Երևան, 05.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ուժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ Փաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել Կարապետյան Ալիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր Կամենդատյան Առաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր Ավետիսյան Ինչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականություն Բաքուն փաստացի հասկացնում է, որ դժգnհ է Փաշինյանի կողմից պարտավորությունների կատարման ընթացքից․ Սուրեն Սուրենյանց ՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից


«Սոյուզմուլտֆիլմ»-ի ոսկե ընտրանին կցուցադրվի հայերենով Shant Kids հեռուստաալիքով

«Սոյուզմուլտֆիլմ»-ի ոսկե ընտրանին կցուցադրվի հայերենով Shant Kids հեռուստաալիքով: «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիան և հայկական «Շանթ» հեռուստաընկերությունը ստորագրել են համագործակցության համաձայնագիր, որի շրջանակներում խորհրդային մուլտֆիլմերի ոսկե ընտրանին կթարգմանվի հայերեն և եթեր կհեռարձակվի նոր՝ Shant Kids HD ալիքով: Սա թույլ կտա հայալեզու լսարանին ամբողջ աշխարհով մեկ դիտել խորհրդային և ռուսական հայտնի կինոստուդիայի լավագույն մուլտֆիլմերը: «Թողարկելով Shant Kids մանկական հեռուստաալիքը, որի պոտենցիալ լսարանը ամբողջ աշխարհի հայկական սփյուռքն է, մենք չէինք կարող պատկերացնել եթերային ցանցը առանց խորհրդային գլուխգործոցների: Իսկ եթե հաշվի առնենք նաև այն փաստը, որ հերոսները խոսելու են հայերեն, ապա կարող ենք ասել, որ կրկնակի ուրախություն կպարգևենք մեր փոքրիկ հեռուստադիտողներին: Չէ որ մենք ինքներս գիտենք, թե ինչ ճշմարիտ արժեքներ կան այդ ֆիլմերում: Դա մեզ համար հատկապես կարևոր է՝ հաշվի առնելով այսօր փոքրիկների լսարանին մատուցվող բազմազան, բայց երբեմն խիստ կասկածելի բովադակությունը: Մուլտֆիլմերը, որոնցով մեծացել են մի քանի սերունդներ, արդիական և պահանջված են նաև հիմա թե Հայաստանի, թե սփյուռքի հեռուստադիտողի համար: Սփյուռքի պարագան ուզում եմ հատուկ նշել, քանի որ այնտեղ նաև շատ սուր է դրված հայոց լեզվի պահպանության հարցը»,- նշել է Շանթ ՀԸ նախագահ Արթուր Եզեկյանը:
 
«Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայի տնօրեն Բորիս Մաշկովցևի խոսքերով՝ գործընկերությունը հայկական հեռուստաընկերության հետ «Սոյուզմուլտֆիլմ»-ի համար օրինակելի և հետաքրքիր փորձ է: «Մենք հաճույքով ընդունեցինք հայ գործընկերների առաջարկը: Սա փաթեթային պայմանագրի առաջին օրինակն է, երբ համաձայնություն է ձեռք բերվում ամբողջ ոսկե ընտրանու թարգմանության և հեռարձակման համար: Հաճելի է, որ այդպիսի համաձայնագիր է ստորագրվել Հայաստանի հետ. չէ որ մենք բազմաթիվ ընդհանրություններ ունենք, մեր կինոմատոգրաֆիան կարծես միահյուսված լինի: Մենք անհամբերությամբ ենք սպասում, թե երբ հնարավորություն կլինի լսել մեր հերոսների հայերեն խոսքը»,-ասել է Բորիս Մաշկովցևը:
 
«Շանթ» հեռուստաընկերությունը ֆիլմերի և սերիալների սեփական արտադրությամբ առաջատարն է Հայաստանում և արդեն 20 տարի զբաղվում է նաև կրկնօրինակմամբ: Խորհրդային շրջանի մուլտիպլիկացիայի դասական գործերի որակյալ կրկնօրինակման համար հեռուստաընկերությունն ամբողջությամբ թարմացրել և տեխնիկապես հագեցրել է կրկնօրինակման իր ստուդիան: «Սոյուզմուլտֆիլմ»-ի հետ համագործակցության շրջանակներում արդեն պատրաստ են հեռարձակման «Դե՛, սպասի՛ր» մուլտֆիլմի բոլոր սերիաները: Մուլտֆիլմերը կցուցադրվեն Shant Kids և Shant Premium ալիքներով:
 
Տեղեկանքի համար.
 
«Շանթ» հեռուստաընկերությունը հայաստանյան խոշոր մեդիահոլդինգ է, որը հիմնադրվել է 1994 թվականին: Հոլդինգի կազմում են հինգ թեմատիկ ալիքներ` Shant Premium, Shant News, Shant Kids, Shant Music, Shant Serial: Հեռուստաընկերության առաջնահերթություններից է օբյեկտիվ տեղեկատվական քաղաքականությունը, առաջադեմ համաշխարհային թրենդների ներմուծումը Հայաստան: «Շանթ» հեռուստաընկերությամբ եթեր են հեռարձակվում թրենդային հեռուստանախագծերի հայկական տարբերակները, իսկ հայրենական սերիալների արտադրությունը մշտապես կապված է «Շանթ»-ի հետ: ՌԴ-ում «Շանթ»-ի հեռուստաալիքները ներառված են Ռոստելեկոմ, Բիլայն, Դոմ.ռու, Սմոտրյոշկա TV և բազմաթիվ այլ կապի օպերատորների առանձին փաթեթներում: «Սոյուզմուլտֆիլմ»-ը մուլտիպլիկացիոն ֆիմերի խորհրդային և ռուսական կինոստուդիա է: Իր գործունեության ընթացքում արտադրել է տարբեր ժանրերի 1500-ից ավելի մուլտֆիլմեր տարբեր տեխնիկական միջոցներով՝ տիկնիկային, պլաստիլինե, նկարած: Այդ ֆիլմերից շատերը հարստացրել են համաշխարհային դասական անիմացիայի «ոսկե ֆոնդը», արժանացել են բազմաթիվ ռուսական և միջազգային մրցանակների և դարձել են ռուսական մշակույթի մի մասը:
Տաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. Կարապետյան