Երևան, 21.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Վաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում. Անդրանիկ Գևորգյան Գերմանա-շվեդական «պայքարից» մինչև ժամանակակից լայն տարածում. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 հոկտեմբերի). Գիտաշխատողների բողոքի ցույցը, 33 մետրանոց Սուրբ խաչի հանդիսավոր բացումը. «Փաստ» Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» Հայաստանի իշխանությունն ուժեղացնում է ճնշումը Եկեղեցու վրա. «Փաստ» Պատմությունը չի ներում անզգուշությունը ազգային անվտանգության հարցերում. «Փաստ» «Սպասումով ապրում ենք, այն զգացողությունն է, որ հիմա Միշոս կզանգի կամ տուն կգա». մայոր Միքայել Աթոյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Քաշաթաղի շրջանի Սարատակ բնակավայրում, տուն «վերադարձել»... 50 օր անց. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ» Դժգոհություն... ձոներով. «Փաստ»


Նիկոլ Փաշինյանի «ծռերը»

Սուրեն Սուրենյանց-ը գրում է

Երկու օր առաջ «Սասնա ծռերի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը «կառուցողական» դիրքերից առաջարկություններ էր ներկայացրել Նիկոլ Փաշինյանին՝ «ավարտին հասցնել հեղափոխությունը» «գայթակղիչ» կարգախոսով։ «Անհրաժեշտ է, որ գործող իշխանությունը և հեղափոխական ուժերը միանան և կազմեն ազգային համաձայնության (հակաճգնաժամային) կառավարություն: Անցումային (հակաճգնաժամային) կառավարությունը պետք է մշակի ճգնաժամը հաղթահարելու Անցումային ծրագիր և իրագործի այն»,- գրում է Ժիրայր Սեֆիլյանը՝ ըստ էության, առաջարկելով սրբագրել խորհրդարանական վերջին ընտրությունների արդյունքները, ձևավորել «հեղափոխական խունտա», իրականացնել «Հայկական Նյուրնբերգ», անցկացնել արտահերթ ընտրություններ։
Կասկածից վեր է, որ ուլտրահեղափոխական այս ծրագիրը Սեֆիլյանի թիմը ներկայացնում է իշխանության, ավելի ստույգ՝ Նիկոլ Փաշինյանի համաձայնությամբ ու «դաբրոյով»։ Խնդիրն այն չէ, որ Փաշինյանը մտադիր է իշխանությունը կիսել «ծռերի» հետ, մանավանդ՝ թերևս, հիշում է, որ ՊՊԾ գնդի գրավման թեժ օրերին Սեժիլյանի կողմնակիցներն իրեն ուզում էին «աղբարկղն ուղարկել»։
«Ծռերը» մի գործոն են, որը Փաշինյանը մտադիր է օգտագործել մի քանի հարթության վրա։
Փաշինյանի կառավարությունը վստահության պաշար չունի աշխարհաքաղաքական կենտրոններում և հիմա անհրաժեշտ է տարբեր մայրաքաղաքների վախեցնել՝ ներկայացնելով, որ գործող իշխանության այլընտրանքը կամ նախկին կոռումպացվածներն են, կամ էլ՝ Ժիրոյի «վրիժառուները»։ Դե, այս դեպքում՝ Նիկոլի թիմը «չարյաց փոքրագույնի» մեջ տեղավորվում է։
Մեր հասարակությանը հների թեման հոգնեցրել է, որովհետև բոլոր խելամիտ մարդիկ գիտեն, որ հակահեղափոխական ռևանշ գոյություն չունի, և Ռոբերտ Քոչարյանը կամ ՀՀԿ-ն իշխանության վերադառնալու անգամ տեսական շանսեր չունեն։ «Ծռերի» դեմքով նոր «բոբո» է ստեղծվում, որպեսզի հասարակությունը ապրի «ահաբեկչության մղձավանջի» վախով՝ աչք փակելով գործող իշխանության ձախողումների վրա, միայն թե՝ մաուզերիստներն իշխանության չգան։
Բայց այս պատմության մեջ մի վտանգավոր ենթաշերտ կա։ Դա այն է, որ իշխանությունը ձեռքի հետ էլ «ծռերով» վախեցնում է ընդդիմությանը, որոնց դեմ էլ, ըստ անհրաժեշտության, կարող է օգտագործվել Ժիրոյի թիմի մահակը։
Միանգամից նկատենք, որ չափազանց պրիմիտիվ հնարք է։
Նախ՝ «ծռերը» մարգինալ, կառլիկսյին քաղաքական ուժ են՝ առանց կենսագրության ու «արյունոտ» մի դրվագով, երբ բարիկադը հայ-ադրբեջանական սահմանից տեղափոխվեց Երևանի Խորենացու փողոց։ Հասարակությունը նրանց գնահատականը վերջին ընտրություններում տվել է՝ 2 տոկոս ու զրո շանս։
Ի դեպ, Փաշինյանը չպետք է լսի այն խորհրդատուներին, որոնք նրան հրամցնում են «ծռերի» մենյուն։ Ուկրաինական վերջին հեղափոխության արդյունքում նախագահ դարձած Պորոշենկոն այս պրիմիտիվ հնարքն արդեն կիրառել է։ Նա փորձում էր Յանուկովիչի կերպարով ու յուրային ռադիկալներով(ուկրաինական «ծռերով») «վախեցնել» սեփական հասարակությանն ու աշխարհին՝ մնալով «միակն ու անփոխարինելին»։ Ուկրաինացիք ու աշխարհը չհավատացին Պորոշենկոյի «արցունքներին», ինչի արդյունքը եղավ Զելենսկու շռնդալից հաղթանակը։
Հայաստանի հասարակությունն ու միջազգային հանրությունը չեն հավատալու նախկինների ու «ծռերի» միֆին ու հաստատ «անփոխարինելի» չեն համարելու այն իշխանությանը, որն ամեն օր ձախողվում է։ Քոչարյանն ու հանրապետականներն իշխանության չեն վերադառնալու, «ծռերի» «Հայկական Նյուրնբերգ»-ն էլ չի լինելու։ Մեր հասրակությունը գիտի երրորդ բևեռի տեղը, որը ոչ «սև» է, ոչ՝ «սպիտակ» ու «մաուզերիստ»։ Ուշադիր նայեք սոցիոլագիական հարցումները ու կտեսնեք՝ ում վարկանիշն է բարձրանում հեղափոխության թիմի քաղաքական ֆիասկոյի համատեքստում։ Նիկոլ Փաշինյանի թիմը նոր «սարսափ կինո» պետք է մոգոնի՝ թեև դրա էֆեկտը նույնպես զրոյական է լինելու։

Վաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում. Անդրանիկ Գևորգյան Ալիևին պետք է դիմադրել․ Սամվել Կարապետյանի ծրագիրը ուժի մեջ է Բժշկությո՞ւն, թե՞ մարքեթինգ․ ինչ է իրականում վաճառվում Թուրքիայում՝ «շաքարային դիաբետի վիրահատություն» անվան տակՕդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ինԶելենսկին ժամանել է Նորվեգիա, որտեղ նախատեսվում է հանդիպում Ուիթքոֆի հետԳրոսմայստեր Էմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026» շախմատի միջազգային մրցաշարի հաղթողՊայմանագրային զինծառայող Սերգեյ Հովհաննիսյանը նույնպես ազատվել է աշխատանքից իր հոր՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը միանալու պատճառով. Անդրանիկ ԳևորգյանՀոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվումՔրդական զինված պայքարի ավարտը․ ի՞նչ կփոխվի Թուրքիայի համարՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըՖուտզալի Հայաստանի հավաքականն ԱԱ-2028-ի ընտրական փուլը մեկնարկել է պարտությամբԺամանակն է, որ մեր հայրենակիցներն այլևս ստիպված չլինեն ընտրություն կատարել հացի և դեղորայքի միջև․Ուժեղ Հայաստան«Ուժեղ Հայաստան»-ը շարունակում է քարոզարշավը ՍտեփանավանումՈւրախ ենք, որ կրկին ոգեշնչման աղբյուր ենք դարձել կառավարության համար. Ուժեղ ՀայաստանՈւիթքոֆը Օսլո այցից հետո կմեկնի Սանկտ ՊետերբուրգՎթար է․ ջուր չի լինելուԼավրով․ Ռուսաստանը կլսի Ուիթքոֆի և Քուշների առաջարկները, բայց քաղաքական զիջումների չի գնաՏուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու հնարավորությունից օգտվելու համար roadpolice.am կայքում գրանցվող վարորդների թիվը շարունակում է աճելԻնչո՞ւ են Հայաստանում դեղերն ավելի թանկ, քան Վրաստանում․ «Ուժեղ Հայաստանը» լուծում է առաջարկում՝ դեղերի գները նվազեցնելու համարՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Լոռու մարզերումՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցՌԴ-ում վառելիքի հետ կապված իրավիճակը չի ազդում ԵԱՏՄ-ում նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի ձևավորման վրա․ ՕվերչուկՀրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկըԸնտրությունների ժամանակ մենք խոստացել էինք նվազեցնել դեղերի գները. այսօր կատարում ենք մեր խոստումը․ Ուժեղ ՀայաստանՓարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակումՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՍպերցյանի թիմի հերթական հաղթանակը«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ի ծննդատանը կյանքից հեռացած նորածինն ունեցել է անհամատեղելի կենսական տվյալներԶելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտիցՉհամարձակվե՛ք դիպչել Տիգրանաշենին. Հայաստանի հողերից մեկ միլիմետր չպետք է պակասի. Ավետիք ՉալաբյանԳյուղացուն հոգ տարեք, նա´ է երկիրը պահողը. Հրայր ԿամենդատյանԱկբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսերՖասթ Բանկի բիզնեսի վարկավորման նոր մոտեցումները․ Արտավազդ ԹառոյանՄի օր էլ Փաշինյանը Երևանի թաղամասերից մեկը չի համարի Հայաստան. Մարիաննա ՂահրամանյանՄիասին կարող ենք կառուցել զարգացող, բարեկարգ ու նոր հնարավորություններով լի Գավառ. ՀայաՔվե «Հայկական քվե» կուսակցության թիմը Գավառում շարունակում է առաջ ընթանալԴեղերի էժանացում՝ եվրոպական փորձով. «Ուժեղ Հայաստան» կուսակցության օրենսդրական նոր նախաձեռնությունը. տեսանյութԴեղերի գների նվազեցմանն ուղղված բարեփոխումը կնպաստի մեր քաղաքացիների կյանքի բարելավմանը. Մարիաննա ՂահրամանյանԳերմանա-շվեդական «պայքարից» մինչև ժամանակակից լայն տարածում. «Փաստ»Գավառում քարոզարշավը շարունակվում է. ՀայաՔվեՆիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն ՀովասափյանԱյս շրջագայության արդյունքները կարևոր կլինեն ոչ միայն Ֆրանսիայի արտաքին քաղաքականության, այլև անձամբ Մակրոնի համար. Զաքարյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 հոկտեմբերի). Գիտաշխատողների բողոքի ցույցը, 33 մետրանոց Սուրբ խաչի հանդիսավոր բացումը. «Փաստ»«ՀայաՔվե»-ն պատրաստվում է կրկին դիմել Մագդալենա Գրոնոյին՝ Արցախի վերաբերյալ հասցեական մի շարք հարցադրումներովՄեր տարածաշրջանում կլինի կայուն խաղաղություն, երբ Նիկոլն ու Ալիևը չլինեն իշխանության. Արշակ ԿարապետյանCOP 17-ի ստվերում. ինչո՞ւ օդի աղտոտվածության խնդիրը դեռ չի լուծվում Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ»Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ ժամեր առաջ կատարած հրապարակմանը. Անդրանիկ ԳևորգյանՀայաստանի իշխանությունն ուժեղացնում է ճնշումը Եկեղեցու վրա. «Փաստ»Այն մասին, թե ինչու մեր նորահայտ բռնապետը, ինչպես և պատմության մեջ որևէ բռնապետություն, ընդունակ չեն հաղթել մեր եկեղեցուն. Ավետիք Չալաբյան