«Էս ուր հասանք...». Ռուբեն Մելիքյանը՝ Վենետիկի հանձանաժողովի նախագահի հայտարարության մասին
ՔաղաքականԲուքիքիոն արդեն ստիպված է ժողովրդավարության այբբենական ճշմարտություններ ներառել հայտարարությունում։ Այս մասին այսօր՝ փետրվարի 3-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Նա, մասնավորապես, գրել է.
«Ժողովրդավարական մշակույթը եւ ՀԱՍՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ պահանջում են ինստիտուցիոնալ սահմանափակում, բարեխղճություն եւ փոխադարձ հարգանք պետական ինստիտուտների միջեւ»։
«Հասունության» հիշատակումն այս հայտարարության մեջ ավելի խոսուն է, քան հարյուրավոր-հարյուրավոր բառեր։
Էս ուր հասանք...
[Democratic culture and maturity require institutional restraint, good faith and mutual respect between State institutions.]»։
Նշենք, որ Վենետիկի հանձանաժողովի նախագահը արտահայտել է իր մտահոգությունները Սահմանադրական դատարանի շուրջ ընթացող իրադարձությունների վերաբերյալ՝ միաժամանակ կիսելով ԵԽԽՎ համազեկուցողների մտահոգությունները։