խոսել կարևոր խնդրից. երբ չկան կանխարգելման մեխանիզմները և սննդակարգում այդ աշխատանքները չեն իրականացվում, սխալ է միանգամից, կանխարգելման քայլերը չիրականացրած, անցնել պարտադիր բուժման համակարգի, որովհետև քո ծախսերը միշտ նույնը կմնան։ Հակառակը՝ պետք է ներդրումներ իրականացնել նաև սննդակարգով պայմանավորված հիվանդությունների կրճատման ուղղությամբ։ 

Այս առումով շատ կարևոր դեր և նշանակություն ունի հանրային իրազեկումը։ 

Կան նաև սխալ սնուցման հետ կապված հիվանդություններ, որտեղ մեղավորությունը ոչ թե արտադրողինն է, այլ մարդունը, որը միակողմանի է սնվում, սննդակարգում չի ներառում թաղանթանյութ պարունակող սննդանյութեր, չի օգտագործում մրգեր, բանջարեղեն, կանաչեղեն, շատ է օգտագործում տրանսճարպաթթուներ պարունակող քաղցրավենիքներ, ֆասթֆուդ, այս ամենի հետևանքով ձեռքբերելով առողջական խնդիրներ։ 

Պետք է իրականացվի հանրային իրազեկում, որ մարդը հասկանա սննդակարգի և առողջության դերը։ Ի դեպ, 2019 թվականին իրականացված հետազոտությունները ցույց են տվել, որ ամբողջ աշխարհում հիվանդությունների զարգացման և պատճառագիտության մեջ սխալ սննդակարգն ունի ուղիղ հինգ անգամ ավելի կարևոր դեր և նշանակություն, քան ծխելը, այսինքն սխալ սնուցումը հինգ անգամ ավելի կարևոր է, քան ծխելը։ 

Մարզերում հացակերության ցուցանիշն ավելի բարձր է 

Վերջին տարիներին իրականացնում ենք հետազոտություններ ամենաժամանակակից՝ կլաստերային հետազոտության մեթոդով։ Արդյունքում կարողանում ենք պարզել ոչ միայն ազգաբնակչության սպառած սննդամթերքը, այլև դրա սպառման տարբեր խմբերը պոպուլ յացիայում։ 

Օրինակ՝ մեզ մոտ կան մթերքներ, որոնք ազգաբնակչությունը մոտավորապես նույն քանակով է օգտագործում, այսինքն՝ ընդամենը 1 կամ 2 կլաստեր ենք ունենում, սակայն կան սննդամթերքներ, որոնց դեպքում ընդհուպ 4 կամ ավելի կլաստեր ենք ունենում, օրինակ՝ հավի միսը։ Մեր ազգաբնակչության 50 տոկոսից ավելին հավի միսն օգտագործում է շաբաթական ընդամենը մեկ անգամ՝ 250-300 գրամ չափաբաժնով, որը շաբաթվա կտրվածքով օրական կազմում է 40 գրամ։ 

Հակառակ դրան, հատկապես Երևանում կա առողջ ապրելակերպին հետևող, մարզասրահ այցելող մարդկանց դրական դինամիկա, որոնք իրենց սննդակարգում կրճատում են կարմիր մսի քանակությունը և ավելացնում հավի մսինը՝ հասցնելով այն շաբաթական 4-5 անգամի։ Մի քանի տարի առաջ իրականացնում էինք հատիկեղենում պարունակվող սնկային թույների՝ միկոտոքսինների ռիսկի գնահատում։ 

Արդյունքում պարզեցինք, որ ավելի թիրախային խումբ է շաքարային դիաբետով հիվանդ մարդկանց խումբը, քանի որ դիաբետով հիվանդ մարդիկ ավելի շատ են օգտագործում հնդկացորեն, հետևապես թույնի ավելի մեծ պարունակություն է ներթափանցում նրանց օրգանիզմ։ 

Սրանք շատ կարևոր տվյալներ են ռիսկի գնահատման համար, որովհետև եթե միջինացնում ես այս տվյալները, արհեստականորեն ավելացնում ես այն մարդկանց քանակը, որոնք այդ ծավալով չեն կերել և արհեստականորեն նվազեցնում ես ավելի բարձր սպառման ծավալներ ունեցող թիրախային խմբերի գործակիցները։ 

Այս առումով, այո՛, մենք՝ հայերս, շատ հացակեր ազգ ենք։ Այս ոլորտի համաշխարհային լիդերներից մեկն ենք, որովհետև որպես կանոն, մեզ մոտ հացի սպառման ծավալն օրական կազմում է 310 գրամ՝ լավաշը և հացը միասին վերցրած։ 

Այս առումով տարբերվում են Երևանը և մարզերը։ Մարզերում այս ցուցանիշն ավելի բարձր է՝ օրական 400 գրամ և ավելի։ 

Այժմ, սակայն, Երևանում նկատվում է հացի սպառման ծավալների նվազման միտում՝ կախված նրանից, որ մարդիկ հասկացել են՝ գիրացման պատճառներից մեկը նաև սպիտակ ցորենի ալ յուրի հացն է։ Ունենք նաև լավաշի սպառման ավելացում։ Կան մարդիկ, որոնք ընդհանրապես ցանկանում են հրաժարվել սպիտակ հացից, օգտագործում են լավաշ, առիթից առիթ՝ սպիտակ հաց։ Հացից հրաժարվող մարդկանց խումբն ամեն տարի Երևանում սկսում է ավելանալ, մինչդեռ մարզային միտումները, ցավոք, ավելի թույլ են։

 

 Հնարավոր ռիսկերի մասին 

Քաղցրավենիքի հետ կապված՝ ունենք սեզոնային առանձնահատկություններ։ Ամառը թարմ մրգի և բանջարեղենի շրջան է։ Ընդմիջումներն ուղեկցվում են ոչ թե շոկոլադե սալիկների և քաղցրավենիքի, այլ մրգերի սպառմամբ, ինչն ավելի դրական ազդեցություն ունի։ 

Ձմռանը փոխվում է մրգերի տեսականին, սկսում ենք օգտագործել ցիտրուսային մրգեր և ալրային հենքով, շաքար պարունակող թխվածքներ, թխվածքաբլիթներ։ 

Եթե ամռանը սննդակարգում մեծ դեր ունի թարմ պտուղն ու բանջարեղենը, ապա ձմռանն էականորեն նվազում է բանջարեղենի սպառումը՝ իր տեղը զիջելով հատիկեղենին և ալրային հենքով մթերքներին՝ բրնձին, հնդկացորենին, մակարոնային արտադրանքին։ Այստեղ ևս կան խնդիրներ, որովհետև մարդու սննդակարգը պետք է լինի բալանսավորված։ 

Այդ դեպքում քիմիական վտանգների ռիսկ առաջացնելու գործոնը նվազում է։ Եվ դրան հակառակ, երբ ունես կոնկրետ մթերքի սպառման շեշտակի աճ, դա կարող է իր հետ բերել ռիսկեր։ Օրինակ՝ պտուղբանջարեղենի արտադրության ոլորտում կիրառվում են թունաքիմիկատներ։ 

Տեսեք՝ ձմռան ամիսներին ունենք մեկ գրամից պակաս լոլիկի սպառում, ամռանը՝ 300 գրամից ավելի։ Այլ երկրներում ամբողջ տարին մթերքի համաչափ սպառում կա՝ մինչև 20 տոկոս թռիչքներով։ 

Ամռանը, երբ կիրառվում են թունաքիմիկատները, մարդը ստանում է դրանց ավելի մեծ քանակություն, իսկ ձմռանը հակառակը՝ սննդակարգն ամբողջությամբ փոխում է հատիկեղենով, որտեղ էլ կարող է լինել սնկային թույների ռիսկը։ Հետևապես որքան փոքր քանակներով օգտագործես տվյալ սննդամթերքը, այնքան ավելի նվազ կլինի քիմիական վտանգներով պայմանավորված ներազդեցությունը։ 

 

Փողոցում վաճառվող մթերքների վտանգավորության մասին 

Ցավոք, այս հարցում մեր առաջխաղացումը ոչ էական է, մարդիկ շարունակում են փողոցում վաճառվող մթերքը գնել։ Մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ այս մթերքների սպառումն ուղիղ համեմատական է վերահսկողության հետ։ 

Այս առումով ավելի շատ կախված ենք պետական վերահսկողությունից, քան սեփական իրավագիտակցության մակարդակից։ 

Պետք է հասկանանք, թե որքան վտանգավոր է այդ ապրանքների ձեռքբերումը և հետզհետե հրաժարվենք դրանցից։ Ի վերջո, եթե չլինի պահանջարկ, չի լինի նաև առաջարկը։ 

Այսօր`ժամը 15:30-ին, արի' դատարանԿրթական չափորոշիչների ոչ լիարժեք ներդրված լինելու պատճառով է, որ աշակերտները թերանում են ուսման մեջ․ Ատոմ ՄխիթարյանՀայաստանում արտադրված պտուղ-բանջարեղենի ամեն երկրորդի մեջ թունաքիմիկատներ կան. Հարություն ՄնացականյանԵրբ յուրաքանչյուր նվաճող իր նպաստն է բերել. «Փաստ»ԱԳՆ-ի առևտրի առարկան այս ընթացքում Հայաստանի հողերն են եղել. Նարեկ ԿարապետյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 սեպտեմբերի). Ով չի ստացել հուսալիության մասին վկայական, համարվել է ժողովրդի թշնամի. «Փաստ»ԵՊՀ-ն ազգային ինքնության և հայրենասիրության պահպանման կարևորագույն կառույց է․ Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանը պատերազմում է մեր ինքնության դեմ, իսկ դուք ինքնիշխան հեզությամբ լռում եք․ Սյուզաննա Ավետիսյանը՝ ՔՊ-ինՊետք է ընտրություն կատարել. ի՞նչ են նախատեսում ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերը. «Փաստ»Ի՞նչ է հուշում վրացական փորձը. «Փաստ»Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ»«Եղբայրս աշխույժ էր, ճարպիկ, ընկերասեր ու շփվող». Վահագն Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ»«Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ»Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ»Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ»Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ»Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ»Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ»Մեքսիկայի նախագահն հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնաԻսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներ⁩ Դուք Տիգրանաշենի փոխարեն օգտագործում եք այլ անվանում, իսկ, արդյո՞ք Արծվաշենի վերաբերյալ էլ նույնը լսում եք ադրբեջանական կողմից․ ես նման բան չեմ լսել․ Արամ ՎարդևանյանՀամաներում հայտարարելո՞ւ եք․ Լիանա Գասպարյանը՝ Սրբուհի ԳալյանինՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներԻ՞նչ քայլեր են արվում, որ մեր ժողովրդի վարկային բեռը չծանրանա. Հայկ Ֆարմանյանը՝ ՓաշինյանինՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԵրբ են Ադրբեջանի զինված ուժերը դուրս գալու Հայաստանի տարածքից․ Անուշ ՄիրզոյանԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենՈ՞րն է այն ժամկետը, որում, եթե գերիները չվերադառնան, խաղաղությունը չկայանա, հրաժարական կտաք․ Սյուզաննա ԱվետիսյանԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումԱդրբեջանը մեր աչքերի առջև դեգրադացվող պետություն է. Ավետիք ՉալաբյանԱրման Եղոյանից ու ՔՊ-ից բացի՝ էլ ո՞վքեր են երազում Դաշնակցությունն արմատախիլ անելու մասին. պատասխանն ակնհայտ է. Մենուա ՍողոմոնյանՄի լղոզեք, կոնկրետ ասեք՝ ո՞վ է որոշում կայացնելու ԹՐԻՓՓ-ի մուտքի ու ելքի պահին. Ղահրամանյանը՝ ՓաշինյանինԱկբա բանկը Հայաստանում ՎԶԵԲ-ի պարտատոմսերի շուկա ստեղծողն էՀերթական անգամ Բաքուն իր «քիթը խոթում է» մեր գործերի մեջ. Վաղինակ ՎարդանովԵկե՛ք, կանգե՛ք այստեղ ու հայտարարե՛ք, որ Գանձասարը հայկական է․ Լենա Մաթևոսյանի կոչը՝ Նիկոլ ՓաշինյանինՓաշինյա՛ն, հայի պատիվը չի՛ վաճառվում. Ուժեղ ՀայաստանSAV group-ի տեխնոլոգիական զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի հետ. Նորարար լուծումներից մինչև արտադրության ընդլայնում«Երասխի դուքսը». ՀՀ-ում հաստատվել է ֆեոդալիզմ, Ղալումյան, «пожалуйста», քավորի ախպերը մարզպետ դարձավ. Էդգար ՂազարյանԹուրքիայի հետ երկաթուղով առևտրի իրականացումը երբեք չի բերելու կայծակնային փոփոխությունների. Հրայր Կամենդատյան