Երևան, 05.Փետրվար.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Փաստորեն ՔՊ-ի համար ՌԴ-ն դաշնակից պետություն է, իմանանք էլի․ Շարմազանով Գաղտնիության քողով ծածկված ըմպելիք, որը մոտ 200 կոկտեյլի բաղադրիչ է. «Փաստ» Հարկ կլինի ընտրել. ոչ ոք չի կարող միաժամանակ շախմատ, շաշկի և նարդի խաղալ նույն տախտակի վրա. «Փաստ» Հայաստանին ուզում են զրկել սեփական էժան էներգիան ունենալու հնարավորությունից. «Փաստ» «Գարիկի մասին միշտ ժպիտով ու սպասումով եմ խոսում». սերժանտ Գարիկ Սարգսյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Այգեհովիտի մատույցներում, տուն «վերադարձել»... երեք ամիս անց. «Փաստ» Ինչո՞ւ են պետական կառավարման համակարգում շատերն աթեիստ. «Փաստ» Սա դասական իմաստով անսահման անորոշություն է, իսկ անորոշության ուղիղ շարունակությունը ռիսկն է. «Փաստ» Հիմնարար խնդիրներ, լուրջ մտահոգություններ. տնտեսական աճ՝ առանց կայունության. «Փաստ» Նոր մանրամասներ. տելեկոմներ-վճարահաշվարկային կազմակերպություններ լարվածությանն արձագանքում են վերջիններս. «Փաստ» Շտապօգնության համակարգում կներդրվի մոտոմիավոր. նախագիծ. «Փաստ»


Արմեն Սարգսյանը այցելել է Սուրբ Հակոբեանց Մայր տաճար, հանդիպել Իսրայելի նախագահի հետ

Քաղաքական

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանն այցելել են Երուսաղեմի հայ հոգևոր ժառանգության կենտրոն՝ Սիոն լեռան բարձունքի վրա խոյացող փառահեղ Սուրբ Հակոբեանց Մայր տաճար, հայտնում են նախագահական նստավայրից

Նախագահ Սարգսյանը ծաղկեպսակ է դրել տաճարի հարևանությամբ կանգնեցված ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին: 

Սուրբ Հաահատուկ նշանակություն ունի Երուսաղեմի Սրբոց Հակոբեանց վանքի ձեռագրատունը, որտեղ շուրջ երեք հազար ձեռագիր մատյան է պահվում։ Դա Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանից հետո երկրորդ ամենամեծ հավաքածուն է։

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանում նախագահ Սարգսյանը հանդիպել է Երուսաղեմի Հայոց պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հետ:

Հանրապետության Նախագահը և Ամենապատիվ պատրիարքը զրուցել են ազգային-եկեղեցական հարցերի, Երուսաղեմի Հայոց պատրիարքության գործունեության մասին:

Նախագահ Սարգսյանը մեծապես կարևորել է սուրբ հողում բազմադարյա պատմություն և հարուստ ավանդույթ ունեցող Երուսաղեմի նվիրապետական Աթոռի գործունեությունը հայոց հոգևոր և մշակութային ժառանգությունը պահպանելու և այն գալիք սերունդներին փոխանցելու գործում:

Այնուհետև տեղի է ունեցել ընդունելություն ի պատիվ Հայաստանի Հանրապետության նախագահի, որին մասնակցել են հայ համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև Երուսաղեմի կրոնական տարբեր համայնքների ղեկավարներ:

Երուսաղեմի Հայոց պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանն իր խոսքում, մասնավորապես, ասել է. «Ողջունում եմ Ձեր ներկայությունն այս փառավոր և նվիրական աթոռում: Մեր ոգևորությունը մեծ է Ձեր պատվաբեր այցելությամբ: Մաղթում ենք, որ մեր պետության կապերն ավելի զորանան մեր Սուրբ աթոռի հետ, որովհետև բազմահազար օտար այցելուներ առաջին անգամ այս պատրիարքարանում են լսում հայի անունը, ծանոթանում հայության և մեր հոգևոր-մշակութային արժեքների հետ»:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ ուրախ է կրկին այցելել Սուրբ Հակոբեանց եկեղեցի և աղոթել։ «Աղոթել մեր երկու հայրենիքների՝ Հայաստանի և Արցախի, նրանց ամրության և մեր աշխարհասփյուռ հայրենակիցների, իմ ընտանիքի համար,-ասել է նախագահը։ -Մենք փոքր պետություն ենք, բայց՝ մեծ ազգ: Մեծ ենք ոչ միայն մեր թվով, այլ նաև մեր պատմությամբ, համաշխարհային մշակույթի մեջ ունեցած մեր ներդրումով։ Աշխարհի տարբեր կենտրոններ այցելելիս միշտ գտնում ես մեր հայ մեծության ապացույցները՝ լինի դա Իտալիայում, Վենետիկում, թե Փարիզում, Լոնդոնում, Միացյալ Նահանգներում, Միջին Արևելքում։ Սակայն Երուսաղեմն առանձանահատուկ է նախ և առաջ իր յուրօրինակ և տարբերվող պատմությամբ։

Աշխարհի տարբեր վայրերից մարդիկ այցելելով Երուսաղեմ՝ ծանոթանում են նաև մեր ժողովրդի պատմության, կրոնի և մեր մշակույթի հետ։ Երուսաղեմը կարծես թե տարածքային և ժամանակային դարպաս է դեպի Հայաստան, որովհետև ծանոթանալով մեր մշակույթին, մեր եկեղեցուն Երուսաղեմում, բնականաբար, հաջորդ քայլն է՝ այցելել Հայաստան, ճանաչել մեր ժողովրդին կամ այն երկրներում, որտեղից իրենք եկել են, գտնել հայերի։ Եթե Պորտուգալիայից են՝ անպայման գտնեն այն հսկայական ներդրումը, որ Գալուստ Գյուլբենկյանը բերել է այդ երկրին և այդ երկրի մշակույթին՝ հիմնելով իր հիմնադրամը և թանգարանը, որը յուրօրինակ է և միակը Պորտուգալիայում, մի ընտանիքի, որն իր հետքն է թողել նաև այստեղ՝ Երուսաղեմում։

Հայությունը, լինելով աշխարհասփյուռ, նաև աշխարհակենտրոն մշակույթ ունի, և այդ համատեքստում, Երուսաղեմն առանձին նշանակություն ունի։ Կարծում եմ, մենք պետք է համատեղ աշխատենք, որ կարողանանք ներկայացնել մեր ազգը, պատմությունը և հատկապես մեր մշակույթը: Դուք այնքան բան ունեք ցույց տալու աշխարհին:

Վստահեցնում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի նախագահն իր ուշադրության կենտրոնում են պահելու այն փոքր, բայց կարևոր համայնքը, որ կա այստեղ։ Հնարավորության սահմաններում կաջակցենք, որ մեր ներկայությունը Երուսաղեմում լինի ավելի ամուր: Այն արժեքները, որ մենք կերտել ենք Երուսաղեմում բացարձակ են և ոչ միայն մերն են, այլ համաշխարհային մշակույթինը»։

Հայաստանի նախագահն իսրայելահայերին կոչ է արել որքան հնարավոր է հաճախ այցելել Հայաստան:

Արմեն Սարգսյանը ապա հանդիպել է Իսրայելի Պետության նախագահ Ռեուվեն Ռիվլինի հետ։

«Ինձ համար պատիվ է հանդիպել Ձեզ Երուսաղեմում՝ նախագահական նստավայրում, -ողջունելով Հայաստանի նախագահին՝ ասել է Իսրայելի նախագահը։ -Մեր ժողովուրդներին միացնում է շատ արյունոտ պատմությունը: Մենք շատ զգացված ենք, շատ ենք գնահատում Ձեր մասնակցությունը Հոլոքոստի հիշատակին նվիրված պատմական միջոցառմանը, որը հիշելու, հաջորդ սերունդներին պատմությունը կրկին պատմելու մասին է։ Սա նաև միասնական լինելու մասին է՝ ֆաշիզմը, ռասիզմը, ատելությունը, հակասեմականությունը դադարեցնելու համար։

Կարծում եմ՝ 1915-ին կատարվածի մասին լռությունը հանգեցրեց նրան, ինչ մենք ունեցանք 1931-ին, 1936-ին, 1942-ին, ինչ տեղի ունեցավ Հոլոքոստի ժամանակ։ Ձեր մասնակցությունն այս առանձնահատուկ և պատմական հավաքին շատ նշանակալից է։ Մենք նաև պետք է նայենք ապագային։ Հույս ունեմ, որ մեր հարաբերությունները, համագործակցությունը հիմք կհանդիսանան, որ միասին ավելին անենք»:

Շնորհակալություն հայտնելով Հոլոքոստի հիշատակին նվիրված 5-րդ միջազգային համաժողովին մասնակցելու հրավերի համար՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, մասնավորապես, ասել է․ «Ձեր նշած նույն մտքերով եմ եկել Երուսաղեմ։ Դրանք անցյալը հիշելու և ապագային նայելու մասին են։ Ես կցանկանայի նայել դեպի ապագա, քանի որ վստահ եմ, որ Հայաստանի և Իսրայելի, հայ և հրեա ժողովրդի միջև փոխգործակցության և համագործակցության մեծ ներուժ կա։ Առաջին հերթին մենք կիսում ենք շատ ընդհանուր արժեքներ, ինչպես նաև շատ նման պատմական ճանապարհ ունենք, որը շարունակվում է մինչ օրս։ Մենք նաև ժողովուրդներ ենք, որոնք կյանքը գերադասել են մահվանից։ Մահը պատմականորեն միշտ մեզ հետապնդել է, բայց կյանքը միշտ եղել է մեզ հետ։ Այստեղ եմ նաև կյանքին նայելու համար։

Մենք, ձեզ և այլ ազգերի հետ միասին պայքարել ենք նացիզմի դեմ։ Հպարտ եմ ասել, որ շուրջ վեց հարյուր հազար հայեր մարտնչել են խորհրդային բանակում, նրանցից երեք հարյուր հազարը զոհել են իրենց կյանքն այդ պայքարում։ Եվ սա նախկին Խորհրդային Միության անդամ փոքր մի երկրի մասին է։ Նրանք պայքարում էին նացիզմի դեմ, միևնույն ժամանակ, պայքարում էին իրենց հայրենիքի համար։ Ավելի քան հարյուր հայեր դարձել են Խորհրդային Միության հերոսներ։ Հայերն իրենց ներդրում են ունեցել աշխարհի, Խորհրդային Միության խաղաղության համար՝ պայքարելով բոլորիս համար։

Հպարտ եմ լինել այստեղ՝ ներկայացնելով իմ ժողովրդին, որը մեծ ներդրում է ունեցել այդ պայքարում»:

Անդրադառնալով Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը՝

Հայաստանի նախագահը կարևոր է համարել, որ Իսրայելն առաջնային դեր ունենա և ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Ընդգծելով, որ պատմության այս ամոթալի էջի ճանաչումն ու դատապարտումը չպետք է պայմանավորված լինի քաղաքական նպատակահարմարություններով՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ ճանաչումն ու դատապարտումն անհրաժեշտ են, որպեսզի նման մարդկային աղետներ այլևս երբեք չլինեն և երբևէ չկրկնվեն։

Ինչ վերաբերում է համագործակցության հեռանկարներին, նախագահ Սարգսյանը նշել է, որ ապագան նորագույն տեխնոլոգիաներն են։ Հայաստանի նախագահը վստահություն է հայտնել, որ երկու երկրները կարող են հաջողությամբ համագործակցել այս ոլորտում, և իր նպատակն է սերտ կապեր հաստատել Իսրայելի տեխնիկական համալսարանների հետ: Այս համատեքստում ներկայացնելով Հայաստանում տեխնոլոգիաների և գիտության զարգացմանն ուղղված՝ ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնությունը՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ բազմաբաղադրիչ այս ծրագրի նպատակն է Հայաստան բերել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում միջազգային ընկերություններ, գիտահետազոտական կենտրոններ՝ զբաղվելու արհեստական բանականության զարգացմամբ, մաթեմատիկական մոդելավորմամբ և այլ ուղղություններով։ Նա նշել է, որ ուրախ կլինեն այս հարթակում, ի թիվս տեխնոլոգիական այլ գործընկերների, տեսնել նաև իսրայելական ընկերություններ, գիտակրթական հաստատություններ:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ փոխգործակցության ներուժը բավականին մեծ է և պետք է շատ աշխատել՝ ներգրավվելով նաև երկու երկրների սփյուռքների ներկայացուցիչներին:

Համագործակցության առումով հեռանկարային են համարվել նաև կրթության, մշակույթի, տուրիզմի ոլորտները։

Հայաստանի նախագահը Իսրայելի նախագահին հրավիրել է այցելել Հայաստան։

Միացե՜ք մեր տնտեսական ծրագրի ավտոբուսին ու լսե՛ք մեր նպատակների մասին. «Մեր ձևով» շարժումՊարեկներին կաշառելու փորձ արած քաղաքացին ձերբակալվել է Լա Լիգան ամենաերկար մրցաշարն է, և պետք է պայքարել մինչև վերջ․ Յամալ «Մայրություն տիեզերքում». Արդեն 2031 թվականին առաջին երեխաները կարող են ծնվել Լուսնի կամ Մարսի վրա2026 թվականին Սևանա լճում կթույլատրվի սիգի ավելի շատ արդյունագործական որս իրականացնելՀԵՑ-ի մասին տարածվող կեղծիքին անդրադարձել է Դավիթ ՂազինյանըՄելիքյանների հանգիստը Դուբայում Վահագն Ալեքսանյան ձեր փոքրիկ խմբակը շարունակում է վայելել ցոփ ու շվայտ կյանքը, իսկ ժողովրդի սոցիալական վիճակն ավելի է վատթարանում․ Ալիկ ԱլեքսանյանԱյսօր ցավով տեղեկացանք, որ Բաքվում պահվող հայ պատանդները բռնապետ Ալիևի կարգադրությամբ դատապարվել են ցմահ և երկար տարիների ազատազրկման․ «ՀայաՔվե»Եթե Ուկրաինան չկանգնեցնի Պուտինին, նա կներխnւժի Եվրոպա․ Զելենսկի Հանդիպում փոքր բիզնեսի ներկայացուցիչների հետ․ Նարեկ ԿարապետյանՀայաստանի ամենաարագ աճող շարժումը հաղթանակի ճանապարհին․ Միացե՜ք մեզ․ «Մեր ձևով» շարժում«ՀայաՔվեն» մշտապես գնահատել և մեծարել է մեր զինծառայողներին. Ավետիք ՉալաբյանՍպասեք մինչև հունիս՝ երկար ճանապարհ գնալու համար. «Մեր ձևով» շարժումՓաստորեն ՔՊ-ի համար ՌԴ-ն դաշնակից պետություն է, իմանանք էլի․ Շարմազանով Ներդնում` ժողովրդի բարեկեցության համար. տեսանյութԴիտորդներին ներկայացվող նոր պահանջները կամայական մեկնաբանության տեղ են թողնում․ Ավետիք ՔերոբյանՓաշինյանը մրցանակ ստացավ, իսկ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը՝ ցմահ դատավճիռներ. Էդմոն Մարուքյան ՀՀ իշխանությունները ամեն գնով փորձում են թաքցնել Ադրբեջանի հանցանքները, ես չե՛մ լռելու․ Թաթոյան Հաջողված գիտնականներն ու մասնագետները գնում են Հայաստանից․ Լիլիթ ԱրզումանյանՄադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվել են 19, Դավիթ Ալավերդյանը՝ 16 տարվա ազատազրկման Պետական բյուջեից սնվող ռեսուրսները տարածում են կեղծ տեղեկություններ, նմանատիպ ծախսերը սակագնի մեջ ներառված չեն Հանդիպում երիտասարդների հետ․ ֆոտոշարքԱրևմուտքը չի հավատում Փաշինյանի «արցունքներին» Ռուսաստանից արդեն բացահայտ սպառնում են Փաշինյանի իշխանությանը Նվաստացում Աբու Դաբիում. ինչպես խախտեցին դիվանագիտական արարողակարգը Կոլեկտիվ առաջնորդությունը ենթադրում է թիմ, որի լիդերը առաջինն է հավասարների մեջ․ Մենուա Սողոմոնյան Երկրի կեսը հանձնողը ո՞ր անվտանգությունից է խոսում, երբ չունի երաշխիքներ. Արշակ ԿարապետյանԳաղտնիության քողով ծածկված ըմպելիք, որը մոտ 200 կոկտեյլի բաղադրիչ է. «Փաստ»Աբու Դաբիում տեղի ունեցած Փաշինյան֊Ալիև հանդիպման մասին. Էդմոն Մարուքյան Անգլերենի տապալված քննությունն ու ակադեմիական քաղաք կառուցողները. Գոհար Ղումաշյան«Ռոսսոտրուդնիչեստվոն» ամրապնդում է ռուս-հայ մարզական գործընկերությունը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 փետրվարի). Հայաստանը դարձել է Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ. «Փաստ»ՔՊ-ն հիմա էլ փորձում է սահմանափակել լրատվամիջոցներին Փոքր բիզնեսը հարկերից ազատելու մեր ծրագրի մասին հարցեր ունե՞ք. Նարեկ ԿարապետյանԱնկախ Հայաստանի ամենամեծ ձեռքբերումներից մեկը բանակն է․ Արամ ՊետրոսյանԱլիևին շնորհակալություն հայտնելը արժանապատվության լուրջ կորուստ է. Ավետիք Չալաբյան Հարկ կլինի ընտրել. ոչ ոք չի կարող միաժամանակ շախմատ, շաշկի և նարդի խաղալ նույն տախտակի վրա. «Փաստ»Ինչպես է Հայաստանը ներգրավում հանքարդյունաբերական ներդրումներ. Վարդան Ջհանյանը` Minig.com.au-ին Պարզ ասած. Ինչպե՞ս են աշխատում արևային վահանակները «Մեր ձևով»-ը՝ որպես այլընտրանքային ուղի. առողջապահությունից մինչև տնտեսություն Հայաստանին ուզում են զրկել սեփական էժան էներգիան ունենալու հնարավորությունից. «Փաստ»Եկեղեցին՝ ճնշման տակ, ազատությունը՝ միջազգային հարթակում «Գարիկի մասին միշտ ժպիտով ու սպասումով եմ խոսում». սերժանտ Գարիկ Սարգսյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Այգեհովիտի մատույցներում, տուն «վերադարձել»... երեք ամիս անց. «Փաստ»Ինչո՞ւ են պետական կառավարման համակարգում շատերն աթեիստ. «Փաստ»Սա դասական իմաստով անսահման անորոշություն է, իսկ անորոշության ուղիղ շարունակությունը ռիսկն է. «Փաստ»Հիմնարար խնդիրներ, լուրջ մտահոգություններ. տնտեսական աճ՝ առանց կայունության. «Փաստ»Նոր մանրամասներ. տելեկոմներ-վճարահաշվարկային կազմակերպություններ լարվածությանն արձագանքում են վերջիններս. «Փաստ»Շտապօգնության համակարգում կներդրվի մոտոմիավոր. նախագիծ. «Փաստ»Փորձելու են համայնքապետերին «իրենցով անել». «Փաստ»