Երևան, 24.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Առևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ» ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ Զաքարյան Ի՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ» «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ» Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»


«Սուսերով պար»՝ ֆիլմ մարդու և մեծանուն կոմպոզիտորի մասին

Դեկտեմբերի 11-ին «Սինեմա Սթարում» («Դալմա Գարդեն մոլ») տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչներ հնարավորություն ստացան դիտելու «Սուսերով պար» ֆիլմը, այնուհետև ֆիլմի ռեժիսոր և սցենարի հեղինակ Յուսուպ Ռազիկովը, գլխավոր դերակատար Համբարձում Քաբանյանը և կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ընկերոջը մարմնավորող Արման Նավասարդյանը ներկայացրեցին ֆիլմի ստեղծման պատմությունը, սցենարային լուծումները։ Ի դեպ, դեկտեմբերի 12-ից արդեն ֆիլմը կցուցադրվի կինոթատրոններում։

Ֆիլմի ստեղծման պատմությունը

«Սուսերով պար» ֆիլմի պրոդյուսերությամբ զբաղվել է «Մարս մեդիա» կինոընկերությունը, գլխավոր պրոդյուսերն է Ռուբեն Դիշդիշյանը։ Նա արդեն իսկ մասնակցել է մի շարք փառատոնների՝ Շանհայի 22-րդ միջազգային կինոփառատոն, Ռուսական կինոյի «Պատուհան դեպի Եվրոպա» 28-րդ փառատոն, «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոն, Երաժշտության և կինոյի միջազգային փառատոն Հարավային Կորեայում։

Ֆիլմի ռեժիսոր և սցենարիստ Յուսուպ Ռազիկովն ավելի վաղ նշել է՝ իր համար առաջնային նպատակը չի եղել նկարահանել դասական կենսագրական ֆիլմ մեծն կոմպոզիտորի մասին։ Ռեժիսորն իր հայացքն ուղղել է Խաչատրյանի կյանքի կարճ ժամանակահատվածին, երբ կոմպոզիտորը ստեղծել է «Սուսերով պարը»։ Ֆիլմում ներկայացված է կոմպոզիտորի կյանքի միայն երկու շաբաթը։

Նկարահանումները տեղի են ունեցել Ռուսաստանում և Հայաստանում։ Մոլոտովի տարհանման տեսարանները նկարահանվել են Յարոսլավլում, որտեղ նախօրոք կառուցվել են հյուրանոցի և շուկայի դեկորացիաները։ Բալետային տեսարանները, պաշտոնյա Պուշկովի այցի և շատ այլ էպոզոդիկ մասեր նկարահանվել են Երևանում՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Հայաստանի ազգային օպերայի և բալետի թատրոնում։ Ի դեպ, երևանյան նկարահանումները զուգադիպել են 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունների հետ։ Նկարահանումներ են իրականացվել նաև Խոր Վիրապում։

Ֆիլմ մարդու և կոմպոզիտորի մասին

Գրեթե մութ կինոդահլիճում ահռելի մեծ հեռուստաէկրանին աչքերիս առաջ հայտնվում են կանաչ ու դեղին արտերի պատկերներ և մի շատ ծանոթ ձայն, որն ինձ գոնե տեղափոխում է մանկություն։ Կանայք բուրդ են չփխում, մի տեսարան, որին վաղուց արդեն գրեթե հնարավոր չէ հանդիպել հատկապես Երևանում։ Կադրերը պատահական չեն ընտրված, չէ որ փայտի՝ բրդին հարվածելու պահն էլ իր մեջ որոշակի երաժշտություն է պարունակում։ Փոքրիկ Գայանեն և Արամը թաքնվում են մահճակալի տակ և սկսում կծու պղպեղ ուտել։ Լացի ձայնին վրա են հասնում նրանց մայրերը։ Այնուհետև իրադարձությունները տեղափոխվում են 1942 թվական`Մոլոտով քաղաք. շարունակվում էր Երկրորդ համաշխարհային պատերազմը։ Հյուրանոցի իր համարում հիվանդ պառած է կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը։ Մոտ է «Գայանե» բալետի պրեմիերայի օրը, սակայն այն դեռ պատրաստ չէ։ Ամեն անգամ նրա ստեղծագործությունը բախվում է գրաքննության պահանջներին։ Խնդիրները, բողոքը, գուցե նաև ցասումը հասնում են իրենց գագաթնակետին, երբ Խաչատրյանը թատրոնի տնօրինությունից հրաման է ստանում ստեղծել ևս մեկ պար՝ բալետը եզրափակելու համար։ Կոմպոզիտորից ութ ժամ է պահանջվում «Սուսերով պարը» ստեղծելու համար։

Ֆիլմում կարմիր թելի պես անցնում է Հայոց ցեղասպանության թեման։ Մի առիթով՝ հավաքույթի ժամանակ, Խաչատրյանն ասում է, որ մտադիր է մի գործ ստեղծել Հայոց ցեղասպանության մասին։ Ներկա խորհրդային պաշտոնյաներից Պուշկովը հիշեցնում է՝ Խորհրդային Միությունը բարեկամական կապեր ունի Թուրքիայի հետ և, ի վերջո, 1915 թվականի մասին պետք է մոռանալ։ Խաչատրյանը հարցնում է՝ իսկ մարդի՞կ։ Պուշկովը հակադարձում է՝ իսկ ո՞վ կհիշի նրանց մասին 100 տարի անց։ Լռության մեջ կոմպոզիտորը գինու շշով հարվածում է Պուշկովի գլխին։ Ֆիլմում Խաչատրյանին պարբերաբար ուղեկցում է հայի՝ Կարոյի կերպարը, որին մարմնավորում է դերասան Վրույր Հարությունյանը։ Հետաքրքիր է նրանց զրույցը Խոր Վիրապում՝ ճիշտ Արարատ լեռան հայացքի ներքո, դարձյալ ցավի ու կորցրածի մասին։ Կարոն ևս այն կարծիքին է, որ կորցրածի՝ հատկապես մարդկանց մասին միշտ պետք է հիշել և Խաչատրյանի հարցին, թե միայն հիշելը քիչ չէ՞, բացասական պատասխան է տալիս։ Ֆիլմում պարբերաբար կարելի է որսալ «Դլե յամանի» մեղեդիները, որոնք կարծես ավելի ամբողջական են դարձնում թեմային առնչվող պատկերները։

Ֆիլմն, իհարկե, նախ և առաջ Խաչատրյան կոմպոզիտորի մասին էր, ումից անասելի մեծ ջանքեր են պահանջվել «Գայանե» բալետի ստեղծումն ավարտին հասցնելը։ Նկարագարված են նրա հոգեկան ապրումները, ցավը, բարկությունը, նրան շրջապատող խորհրդային իրականությունը, գրաքննության սարսափելի պահանջներն ու հետևանքները։ Հարակից կերպարների միջոցով ներկայացված են այն ժամանակների արատավոր երևույթները։ Օրինակ՝ խորհրդային պաշտոնյա Պուշկովը կասկածում է, որ Արամ Խաչատրյանը ստեղծում է մի գործ, որը հակասում է խորհրդային գաղափարախոսությանը, պատվիրում է երիտասարդ երաժիշտներից մեկին լրտեսել նրան, պարզելու, թե ինչ է ստեղծում Խաչատրյանը։ Եթե լրտեսությունը բարեհաջող ընթացք ունենար, ապա երիտասարդը պատերազմ չէր մեկնի։ Նույն մարդու ձեռքում ինչ-որ առումով խաղալիքներ են դառնում Լենինգրադի Կիրովի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավարը, տնօրենը, պարուհին և մյուս աշխատակիցները։ «Սուսերով պարը» ֆիլմ է Արամ Խաչատրյան մարդու և կոմպոզիտորի, բայց, իհարկե, նաև այն իրականության և մարդկային խեղված ճակատագրերի մասին, որոնք շրջապատում են նրան։

Ռեժիսորը և դերասանները՝ իրենց զգացողությունների մասին

Ֆիլմի ռեժիսոր և սցենարի հեղինակ Յուսուպ Ռազիկովը լրագրողների հետ հանդիպմանը նշում է, որ ի սկզբանե որոշում է եղել Արամ Խաչատրյանի կյանքի մասին սերիալ ստեղծել, սակայն այն լայն արձագանք չի գտել հեռուստաընկերությունների շրջանում։ Այն ժամանակ «Մարս մեդիա» ընկերության մոտ գաղափար է ծնվել հայ գործընկերների հետ համատեղ ստեղծել լիամետրաժ ֆիլմ։ «Կազմեցինք սցենար, ներկայացրեցինք ՌԴ մշակույթի նախարարությանը։ Ի զարմանս նաև մեզ, այն բավական բուռն արձագանքի արժանացավ։ Նրանք ընդգծեցին, որ ուղղակի պարտավոր են աջակցել այս նախագծին։ Աշխատանքը բավական բարդ էր, քանի որ ցանկացած սցենարի հիմքում պետք է լինի դրամատիկ իրավիճակ, առանց դրա հնարավոր չէ ֆիլմ նկարել։ Սկսեցի ուսումնասիրել կոմպոզիտորի կենսագրությունը։ Պարզեցի, որ Խաչատրյանը բավական ծանր է տարել Հայոց ցեղասպանության փաստը, դա նրա ցավն էր, որի մասին, սակայն, չէր կարողանում բարձրաձայնել, քանի որ հանրային ակտիվ մարդ էր։ Հետո արդեն գտա այն պատմությունը, որ «Գայանե» բալետն ավարտին հասցնելու ժամանակ Խաչատրյանը թատրոնի տնօրենից հրաման է ստանում ևս մեկ պար ստեղծել։ 8 ժամ անց ստեղծվում է «Սուսերով պարը», իսկ թե հոգեկան ինչ ապրումներ է ունեցել կոմպոզիտորը, փորձել ենք փոխանցել ֆիլմի միջոցով,-ասում է Ռազիկովը։

Ռեժիսորն ընդգծում է՝ իր համար շատ կարևոր էր, որ Խաչատրյանին ազգությամբ հայ դերասան մարմնավորի։ Երեք թեկնածուներից այդ պատվին արժանացել է Համբարձում Քաբանյանը։ Դերասանն ասում է՝ մի կողմից անհանգստանում էր այն փաստից, որ պետք է մարմնավորի Խաչատրյանին, սակայն վստահ էր, որ ի զորու է դա անել։ «Դա ներքին կանչ էր, ինչ-որ հարազատ բան։ Արտիստի համար նման մեծության մարդուն մարմնավորելը միշտ է հետաքրքիր, բայց, իհարկե, նաև դժվար»,-նշում է Քաբանյանը։

Արման Նավասարդյանը նշում է, որ մեծ սիրով է համաձայնել նկարահանվել Խաչատրյանի մասին պատմող ֆիլմում։ «Իհարկե, մեծ պատասխանատվություն էր, բայց նաև հետաքրքիր այն առումով, որ իմ՝ Արամ Խաչատրյանի ընկերոջ կերպարը, հորինված էր։ Գիտեմ, որ շատ դերասաններից հենց ինձ են ընտրել այդ դերում հանդես գալու համար։ Հուսով եմ՝ կարողացել եմ արդարացնել այն մարդկանց սպասումները, որոնք վստահեցին ինձ։ Շնորհակալ եմ ռեժիսորին՝ հայերի և հայ մշակույթի հանդեպ ունեցած վերաբերմունքի և Արամ Խաչատրյանին այդքան լավ ճանաչելու համար։ Նա այնքան լավ էր ուսումնասիրել մեր մեծանուն կոմպոզիտորի կյանքն ու ստեղծագործական ուղին, որ նույնիսկ մենք այդքան բան չգիտեինք Խաչատրյանի մասին»,-հավելեց Նավասարդյանը։

Լուսինե Առաքելյան

 

Կոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էՓաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյում74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԼոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ»Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունըՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ»Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանԱռևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ»Խայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանԻ՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ»Երկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ»Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ»«Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ»Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ»Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով