Երևան, 13.Մայիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Գագիկ Ծառուկյանի նախընտրական հանդիպումները Տավուշի մարզում շարունակվում են․ հաջորդ կանգառը՝ Իջևանում Գագիկ Ծառուկյանը Տավուշի մարզի Աչաջուր համայնքում է Ո՞ր ուժերն են առաջատար մարդաշատությամբ. մոնիտորինգի ուշագրավ տվյալները Նոյեմբերյանի Զորական գյուղում հանդիպումն առաջին իսկ րոպեից շեղվեց սովորական կաղապարներից. Նարեկ Կարապետյան ԱՄԷ-ն սկսել է գաղտնի հարվածներ հասցնել Իրանին․ The Wall Street Journal Այս իշխանությունն այսօր պետք է հաշվետվություն ներկայացնի, ոչ թե նախընտրական ճառեր․ Արեգ Սավգուլյան Ինչո՞ւ է ձախողվել «մեղմ ուժը», և ի՞նչ կպատահի Հայաստանի հետ. «Փաստ» Բոլոր ընտրություններից ամենա... «աշխարհաքաղաքականը». «Փաստ» «Հովհաննեսից հետո մեր մխիթարությունն ու ուժը մեր մյուս երեխաները դարձան». Հովհաննես Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել»... մոտ երեք ամիս անց. «Փաստ» Եվրոպան՝ «պատի» առջև. մարտահրավերներ ու հակասություններ. «Փաստ»


2019-ին Զինված ուժերում 22 տոկոսով նվազել է մահերի թիվը. Արտակ Դավթյան

Քաղաքական

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ամանորյա շնորհավորական ուղերձ է հղել:

Ուղերձում ասվում է. «Հարգելի´ գեներալներ, սպաներ, ենթասպաներ, զինվորներ, Հայոց բանակի քաղաքացիական ծառայողներ, հայրենակիցներ, շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ:

2019 թվականն էական նշանակություն ուներ Զինված ուժերի համար: Տարին հագեցած էր փոքր և մեծ ձեռքբերումներով: 2019 թվականի ընթացքում Զինված ուժերի ղեկավարությունը լայնածավալ աշխատանքներ է իրականացրել Զինված ուժերի արդիականացման, մարտական հերթապահության անվտանգության մակարդակը բարձրացնելու, հայրենական արտադրության զինատեսակները փորձարկելու և ռազմապաշարը համալրելու ուղղությամբ:

Զինված ուժերը համալրվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի նոր միջոցներով, որոնք համապատասխանում են մեր խնդիրների կատարման առանձնահատկություններին, հարմար են տեղանքի բնակլիմայական պայմաններում շահագործման համար և ավելի հեշտ են յուրացվում անձնակազմի կողմից:

Անցնող տարվա զինվորական կարևորագույն իրադարձություններից մեկը լայնածավալ ռազմավարական զորավարժություններն էին, որ աննախադեպ էին նոր ձեռք բերված զինատեսակների փորձարկմամբ և պահեստազորայինների ներգրավմամբ:

Համալրված զինապարտները կրկին ապացուցեցին, որ ցանկացած պահի կարող են իրենց ակտիվ և համակարգված մասնակցությունն ունենալ հայրենիքի պաշտպանության գործում: Գնահատելի է նաև երկրապահ կամավորականների ակտիվ մասնակցությունը զորավարժություններին:

2019 թվականի նշանակալից նորարարություններից մեկը Զինված ուժերում սննդի կազմակերպման կարգի փոփոխությունն էր, որն աստիճանաբար կընդգրկի ամբողջ Զինված ուժերը: Աշխատանքներ են կատարվել նաև մարտական հենակետերն ամրացնելու, ավելի անվտանգ դարձնելու և նորագույն տեխնիկայով հագեցնելու ուղղությամբ: Բարելավվել են մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների կենցաղային պայմանները:

Եվ այս ամենի արդյունքում 2018 թվականի համեմատ 2019 թվականին Զինված ուժերում 22 տոկոսով նվազել է զոհերի (մահերի) թիվը, որից  ծառայության հետ կապված դեպքերը՝ մոտ 48 տոկոսով:

Ամփոփելով անցնող տարվա հաջողությունները՝ Զինված ուժերի հրամանտարության և անձամբ իմ անունից հավաստիացնում եմ՝ մեր բանակն այսօր ավելի ուժեղ է, քան երբևէ, և պատրաստ է լիարժեք կատարել հայկական երկու պետությունների սահմաններն անձեռնմխելի պահելու պատվավոր առաքելությունը:

Եվս մեկ անգամ շնորհավորում և խաղաղություն եմ մաղթում բոլորիս: Այո´, մենք պատերազմ չենք ուզում, բայց գիտակցում ենք՝ պատերազմին պատրաստ լինելով միայն կարելի է խաղաղություն հաստատել: Ամեն օր հազարավոր զինծառայողներ`հենց մեր զավակները, եղբայրներն ու հայրերն են, որ պահում և պարտադրում են այդ խաղաղությունը, և փայլուն են կատարում իրենց առջև դրված խնդիրները: Հատկապես շնորհավորում եմ զոհված զինծառայողների հարազատներին, ոգու տոկունություն և արիություն եմ մաղթում ձեզ: Ձեր որդիների սխրանքը երբեք չի մոռացվի: 

Շնորհակալություն եմ հայտնում այս տոնական օրերին կրկնակի զգոնությամբ հայկական երկու հանրապետությունների սահմաններին մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին:

Շնորհավո՜ր Ամանոր և Սուրբ ծնունդ:

Մենք պետք է ապահովենք հասարակության բարեկեցությունը, մենք միասին պետք է արձանագրենք Հայ ժողովրդի հաղթանակը. Արամ ՎարդևանյանՌԴ Բելգորոդի մարզում էլեկտրագնացքը դուրս է եկել ռելսերից. կա վիրավnր Ծնվել է Լիլի Մորտոյի դուստրը՝ Ավրորան Փոփոխությանը ոչինչ չի կարող խանգարել. «Ուժեղ Հայաստան»Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հետ hակամարտnւթյան ընթացքում զnhվածների թիվը կազմում է 3,483Իշխանափոխության բանաձևը. ելույթս Գավառ քաղաքում․ Էդմոն ՄարուքյանՖլորիդա նահանգում hրդեհի մակերեսը հասել է 48,5 հազար քառ. կմ-ի. Ջորջիա նահանգում կրակը nչնչացրել է ավելի քան 120 բնակելի տունՆարեկ Կարապետյանի և «ուժեղ» թիմի այցը Դիլիջանի «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակԻջևանցիներ ջան, ձեր բարբառի նման քաղցր եք դուք․ մի քանի բացառություն հաշվի չառած․ Նարեկ ԿարապետյանՎրաստանում անհայտ անձինք Հայ Առաքելական և Ուղղափառ եկեղեցու սրբապատկերները նետել են աղբամանի մոտՍիրելի դիլիջանցիներ, եղանակային պայմանների պատճառով մեր այսօրվա համերգային ծրագիրը հետաձգվում է․ «Ուժեղ Հայաստան»Խոստեվանիր,որ Սև լճի բանակցություններում քո հովանավորությամբ թուրքերը ետ չէին քաշվում․ Արշակ ԿարապետյանՍամվել Կարապետյանի հանդիպումը Գեղարքունիքի մարզի բնակիչների հետԿիևն ու Վաշինգտոնը պատրաստվում են ստորագրել համաձայնագիր, որը թույլ կտա ուկրաինական ԱԹՍ-ներ արտահանել ԱՄՆԹույլ չեն տալու երկիրը գնա նախկին բարքերին․ մենք դա բացառում ենք և դրա երաշխավորն ենք․ Էդմոն ՄարուքյանԻջևանում Նարեկ Կարապետյանը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինՈւմ անունն էլ լինի՝ հարցը մեկն է․ ուր են տանում Հայաստանը. Մհեր ԱվետիսյանՄեծ ակնկալիքներ ունեմ Ռոբերտ Քոչարյանից, որ հետ կբերի մեր Արցախը և տեր կկանգնի Հայաստան աշխարհին․ քաղաքացի Նարեկ Կարապետյանը Իջևանում և Հաղարծինում ջերմ շփվում է քաղաքացիների հետԱՄՆ հետախnւզությունը ցույց է տալիս, որ Իրանը պահպանում է զգալի hրթիռային կարողություններ. NYT«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները Իջևանում ենԺողովուրդը իշխանությունը կտա արժանիներին․ Ավետիք ՉալաբյանԶՊՄԿ-ն շարունակում է մնալ Հայաստանի արդյունաբերության գլխավոր հենասյուներից մեկըՀայաստանը ընտրության առաջ․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ աշխարհաքաղաքական շրջադարձ Քաղաքացիներին ներկայացնում ենք «Ուժեղ Հայաստան» -ի ծրագրերը․ Մենուա ՍողոմոնյանԷս ի՞նչ համով հացիկ ես բերել մեզ համար. Նարեկ Կարապետյանի ջերմ շփումը «Ուժեղ Հայաստան»-ին աղ ու հացով դիմավորած իջևանցի փոքրիկի հետՆաիրի Սարգսյանի ելույթը Նոյեմբերյանում․ «Մենք պետք է վերադառնանք մեր իրական արժեքներին, դատապարտենք սուտը, մերժենք ստախոսին և կերտենք ուժեղ, անվտանք, արժանապատիվ, համայն հայության Հայաստան» Ու՞մ եք տեսնում Հայաստանի վարչապետ․ հարցում Նարեկ Կարապետյանի ելույթը ԻջևանումԻջևանի Գանձաքար գյուղը, տատիկիս գյուղն է, ուրախ էինք հյուրընկալվել. Նարեկ ԿարապետյանԳյուղացին մեր երկրի հենասյունն է՝ սահման պահողը, բերք ու բարիք ստեղծողը, ժողովրդին կերակրողը․ Գագիկ ԾառուկյանՈրքանո՞վ է լուրջ երկրի ղեկավարի ֆեյսբուքում սրտիկ անելը. Հարցում Կարապետյանի 5 տնտեսական քայլերի մասին տեղյա՞կ եք. Հարցում Իջևանում Զատուլինի ուղերձը կրկին ուշադրության կենտրոնում. Մհեր ԱվետիսյանԲռնությամբ փորձում են բողոքի ձայնը լռեցնել․ Աննա ԿոստանյանԵվրոպայում արևային էներգետիկայի ոլորտում սպասվում է կտրուկ տեխնոլոգիական թռիչք Ի՞նչպիսի ղեկավար է մեզ պետք. Հարցում Անփոփոխ բանակ և պաշտոնների բաշխում. ի՞նչ է թաքնված «բարեփոխումների» հետևում. Նառա ԳևորգյանՌուսաստանից ամեն օր քննադատություն է հնչում Փաշինյանի հասցեինՓաշինյանի վարկանիշը կտրուկ անկում է ապրել, դրա համար դռնեդուռ է ընկել. Կոստանյան Տավուշ այցի շրջանակում այցելեցի Իջևանի պատմաերկրագիտական թանգարան. Նարեկ Կարապետյան«Ծիծեռնակի հավատի կենաց»-ը նկարահանվել է «ՀայաՔվե»-ի աջակցությամբՅան Կլինիկի զարգացումը՝ Կոնվերս Բանկի գործընկերությամբԵվս մեկ նոր ընկերության բարեհաջող մուտք կապիտալի շուկա՝ ԱրարատԲանկի աջակցությամբ «Չենք կարող առաքել ծանրոցը»․ IDBank-ը նախազգուշացնում է «Հայփոստ»-ի անունից տարածվող կեղծ հաղորդագրությունների մասին Էդմոն Մարուքյանի ուսումնասիրությամբ՝ շուրջ 200 հազար մարդ չի ցանկանում ձայնը տալ ոչ իշխանությանը, ոչ ընդդիմությանըՈւղիղ՝ Գոշ համայնքից․ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը բնակիչների հետՍամվել Կարապետյանը ինչ խոստանում, անում է. Արեգա Հովսեփյան Տավուշի ժողովրդից միշտ զգացել եմ քաղցրություն․ Նարեկ Կարապետյան Ի՞նչ կտա Փաշինյանին Թուրքիայի նոր որոշումը