Երևան, 04.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«ՀայաՔվեն» Արցախի էջը փակված չի համարում. Արեգ Սավգուլյան Արցախը հավերժ մեր սրտերում է. այն միշտ եղել ու մնալու է հայկական. Ցոլակ Ակոպյան Նորերը հներից. Գերմանացի գիտնականները առաջարկել են արևային վահանակների արտադրության եզակի տեխնոլոգիա Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ» «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ» Առաջիկա երկու տարում՝ պետբյուջեից մոտ 3 միլիարդ դրամ. նպատակն է ավելացնել օդային ճանապարհով արտահանման ծավալները. «Փաստ» Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ» Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ» Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ» Ո՞վ է իրականում շաքարավազի խոշոր ներկրող ներկայացող գործարարը և ո՞ւմ է պարտք հսկայական գումարներ. «Փաստ»


Ստեղծված դադարից Հայաստանն ու Արցախը պետք է մաքսիմալ օգտվեն՝ ճիշտ հետեւություններ անելու համար. Աշոտյան

Բլոգ

ԱՄՆ-Իրան հակամարտության հերթական սրացումն անցավ եւ կոնֆլիկտը ինչ-որ ժամանակով կարծես թե թեւակոխեց խրոնիկ փուլ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ստեղծված դադարից Հայաստանն ու Արցախը պետք է մաքսիմալ օգտվեն ճիշտ հետեւություններ անելու համար:

1. Հունվարի 3-ին Իրաքում իրանական գեներալի սպանությամբ մեկնարկած լարվածությունը ցույց է տալիս, որ 2-րդ աշխարհամարտից հետո ստեղծված միջազգային հարաբերությունների, երաշխիքների եւ հակակշիռների համակարգը տեսանելի ձախողումներ է արձանագրում: Այս տենդենցը, երբ միջազգային իրավունքի նորմերն ու պատկան կառույցները կարող են էֆեկտիվ չլինել պետությունների եւ ազգերի քիչ թե շատ խաղաղ եւ կանխատեսելի համակեցությունը ապահովելու համար, Հայաստանին եւ Արցախին պետք է հետաքրքրի նախեւառաջ Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի եւ այդ համատեքստում առաջարկվող միջազգային երաշխիքների եւ հեղինակության դերակատարության առումով:

2. Միջազգային քաղաքականությունը դառնում է սուպերռացիոնալ եւ պրագմատիկ, շատ փոքր տեղ թողնելով այսպես կոչված արժեքների վրա խարսխված քաղաքականության համար:

Մաքուր աշխարհաքաղաքական եւ աշխարհատնտեսական կանոնները դառնում են նոր նորմ, իսկ այնտեղ, որտեղ իշխում է գեոպոլիտիկան մեր, հայերիս, սիրած «արդարության» համար շատ փոքր տեղ է մնում, այն էլ՝ հիմնականում լուրերի կամ հոդվածների գլխագրերում:

3. Հայաստանի իշխանությունների պահվածքն այս օրերի ընթացքում խիստ մտահոգիչ է: Մեր տարածաշրջանը մշտապես լրջություն է պահանջում, հատկապես՝ ճգնաժամային իրավիճակներում: Լեռնագնացությամբ կամ հաջորդ անգամ Սեւանի հատակը բատիսկաֆով իջնելով մեր ազգային շահերը եւ տարածաշրջանային դիրքը պաշտպանել չի լինի: Մանավանդ, որ երկու դեպքում էլ մեծ թթվածնային քաղցի հետեւանքով մտագործունեության թերությունները տեսանելի են դառնում:

4. Հայաստանի դիվանագիտական մեքենան չգտնվեց ակնկալվող բարձունքի վրա: ԱԳ նախարարի մեկ օր ուշացած հեռախոսազրույցը իրանական գործընկերոջ հետ, մեր դեսպանի բացակայությունը սպանված գեներալի թաղումից, խորհրդարանական դիվանագիտության կատարյալ ֆիասկոն, ցածր մակարդակով ցավակցությունները Իրանի դեսպանատանը (շարքային նախարար եւ հանձնաժողովի նախագահի տեղակալի մակարդակ), ադրբեջանցիների կողմից իրականացված տեղեկատվական դիվերսիան՝ այս ամենը ապացուցում է, որ ճգնաժամային իրավիճակներում երկրի գործող իշխանությունները չեն տիրապետում պատշաճ գործիքակազմին՝ գիտելիքի, փորձի եւ քաղաքական կամքի բացակայության պատճառով:

5. Իրանի դեպքում Հայաստանը պարտավոր է նաեւ հիշել, որ Արցախի ընդհանուր սահմանն Իրանի հետ մոտ 3 անգամ ավելի երկար է, քան մեր երկրի հետ, այստեղից բխող բոլոր յուրահատկություններով, կարեւորություններով եւ մարտահրավերներով: Ավելին, Արցախը դե-յուրե ՀԱՊԿ-ի հովանու տակ չի լինի հնարավոր լայնածավալ ռազմական գործողությունների դեպքում:

6. Անգամ նման իրավիճակներում Նիկոլ Փաշինյանը չի խորշում արտաքին լարվածության սլաքների մի մասն ուղղել դեպի ներքին քաղաքականություն եւ ավելացնել ճնշումները քաղաքական մրցակիցների վրա: «Դիանա-շոուն» դրա ամենավառ ապացույցն էր:

Այս ամենի գիտակցումը գործող պետական այրերի կողմից շատ ավելի կենսական է Հայաստանի եւ Արցախի ապագայի համար, քան վարչապետի բլինչիկ սարքելը, ԱԺ նախագահի նոր շնիկը եւ ԱԽ քարտուղարի նարցիստիկ էքստազի մասին գիրքը»:

Եկեղեցին մեր վերջին սրբությունն է, և մենք ամեն գնով պետք է պայքարենք ու պաշտպանենք այն. Ցոլակ ԱկոպյանՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում․ հարցազրույց Էդգար Ղազարյանի հետԿառավարության այս ծրագիրը պառակտման ծրագիր է․ այն արշավ է հայության դեմ, մեր եկեղեցու դեմ ու Սահմանադրության դեմ․ Նարեկ ԿարապետյանUcom-ն աջակցում է Coca-Cola Fest 2026-ին«Եթե մենք կանգնեցինք Արևմուտքի կողքին, Արևմուտքը մեզ Ուկրաինայի նման օգտագործելու է, և մենք վճարելու ենք թանկ գին»․ Մհեր ԱվետիսյանՏիգրանաշենն այն կետն է, որի շուրջ Փաշինյանը գնալու է բախման ուժայինների հետ․ Ավետիք Չալաբյան imID համակարգը բնականոն աշխատում է․ ՊԵԿԱնձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերինՀՕՊ ուժերը մեկ օրում Ռուսաստանի երկնքում 426 ուկրաինական դրոն են խոցելԼոռու մարզում կամավոր հանձնվել է ապօրինի պահվող զենք-զինամթերքՌԴ-ում Գյոթեի ինստիտուտի բոլոր մասնաճյուղերը կփակվեն. Սերգեյ ԼավրովԵրևանի որոշ հասցեներում, Նոր Կյանք, Խաշթառակ բնակավայրերում գազանջատումներ կլինենԲելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը, այն ճանաչվել է վտանգավոր արտադրանքՄԱԿ-ը զգուշացնում է «գերհզոր» Էլ Նինյոյի մասինՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգինԶովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել էԱրցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն ՄարուքյանՎաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը դատական գործընթացին ներգրավվում է որպես երրորդ կողմ․ հայտարարությունՊուտինը հայտարարել է ԱՄՆ վարչակազմի հետ շփումների շարունակման մասինՄայակովսկի գյուղում հրդեհ է բռնկվել «Volkswagen»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտիԿարծում եմ նա կրկին պետք է նվաճի Ոսկե գնդակը․ Լա լիգայի նախագահ«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբԳյումրիում փորձարկվելու է էլեկտրական շչակ«Ուժեղ Հայաստանի» թիմի ամենահիշարժան պահերը մեկ տարվա ընթացքումԳերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄԼոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդուԻնչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցներըԵթե պետությունն ուզում է լավ մարդ և քաղաքացի ունենալ, պետք է նրան ապահովի որակյալ կրթությամբ. Ատոմ ՄխիթարյանԱյսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. ՊուտինՌուսաստանը Հայաստանին ընտրության առաջ է կանգնեցնո՞ւմ․ Մոսկվայի ուղերձների հետևում շատ ավելի մեծ հարց կա. Մհեր Ավետիսյան Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցումԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորություններ Սյունիքում Հրեական անեկդոտը և «Իրական Հայաստան»-ը․ ի՞նչ է քաղաքական դոքսան․ Մենուա ՍողոմոնյանՀայ ժողովուրդը ունի երկու ընտրություն՝ պայքարել կամ տարրալուծվել թուրքական աշխարհի մեջ. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» Արցախի էջը փակված չի համարում. Արեգ ՍավգուլյանԱրցախը հավերժ մեր սրտերում է. այն միշտ եղել ու մնալու է հայկական. Ցոլակ ԱկոպյանՎճռականորեն դատապարտում եմ Հայաստանում իրականացվող անօրինականության քաղաքականությունը․ Արա ԱբրահամյանԽաղաղությունը չի կարող լինել վախի, զիջումների և մշտական անորոշության պայմաններում․ Իրինա ՅոլյանՓաշինյան-Պուտին հանդիպումը․ ԵՄ-ի ու ԵԱՏՄ-ի միջև՝ խելոք գառը 7 մոր կուրծք է ուտում. Էդմոն ՄարուքյանՄենք ամեն ինչ անելու ենք, որ արցախցիների ինքնորոշման իրավունքը նորից վերականգնվի. Մենուա Սողոմոնյան Նորերը հներից. Գերմանացի գիտնականները առաջարկել են արևային վահանակների արտադրության եզակի տեխնոլոգիաՎստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»«Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ»Առաջիկա երկու տարում՝ պետբյուջեից մոտ 3 միլիարդ դրամ. նպատակն է ավելացնել օդային ճանապարհով արտահանման ծավալները. «Փաստ»Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ»Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ»Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ»Ո՞վ է իրականում շաքարավազի խոշոր ներկրող ներկայացող գործարարը և ո՞ւմ է պարտք հսկայական գումարներ. «Փաստ»Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «Փաստ»