Երևան, 17.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սուբսիդիաները վերջանալու են, իսկ շուկան չկա․ ֆերմերներին ծանր հարված է սպասվում․ Հրայր Կամենդատյան Գործ ունենք ավտորիտար քաղաքական համակարգի հետ․ Արմեն Մանվելյան Այսպիսի պայմաններում կայացած ընտրությունները լեգիտիմ չեն կարող համարվել․ Մենուա Սողոմոնյան Աշտարակում վթարի է ենթարկվել երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը. Մեքենաներից մեկը շրջվել է Ուղիղ միացում՝ ԿԸՀ-ից Ռոսսելխոզնադզորը բացատրել է հայկական գյուղմթերքի ներմուծման սահմանափակումները․ դա քաղաքականության հետ կապված չէ Գազատարը վնասվել է. Շիրակի մարզի 19 բնակավայր զրկվել են գազամատակարարումից Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը․ որոնողական աշխատանքները շարունակվում են Իրանը համաձայնել է երբեք միջnւկային զենք չունենալ. Թրամփ Փոքր պետությունների պաշտպանությունը․ ինչո՞ւ է «զսպումը հնարավորությունը բացառելու միջոցով» դառնում ժամանակակից ռազմավարություն․ Արտակ Զաքարյան


Իրա­վա­բան. «Վա­ղուց հա­տել ենք իրա­վա­կան պե­տու­թյա­նը բնո­րոշ հատ­կա­նիշ­նե­րի սահ­մա­նը». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

«Փաստը» իրավաբան Ռոբերտ Հայրապետյանի հետ զրուցել է մի շարք հարցերի մասին՝ դիտարկելով Սահմանադրական դատարանի շուրջ շարունակվող գործողությունները, իրավական արժեքների, օրենքների նկատմամբ առկա դրսևորումները, անդրադարձել նաև սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությանը։ Խոսելով նախօրեի աղմկահարույց տեսանյութի, վարչապետի՝ դրան հաջորդած մեկնաբանության հնարավոր հետևանքների մասին՝ իրավաբանը շեշտում է. 

«Հարկատուների հաշվին ֆինանսավորվող Հանրային հեռուստաընկերության եթերում ցուցադրվածի մեջ օգտագործվել են նախաքննության գաղտնիք հանդիսացող տեղեկություններ։ Այդ տեղեկություններն այլ անձանց հարցումների արդյունքում չեն տրամադրվել ու ներկայացվել են ոչ թե որպես կանխավարկած, որը քրեական գործի շրջանակներում դեռ պետք է քննվի, այլ որպես հաստատված փաստ։ 

Եթե մի պահ կողմ թողնենք զրպարտությունը, վիրավորանքը, նախաքննության գաղտնիքի հրապարակումն ու մի շարք այլ գործողություններ, ապա կարող ենք ավելացնել, որ Հ1-ը խախտել է նաև «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի մի շարք դրույթներ։ 

Կարծես թե, լուրջ չընդունվեցին թե՛ գրիչի չարաբաստիկ պատմության վերաբերյալ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի, թե՛ նրա փաստաբանական խմբի հայտարարությունները։ 

Արդյունքում, այդ խայտառակ տեսանյութն իր ֆեյսբուքյան էջում կիսելով՝ Ն. Փաշինյանը ևս մեկ անգամ հաստատեց փաստը, որ Հ1-ով իրականացված խայտառակ շոուն ուղղակի քաղաքական պատվեր է, որն իրականացվում է երկրի բարձրագույն իշխանություն կրողի անմիջական հովանավորությամբ։ 

Սա, իհարկե, խայտառակ գործողություն էր»։ Իրավաբանը շեշտեց, որ այս և մի շարք այլ գործողություններ վաղ թե ուշ իրավական գնահատական են ստանալու Եվրոպական դատարանում։ Նա ընդգծեց նաև այդ գործողությունների և արարքների համար պատասխանատվության կանչելու հնարավորության մասին. 

«Ընդհանուր առմամբ, վաղուց հատել ենք իրավական պետությանը բնորոշ հատկանիշների սահմանը։ Եվ այս առումով խոսքը չի վերաբերում միայն Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված այս խայտառակ իրավիճակին»։ 

Նշենք, որ Ն. Փաշինյանը, արձագանքելով վերոնշյալ տեսանյութին, գրել էր, որ Հրայր Թովմասյանը չի կարող լինել ՍԴ նախագահ և որևէ կապ ունենալ ՍԴ-ի հետ։ 

Ինչ վերաբերում է նշվածի հետևանքներին, մեր զրուցակիցն ընդգծեց. «Նախ ասեմ, որ ի տարբերություն իշխանության կրողների, մասնագետների մեծամասնությունն իրենց արտահայտություններում մաքսիմալ զգույշ է, փորձում է չխախտել որևէ մեկի՝ սահմանադրորեն երաշխավորված իրավունքը։ 

Բայց, այդուհանդերձ, ուզում եմ ասել, որ և՛ վարչապետի, և՛ կառավարության անդամների, և՛ իշխանության այլ օղակներում պաշտոն զբաղեցնող մի շարք անձանց մի շարք հայտարարություններ իրենց էությամբ և բնույթով առերևույթ պարունակում են ոչ միայն Քրեական օրենսգրքով նախատեսված մի շարք արարքների և հանցակազմի հատկանիշներ, այլև Քաղաքացիական օրենսգրքով նախատեսված զրպարտության, վիրավորանքի ակնհայտ հիմքեր են տալիս։ 

Բացի այդ, մի բան շեշտեմ՝ կապված անմեղության կանխավարկածի հետ։ Ոչ միայն Հ. Թովմասյանի և ՍԴ շուրջ ստեղծված խայտառակ իրավիճակի շրջանակներում, այլ, առհասարակ, այս իշխանությունը, կարծես թե, անմեղության կանխավարկածը փոխարինել է «մեղավորության կանխավարկածով»։ 

Առաջնորդվում է ավելի շատ «մեղավորության կանխավարկածով»՝ մի կողմ թողնելով ոչ միայն Սահմանադրությամբ երաշխավորված, այլև բազում միջազգային պայմանագրերով նախատեսված անմեղության կանխավարկածը»։

 Նա շեշտեց, որ վերոնշյալ գործողություններից բխող հետևանքներն արդեն դուրս են մեր պետության սահմաններից. «Երկրի վարկանիշը միջազգային բազմաթիվ կառույցներում գնալով անկում է ապրում, որի վերականգնումը բավական բարդ խնդիր է լինելու»։ 

Անդրադառնալով նման գործողությունների՝ հաճախ բացահայտ դրսևորումներին, Ռ. Հայրապետյանը նկատեց. «Իշխանության եկած անձինք դեռևս չեն գիտակցում՝ ինչ ասել է իշխանություն, ինչ ասել է իշխանության կրող լինել և այդ համատեքստում ինչ է նշանակում պատասխանատվություն։ 

Գործող իշխանությունը, իմ տպավորությամբ, կարծես մնացել է ընդդիմադիր ամբիոններից հանդես եկող քաղաքական գործչի կերպարի ամբողջականության մեջ, որտեղ որևէ հայտարարության համար պատասխանատվություն կրելը նվազ էական է, քան իշխանություն կրողի դիրքից կամ այդ ամբիոնից արվածի դեպքում։ Խնդիրն այն է, որ գործող իշխանությունն ուղղակի չի հասկանում իր գործողությունների և արարքների լրջությունը։ 

Չի հասկանում նաև զբաղեցրած պաշտոնների լրջությունը։

Իրավական պրակտիկայում կան դեպքեր, երբ հանցագործները կատարում են կոնկրետ առանձնակի ծանրության հանցագործություն, բայց չեն գիտակցում իրենց արարքի հանրային վտանգավորությունը։ 

Դա հատուկ կատեգորիա է։ Խնդիրը հենց այս տրամաբանության մեջ եմ դիտարկում»։ 

Մեր զրուցակիցը շեշտեց, որ օրենք չհարգելը կամ օրակարգ բերվող որոշակի թեմաները՝ լինեն դրանք իրավական, թե քաղաքական, միտումնավոր են։ 

«Ես մեկ անգամ առիթ եմ ունեցել ասելու, որ այս իշխանությունը, ըստ էության, ակնհայտորեն կիրառում է «Օվերտոնի պատուհանի» սկզբունքը։ Այսինքն, դու պարբերաբար խոսում ես ինչոր թեմայից, պարբերաբար օրակարգ ես բերում ինչ-որ թեմա, որը հասարակության ականջի համար դառնում է սովորական։ Կարող ենք բերել Ստամբուլ յան կոնվենցիայի, հերոսների անարգման օրինակները։ 

Մեր երկրում զինծառայողը, բանակի գեներալն առաջնային կարևորության, հարգանքի արժանի օղակներ են եղել, իսկ այս իշխանության գալուց հետո, կարծես, փորձ է արվում նվաստացնել, նսեմացնել այդ ամենը։ 

Շատ գործողություններ տեղավորվում են հենց այդ շղթայի մեջ։ Իշխանությունն ակնհայտ գիտակցում է, որ դա անօրինական է, բայց նման հարցերն օրակարգ բերելն իր իշխանության թիվ մեկ օրախնդիրն է։ Այդուհանդերձ, պետք է շեշտեմ, որ մեծամասամբ ուղղակիորեն չի հասկանում գործողությունների լրջությունը և այդ գործողությունների արդյունքում վրա հասնելիք ենթադրյալ պատասխանատվությունը»,-նկատեց նա։ 

Վերջինս պետական ինստիտուտների նկատմամբ առկա գործողությունները ևս վերոնշյալ տրամաբանության մեջ է դիտարկում. «Եթե մենք այսօր դրսից հայացք նետենք պետական ինստիտուտներին, պետական ապարատի գործունեությանը, երկրաշարժից կամ պատերազմից հետո կիսաավերված կամ կիսափլատակների վերածված մի պատկեր կտեսնենք։ 

Օրինակ՝ հարցում ես ուղարկում կառավարությանը, բայց հարցմանը չեն պատասխանում, որովհետև չեն ուզում պատասխանել, քանի որ այդ հարցերն իրենց ձեռք չեն տալիս։ Մինչդեռ, եթե նախորդ իշխանության ժամանակ հանկարծ նման մի դեպք գրանցվեր, անմիջապես պատրաստ կլիներ վարչական դատարան մուտքագրված հայցադիմումը՝ տեղեկատվություն տրամադրումը պարտավորեցնելու վերաբերյալ»։ 

Անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախաձեռնությանը, հնարավոր նպատակներին, սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի ձևավորման ընթացակարգին, որը մասնագիտական շրջանակներում արդեն հասցրել է քննադատության արժանանալ, Ռ. Հայրապետյանը նշեց. 

«Սահմանադրական փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտության վերաբերյալ որևէ լուրջ հիմնավորում այսպես էլ չլսեցինք թե՛ վարչապետի, թե՛ արդարադատության նախարարի, թե՛ կառավարության կողմից։ 

Ն. Փաշինյանը Կապանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նշեց, որ սահմանադրական փոփոխությունները չեն ենթադրելու կառավարման մոդելի փոփոխություն։ 

Այսինքն, Հայաստանը շարունակելու է գնալ խորհրդարանական կառավարման մոդելի ճանապարհով, որովհետև, նույն Ն. Փաշինյանի պնդմամբ, երկու տարի է անցել, և դեռ չենք հասցրել տեսնել այդ մոդելի դրական և բացասական կողմերը։ 

Ինձ մոտ, որպես մասնագետ, տրամաբանական հարց է առաջանում։ Բա ի՞նչն եք փոխելու։ Եթե չեք փոխելու կառավարման համակարգը, փոխելու եք մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների գլո՞ւխը։ 

Ի՞նչ եք փոխելու, եթե այդ հիմնարար ազատություններն ու իրավունքները ամբողջությամբ համապատասխանեցված են ոչ միայն եվրոպական չափանիշներին, այլև մեր կողմից որդեգրված միջազգային պարտավորություններին։ 

Ի՞նչ պետք է փոխեք, հատուկ կատեգորիայի համար իրավունքնե՞ր եք ընդլայնելու, թե՞ որոշակի կատեգորիայի համար սահմանափակելու եք։ Առհասարակ, տպավորություն է, որ առաջնորդվում են «էկել ենք իշխանության, մի հատ սա էլ փորձենք, այն էլ փորձենք» տրամաբանությամբ։ 

Այս տրամաբանության մեջ փորձում են տեղավորել նաև սահմանադրական փոփոխությունները, ինչը ծիծաղելի է։ Մենք գործ ունենք երկրի հիմնական իրավական, քաղաքական ու ծրագրային փաստաթղթի հետ»։ 

Իրավաբանը նշեց, որ սահմանադրական փոփոխություններին առնչվող գործընթացը ամբողջովին անհասկանալի է և չհիմնավորված։ 

«Հիմնավորված չէ նաև այն հայտարարությունը, որով, իբրև թե, փորձում էին սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովում անդամներ ներգրավել։ 

Նման անատամ ու անդեմ հայտարարություն, երևի, ՀՀ պատմության մեջ որևէ պետական կառույցի կողմից երբևէ չի եղել։ 

Թե ինչու են ներգրավել կոնկրետ ՀԿ-ների, կարծում եմ՝ բոլորիս համար պարզ է։ 

Կարծում եմ՝ բոլորի համար պարզ է նաև այն, թե կոնկրետ ՀԿներն ու ներկայացուցիչներն ինչ ծառայություններ են մատուցում գործող իշխանությանը»,-ասաց նա՝ հավելելով, որ ԱՆ նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի՝ որպես իրավաբան-գիտնական հանձնաժողովում ընդգրկվելու հայտի մերժումը կանխատեսելի ելքով մերժվեց։ 

«Բայց անկախ այն հանգամանքից, թե մեզնից որևէ մեկն ընդգրկված կլինի, թե չի լինի այդ հանձնաժողովի կազմում, միևնույն է, մենք շարունակելու ենք ուշի ուշով հետևել բոլոր գործընթացներին։ Սահմանադրության նախագծի մեջ ցանկացած անօրինական, ինքնանպատակ նորմ ներառելու փորձերը կոնկրետ դիմադրության են արժանանալու։ 

Մի բան էլ՝ Սահմանադրության նախագիծը ցանկացած դեպքում պետք է նախնական վերահսկողության ենթարկվի ՍԴ-ի կողմից։ Սա ևս մեկ ապացույց առ այն, թե ինչու է Սահմանադրական դատարանի կազմի գործող անդամներից ազատվելը դարձել իշխանության թիվ մեկ քաղաքական օրախնդիրը»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Ջենիֆեր Լոպեսը խոսել է բեմում տեղի ունեցած «մղձավանջի» մասինՀայաստան — Ադրբեջան՝ 3։0․ մեր թենիսիստուհիների փայլուն մեկնարկը Բիլի Ջին Քինգի գավաթում ԱՄՆ-ի և Իրանի գործարքը նախատեսում է 300 միլիարդ դոլարի մասնավոր հիմնադրամի ստեղծում. ReutersՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-4 աստիճանով ՀԷՑ-ի օտարման վերաբերյալ արբիտրաժային վարույթը կրում է բացառապես դատավարական բնույթ․ փաստաբանական թիմԻրավապահները հայտնաբերել են ավելի քան 60 գրամ մեթամֆետшմին«Արմավիր» ՔԿՀ-ում անօդաչու թռչող սարքի միջոցով փորձել են ազատազրկված անձանց արգելված իրեր փոխանցելՊայքարն ընթացքի մեջ է, մենք էլ՝ աննահանջ ու հաղթական տրամաբանության մեջ, որովհետեւ մեր գործ արդար է․ Գոհար ՄելոյանՉի բացառվում, որ իշխանության կողմից մշակվել և իրականացվել են տարբեր ընտրախախտումներ․ Արեգ ՍավգուլյանԱռաջիկա 40 օրվա քաղաքական սցենարը․ Հրայր ԿամենդատյանԻնձ հիմքեր են պետք, մասնակցեք ստորագրահավաքին․ Արշակ ԿարապետյանՆիկոլը շարունակում է երկիրն անհամաչափ զիջումների տանելու քաղաքականությունը, իսկ ընդդիմությունը դեռ հապաղում է. Աբրահամյան ՀՀ հանքերը ռեկորդներ կսահմանեն, բայց պղնձաձուլարան դեռ չի լինի. մասնագետի վերլուծությունMoody’s Ratings-ը վերահաստատել է Յունիբանկի B1 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՍտոկհոլմի արբիտրաժը առայժմ կքննարկի միայն իրավասության և ընթացակարգային հարցերը․ ՀԷՑ Վերահսկողական ԿոմիտեՈւղևորություն Փարիզ և ոչ միայն. Հայտնի են Arca-ի, Կոնվերս Բանկի և Սիթիզենի արշավի հաղթողները «Մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու». Նարեկ Կարապետյանը հիշեցրել է Սամվել Կարապետյանի հայտարարությունըՓամբակ գետում հայտնաբերվել է ջրահեղձ եղած 7 տարեկան աղջնակի մարմինը Հույս կար, որ ընտրություններն այլևս չեն կեղծվելու․ այն չարդարացավ․ Ավետիք ՉալաբյանՍուբսիդիաները վերջանալու են, իսկ շուկան չկա․ ֆերմերներին ծանր հարված է սպասվում․ Հրայր ԿամենդատյանԳործ ունենք ավտորիտար քաղաքական համակարգի հետ․ Արմեն ՄանվելյանԱյսպիսի պայմաններում կայացած ընտրությունները լեգիտիմ չեն կարող համարվել․ Մենուա Սողոմոնյան«Նիկո՛լ, «պանիխիդայի» դեմքով դու միշտ մնալու ես. գիտես գլխիդ գալիքը». Նաիրա Գևորգյան Ես շատ նման եմ նրան․ Մեսսին նշել է իրեն ոգեշնչող մարզիկի անունը ՎՏԲ-Հայաստան Բանկ․ ակնթարթային փոխանցումները դեպի Ռուսաստան դառնում են առավել պահանջված Աշտարակում վթարի է ենթարկվել երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը. Մեքենաներից մեկը շրջվել էՈւղիղ միացում՝ ԿԸՀ-իցԱշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը. Գագիկ Համբարյան Ադրբեջանը Արցախի Աստղաշեն գյուղում ոչնչացրել է Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակի հուշարձանը Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-4 աստիճանով Մահապատժի՛ ենթարկել Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը վաճառողներին. Խաչիկ ԱսրյանԱմբողջ նպատակը եղել է վախի մթնոլորտի տարածումը. Վարդևանյանը Դ. Ղազինյանի դեմ վարույթի մասինՉենք կարող խոսել նախաքննական գաղտնիքի մասին, քանի որ ձայնագրությունը հանրայնացվել է․ Արամ Վարդևանյան Դավիթ Ղազինյանին ազատությունից զրկելու շեմը բավական ցածր է, ԿԸՀ-ի որոշումն էլ ընկալելի չէ Փաշինյանի վիճակը էնքան վատ է, որ․․․ Դավիթ Ղազինյան (տեսանյութ) Գնում ենք Վաղարշյանի Քննչական, հո չե՞մ թողնելու իրենց մասկի-շոուն ապահովեն. Դավիթ Ղազինյան Գործը իշխանության վախերի մասն է. Դավիթ Ղազինյան Ռոսսելխոզնադզորը բացատրել է հայկական գյուղմթերքի ներմուծման սահմանափակումները․ դա քաղաքականության հետ կապված չէ ՀԴՄ կանոնների խախտման, վարձու աշխատողի չձևակերպման դեպքերի բացահայտումներ. ՊԵԿ–ի ամփոփումը Նվազագույն ողջամտության դեպքում այս միջնորդություններից առնվազն մեկը պետք է մերժվի. Արամ Վարդևանյանը՝ Դավիթ Ղազինյանի գործի մասին Brent տեսակի նավթի գինը 78 դոլարից իջել է մարտի 2-ից ի վեր առաջին անգամ Գազատարը վնասվել է. Շիրակի մարզի 19 բնակավայր զրկվել են գազամատակարարումից «Որևէ մեկին գումար չեմ տվել»․ Դավիթ Ղազինյանը՝ քրեական վարույթի մասին Ենթադրում եմ՝ կկալանավորվեմ, պրոցես է, բոլորս էլ պատրաստ ենք, ամեն ինչ շատ լավ է. Դավիթ Ղազինյան ԿԸՀ-ն քննում է Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը Դավիթ Ղազինյանի մասով ձայնագրությունը լսել եք, խոսքը գնում է լրիվ այլ՝ 3-րդ անձի մասին․ Վարդևանյան Իսրայելը մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին ԱՄՆ Սենատը մերժել է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու մասին բանաձևը Ֆրանսիայի հրապարակում բախվել են «Range Rover»-ը և «Honda» մոպեդը Ինչ փոխաժեք է սահմանվել այսօր