Երևան, 11.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Պա՛պ, կներես, մինչև վերջ մնալու եմ՝ ընկերներիս վրեժը լուծեմ». Ռուդոլֆ Քալաշյանն անմահացել է նոյեմբերի 3-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ» Ընտրությունը՝ որպես հոգևոր ախտորոշում. «Փաստ» Ոչ թե խաղացող, այլ խաղադաշտ. «պատվիրված կայունության» ռեժիմի ու երկրի կենսական շահերի հակադրությունը. «Փաստ» Ինքնակործանման տանող ճանապարհը. «Փաստ» Ջախջախել սեփական ժողովրդի կեսի՞ն. իշխանական էյֆորիայի և պետականության անատոմիան. «Փաստ» «ՀայաՔվեն» չի ընդունում ընտրությունների արդյունքները. քաղաքական միավորումը պատրաստվում է իրավական և քաղաքական պայքարի. «Փաստ» «Հայաստանում հաստատվել է դիկտատուրա, որը հենց իրեն էլ խժռելու է». «Փաստ» Պետական ապարատի ամենաազդեցիկ «ֆիգուրը» մնում է տեղում. «Փաստ» Տեխնիկական վրիպա՞կ, թե՞ քաղաքական հաշվարկ. ինչպես են «սխալ» թվերը փոխում ապագա խորհրդարանի պատկերը. «Փաստ» Ինչո՞ւ է Ռուսաստանը պատժում հայ ժողովրդին. «Փաստ»


«Խաչատրյան տրիոն» պատրաստվում է լայնածավալ շրջագայության

Մշակույթ

«Խաչատրյան տրիո» կուլտային անսամբլը երաժշտական այս սեզոնում նշում է իր
20-ամյակը: Երաժիշտները պատրաստվում են տոնակատարությունները սկսել
Ռուսաստանում և Բալթյան երկրներում կայանալիք լայնածավալ շրջագայությամբ,
որը կընթանա փետրվարի 2-ից 27-ը և ավելի քան 15 քաղաքների բնակիչներին
կներկայացնի խնամքով ընտրված հոբելյանական երկացանկ:

Բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, Մոսկվայի պետական
կոնսերվատորիայի շրջանավարտ, «Խաչատրյան տրիոյի» ջութակահար Կարեն
Շահգալդյանը կիսվել է առաջիկա շրջագայությանը վերաբերող նորություններով։ Ի
դեպ, ըստ նրա, այս շրջագայությունն անսամբլի պատմության մեջ ամենաերկարն է
լինելու: Հենց այս թեմայով էլ ընթացավ մեր «դասական» երկխոսությունը:

1. Դուք բազմիցս նշել եք, որ առաջիկա շրջագայությունը բացառիկ է իր
մասշտաբներով: Մեր ընթերցողներից ո՞ւմ հնարավորություն կտրվի
սեփական քաղաքում մասնակցելու ձեր համերգներին: Քանի՞ համերգ է
նախատեսված:

1. Անկեղծ ասած, այս շրջագայությունը հսկայական է: Այս համերգային սեզոնում
լրանում է մեր տրիոյի 20-ամյակը, բայց այդ քսան տարիների ընթացքում մենք, երևի
թե, դեռ չենք ունեցել այսպիսի երկար շրջագայություն: Մեկ ամսվա ընթացքում կլինի
17 համերգ, համերգներ Ռուսաստանում և Մերձբալթյան երկրներում. ընդգրկված են
բոլոր երեք Մերձբալթյան երկրները՝ Էստոնիան, Լիտվան և Լատվիան: Մենք կլինենք
Ուրալի խոշոր քաղաքներում՝ Եկատերինբուրգում, որտեղ Ռուսաստանի լավագույն
ֆիլհարմոնիաներից մեկն է: Մենք կայցելենք Չելյաբինսկ, Տյումեն, Պերմ, այսինքն՝
տարածաշրջանի բոլոր մշակութային կենտրոնները: Կլինենք Մուրմանսկում,
Պետրոզավոդսկում, համերգ կունենանք Մոսկվայում:
Տուրը մեծ է, ամենուրեք ներկայանալու ենք ծրագրային բազմազանությամբ: Հանդես
կգանք նվագախմբի հետ, ինչպես նաև հենց մեր եռյակով, այնպես որ միշտ ունենք
ձգտելու տեղ, միշտ կա այն, ինչին պետք է պատրաստվել:
Ես շատ ուրախ եմ, որ մեր վաղեմի գործընկեր Կոնստանտին Իշխանովը, ում հետ
մենք երկար տարիներ համագործակցում ենք տարբեր երկրներում, տարբեր
հարթակներում, տարբեր թեմաներով, մեզ մեծ օգնություն է ցուցաբերում այս
շրջագայության ընթացքում, աջակցում է մեր համերգներին: Կրթության, գիտության,
մշակույթի և սպորտի նախարարությունը, ինչպես նաև Մերձբալթյան երկրներում մեր
դեսպան Տիգրան Մկրտչյանը նույնպես ստանձնեցին կազմակերպչական
աշխատանքների զգալի մասը: Առանց նրանց, այս ամենը, իհարկե, տեղի չէր ունենա:

2. Շատ երաժիշտների համար երկար շրջագայությունները կապված են
մտավոր և ֆիզիկական մեծ ծանրաբեռնվածության հետ: Ինչպե՞ս է ձեր
մարմինն արձագանքում երկար բացակայությանը տանից և անընդհատ
տեղաշարժերին:

2. Նման հարցի վերաբերյալ կա Ռոստրոպովիչի հայտնի պատասխանը: Մի անգամ
նրան հարցրին, թե ինչպես են ճամփորդությունները, բոլոր տեսակի տուրերը ազդում
նրա վրա: Եվ նա պատասխանեց. «Տեսե՜ք, ես շատ եմ սիրում ճամփորդել, լինել
տարբեր երկրներում և իմ մասնագիտության շնորհիվ կարող եմ դա անել: Ինձ շատ է
դուր գալիս նոր մարդկանց հանդիպելը, նրանց հետ շփվելը և իմ մասնագիտության
շնորհիվ ես նվագում եմ սիրածս երաժշտությունը տարբեր բեմերում, տարբեր
նվագախմբերի հետ, տարբեր դահլիճներում, տարբեր լսարանների համար,
հանդիպում եմ նոր զարմանահրաշ խոհանոցների և այլն: Այդ էլ քիչ է, նրանք ինձ
դրա համար գումար են վճարում: Ձեր կարծիքով, ո՞րն է իրավիճակի բացասական
կողմը»:

Այսպիսով, ես անկեղծորեն համաձայն եմ նրա հետ: Իմ սուբյեկտիվ կարծիքով, սա
աշխարհի լավագույն մասնագիտությունն է, այնպես որ ես այն չէի փոխի որևէ այլ
բանի հետ: Իհարկե ընտանիքի հետ կապված կան որոշ դժվարություններ, քանի որ
հայրիկը մեկ ամսով մեկնում է, և նրան չեն տեսնում, բայց մյուս կողմից՝ իմ
երեխաները շատ լավ են տիրապետում աշխարհագրությանը: Եվ նվերները, իհարկե,
պետք է նվերներ բերեմ յուրաքանչյուր շրջագայությունից: Ամեն բան ունի իր լավ
կողմերը:


3. Տարբեր ոլորտների ներսում առկա է մի միֆ, որ հայերի համար շատ
դժվար է աշխատել թիմում. ամեն ոք ուզում է առաջնորդել և ամեն ոք
փորձում է ամենուր ցուցադրել իր ուժեղ կողմերը: Ո՞րն է արդեն քսան
տարի «Խաչատրյան տրիոյի» հաջողության ու հարմոնիկ լինելու
գաղտնիքը:

3. Կարծում եմ, որ դա, ամենայն հավանականությամբ, ոչ թե միֆ է, այլ
ճշմարտություն: Այդ ամենի համար հիմքեր կան, քանի որ դրա շնորհիվ մեր
ժողովուրդը գոյատևել է և շարունակում է գոյատևել միայն սեփական ռեսուրսների
հաշվին: Ի դեպ, միակ հարստությունը, որ մենք ունենք, մեր տաղանդն է: Միշտ էլ
եղել է: Եթե մենք նաև սովորենք մեր անհատական տաղանդը դնել ընդհանուր
կաթսայի մեջ, ապա, մեղմ ասած, ամեն ինչ լավ կլինի:
Մեզ, կարծում եմ, օգնում է այն, որ երեք հոգի ենք: Այս առումով, ինչո՞ւ է քառյակը
կամերային երաժշտության կատարողականության ամենաբարձր աստիճանը և,
միևնույն ժամանակ, ամենադժվարը: Որովհետև անսամբլում երաժիշտների թվի
բազմությունը ենթադրում է ստեղծագործական վեճեր, լավ իմաստով, ինչը, ի վերջո,
պետք է հանգեցնի լուծման: Չորս հոգու դեպքում դա ավելի բարդ է: Երբ երեքն են,
միշտ կա արագ համաձայնության հնարավորություն: Նաև անսամբլում ունենք մի
կին, ինչը մեզ միշտ թույլ է տալիս դժվար իրավիճակներում ապավինել նրա
վճռականությանը:
Ամենակարևորն այն է, որ մենք միասին չենք նվագում, որպեսզի ապացուցենք մեր
որևէ համոզմունք կամ գերակայություն: Ոչ, հաստատ ոչ: Մենք միավորվեցինք՝
նվագելու երաժշտություն, քանի որ այն շատ ենք սիրում: Կամերային երաժշտության
և տրիոյի երկացանկն իր որակով զարմանալի է:


4. Իսկ ի՞նչ ստեղծագործություններ են ներկայացվելու այս
շրջագայության ընթացքում: Կա՞ն կոնկրետ աշխատանքներ, որ
առանձնահատուկ ուշադրության են արժանի։


4. Երեքս էլ միշտ շատ խնամքով ենք ընտրում երկացանկը և երկար ժամանակ
որոնում այն ամենը, ինչ պետք է նվագենք յուրաքանչյուր համերգին: Այս
շրջագայության ռեպերտուարը բավականին ծավալուն է։ Սկսենք նշանակալի
գործերից: Կլինի Դվորժակի ֆամինորային տրիոն, Ռախմանինովի Էլեգիական տրիոն,
Արամ Խաչատրյանի պիեսները (նրա ամենահայտնի գործերի մշակումները, որոնք
պատրաստվել են հատուկ մեզ համար՝ մեր իսկ պատվերով), կհնչեն պիեսներ
Կոմիտասից, մալթացի երգահան Ալեքսեյ Շորից, ում ստեղծագործությունները մենք
երկար ժամանակ է, ինչ նկատարում ենք, և ում հետ մենք համագործակցում ենք։
Կլինի ծրագրի ֆրանսիական մաս` Դեբյուսիի և Ռավելի տրիոն, որից մենք տարիներ
առաջ սկսեցինք մեր գործունեությունը, Ա. Բաբաջանյանի տրիոն, որը մենք փորձում

ենք նվագել ամեն հարմար առիթով, քանի որ այն անխոս կամերային ժանրի
մարգարիտ է՝ չնայած բավարար չափով հայտնի չէ արևմուտքում:
Այստեղ, կրկին անդրադառնալով թիմային աշխատանքի խնդրին, մենք շատ վատ ենք
հանրահռչակում մեր նվաճումները և ուժեղ կողմերը: Եթե մենք խոսում ենք դրանց
մասին, ապա հիմնականում դա տեղի է ունենում հայ հասարակության մեջ, մեր
սեփական ժողովրդի համար, և մնում է ներքին խոսակցություն: Այս իմաստով, եթե մի
փոքր շեղվեմ թեմայից, ես շատ ուրախ եմ Սերգեյ Սմբատյանի և Պետական սիմֆոնիկ
նվագախմբի հաջողությունների համար. նրանք կատարեցին Տեր-Թադևոսյանի
Երկրորդ սիմֆոնիան իրենց եվրոպական շրջագայության ընթացքում: Սա հիանալի
որոշում է և, իհարկե, կայացման մեջ դժվար, բայց ես ուրախ եմ, որ նրանք դա
արեցին: Մեր հերթին ու մեր մասշտաբների պարագայում փորձում ենք անել նույնը:


5. Մենք հասանք հայ երաժիշտների թեմային, որոնք, ինչպես ասում են
շատերը, ներառյալ՝ Կոնստանտին Իշխանովը, ում մասին վերը նշեցիք,
արտասահմանում հայկական դասական երաժշտության և հայկական
մշակույթի դեսպաններն են: Ի՞նչ է արվում մեր երկրում, որպեսզի նրանք
հնարավորություն ունենան իրենց գործունեությամբ սկսել հայ մշակույթի
հանրահռչակման ճանապարհը:


5. Անցյալ տարի, օրինակ, ես և Կոնստանտինը իրականացրինք մի նախագիծ, որը,
ցավոք, հարիր ուշադրության չարժանացավ, և ես շատ եմ ցավում դրա համար: Այն
բաղկացած էր երկու մրցույթից` կոնսերվատորիայի ուսանողների, գործող
երաժիշտների համար: Մեկը նախատեսված էր դաշնակահարների՝ Համբուրգում
անցկացվող մրցույթի համար, իսկ մյուսը լարայինների՝ Վիենայում անցկացվող
մրցույթի համար: Հայտարարվեց մրցույթ հենց միայն հայ երաժիշտների համար, որի
արդյունքում այս ընտրության լավագույն մասնակիցները հնարավորություն ստացան
բացարձակապես անվճար մասնակցել արտասահմանյան մրցույթներին և
վարպետության դասերին: Տրանսպորտը, բնակության և մրցույթի մասնակցության
ծախսերը ամբողջությամբ տրամադրվում էին: Գործնականում, սա դառնում էր
տուրիստական ուղևորություն. պետք էր գալ, նվագել տասնհինգրոպեանոց ծրագիրը
և հավաքել ճամպրուկները:

Պետք է լրջորեն մտածել մեր կրթության մակարդակի մասին, որպեսզի ավելի շատ
երիտասարդներ ունենանք, ովքեր ի վիճակի կլինեն մրցել և պատրաստ կլինեն
համերգներ տալ, քանի որ հնարավորությունները կան: Կոնստանտինի նման մարդիկ
ստեղծում են այդ հնարավորությունները: Եթե սա լիներ քսան տարի առաջ, ես
ոտաբոբիկ կվազեի, որպեսզի ստանայի այս հնարավորությունը:
Պետք է շատ մեծ ուշադրություն դարձնենք կրթությանը, կրթական համակարգին,
դրա որակին: Կան բազմաթիվ հնարավորություններ, և նման հնարավորությունները,
որ տրամադրվում են Կոնստանտինի կողմից, եզակի են: Նրա կազմակերպությունն
ունի նախագծերի շատ մեծ ցանց, բայց աշխարհում ոչ մի այլ երկրում, բացի մեր
երկրից, նման հնարավորություններ չեն տրամադրվել: Դա արվել է հատուկ
Հայաստանի համար՝ շնորհիվ մեր կապերի և Հայաստանի հանդեպ նրա
վերաբերմունքի: Եվ շատ ցավալի է, որ դա չի օգտագործվում իր ներուժի չափով։

«Պա՛պ, կներես, մինչև վերջ մնալու եմ՝ ընկերներիս վրեժը լուծեմ». Ռուդոլֆ Քալաշյանն անմահացել է նոյեմբերի 3-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ»Ֆասթ Բանկը Fast Sports-ի եթերում ֆուտբոլի աշխարհի առաջնության ցուցադրման գլխավոր հովանավորն է Պատրաստվեք նոր արտահերթ ընտրությունների․ Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե որտեղ են տեղի ունեցել հիմնական ընտրախախտումները այս ընտրությունների ընթացքում․ Ավետիք ՉալաբյանԸնտրությունը՝ որպես հոգևոր ախտորոշում. «Փաստ»Ոչ թե խաղացող, այլ խաղադաշտ. «պատվիրված կայունության» ռեժիմի ու երկրի կենսական շահերի հակադրությունը. «Փաստ»Ինքնակործանման տանող ճանապարհը. «Փաստ»Ջախջախել սեփական ժողովրդի կեսի՞ն. իշխանական էյֆորիայի և պետականության անատոմիան. «Փաստ»«ՀայաՔվեն» չի ընդունում ընտրությունների արդյունքները. քաղաքական միավորումը պատրաստվում է իրավական և քաղաքական պայքարի. «Փաստ»«Հայաստանում հաստատվել է դիկտատուրա, որը հենց իրեն էլ խժռելու է». «Փաստ»Պետական ապարատի ամենաազդեցիկ «ֆիգուրը» մնում է տեղում. «Փաստ»Տեխնիկական վրիպա՞կ, թե՞ քաղաքական հաշվարկ. ինչպես են «սխալ» թվերը փոխում ապագա խորհրդարանի պատկերը. «Փաստ»Ինչո՞ւ է Ռուսաստանը պատժում հայ ժողովրդին. «Փաստ»Վերցնե՞լ, թե՞ չվերցնել մանդատները. ի՞նչ պետք է անի ընդդիմությունը. «Փաստ»Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան էՀԱՊԿ-ը կարող է քննարկել Հայաստանին հեռացնելու հարցը՝ անդամավճարները չվճարելու պատճառով. ԼավրովՀետընտրական զարգացումներ․ Պետրոս Ղազարյանի հարցազրույցը Էդմոն Մարուքյանի հետՍտեփանավանցիներ ջան , մեր բարի լոռեցիներ ջան․ շնորհակալ ենք․ Նարեկ ԿարապետյանՄոդին և Թրամփը կարող են վերջին 15 ամսվա ընթացքում առաջին անգամ հանդիպել G7-ի գագաթնաժողովումՖիլիպինների հարավում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 45-իՇքեղության դարաշրջանն ավարտվեց. մահացել է Tiffany & Co.-ի լեգենդար դիզայներ Ջոն Լորինգը Հայաստանի՝ Եվրամիության և ԵԱՏՄ միջև ընտրության հարցն արդեն կտրուկ է դրված. ԼավրովԿԸՀ-ն դեռ ձայների վերահաշվարկ է անում․ Նարեկ ԿարապետյանՆեթանյահուի և նրա hանցավnր ցանցի hարձակnւմները Սիրիայի և Լիբանանի դեմ հասել են մի կետի, որը uպառնnւմ է ոչ միայն այս երկու եղբայրական երկրին, այլև Թուրքիային. ԷրդողանՌուսաստանը չի հանդուրժի Հայաստանի միակողմանի շահ ստանալուն միտված դիրքորոշումը ԵԱՏՄ-ի նկատմամբ. ԶախարովաՎերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին արդեն ավելացել է 140 ձայն․ Իվետա ՏոնոյանԴիտա ֆոն Թիզը հին սկանդալն է թարմացնում Քիմ Քարդաշյանի հետ՝ չորս տարվա վաղեմության զգեստի պատճառով Եթե չսկսեք փողոցային պայքար, վաղը ձեր բիզնեսներն էլ են խլելու, մեր հայրենիքն էլ թրքացնեն. Արշակ ԿարապետյանԻվետա Տոնոյանի արձագանքը լրագրող Վահե Մակարյանի այսօրվա հերթական «բացահայտմանը»Ձորաղբյուրում «Sitrack» մակնիշի բեռնատարը հողային աշխատանքներ կատարելիս կողաշրջվել է«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր ԱվետիսյանՀորդանանի ՀՕՊ միջոցները որuացել են իրանական հինգ բալիuտիկ hրթիռ Junius-ը վերադառնում է՝ նոր մրցաշարով և արժեքավոր մրցանակներովՄոուրինյուն կրկին կգլխավորի «Ռեալ»-ը, իսկ «Բենֆիկա»-ն նոր մարզիչ ունի. պաշտոնական Էդուարդ Ասրյան՝ դու և քո նմաններն են քցում ՀՀ ԶՈՒ սպաների պատիվը․ Նաիրա ԳևորգյանՀեռացեք մեր տարածաշրջանից, եթե ցանկանում եք անվնաu մնալ. Արաղչին՝ ԱՄՆ զինվnրականներինԱրդյո՞ք ԳՇ պետը հուզվում է, երբ իր ներկայությամբ հիշեցնում են, որ Արցախն Ադրբեջան է. Տիգրան ԱբրահամյանՀայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով Ընդդիմադիր թեկնածուների թիմերը ենթարկվել են բոլոր հնարավոր հալածանքներին․ Արամ ՊետրոսյանՀավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն ԳրիգորյանՀՀ ընտրությունների պատմության մեջ այսքան ձերբակալված երբեք չի եղել․ Ավետիք ՉալաբյանՀարցազրույց Solaron-ի համահիմնադիր Արթուր Ալավերդյանի հետ ԶՊՄԿ-ի աշխատակիցները մասնակցել են արյունատվության հերթական ակցիային «Էքսկլուզիվ բացահայտում անեմ». Մելոյանը՝ «Ուժեղ Հայաստանին» վերագրվող ընտրակաշառքի գործի մասին Գյումրիում Սարիկ Մինասյանը մտել էր տեղամաս և ակնհայտ ուղղորդում էր մարդկանց. Մելոյան Եթե էս քանակի խախտումներ չլիներ, Սամվել Կարապետյանը հիմա իշխող ուժի առաջնորդը կլիներ. Մելոյան Ամբողջ Երևանում վերահաշարվակ է. ՔՊ-ի թեկնածուներն ուղղորդումներ են արել. Մելոյան Ուժեղ Հայաստանը կգնա փողոցային պայքարի. Մանրամասնում է Գոհար Մելոյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը մանդատների վերաբերյալ քաղաքական որոշում դեռևս չունի. Գոհար Մելոյան Քվեաթերթիկ դուրս բերելն արգելված է, աղբարկղի թերթիկները վերցնելն արգելվում․ Մելոյան