Երևան, 27.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 օգոստոսի). Ինը բալանոց երկրաշարժ, հրդեհ «Օստանկինո» հեռուստաաշտարակում. «Փաստ» Ո՞ւր են տանում անշարժ գույքի շուկայի նոր «բումի» սուր կողմերը. «Փաստ» Փաշինյանը փրկում է իրեն, իսկ վճարում է Հայաստանը. երեք պատճառ, երեք սցենար. «Փաստ» Ազգային շահերից հրաժարվելու ևս մեկ քայլ. «Փաստ» Ադրբեջանից Փաշինյանին «կապիտուլյացիա ստորագրած» անվանելուց հետո արդեն շուրջ մեկ շաբաթ է անցել՝ ՔՊ-ից ձայն չկա. Տիգրան Աբրահամյան «Ես ծառայում եմ, մի՛ վախեցեք, ուժեղ մնացե՛ք». Արմեն Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին. «Փաստ» «Փորձում է ապահովել տեսարաններ՝ երկրի ներսում և շուրջն առկա վտանգները քողարկելու համար». «Փաստ» Ի՞նչ փոփոխություններ են կատարվել «օրինապահ հարկ վճարողի» համակարգում. «Փաստ» Երբ կառավարման ողջ ընթացքը ենթարկվում է միմիայն ցուցանիշների, թվերի «արտադրությանը». «Փաստ» Բա ուր մնացին «քաղաքակրթությունը», «բարեկրթությունն» ու «բարեվարքությունը». «Փաստ»


«Ես 21 տարեկան էի, Լաուրան՝ 9, հիմա 18 տարեկան է ու հուզմունքս չեմ կարողանում զսպել». Անահիտ Կիրակոսյանը՝ դստեր 18-ամյակի ու իր զգացողության մասին

Lifestyle

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանի ավագ դուստրը՝ Լաուրան, երեկ դարձել է 18 տարեկան: Դերասանուհու համար այս փաստը շատ հուզիչ էր: Լաուրայի հետ շատ կապված են, բայց և բավականին բարդ փուլեր են հաղթահարել:

 

18-ամյակի օրը Անահիտը որոշել է զարմացնել արագ սննդի սիրահար դստերն ու կեսգիշերին նրան շնորհավորել ոչ թե ավանդական տորթով, այլ հավի թևիկներով, կոնֆետների կոմպոզիցիայով, 18 փուչիկով ու արջուկով. «Հատուկ էի որոշել մանկական ձևով շնորհավորել իրեն, քանի որ 18 տարեկանում մարդը մտնում է մեծ կյանք: Իրեն արդեն լուրջ նվերներն ու լուրջ կյանքն են սպասում: Ես ուզում էի մանկական վերջին հաճելի անակնկալը մատուցել, որպեսզի ինքն իրեն զգա այն փոքրիկ աղջնակը, որի հետ 8 տարի առաջ ծանոթացանք»:

Անահիտն անկեղծ զրույց է ունեցել Tert.am Life-ի հետ, որի ժամանակ պատմել է դստեր հետ անցած դժվարությունների, իր հուզմունքային փուլի և տարիներ առաջ՝ աղջիկների հետ ծանոթության մասին:

-Լաուրան արդեն 18 տարեկան հասուն աղջիկ է, երբ ծանոթացաք, 9 էր: Այդ ժամանակ դու էլ 21 տարեկան էիր: Դեռ 30-դ չես բոլորել, բայց դեռահաս, երիտասարդության փուլ նոր մտնող աղջկա կյանքի պատասխանատվություն ունես: Քեզ համար որքանո՞վ է բարդ:

-Ես խիստ եմ, ինչ-որ հարցերում նա գուցե քաշվի կամ վախենա, բայց միաժամանակ ամենամտերիմն ինձ հետ է: Չեմ կարող բացատրել մեր հարաբերությունները. կեսգիշերին, շնորհավորեցինք իրեն, իր ընկերուհիները եկան, նստել էի ու հուզվել: Արտակին էլ ասացի՝ պատկերացնո՞ւմ ես, արդեն 18 տարեկան է ու լացս եկավ, հուզմունքս չկարողացա զսպել: Ահավոր հուզիչ էր: Երբ ծանոթացանք, նա 9 տարեկան էր, միասին նշեցինք իր 10-ամյակը: Մինչև այս ոչ մի ծննդի ժամանակ չեմ գիտակցել, թե որքան արագ են անցնում տարիներն ու ինչպես է ինքը մեծացել: Բայց հիմա արդեն չափահաս մարդ է, որքան էլ հուշեմ  ու խորհուրդ տամ, իր կյանքում սկսվել է էտապ, երբ պետք է ինքնուրույն քայլի:

- Ե՛վ շատ մտերիմ եք, և՛ բավականին բարդ էտապներ եք անցել: Սկզբնական փուլում ինչպե՞ս ձևավորվեցին ձեր հարաբերությունները, իրենք պատրա՞ստ էին քո՝ իրենց կյանքում հայտնվելուն: Այս առումով է՞լ եք բարդություններ հաղթահարել, թե՞ քեզ ի սկզբանե լավ ընդունեցին:

-Իրենք ոչ միայն  պատրաստ էին, այլև շատ ուզում էին, երազում էին մայրիկ ունենալ: Կարծես, կինո լիներ, որտեղ երեխաները պապայի համար կին են փնտրում: Արտակին էին գովազդում ինձ մոտ, ասում՝ գիտե՞ս, ինչ լավն է մեր պապան, ինչ ընտիր պապա է, ինչ համեղ է պատրաստում: Մեր առաջին հանդիպումներից մեկի ժամանակ Արտակը հավ էր պատրաստել ջեռոցում, բավականին կծու էր ստացվել: Լաուրան կծու չէր սիրում, բայց ուտում էր ու ասում՝ շատ համով ա, պապ ջան, բայց ջուր կտա՞ս (ծիծաղում է, հեղ.):

Երբ դեռ ծանոթ չէի աղջիկների հետ, իմ ու Արտակի հանդիպումներից մեկի ժամանակ Արտակը զանգեց երեխեքին, խնդրեցի բարձրախոս միացնել: Արտակը հարցրեց՝ բալես ի՞նչ եք անում, Լաուրիկը պատասխանեց՝ «Չէին սպասում» ենք խաղում՝ ես հայտնի աստղ եմ, Աննան եկել է իմ տուն: Ասացի՝ վերջ Արտակ, իմ երեխեքն են, իմ կինոն է:)

Ինչ վերաբերում է մեր՝ որպես մարդ իրար ընդունելուն, ի սկզբանե ամեն ինչ լավ է եղել: Մեր բոլոր կոնֆլիկտները ծագել են դեռահասության շրջանի աղջկական խնդիրների՝ ծնող-երեխա հարաբերությունների համատեքստում: Նման խնդիրներ ունենում են բոլոր ծնողներն իրենց երեխաների հետ՝ դրանք դեռահասության, կամակորության, ես-ի կայացման կոնֆլիկտներ են: Կարող է և իրարից նեղանաք: Մեզ մոտ ամեն ինչ էլ եղել է, ինչպես ցանկացած նորմալ ընտանիքում: Երևի, ամենաշատը հենց իր հետ եմ վիճել, օրեր ենք ունեցել, երբ բղավել եմ, հետո կամ ես եմ ներողություն խնդրել, կամ ինքը:

-Քեզ համար բարդ չէ՞ր՝ հաշվի առնելով, որ որքան էլ սիրում էիր, դու 21 տարեկանում ստանձնեցիր մի պատասխանատվություն, որը քո տարիքին համապատասխան չէր:

-Կարող եմ ասել՝ նույնիսկ երեխա էի, բայց ինձ թվում է՝ ինձ օգնել է հենց այն, որ ես 21 տարեկան էի: Հասունանալուց ու լրջանալուց հետո ես հասկանում այդ պատասխանատվության սահմանը: Այն ժամանակ ես ավելի շատ երազկոտ երեխա էի, որն այդ պահին չէր գիտակցում՝ ինչ է անում: Ես սիրահարվել էի, ասում էի՝ խնդիր չեմ տեսնում, ես կարող եմ:

Ինձ ավելի շատ խանգարում էր փաստը, թե ինչպես դրան կարձագանքի հասարակությունը, որովհետև մեզ մոտ, մեղմ ասած, տարօրինակ են արձագանքում ոչ սովորական ընտրություններին: Բնույթով միշտ ինքնուրույն եմ եղել, շատ հարգել եմ ծնողներիս, բայց իմ կյանքի բոլոր որոշումներն ինքնուրույն եմ կայացրել, 21-ում ինձ համար շատ ավելի հեշտ էր  որոշում կայացնելը՝ չնայած եթե դրանից 1 տարի առաջ ինձ հարցնեին՝ կանե՞ս այդ քայլը, կասեի՝ անհնար է:  Ինչպես ասում են՝ երբեք մի ասա՝ երբեք, իրականում ինքդ չգիտես՝ ինչի ես ընդունակ, ինչ ծանրություն կարող ես բարձրացնել հարկ եղած դեպքում: Իհարկե, այդ ամենին սերն է օգնում: Եթե սեր չլիներ, ամենափոքր փորձությունից հաստատ խնդիր կծագեր մեր ընտանիքում, բայց երբ սեր կա, ամենամեծ խնդիրը կարող ես հաղթահարել:

-Ո՞րն է եղել քո ու Լաուրայի հարաբերությունների ամենահուզիչ դրվագը:

-Հատկապես Լաուրայի հետ տարբեր ու բարդ փուլեր ենք հաղթահարել: Ամենահուզիչն իր ձեռագիր նամակն էր ինձ, որտեղ ներկայացրել էր ամեն ինչ կապված իմ ու իր հետ: Մոտավորապես խոստովանություն էր, որն ինձ շատ բան ասաց, ես հասկացա, որ ոչինչ հենց այնպես չի լինում, իմ ընտրությունը ճիշտ էր:

-Դա կարողացա՞վ ամեն ինչ շտկելՈրպես կանոն՝ մենք իդեալական պատկերացնում ենքթե ինչ է պետք անել խնդիրները հհարթելու համար, բայց, երբեմն, չենք կարողանում վերահսկել էմոցիոնալ դաշտում մնացած հետքերը, լարվածություն է մնում:

-Դա իմ ամենաէմոցինալ էտապներից է եղել: Այդ նամակով ես հասկացա, որ բոլոր տեղերում, երբ ինքս ինձ հարց էի տալիս՝ լավ,  հասկանո՞ւմ է ինչ եմ ասում, թե չէ, ինքն ամբողջությամբ հասկացել է: Այսպիսի տողեր կային՝ մամ, գուցե շատ անգամ ցավեցրել եմ, ակամա կամ ոչ ակամա, բայց իմացիր, որ ես  շատ եմ գնահատում ու սիրում քեզ: Այնքան անձնական նամակ էր, որ ամեն տողը բացահայտել չեմ ուզում, բայց հասկացա, որ թե՛ իմ ընտրության մեջ, թե՛ այս տարիների մեջ չեմ սխալվել: 

-Իսկ եղե՞լ են էտապներ, երբ դու ես քեզ մեղավոր զգացել:

-Շատ: Ես բնույթով այդպիսին եմ. երբ ինձ սխալ եմ պահում, 1-2 րոպե անց մեղադրում եմ ինձ: Եղել է էտապ, երբ ինքս եմ մտածել՝ էս ինչ արեցի, գնացել, փաթաթվել եմ ու ասել՝ կներես: Ես շատ էմոցիոնալ մարդ եմ, կարող եմ պոռթկալ, հետո հանգստանալ: Եղել են դեպքեր, երբ ինքն է նույնն արել:

-Այնուամենայնիվ, տղաների վրա զայրանալիս ավելի ազա՞տ ես, քան աղջիկների դեպքում, թե՞ ավելի զգույշ լինելու, որոշակի մտավախություններ ունենալու էտապն էլ է հաղթահարված:

-Կարող եմ հպարտանալ, որովհետև դա նաև իմ շնորհքն է, որ կարողացել եմ հասնել այդ լիակատար հավասարությանը:

Ինձ նաև շատ ուրախացնում է հենց երեխաների կապվածությունը: Կարող եմ, օրինակ, Լաուրային նեղացնել, Հայկն ինձ ասի՝ ինչու ես քույրիկիս նեղացրել: Կոալիցիա են կազմում իմ դեմ, ասում եմ՝ պահո՜, վաղը կարող է 4-ն էլ իմ դեմ դուրս գան (ծիծաղում է, հեղ.): Լաուրաս, որպես ավագ դուստր, կարծես երկրորդ մամա լինի Մհերի համար, միշտ ասում է՝ մամ, շնորհակալ եմ, որ Մհերը կա մեր կյանքում: Իրենք իրար համար խելագարվում են:

Շարունակությունը՝ այստեղ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 օգոստոսի). Ինը բալանոց երկրաշարժ, հրդեհ «Օստանկինո» հեռուստաաշտարակում. «Փաստ»Ucom-ը նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ ներկայացնում է «Unity վերադարձ դպրոց» հատուկ առաջարկը Կոնվերս Բանկի դրամային պարտատոմսերը տեղաբաշխվեցին ընդամենը 55 րոպեումՓաշինյանը իրավապահներին արդեն ութ տարի է՝ ուղիղ ցուցում է տալիս, երեկ հերթական դեպքին ականատես եղանք. Մարիաննա Ղահրամանյան Ո՞ւր են տանում անշարժ գույքի շուկայի նոր «բումի» սուր կողմերը. «Փաստ»Փաշինյանը փրկում է իրեն, իսկ վճարում է Հայաստանը. երեք պատճառ, երեք սցենար. «Փաստ»Ազգային շահերից հրաժարվելու ևս մեկ քայլ. «Փաստ»Ադրբեջանից Փաշինյանին «կապիտուլյացիա ստորագրած» անվանելուց հետո արդեն շուրջ մեկ շաբաթ է անցել՝ ՔՊ-ից ձայն չկա. Տիգրան Աբրահամյան«Ես ծառայում եմ, մի՛ վախեցեք, ուժեղ մնացե՛ք». Արմեն Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին. «Փաստ»«Փորձում է ապահովել տեսարաններ՝ երկրի ներսում և շուրջն առկա վտանգները քողարկելու համար». «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ են կատարվել «օրինապահ հարկ վճարողի» համակարգում. «Փաստ»Երբ կառավարման ողջ ընթացքը ենթարկվում է միմիայն ցուցանիշների, թվերի «արտադրությանը». «Փաստ»Բա ուր մնացին «քաղաքակրթությունը», «բարեկրթությունն» ու «բարեվարքությունը». «Փաստ»Ինչի՞ սպասել. իրավականության սկզբունքի զրոյացում ու... ոչ միայն. «Փաստ»Լավ ստացվում է «քանդելը», որն իշխանության խորհրդանիշն է դարձել. «Փաստ»Apple-ը շնորհանդես կանցկացնի սեպտեմբերի 9-ինԱռեղծվածային ու ողբերգական դեպք՝ Սևանում․ լճից դուրս է բերվել տղամարդու մարմին. պարանոցին եղել է կապված քարՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Իզմայիլի նավահանգստում խոցել են ռազմական նշանակության բեռներ տեղափոխած նավերՍամվել Գրիգորյանը ոսկե մեդալ է նվաճել Poland Open միջազգային մրցաշարումԴեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ․ ՆԳՆ-ն՝ Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհի մասինՀայաստանը հայտնվել է Արևմուտքի գեոպոլիտիկ թակարդում. Մհեր ԱվետիսյանԹուրքիան $2,4 մլն է վճարելու Թրամփի հետ կապեր ունեցող ամերիկյան լոբբիստական ընկերությանըԾուխն ու կրակը տեսանելի են մի քանի հարյուր մետրից. խոշոր հրդեհ՝ Մյասնիկյան պողոտայումԱճառյան-Բաբաջանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Chevrolet»-ը և «Tesla»-նՎթար է․ ջուր չի լինելուԶելենսկին հանձնարարել է ուժեղացնել Զապորոժիեի պաշտպանությունըԱդրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցելՍայաթ-Նովա գյուղում 44–ամյա թմրամոլի են բացահայտելՄահացել է դերասան Թիմ ՔարրինԳյուղական կյանք և ավանդույթներ․ Բերքի տոն 2026Ֆրանկֆուրտի օդանավակայանի 6 աշխատակից մալարիայով է վարակվել, մեկը մահացել էMeta-ն կվճարի 17 միլիարդ դոլար ԱՄՆ-ում երեխաների պաշտպանության պատմական համաձայնագրի շրջանակներումԲախվել են Գյումրիից քաղաքացիներ տեղափոխող «Ford»-ն ու «Tesla»-ն․ «Ford»-ը կողաշրջվել է․ կա 9 վիրավորՄեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրվարույթի նյութերըՄեծ Բրիտանիայի ԱԳՆ աշխատակիցները գործադուլի են դուրս եկել՝ ի նշան բողոքի կրճատումների դեմՈւսանողները դարձել են շատ պրագմատիկ և բուհ դիմելիս հաշվի են առնում շատ հանգամանքներ. Ատոմ ՄխիթարյանՍեփական մեղքերը թողած՝ ռուսներից ենք պահանջում մեղա գա՞ն. Արշակ ԿարապետյանԹրամփը հայտարարել է, որ չի շտապում Իրանի հետ բանակցությունների հարցում42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորածՆոր քաղաքական բախման նախաշեմին․ հանրաքվե, Տիգրանաշեն և արտաքին ճնշումներ. Էդմոն Մարուքյան Սահմանը պահող գյուղացուն աջակցություն տալու համար ինձ մեղադրում է մի իշխանություն, որի նախարարները ստանում են 8 միլիոն դրամ պարգևավճար. Իրինա ՅոլյանԴատական համակարգը լուծարեք, ՔՊ վարչության նիստերում կալանքի որոշումները տվեք. Ղազինյանը՝ ՔՊ-ին Տրանսպորտը թոշակառուների գրպանին ավելի ծանր է հարվածում, քան աշխատող քաղաքացիներին. Հրայր ԿամենդատյանՀանրային և միջազգային ճնշման մարտավարությունը պետք է շարունակենք և ավելի ազդեցիկ դարձնենք. Աննա ԿոստանյանԻշխանությունը զավթել է թե´ գործադիր մարմինները, թե´ ՏԻՄ-երը. Արեգ ՍավգուլյանԳյուղացին չպետք է իր բերքը հավաքի ու մտածի, թե ինչպես իրացնի. Իրինա Յոլյան Իրինա Յոլյանը՝ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հանձնաժողովի նախագահի թեկնածու Մենք չպետք է ընտրություն կատարենք Հայաստանի և Եվրոպայի միջև. Հարություն Հարությունյան Գյումրու Սայաթ - Նովա 7 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը