Երևան, 14.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչո՞ւ է ամենահայտնի գայլիկոններից մեկը հենց պարույրաձև. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Անցում հին տոմարից նորի. «Փաստ» Ինչպիսի՞ գիտություն է պետք պետությանը՝ ուժե՞ղ, թե՞ «հնազանդ». «Փաստ» Գործում է իր թուրք «կուրատորների» միջոցով. «Փաստ» «Պետք է ուժեղ լինենք, որ տղայիս ապրեցնենք». Մայիս Հովսեփյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... երեքուկես ամիս անց. «Փաստ» Հաշվառման քանի՞ հասցե կարող է ունենալ քաղաքացին. «Փաստ» Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ» «Մեզ ներքաշում ենք բազմաթիվ խնդիրների մեջ». «Փաստ» Երկու լարի վրա խաղալու անհնարինությունն ու քաղաքական դաշտի «արատավոր կծիկը». «Փաստ» Ինչի՞ մասին է խոսում սահմանային գոտում նկատվող ակտիվությունը. «Փաստ»


«Որդիս մեր աղջկա հակապատկերն է». Աննա Թովմասյանը՝ նորածին որդու հետ առաջին հանդիպման ժամանակ Արամեի հուզմունքի և փոխված կյանքի մասին

«Որդիս մեր աղջկա հակապատկերն է»: Ամուսնությունից ի վեր երգիչ Արամեն առաջին անգամ Ամանորը դիմավորել է տանը՝ համալրված ընտանիքի հետ, քանի որ տարեվերջին՝ դեկտեմբերի 25-ին, լույս աշխարհ եկավ նրա և Աննա Թովմասյանի երկրորդ երեխան: Տղան շատ սպասված էր նրանց ընտանիքում:

Աննան Tert.am Life-ին պատմել է որդու ծննդից հետո իր զգացողությունների, ինչպես նաև ամուսնու և դստեր հետ փոքրիկի հանդիպման մասին:

«Մեր կյանքն ամբողջությամբ փոխվել է: Առօրյաս լիովին հագեցած է երեխաների խնամքով: Երեխաների սեռերի տարբերությամբ պայմանավորված փոփոխություններ դեռևս չեմ զգում: Գուցե պատճառն այն է, որ Մարատը դեռ շատ փոքր է: Առաջին հանդիպումս իր հետ շատ զգացմունքային էր, բայց այս անգամ ավելի հանգիստ ու փորձառու էի»,- ասաց մայրիկը:

 
Արամե ու Աննա

Անդրադառնալով Արամեի և որդու հանդիպմանը՝ Աննան նկատեց, որ այն շատ հուզիչ էր. «Ես իր մեջ հուզմունք տեսել եմ թե՛ Աննա Մարիայի, թե՛ Մարատի հետ հանդիպման ժամանակ: Աննա Մարիան մեր առաջին երեխան էր, մենք շատ էինք սպասում իրենք, երկրորդ դեպքում Արամեի վաղեմի երազանքն էր տղա ունենալ: Իսկապես շատ հուզիչ էր այդ պահը»:

Տան փոքրիկ անդամը՝ 2-ամյա Աննա Մարիան, թեև այլ երեխաների հետ շատ չի շփվում, եղբորը ընդունել է մեծ ոգևորությամբ ու հաճելիորեն զարմացրել ծնողներին:

«Մենք շատ զարմացած ենք, բայց նրա էմոցիաները բացարձակ նման չեն խանդի, միայն հոգատարության դրսևորում են: Ամբողջ օրն «ապեր, ապեր» ասելով ման է գալիս, եթե երեխան լացում է, աղմուկ է բարձրացնում, որ եղբորն ինչ-որ բան է անհանգստացնում: Իսկապես, շատ հոգատար է»,- ուրախությամբ ասաց մայրիկը:

Արամե աննա թովմասյան

Աննան դժվարանում է ասել, թե ում է ավելի նման որդին: Ավելի վաղ նա ասել էր, որ իրենց դուստրն Արամեի կրկնօրինակն է և հույս էր հայտնել, որ գոնե որդին իրեն նման կլինի: Ոգևորությամբ ասաց, որ որդին ժառանգել է իր շուրթերի ձևը:

«Ինձ շատ հետաքրքիր էր, թե նա ինչպիսի տեսք է ունենալու: Մեր աղջկա հակապատկերն է, թեև դեռ կփոխվի: Աննա Մարիան հիմա խուճուճ, շեկ մազեր ունի, բայց երբ ծնվեց սև մազերով ու սև աչքերով էր: Մարատը՝ ճիշտ հակառակը, բաց մազերով և բաց աչքերով է ծնվել: Մի քիչ մեծանա, նա էլ կփոխվի դեռ: Եթե բաց գույների մեջ մնա, ավելի շատ հայրիկիս նման կլինի, քանի որ հայրիկս է բաց աչքերով և մազերով, բայց դեռ վաղ է կանխատեսել»,- ասաց նա:

Արամեն ու Աննան դեռևս չեն հրապարակել իրենց դստեր լուսանկարները, որդու նկարները ևս դեռ չեն հրապարակելու: «Արամեն միշտ ասում է, որ չենք կարող միշտ հեռու պահել երեխաներին քննարկումներից, բայց հաշվի առնելով, թե մարդիկ ինչպես են քննարկում նույնիսկ երեխաներին, որքան կարող ենք, մեր երեխաներին զերծ կպահենք այդ ամենից»,- ասաց նա:

Աղբյուր՝ tert.am

Հոկտեմբերի 14/15-ին լույս չի լինելու․ հասցեներԻրանը Մեծ Բրիտանիայից պահանջել է ապացույցներ՝ Ֆեյրֆորդի ռազմաբազայի միջադեպին իր առնչության վերաբերյալԳազ չի լինելու«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 32 տարեկան Աշոտ Բադալյանն արդեն 3-րդ շաբաթն է հացադուլ է անում. Լիլիթ ԳալստյանՊաշտոնական. Դանի Կարվախալը նոր ակումբ ունիԾովազա՛րդ, հանդիպում ենք վաղը․ Հրայր ԻսրայելյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի ԵրևանՓոփոխությունը սկսվում է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանԵրևանում 1,532 քաղաքացի կազատվի բնակարանի և մեքենայի գույքահարկի պարտավորություններից և տույժերից«Ռուսաստանը չի աշխատել ընդդիմության օգտին». Մարիաննա Ղահրամանյանը՝ ԵԽԽՎ-ի զեկույցի մասինCOP17-ի համար 19,700 հատ բեյջի թելի համար ծախսվել է 24,585,600 դրամ. Լիանա ՄանուկյանԶելենսկին ընտրության առաջ է՝ զիջումների գնալ, թե շարունակել հարվածները ՌԴ ենթակառուցվածքներինԱլեքսանդր Զվերևը կարիերայում առաջին անգամ կդառնա աշխարհի թիվ 1 ռակետըՆԳՆ-ն չի ընդունում, որ Շաքիում զինված հարձակման ենթարկված կնոջ տուն ոստիկաններն ուշ են հասելԳերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող՝ այս տարվա 6-րդ չվերթն է ժամանել ՀայաստանՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱրցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայություններըԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըԹաթայի՝ նոյեմբերի 7-ին նախատեսված մենահամերգը հետաձգվել էՕվեչկինին գիշերային ակումբի ցմահ անցաթուղթ են նվիրելՓաշինյանը զբաղված է ադրբեջանցի զինծառայողի փաստաբանությամբ՝ իր քաղաքացիների անվտանգությամբ զբաղվելու փոխարեն. Ուժեղ ՀայաստանԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿԱրամ Խաչատրյան փողոցի մի հատվածում կանգառը կարգելվիԵվրոպան ձեռնպահ է մնացել Ռուսաստանի հարցով Թրամփին ուղղակիորեն քննադատելուց․ NYTՊետք է խափանել ալիևյան սահմանադրության հանրաքվեի անցկացումը. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրություններում հարկավոր է նվազեցնել ՔՊ-ի գերակշիռ ազդեցությունը. Մենուա ՍողոմոնյանՌուսական կողմը իր քայլերով աջակցում է գործող իշխանության ամրապնդմանը. Արմեն ՄանվելյանՆոր հնարավորություններ՝ Converse Trusted ֆինանսավորմամբ․ ALTECH GROUP-ի զարգացման ճանապարհըԻնչի՞ է ՔՊ-ն փակ ձևաչափով արցախցիների հետ հանդիպում, մենք պատրաստ էինք մասնակցել ՔՊ-ն չի պայքարում կոռուպցիայի դեմ, հակառակը՝ թաթախված է դրա մեջ Պայմանագիր են կնքել Սնուփ Դոգի համերգը ձախողած կազմակերպության հետ, էդ ի՞նչ ստանդարտով եք առաջնորդվոում Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղելԱթոռ, բազկաթոռ բառերը սխալ են թարգմանել, որ կարողանան հավելյալ գումար գրել. պատգամավոր Լուրջ, խնդրահարույց գումարների վատնման դեպքեր են բացահայտվել. պատգամավորների բացահայտումը «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ Ինչո՞ւ է ամենահայտնի գայլիկոններից մեկը հենց պարույրաձև. «Փաստ»Ներկայիս իշխանությունը միայն ձևացնում է, թե մեր երկրում տիրում են ժողովրդավարական կարգեր. Աննա Կոստանյան Team Telecom Armenia-ն՝ COP17-ի տեխնոլոգիական գործընկեր ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Անցում հին տոմարից նորի. «Փաստ»Կոռուպցիա՝ Հայաստանի քաղաքացիների կյանքի որակը լավացնելու փոխարեն. «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ասուլիսը Ի՞նչը պետք է լինի թվային հեղափոխության չափանիշը Այն մասին, թե ինչպես են Հայաստանի քաղաքացիները ստիպված լինելու ապահովել իրենց ընտանիքների անվտանգությունը Փաշինյանի իշխանության օրոք. Ավետիք ՉալաբյանԻնչպիսի՞ գիտություն է պետք պետությանը՝ ուժե՞ղ, թե՞ «հնազանդ». «Փաստ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական առևտրով Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց» Պետք է ոտքի կանգնենք և թույլ չտանք բուհերի քանդումը. Ցոլակ ԱկոպյանԳործում է իր թուրք «կուրատորների» միջոցով. «Փաստ»Վարդան Ջհանյան․ Հայաստանի հանքարդյունաբերության նկատմամբ միջազգային հետաքրքրությունն աճում էԱյլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական «Պետք է ուժեղ լինենք, որ տղայիս ապրեցնենք». Մայիս Հովսեփյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... երեքուկես ամիս անց. «Փաստ»