Երևան, 27.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
84 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին Ցանկացած պահի կարող ենք թիրախավորվել այս երկրի իշխանությունների կողմից․ Անահիտ Ադամյան Գալիս են «փրկելու». գործող իշխանությունը կշարունակի՞ հակառուսական ուղղությունը. «Փաստ» «Մեր ապրելու ուժը Նարեկին ապրեցնելն է». հրետանավոր Նարեկ Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 26-ին Մարտունիում. «Փաստ» Հստակեցումներ կարվեն արտադպրոցական ծրագրերի իրականացման գործընթացում. ի՞նչ գործնական խնդիրներ են ի հայտ եկել. «Փաստ» «Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ» Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ» Ամեն ինչից զատ, սա պարզապես նաև անմարդկային է. «Փաստ» Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը. «Փաստ»


Նման Անի Երանյան դուք դեռ չեք տեսել․ անճանաչելի, անկեղծ ու տարբերվող (լուսանկարներ)

Lifestyle

Աղջիկ, որը ժամանակին շատ բաց էր բոլորի առաջ, հետո որոշեց մի քիչ մեկուսանալ: Ասում է՝ մեծացել է: 2017-ին Մոսկվա տեղափոխված դերասանուհի Անի Երանյանն այս շրջանում Հայաստանում է, 1 տարի կմնա այստեղ: Անիի՝ Հայաստան այցի նպատակը միայն «Շիրազի Վարդը» հեռուստասերիալում նկարահանվելը չէ, սակայն երկրորդ առիթի մասին առայժմ չի խոսում:

Tert.am Life-ը հանդիպել է Անիին և շատ անկեղծ հարցազրույց ունեցել կյանքի այս փուլի, մենակության մեջ երջանկություն գտնելու, 30 տարեկանին մոտենալու վախերի, Մոսկվայում սկսած բիզնեսի, հայրիկի աջակցության, ֆինանսական կայունության և ոչ միայն այս ամենի մասին: Անին նաև նոր ֆոտոշարք ունի, որը տրամադրել է Tert.am Life-ին:

-Անի, մեր առաջին հարցազրույցները դեռ 2011-2012 թվականներին էին, երբ նոր էիր սկսել կարիերադ: Այս ընթացքում հանրային դաշտում տարբեր դրսևրումներով Անիի եմ տեսել՝ շատ բաց ու շփվող, շատ փակ ու հանրային դաշտից մեկուսացած, մեծ խնջույքներ նախաձեռնող ու հանրային մեծ միջոցառումներից հեռու մնացող: Իմ տպավորությամբ՝ հիմա այդ ծայրահեղությունների բալանսի մեջ ես. խոսում ես, բայց քիչ, Ինստագրամում հետևորդներից հարցերին պատասխանելիս նկատել եմ, որ երբեմն կարող ես շատ կտրուկ լինել: Այս փոփոխությունները, բնականաբար, քո հոգեվիճակի արտաքին դրսևորումներն էին: Հոգեբանորեն ի՞նչ ճանապարհ անցար այս փոփոխությունների ընթացքում:

-Կարծում եմ, եթե մարդը նույնն է լինում 10 տարվա տարբերությամբ, ուրեմն՝ նույն տեղում է: Տարիների ընթացքում հասկանում ես, որ լռությունը ոչ միշտ է ճիշտ հասկացվում: Կան մարդիկ, որոնց հետ պետք է խոսես իրենց լեզվով: Ես հասել եմ այն կետին, որ կարող եմ ինձ թույլ տալ մարդկանց պատասխանել այնպես, ինչպես իրենք իրենց թույլ են տալիս հարց տալ ինձ:

Մեծ խնջույքներն էլ տարիքով էին պայմանավորված: Այն ժամանակ սիրում էի այդ ակտիվությունը, հիմա մենակության ու հանգստության կարիք եմ ունենում: Այդ փոփոխությունները տարիների, խնդիրների, կոտրվել-չկոտրվելու հետևանք էին, ընթացքում քիչ-քիչ ինչ-որ բաներ հավաքեցին ու դարձան մի գունդ, որը հիմա գլորվում է ու ջարդում ամեն ինչ: Չկա կոնկրետ էտապ, որից հետո այդպես եղավ: Դա տարիների արդյունք էր: Երևի, մեծացել եմ:

 

-Հաճախ մենք կտրուկ ենք դառնում՝ ելնելով մեր ինքնապաշտպանությունից:

-Կարծում եմ՝ ես ժամանակին ավելի շատ էի ինքնապաշտպանվում, քան հիմա:

րովհետև հիմա ավելի փորձառու եսշուտ ես ընկալում մարդու տեսակն ու դժվա՞ր է քեզ խոցել:

-Հա, ու մի քիչ էլ թքած ունեմ: Ժամանակին այդպես չէր: Իմ կյանքն այնպես է ստացվել, որ 18 տարեկանից նկարահանվում եմ: Շուտով կլինի 11 տարի, ինչ ես 80 տոկոսով ապրում եմ այնպես, ինչպես հարիր է հայտնի մարդուն, ինչպես «պետք» է:

Ես հասկացա, որ հեսա մոտենում եմ 30-ին, բայց իմ կյանքով չեմ ապրում, ինչը լուրջ անդրադառնում է ինձ վրա, ես նեղացնում եմ իմ հոգուն: Որոշեցի ապրել իմ կյանքն այնպես, ինչպես ուզում եմ: Ես դրանով չեմ անում այնպիսի բան, որ այլ մարդկանց վատ լինի, չեմ վիրավորում:

-Կայանալուն զուգահեռ բոլորս էլ ավելի ինքնավստահ ենք դառնում, բայց հատկապես հայտնիների դեպքում հաճախ դա վերագրում են ոչ թե հոգեբանորեն անցած ճանապարհին, այլ «աստղայինը տանելուն»: Չե՞ն ասում՝ մեծամտացել ես:

-Մարդիկ, որոնք ուզում են այդպես ասել, միշտ առիթ կգտնեն այդպես ասելու: 8-րդ դասարանից ինձ միշտ ասում են, որ գոռոզ եմ, մռութներս կախ, իսկ ես ընդամենը իմ չափի մեջ եմ, ամեն մեկին չեմ ժպտում, ձևականություն չեմ անում, սեր չեմ շռայլում: Ինձ ճանաչողները գիտեն, որ իմ մարդկային որակները չեն փոխվել:

Գիտես, Մոսկվան ինձ շատ լավ բան սովորեցրեց՝ սառը լինել: Շատերն ասում են՝ ոնց կարելի է ապրել Մոսկվայի սառը մարդկանց մեջ, բայց իրենք մի շատ լավ գիծ ունեն՝ անկեղծ են, քեզ ոչինչ չեն պարտադրում, իրենք էլ քո առաջ ոչինչ պարտավոր չեն: Ես դա շատ եմ սիրում: Գուցե, Մոսկվայի շնորհիվ ես էլ եմ ավելի սառը դարձել, բայց ես ուզում եմ մի քիչ ավելի շատ իմ հոգին սիրել, քան թույլ տալ, որ ուրիշներն իրենց լավ զգան:

-Իսկ կա՞ն տեղեր, որտեղ այդ սառնությունն ինքդ քեզ է խանգարում:

-Չգիտեմ… չեմ նկատել: Ուղղակի շատերի համար անսովոր է: Ինձ լավ չճանաչողները գուցե կարծում են մեծամտացել եմ, բայց ես կարող եմ հակառակն ասել՝ հիմա ավելի հաճախ եմ ժպտում, ավելի ջերմ եմ մարդկանց հետ:

-Ավելի ինքաբա՞վ ես:

-Հա, հոգեվիճակս ավելի հանգիստ է, ներսիս գույները շատացել են: Ես գտել եմ ինձ ու կարողանում եմ մենակ երջանիկ լինել: Առաջ այդպես չէր, ես չէի կարողանում մենակ երջանիկ լինել: Եթե մենակ էի մնում, պետք է ընկերներիցս մեկի հետ շփվեի, հետաքրքրություն գտնեի, իսկ հիմա եկել եմ այն կետին, որ կարողանում եմ ինքս ինձ հետ ժամանակ անցկացնել ու դրանով երջանիկ լինել:

-Մոսկվայում մենակ ես ապրում: Մի կողմից լիարժեք խաղաղություն ու հանգստություն ես գտել ինքդ քեզ հետ, մյուս կողմից, երբեմն, մենակության զգացողություն, պոռթկումներ չե՞ն լինում:

-Երբեմն լինում են, երբեմն տեղի են տալիս արցունքներին, կարոտին, բայց ընդամենը մի քանի րոպե են տևում: Ես հիմա տեղի եմ տալիս իմ էմոցիաներին, ու դա շատ լավ է, որովհետև ժամանակին ես այդ մասին չէի խոսում, անգամ, երբ մենակ էի լինում, զսպում էի հուզմունքս, որովհետև մտածում էի՝ ես ուժեղ եմ, չպետք է լացեմ: Հիմա հանգիստ թույլ եմ թողնում էմոցիաներս. եթե էս պահին հոգիս ուզում է լացել, պիտի լացի, եթե ուզում է զանգել, ասել՝ մամ, ես քեզ կարոտել եմ, զանգելու է և ասի:

Մենակ ապրելը նաև լավ կողմ ունի. ես սկսեցի ժամանակ տրամադրել ու ավելի լավ ճանաչել ինձ, կյանքի մասին խորհել… Այս 5 տարվա ընթացքում ամենակարևոր բանն այն էր, որ գտա ինձ ու ինձ հետ մենակ լինելու լիարժեքությունը:

-Ի՞նչն ես ամենից շատ կարոտում:

-Մամայիս... միշտ, բոլոր ժամանակներում: Մտածում էի՝ հիմա Մոսկվայում եմ, պապայիս  ավելի հաճախ կտեսնեմ, սակայն այդպես չէ: Եղել է մեկ ամիս և ավելի, որ չենք տեսել իրար: Մոսկվայում ֆիզիկապես ժամանակ չկա, պիտի շտապես, որ օրվա ընթացքում հասցնես գործերիդ գոնե 30 տոկոսը:

-Միշտ շատ կապված ես եղել մայրիկիդ հետ: Իհարկե, մեր հարազատների հետ հարաբերությունների ջերմությունը չի փոխվում անկախ ժամանակից ու տարածությունից, բայց հեռավորությունը փոխում է շփման ռիթմը, թեկուզ այն իմաստով, որ ամեն պահի ներկա չեք իրար կյանքում: Հեռավորությունն ինչպե՞ս ազդեց քո ու մայիկիդ վրա:

- Դա շատ դժվար, բայց կարևոր որոշում էր: Ժամանակն էր մի քիչ իրարից կտրվելու: Այդ կապվածությունն իր մեջ որքան լավ, նույնքան էլ վատ բան ունի: Հոգեբանորեն ինձ վրա շատ լուրջ անդրադառնում էր, երբ տեսնում էի, որ ծնողիս կնճիռները, սպիտակ մազերն ավելանում են, որքան էլ իմ ծնողները երիտասարդ են և՛ տեսքով, և՛ տարիքով: Ինձ համար շատ կարևոր է ծնողներիս առողջությունն ու երկարակեցությունը: Ես կարող է ուղղակի շատ երկար մտածեմ այդ թեմայի մասին:

Անկախ հեռավորությունից՝ մամաս ինձ շատ լավ զգում է, որքան էլ ժպտամ, հասկանում է, որ մի բան այն չէ: Այդ պահին կարող է ոչինչ չասի, մի քանի օր անց հարցնի՝ ինչ էր եղել այդ օրը: Մայրիկիս խնայելու համար փորձում եմ վատ էմոցիաներս փակել իրենից, բայց, երբեմն, այնպիսի պոռթկումներ են լինում, որ ամբողջ փակածս ջուրն է գնում (ծիծաղում է, հեղ.):

-Տրամադրության վայրիվերումներ հաճա՞խ ես ունենում:

-Միշտ եմ տրամադրության մարդ եղել, հիմա՝ ավելի: Կարող է հիմա քեզ հետ շատ ուրախ խոսեմ, մեկ էլ մի պահ ահավոր տխրեմ: Բացի այդ ամեն ինչ սկսել է շատ շուտ անհետաքրքիր դառնալ, ձանձրացնել ինձ: Այն ժամանակ կարող է թաքցնեի ձանձրույթս, հիմա չեմ կարողանում: Եթե պիտի մռութներս կախ նստեմ, մարդը զգա, ավելի լավ է անկեղծ լինեմ: Ես անկեղծ եմ ընկերներիս հետ:

շարունակությունը՝ սկզբնաղբյուրում 

Ավետիք Չալաբյանը 2025-ի նոյեմբերին ահազանգում էր ապօրինի կալանքների աղաղակող թվի մասինՔաղաքական ընդդիմախոսներին լռեցնելը դարձել է այս իշխանության ձեռագիրը․ Արմեն Խաչիկյան 84 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին «Քրիստոնեական համերաշխություն» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը խոր մտահոգություն է հայտնում Հայաստանում «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի կալանավորման կապակցությամբՑանկացած պահի կարող ենք թիրախավորվել այս երկրի իշխանությունների կողմից․ Անահիտ ԱդամյանՔանի՞ արևային վահանակ կարող է փոխարինել մեկ ատոմակայանին. Պատասխանը զարմանալի է «ՀայաՔվեի» մեծ ընտանիքի շարքերը կուռ են և անսասանԻնչպես և ինչու ֆուտբոլը վերածվեց... ռեգբիի. «Փաստ»Վարդան Ջհանյանը գործակցության հուշագիր է ստորագրել European Metals-ի հետ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ՀՈԻՆԻՍԻ). Առաջին բանկոմատը, մերձքաղաքային գնացքների բախումը. «Փաստ»Գալիս են «փրկելու». գործող իշխանությունը կշարունակի՞ հակառուսական ուղղությունը. «Փաստ»Արևմտյան աջակցության արդյունքը՝ ժողովրդավարության ոչնչացում, բռնաճնշումներ, հետապնդումներ. «Փաստ»«Մեր ապրելու ուժը Նարեկին ապրեցնելն է». հրետանավոր Նարեկ Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 26-ին Մարտունիում. «Փաստ»Հստակեցումներ կարվեն արտադպրոցական ծրագրերի իրականացման գործընթացում. ի՞նչ գործնական խնդիրներ են ի հայտ եկել. «Փաստ»«Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ»Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ»Ամեն ինչից զատ, սա պարզապես նաև անմարդկային է. «Փաստ»Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը. «Փաստ»Թվային տոտալ վերահսկողություն քաղաքացիների նկատմամբ. իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ»Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը. «Փաստ»Իշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են. «Փաստ»Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգըԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը Ձերբակալել են սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողիՇիրակի մարզում Mitsubishi-ն բախվել է բետոնե սյանը և հայտնվել ձորակում․ մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՍբ Պողոս-Պետրոս եկեղեցին հայտնվել է ջրի տակ ՅՈՒՆԻՍԵՖ-ը Վենեսուելա կուղարկի 48 տոննա մարդասիրական օգնություն Արարատի և Արմավիրի համայնքային ոստիկանները թմրամիջnց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտելՍա միայն գողացված քվեի համար պայքար չէ, սա արժանապատվության, իրավական հարց է. Ցոլակ Ակոպյան«Ռիհաննա, փախիր նրանից». Սոցցանցերը պահանջում են երգչից հրաժարվել A$AP Rocky-ից՝ Արիզոնայում նրա հակասական պոռթկումից հետո ԵՄ խորհուրդը մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջnցները«Համահայկական Ճակատ»-ի անդամները շփվում են քաղաքացիների հետՄեյվեզերն ընդդեմ Թայսոնի. բռնցքամարտի լեգենդների ցուցադրական մենամարտի ամսաթիվը հայտնի է«Ազատության» հրապարակում ստորագրահավաքը շարունակվում է. դու ևս միացիրՍահմանադրական դատարանի դիմաց. ընթանում է 7 ուժերի դիմումների քննարկումը․ Աննա ԿոստանյանԱլիևի կողմից Հայաստանին նոր Սահմանադրություն պարտադրելու դեմ խոսողներին մեկուսացնում են. Մենուա Սողոմոնյան Իրանի ապասառեցված ակտիվները կուղղվեն ԱՄՆ-ից ցորեն և եգիպտացորեն գնելուն. ԹրամփԿասեցվել է կեղծ uիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը «ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջով ակցիան ՍԴ-ի դիմաց շարունակվում է«ՀայաՔվեի» անդամների երթը դեպի Սահմանադրական դատարան` «ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջովՍահմանադրական դատարանի դիմաց, ի պաշտպանություն մեր սահմանադրական իրավունքների, Ավետիք Չալաբյանի և մեր բոլոր քաղբանտարկյալների. Արմեն ՄանվելյանՔաղաքական «բեզպրեդելը» վաղուց հատել է գծված ու չգծված բոլոր սահմանները. Տիգրան Աբրահամյան Նայեք' իմ ելույթին ինչպես են արձագանքում Ալիևի զոմբիները և կհասկանաք, թե ինչ կլինի, եթե Նիկոլը մնա․ Արշակ ԿարապետյանԱվետիքը պինդ է, նա գիտի՝ ինչի համար է պայքարում. Ցոլակ ԱկոպյանՆույնիսկ, եթե Եվրոպան պատրաստ է հանդուրժել նոր բռնապետին, մենք՝ Հայաստանի ժողովուրդը, չենք հանդուրժելու. Մամիջանյան (տեսանյութ) ՍԴ-ն շարունակում է ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը Հանքարդյունաբերության ասոցիացիան ամփոփում է ոլորտի խնդիրներն ու պատրաստում առաջարկների փաթեթԿոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում Ավետիքը ազգային իրավունքների համար պայքարող է, այս ամենը դրա պատճառով է. Արսեն Գրիգորյան