Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների և նորաօծ քահանաների նշանակումներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, հոգեշնորհ Տ. Անդրանիկ աբեղա Գևորգյանը, ազատվելով Գեղարքունյաց թեմում հոգևոր սպասավորությունից, ծառայության է կոչվել Կոտայքի թեմում:
Հոգեշնորհ Տ. Ահարոն աբեղա Շահվերդյանը, ազատվելով Քահանայից պատրաստման լսարանում ստանձնած իր պարտականություններից, նշանակվել է Բանակի հոգևոր առաջնորդության կառույցի մեջ ստեղծված Երկրապահ կամավորականների միության հոգևոր սպասավորության պատասխանատու:
Արժանապատիվ Տ. Նշան քահանա Ալավերդյանը ծառայության է կոչվել Արարատյան Հայրապետական թեմում, Արժանապատիվ Տ. Խաչեր քահանա Հարությունյանը' Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմում, Արժանապատիվ Տ. Շնորհք քահանա Շահինյանը' Ուկրաինայի հայոց թեմում, Արժանապատիվ Տ. Տարոն քահանա Հունանյանը' Գեղարքունյաց թեմում, Արժանապատիվ Տ. Պողոս քահանա Միքայելյանը' Բուլղարիայի հայոց թեմում, Արժանապատիվ Տ. Կորյուն քահանա Մաթևոսյանը' Շիրակի թեմում, Արժանապատիվ Տ. Մամբրե քահանա Հմայակյանը' Իրաքի հայոց թեմում, Արժանապատիվ Տ. Տաճատ քահանա Ինջիղուլյանը' Արմավի րի թեմում, Արժանապատիվ Տ. Ղազար քահանա Թորոսյանը' Գուգարաց թեմում, Արժանապատիվ Տ. Ներսես քահանա Արշակյանը' Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում, Արժանապատիվ Տ. Սարգիս քահանա Սարգսյանը' Արագածոտնի թեմում, Արժանապատիվ Տ. Ղևոնդ քահանա Թոփաշյանը' Վիրահայոց թեմում և Արժանապատիվ Տ. Սմբատ քահանա Աբրահամյանը' Տավուշի թեմում: