Երևան, 05.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ուժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ Փաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել Կարապետյան Ալիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր Կամենդատյան Առաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր Ավետիսյան Ինչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականություն Բաքուն փաստացի հասկացնում է, որ դժգnհ է Փաշինյանի կողմից պարտավորությունների կատարման ընթացքից․ Սուրեն Սուրենյանց ՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից


«Ես 13 տարի չեմ հղիացել, իմ թանկ երեխեն էր»․ 16-ամյա աղջկա մայրը պատմում է

«Ես 13 տարի չեմ հղիացել, իմ թանկ երեխեն էր»․ 16-ամյա աղջկա մայրը պատմում է։ Մայրը համոզված է, որ Սառայի և նրա սպանության մեջ կասկածվող 26-ամյա Ռաֆայել Սուքիասյանի միջև սեռական հարաբերություններ չեն եղել։ Կասկածյալին միայն սպանության մեղադրանք է առաջադրվել։ Աղջիկը սպանության հաջորդ օրը 16–ամյակը պիտի նշեր տանը։

Sputnik Արմենիան գրում է․ Հայաստանի մարզային քաղաքներին բնորոշ հասարակ հինգհարկանի շենքի ամենավերջին շքամուտքի դիմաց երեք միանման ծաղկեպսակներ են դրված։ Առաջինի սգո ժապավենի վրա գրված է «մայրիկից», երկրորդինի վրա` «մորաքրոջից», երրորդինի վրա` «տաքսի «Գետափից»։

Ծաղկեպսակների մոտ ամենասովորական դագաղի կափարիչ է, որի վերևում էլ ամենասովորական լամպ է վառվում։

 

Սակայն հանգուցյալը, որին նվիրված է այս ամենը, ցավոք, ամենևին էլ սովորական չէ։ Հունվարի 5-ին` Սուրբծննդյան գիշերը, Երևանի բնակարաններից մեկում հայտնաբերվել էր Սառա անունով անչափահաս աղջկա դին։ Աղջիկը, որին խեղդելով էին սպանել, Արտաշատ քաղաքից էր։ Նրա սպանության մեջ կասկածվող 26-ամյա Ռաֆայել Սուքիասյանն արդեն կալանավորված է և խոստովանական ցուցմունք է տվել։

Հյուրասենյակի կենտրոնում, բաց շագանակագույն դագաղում պառկած է աղջիկը` ճակատն ու վիզը փակ, քանի որ երեխայի մարմնի այդ հատվածներում կապտուկներ կան։ Դագաղի մոտ նստած լալիս են տարբեր տարիքի կանայք։ Դեռ առավոտյան ժամը 11-ն է, Սառայի հուղարկավորությունը տեղի կունենա ժամը 14-ին, այնպես որ բնակարանում դեռ միայն ամենահարազատներն են հավաքվել։

Կանայք սուր են արձագանքում անծանոթների,  տվյալ դեպքում իմ հայտնվելուն։ Մոտենում է Սառայի մայրը` Նելլի Կարապետյանը։

Ռաֆայել Սուքիասյան

– Դուք ո՞վ եք։

– Լրագրողներ ենք։

– Ի՞նչ։ Ինչի՞ եք եկել։ Էլի շոո՞ւ պիտի սարքեք։ Գնացեք։

Կինը լացում ու խոհանոց է գնում` իր հետևից շրխկացնելով դուռը։ Դռան հետևից հեծկլտոց է լսվում։

– Աստված ջան, ախր ինչի՞ համար։ Ինչի՞ համար…

Գործընկերս դուրս է գալիս բնակարանից։ Ես պայուսակիցս հանում եմ հանգստացնող հաբը, որը վերցրել էի ինձ հետ` իմանալով, թե ուր եմ գալու։ Մտնում եմ խոհանոց և հանգստացնող հաբը մեկնում կնոջը։

– Երբ հորքուրս մահացավ, մենակ էս էր ինձ փրկում։

– Իսկ էդ ի՞նչ է։

Ասում եմ դեղի անունը, կինը քմծիծաղ է տալիս, թե դստեր մահից հետո ավելի ուժեղ դեղեր է խմել, բայց իմ հաբը ամեն դեպքում վերցնում է։ Կիսաջղային նայում է ինձ.

– Ես երեկ զանգահարել եմ ձեր գործընկերոջը ու ինչ ասես ասել… (նկատի ունի լրագրողին, որը հրապարակել էր մեռած երեխայի լուսանկարը)։ Թող ինձ իմ վշտի հետ հանգիստ թողնեն։ Իմ թանկ երեխեն էր։ Ես 13 տարի չեմ հղիացել, հասկանո՞ւմ ես։ Ու Սուրբ ծննդին էր ծնվել…

– Ու էդ օրն էլ սպանեցին նրան…

– Հա, – հեծկլտում է կինը, – երեխես ինձ հետ էր ապրում` էստեղ։ Երևան էր գնացել ծնունդը նշելու ընկերների հետ։ Մենք որոշել էինք, որ հունվարի 5-ին նա ընկերների հետ ծնունդը կնշի Երևանում, իսկ 6-ին` տանը, ընտանիքի հետ։ Ես նրան 15 հազար դրամ էի տվել ծնունդը նշելու համար։ Ու էդ անտեր փողի, կոտրված հեռախոսի ու պլանշետի համար, որ անգամ իրանը չէր, նրան սպանեց էդ … (հայհոյանք)։ Կայքերում ստում են, էդ տղեն նրան ձեռք չի տվել (նկատի ունի սեռական հարաբերությունը)։

Ռաֆայել Սուքիասյան

Վարձով բնակարանում, որտեղ գտել են Սառայի դին, ապրում էր նրա ընկերուհին։ Սառայի հեռախոսը կոտրվել էր, չէր աշխատում, նա ծանոթներից մեկից ժամանակավոր վերցրել էր պլանշետը, որը զանգելու հնարավորություն էլ ուներ։ Երեկոյան Սառան զանգահարել էր մայրիկին, ասել, որ պլանշետի մարտկոցը շուտով կնստի, գնում է ընկերուհու տնից իրերը վերցնի, հետո Արտաշատ կվերադառնա։

Երբ Սառան գիշերը չի վերադարձել, մայրը մտածել է, որ աղջիկը որոշել է ծննդյան օրը շարունակել նշել մայրաքաղաքում, գիշերը կմնա ընկերուհու մոտ և տուն կվերադառնա առավոտյան։ Սառան շաբաթվա ընթացքում մի քանի անգամ Երևան էր գնում դիմահարդարման մասնավոր դասընթացների. լավ մասնագետ դառնալու նպատակ ուներ։ Երբեմն գիշերում էր այդ ընկերուհու տանը։

Նելլի Կարապետյանը սարսափելի լուրն առավոտյան իմացել է աշխատավայրում։ «Գետափ» տաքսի ծառայության (այնտեղ է աշխատում կինը որպես դիսպետչեր) գործընկերը բարձրաձայն կարդացել է խեղդամահ եղած աղջկա մասին լուրը և ցույց տվել այն նույն լուսանկարը, որում երևում էին աղջկա ոտքերը։ Մայրը երեխային ճանաչել է ոտքերից…

«Ինչ էլ ասեի, երեխեն բոբիկ ոտքերին էր կոշիկ հագնում։ Իրան մերկ չեն գտել, ես խոսել եմ քննիչների հետ։ Նրան ո՛չ բռնաբարել են, ո՛չ էլ ձեռք են տվել։ Էդ տղան խփել է աղջկաս ճակատին, հետո խեղդել, մարմնին կապտած տեղերը կան», – դողացող ձայնով պատմում է Սառայի մայրը։

Ռաֆայել Սուքիասյանին, որը կասկածվում է աղջկա սպանության մեջ, մեղադրանք է առաջադրվել ըստ ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի` սպանություն շահադիտական դրդումներով։ Բռնաբարության, սեռական բնույթի բռնի գործողությունների մեղադրանք չի առաջադրվել։

ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն` սեռական հարաբերություններ կարելի է ունենալ 16 տարեկանից։ Հաշվի առնելով, որ մահվան պահին Սառայի 16 տարեկանը դեռ չէր լրացել (15-ամյակի վերջին օրն էր), եթե նրա և Սուքիասյանի միջև սեռական հարաբերություններ լինեին նույնիսկ փոխադարձ համաձայնությամբ, տղամարդուն պետք է մանկապղծության մեղադրանք առաջադրվեր։ Բայց նման մեղադրանք նույնպես չկա։ ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը սպանված աղջկա և կասկածյալի միջև սեռական հարաբերության մասին հարցին այսպես պատասխանեց.

«Քանի որ մահացածն անչափահաս է, մենք գործի մանրամասները չենք բարձրաձայնում։ Նրա հարազատներն էլ չեն ցանկանում, որ գործը հանրայնացվի։ Այն ամենը, ինչ ուզում եք իմանալ, կարող եք հասկանալ առաջադրված մեղադրանքից»։

Ռաֆայել Սուքիասյանին բերման են ենթարկել հունվարի 6-ին Աբովյան փողոցից, նրա մոտ հայտնաբերել են 10 հազարանոց թղթադրամ, աղջկա հեռախոսն ու պլանշետը։ Տղամարդը պատմել է, որ Սարյան փողոցում գտնվող փոստ է գնում` պլանշետը վաճառելու (Երևանում այս վայրը հայտնի է օգտագործված տեխնիկայի առուվաճառքով)։

– Քննիչները ինձ հանգստացնում էին` գիտես, նրան բանտում ինչ օրի կհասցնեն, ինչ դժոխքում է ապրելու։ Բայց էդ սաղ` ինձ ի՞նչ։ Ասենք թե ծեծեն, հաշմանդամ դառնա, հետո՞։ Ասենք թե սատկի։ Մեկ է` ոչինչ չի փոխվելու։ Աղջիկս արդեն չկա։ Նրան ոչ ոք չի կարող վերադարձնել։ Դատավորը կվերադարձնի՞։ Նիկոլը կվերադարձնի՞ ։ Եկել եք, հարցեր եք տալիս, դուք նրան կվերադարձնե՞ք։ Ասում են` իբր էդ տղեն հոգեկան շեղումներ ունի։ Նա պաշտպանության նախարարությունում էր աշխատում, ես հազար անգամ փորձել եմ այնտեղ աշխատանքի տեղավորվել, ինձ չեն վերցրել սրտիս խնդրի պատճառով։ Ո՞նց կարող էին ուրեմն խելագարի վերցնել։ Սուտ է, ընդհանրապես հոգեկան չէ։

Սուքիասյանի հոգեկան խանգարման մասին ԶԼՄ–ները սկսեցին գրել երեկվանից։ Մինչ տղամարդու կալանավորումը հայտնի էր դարձել, որ նա հրաժարվել է պաշտպանի ծառայություններից։ Սակայն ավելի ուշ նրա ծնողները, այնուամենայնիվ, փաստաբան վարձեցին, որն արդեն հայտարարել է, որ իրենք բողոքարկելու են Սուքիասյանի կալանավորման մասին դատարանի որոշումը։

Սառայի մայրը հազիվ լսելի ձայնով ասում է.

– Եթե նրա պապան ողջ լիներ, էս ամեն ինչը չէր լինի…

– Ե՞րբ է մահացել պապան։

– Սառան 6 տարեկան էր, ամուսինս հիվանդությունից մահացավ։ Երկրորդ ամուսինս էր, առաջինն ամուսնալուծվեց ինձ հետ անպտղությանս պատճառով։ Սառայի հոր մահից հետո ես շարունակում էի երեխային ամեն ինչով ապահովել։ Հարևաններին էի սրսկում փողով, ուսանողների համար ռեֆերատներ գրում, աշխատում երկու տեղ։ Նա երբեք ոչ մի բանի կարիք չի ունեցել… Ու ես էլ իրան երբեք չեմ զանգի, հարցնեմ` ուր ես։ Տեղը հաստատ կիմանամ արդեն… Ո՞նց եմ առանց երեխուս ապրելու։ Ի՞նչ եմ անելու։

Ցավակցական խոսքեր եմ ասում ու դուրս գալիս բնակարանից։ Սառայի մայրիկի հետ զրույցի ամբողջ ընթացքում անգիտակցաբար խաղում էի վզիս շղթայի հետ, որից խաչ է կախված։ Միայն շքամուտքից դուրս գալուց հետո վզիս տհաճ ցավ զգացի։

Երբ նույնիսկ ամենաարդար դատարանը, ամենաժողովրդավարական արդարադատությունը չեն կարող վերադարձնել մարդու կյանքը, մնում է հույս դնել միայն Աստծու վրա։ Նույնիսկ եթե աստվածաշնչյան անունով աղջկան սպանում են Հիսուս Քրիստոսի ծննդյան օրը…

Աղբյուր՝ armeniasputnik.am

 
Ավտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել Ուկրաինա