Երևան, 14.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչո՞ւ է ամենահայտնի գայլիկոններից մեկը հենց պարույրաձև. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Անցում հին տոմարից նորի. «Փաստ» Ինչպիսի՞ գիտություն է պետք պետությանը՝ ուժե՞ղ, թե՞ «հնազանդ». «Փաստ» Գործում է իր թուրք «կուրատորների» միջոցով. «Փաստ» «Պետք է ուժեղ լինենք, որ տղայիս ապրեցնենք». Մայիս Հովսեփյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... երեքուկես ամիս անց. «Փաստ» Հաշվառման քանի՞ հասցե կարող է ունենալ քաղաքացին. «Փաստ» Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ» «Մեզ ներքաշում ենք բազմաթիվ խնդիրների մեջ». «Փաստ» Երկու լարի վրա խաղալու անհնարինությունն ու քաղաքական դաշտի «արատավոր կծիկը». «Փաստ» Ինչի՞ մասին է խոսում սահմանային գոտում նկատվող ակտիվությունը. «Փաստ»


Սերգեյ Դանիելյանը «Բոլոլա» է արել Կամերայինում

«Բոլոլա»` այսպես է կոչվում դերասան, հաղորդավար Սերգեյ Դանիելյանի նոր սթենդ-ափ ներկայացումը, որի պրեմիերան երեկ էր՝ Երեւանի կամերային թատրոնում: Դերասանն, իհարկե, հավատարիմ էր մնացել հումորային ժանրին, եւ թեմաներն էլ, ինչպես նախորդ ներկայացումների դեպքում, միայն քաղաքական չէին: BRAVO.am-ը նույնպես ներկա է եղել առաջնախաղին, լուսանկարել է ներկայացման ընթացքը եւ վերջում, երբ հանդիսատեսը շտապում էր ետնաբեմում շնորհավորել Սերգեյ Դանիելյանին, հասցրել է զրուցել նրա հետ:

Սերգեյ Դանիելյանի «Բոլոլա» ներկայացման պրեմիերային


Ներկայացման անվանումը՝ «Բոլոլա»-ն, շատերին հուշում էր, որ դերասանի խոսքում գերակշռելու են քաղաքական թեմաները: Սակայն նա հենց սկզբում շտապեց բոլորին «հիասթափեցնել»` ասելով, որ թեեւ բոլոլան քաղաքականացված տերմին է, բայց խոսելու է ամենատարբեր թեմաների շուրջ.«Այսօր կխոսենք իմ մասին: Ես շատ եսակենտրոն մարդ եմ, էգոիստ եւ իմ բոլոր ներկայացումներում միշտ խոսում եմ իմ մասին»,- կատակեց նա: Սերգեյ Դանիելյանն անդրադարձավ հայ ընտանիքին, կին-տղամարդ հարաբերություններին, նրանց տարբերություններին, խոսեց հայ մայրերից, երեխաներից, եւ վերջում, իհարկե, հերթը քաղաքականությանն էր ու Հայաստանի մասին անկեղծ խոստովանությանը:

Սերգեյ Դանիելյանի «Բոլոլա» ներկայացման պրեմիերային


Մոտ մեկուկես ժամ տեւողությամբ ինտերակտիվ շոուն, կարելի է ասել, զրույց է հանդիսատեսի հետ: Վերջինս մեծ մասամբ արդեն ծանոթ է դերասանի ոճին, եւ հենց դրա շնորհիվ էլ հումորները հասկանալի էին ներկաներից շատերին, ծիծաղն էլ անպակաս էր նրանց շարքերից: Հեղինակը կիսվում էր իր անձնական զվարճալի պատմություններով, անկեղծ մտորումներով, հանդիսատեսն էլ իր համաձայնությունն արտահայտում էր ծափահարություններով: Իսկ նրանք, ովքեր տեղ-տեղ համաձայն չէին նրա հետ, ներկայացման ավարտին դերասանի կողմից կազմակերպված հյուրասիրության սեղանի շուրջ կիսվում էին իրենց կարծիքներով:

Մեզ հետ զրույցում Սերգեյ Դանիելյանը նշեց, որ ներկայացման բոլոր թեմաներին ինքը միշտ անդրադառնում է, պարզապես ասելիքն է փոխվում ամեն անգամ.«Իմ սթենդ-ափ շոուներից հերթականն էր: Մոտ երկու տարի նոր բան չէի գրել, վերջապես գրեցի: Նրանք, ովքեր եղել են իմ նախորդ ներկայացումներին, արդեն գիտեն, թե ինչ թեմաների եմ անդրադառնում, ճանաչում են ինձ, ես էլ այս տասը տարիների ընթացքում վերջապես հասկացել եմ, թե ով է իմ հանդիսատեսը»,- խոստովանեց նա:

Սերգեյ Դանիելյանի «Բոլոլա» ներկայացման պրեմիերային

Ի դեպ, այս անգամ Սերգեյ Դանիելյանը «Բոլոլա» ներկայացմամբ հանդես է գալու նաեւ Միացյալ Նահանգներում: Փետրվարի 15-ին եւ 21-ին նա իր նոր շոուով կներկայանա Լոս Անջելեսում: Դերասանից հետաքրքրվեցինք՝ արդյոք թեմաների փոփոխություն լինելու է այդ ներկայացումների ժամանակ, նա նշեց, որ չի հասցնի մինչ այդ նոր փոփոխություններ կատարել: Հայաստանում նույնպես Սերգեյ Դանիելյանը կշարունակի հանդես գալ «Բոլոլա» ներկայացմամբ.«Իհարկե, ամեն օր մի բան փոխվում է: Քաղաքականությունն է, որ փոխվում է, իսկ մյուս թեմաները, որոնց մասին խոսեցի, շատ արդիական են միշտ: Քաղաքականությունը թերթի նման է. օգտագործում ես ու գցում...»,- եզրափակեց նա:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Հրանտ Մարինոսյանի/Bravo.am/

Գազ չի լինելու«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 32 տարեկան Աշոտ Բադալյանն արդեն 3-րդ շաբաթն է հացադուլ է անում. Լիլիթ ԳալստյանՊաշտոնական. Դանի Կարվախալը նոր ակումբ ունիԾովազա՛րդ, հանդիպում ենք վաղը․ Հրայր ԻսրայելյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի ԵրևանՓոփոխությունը սկսվում է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանԵրևանում 1,532 քաղաքացի կազատվի բնակարանի և մեքենայի գույքահարկի պարտավորություններից և տույժերից«Ռուսաստանը չի աշխատել ընդդիմության օգտին». Մարիաննա Ղահրամանյանը՝ ԵԽԽՎ-ի զեկույցի մասինCOP17-ի համար 19,700 հատ բեյջի թելի համար ծախսվել է 24,585,600 դրամ. Լիանա ՄանուկյանԶելենսկին ընտրության առաջ է՝ զիջումների գնալ, թե շարունակել հարվածները ՌԴ ենթակառուցվածքներինԱլեքսանդր Զվերևը կարիերայում առաջին անգամ կդառնա աշխարհի թիվ 1 ռակետըՆԳՆ-ն չի ընդունում, որ Շաքիում զինված հարձակման ենթարկված կնոջ տուն ոստիկաններն ուշ են հասելԳերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող՝ այս տարվա 6-րդ չվերթն է ժամանել ՀայաստանՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱրցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայություններըԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըԹաթայի՝ նոյեմբերի 7-ին նախատեսված մենահամերգը հետաձգվել էՕվեչկինին գիշերային ակումբի ցմահ անցաթուղթ են նվիրելՓաշինյանը զբաղված է ադրբեջանցի զինծառայողի փաստաբանությամբ՝ իր քաղաքացիների անվտանգությամբ զբաղվելու փոխարեն. Ուժեղ ՀայաստանԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿԱրամ Խաչատրյան փողոցի մի հատվածում կանգառը կարգելվիԵվրոպան ձեռնպահ է մնացել Ռուսաստանի հարցով Թրամփին ուղղակիորեն քննադատելուց․ NYTՊետք է խափանել ալիևյան սահմանադրության հանրաքվեի անցկացումը. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրություններում հարկավոր է նվազեցնել ՔՊ-ի գերակշիռ ազդեցությունը. Մենուա ՍողոմոնյանՌուսական կողմը իր քայլերով աջակցում է գործող իշխանության ամրապնդմանը. Արմեն ՄանվելյանՆոր հնարավորություններ՝ Converse Trusted ֆինանսավորմամբ․ ALTECH GROUP-ի զարգացման ճանապարհըԻնչի՞ է ՔՊ-ն փակ ձևաչափով արցախցիների հետ հանդիպում, մենք պատրաստ էինք մասնակցել ՔՊ-ն չի պայքարում կոռուպցիայի դեմ, հակառակը՝ թաթախված է դրա մեջ Պայմանագիր են կնքել Սնուփ Դոգի համերգը ձախողած կազմակերպության հետ, էդ ի՞նչ ստանդարտով եք առաջնորդվոում Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղելԱթոռ, բազկաթոռ բառերը սխալ են թարգմանել, որ կարողանան հավելյալ գումար գրել. պատգամավոր Լուրջ, խնդրահարույց գումարների վատնման դեպքեր են բացահայտվել. պատգամավորների բացահայտումը «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ Ինչո՞ւ է ամենահայտնի գայլիկոններից մեկը հենց պարույրաձև. «Փաստ»Ներկայիս իշխանությունը միայն ձևացնում է, թե մեր երկրում տիրում են ժողովրդավարական կարգեր. Աննա Կոստանյան Team Telecom Armenia-ն՝ COP17-ի տեխնոլոգիական գործընկեր ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Անցում հին տոմարից նորի. «Փաստ»Կոռուպցիա՝ Հայաստանի քաղաքացիների կյանքի որակը լավացնելու փոխարեն. «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ասուլիսը Ի՞նչը պետք է լինի թվային հեղափոխության չափանիշը Այն մասին, թե ինչպես են Հայաստանի քաղաքացիները ստիպված լինելու ապահովել իրենց ընտանիքների անվտանգությունը Փաշինյանի իշխանության օրոք. Ավետիք ՉալաբյանԻնչպիսի՞ գիտություն է պետք պետությանը՝ ուժե՞ղ, թե՞ «հնազանդ». «Փաստ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական առևտրով Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց» Պետք է ոտքի կանգնենք և թույլ չտանք բուհերի քանդումը. Ցոլակ ԱկոպյանԳործում է իր թուրք «կուրատորների» միջոցով. «Փաստ»Վարդան Ջհանյան․ Հայաստանի հանքարդյունաբերության նկատմամբ միջազգային հետաքրքրությունն աճում էԱյլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական «Պետք է ուժեղ լինենք, որ տղայիս ապրեցնենք». Մայիս Հովսեփյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... երեքուկես ամիս անց. «Փաստ»«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել Հաշվառման քանի՞ հասցե կարող է ունենալ քաղաքացին. «Փաստ»