Երևան, 16.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ռուսական ուժերը ռեակտիվ անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Կիեւի վրա Գեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Ի՞նչ կապ ունի կոստյումը ծխախոտի հետ. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ) Դոնալդ Թրամփի ականջը, առաջին տանկերը պատերազմում. «Փաստ» Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ուկրաինայի ԶՈւ-ն hարվածել է ՌԴ-ում Ozon-ի պահեստին. զnhեր և տnւժածներ չկան Իշխանության համար հարգանքի տուրք մատուցելն ու այդ մասին խոսելը դառնում է խիստ «վտանգավոր». հանկարծ ադրբեջանցիները չջղայնանան․ Աբրահամյան Փաշինյանի հռչակած «իրական Հայաստան» քաղաքականությունը ներկայում հանգեցնում է մշտական զիջումների ու կորուստների. «Փաստ» Ոչ բոլոր հայերն են «յուրային». իշխանությունները վերանայում են Սփյուռքի հետ հարաբերությունները. «Փաստ» «Հակոբիցս հետո ուժ տվողը թոռնիկներս դարձան». Հակոբ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մատաղիսում. «Փաստ»


«Նյու­թա­կա­նը կվե­րա­կանգն­վի, բա­րո­յա­կան ան­կու­մը վերջ­նա­կան է». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Հասարակության բևեռացումը, անհանդուրժողականությունը գնալով ավելի ակնհայտ է դառնում։ Քննադատություն, սթափ միտք չլսելը, հայհոյանքներով խոսելն այլևս մեր առօրյայի մի մասն է։ Գրականագետ Սերժ Սրապիոնյանի կարծիքով՝ սա ազգային արժեքներից կտրվելու պատճառով է։ 

«Սա տեղի է ունենում ազգային արժեքները չգիտակցելու, դրանցից կտրվելու պատճառով։ Լեզու չկա, մշակույթ չկա, գրականություն չկա, պատմություն չկա, հիշողություն չկա, ոչ մի բան չկա։ 

Մարդիկ ամեն ինչ սրբում են, լցնում աղբանոցը, իրենց համարում են ամենագետ։ Այս սնապարծությունը, ինքնաբավությունը, ինքնահավանությունը հենց դրա արդյունքն է»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Սրապիոնյանը։ 

Հարցին՝ կա՞ մտավախություն, որ մենք կորցնում ենք մեր ազգային արժեքները և դիմագիծը, գրականագետն այսպես է արձագանքում. «Մենք դրանք արդեն աղավաղել ենք։ Նայեք՝ ինչ սերունդ է մեծանում՝ ինքնահավան, փքուն, իհարկե, հազվադեպ բացառություններով, բոլորն իրենց կարծում են Սողոմոն իմաստուն։ 

Իրենք իրենց երկրի պատմությունը չգիտեն, իրենց երկրի հիշողությունը չունեն, իրենց երկրի արժեքները չգիտեն։ Ծաղրում են հերոսներին, մտածողներին, գրականությունը։ Օտարամոլություն էլ չկա։

 Եթե գոնե օտար, ասենք, եվրոպական կամ արևմտյան մշակութային արժեքների հետ որոշակի առնչություն ունենան, գոնե այնտեղ համամարդկային արժեքներ կգտնեն։ Մեր պտույտն իր երկարամյա գոյության ամբողջ ընթացքում արժեքներ է տվել, որից եվրոպացիները դաս են առել։ Հարյուրավոր նման օրինակներ կան, բայց մարդիկ դա համարում են հետամնացություն, պահպանողականություն։ Եվրոպա ասելով՝ հասկանում են Եվրոպայի ամենաայլանդակ, ամենաանընդունելի արժեքները։ 

Չգիտեն հավերժական ճշմարտությունները, Սուրբ գիրքը, նրա տված իմաստնությունները։ Մարդիկ գնում են, երկու-երեք ամսով եվրոպաներում հասարակությունները քանդելու, ազգային արժեքները վերացնելու, չգիտեմ ուրիշ էլ ինչ այլանդակությունների մասին մի քանի կուրսեր են վերցնում, հետո դա բերում են և ուզում այստեղ տարածել»,-նշում է մեր զրուցակիցը։ 

Սրապիոնյանն ընդգծում է՝ այսօր հազարավոր մարդիկ կան, որոնք տարբեր գաղափարների ու մտածողության կրող են, նրանք բոլորն էլ իրավունք ունեն իրենց կարծիքն ունենալու և արտահայտելու։

 «Պատկերացնո՞ւմ եք՝ մարդն իբրև թե կապ ունի գույների խաղի հետ, նկարիչ է, ինչ է, հայտարարում է, որ հայ ժողովրդից 100 հազար ընտրող սխալվել է, որ ընտրել է այսինչ կուսակցությանը և չի ընտրել իրենց կուսակցությանը։ Այդ նույն տրամաբանությամբ իրեն «մշակութաբան» հայտարարած, չսափրվող, չլվացվող, չլողացող մեկը 100 հազար հայ մարդու, որոնք գնացել են ընտրության, համարում է, որ սխալմամբ են ընտրություն կատարել։ 

Նա, ով պատահաբար հայտնվել է երկրի ամենաբարձր օրենսդիր մարմնում, հայտարարում է, որ 100 հազար մարդը սխալ է, իսկ ինքը՝ ճիշտ։ Դուք պատկերացնո՞ւմ եք այս զավեշտը, եթե այն ողբերգական չլիներ։ Նույն տրամաբանությամբ իրենց ձայն տվողներն էլ կարող էին սխալվել։ 

Սա ձեռքբերովի դատողություն է, չի գալիս ազգային արժեքներից։ Տեսնո՞ւմ եք՝ ինչ է կատարվում հասարակության մեջ։ Բոլոր այն արժեքները, որոնք արժևորվել են ժամանակին, մարդիկ որոնց հերոսներ են հայտարարել, որոնք հերոսություն են արել, այսօր բոլորին ասպարեզից հեռացնում են։ Ես չեմ բացառում, որ նրանց մեջ մեղավոր մարդիկ կլինեն։ 

Պատերազմից հետո մարդու հոգեաշխարհը խանգարված է լինում, և շատ արժեքներ մարդն ինքն է աղավաղում։ 

Իր աղավաղածի համար թող պատասխան տա, բայց նրա արածը, այս երկրի և նրա կայացման հարցում ներդրած լուման պետք է գնահատվի։ 

Եթե մարդը միտք է արտահայտում, բայց դու դա չես ընդունում, որովհետև դա քո մտքի նման չէ, նշանակում է, որ դու իրականությունից կտրվում ես ու սավառնում օդերում, իսկ ամենաբարձրից ընկնելն ամենավտանգավորն է, որովհետև այդտեղից արդեն փրկություն չկա»,-ասում է Սրապիոնյանը։ 

Նա նշում է՝ իշխանություններն անհանդուրժող են քննադատությունների նկատմամբ։ «Եթե ներկայիս իշխանություններն այնքան մտավոր զարգացում ունենային, որ քննադատությունը թեկուզ անտեսեին, այլ ոչ թե հակադարձեին ամենաբիրտ ու կոպիտ միջոցներով, այստեղ դեռ հնարավորություն կար այդ քննադատությունը տեղ հասցնելու։ 

Բայց երբ առանց լսելու քննադատությունը, առանց հասկանալու նրանում առկա սրտացավությունը մեր երկրի ու ժողովրդի հանդեպ, առանց մտածելու, որ այդ քննադատը հակառակորդ չի, այլ ընդամենն ընդդիմադիր կամ քո գաղափարին չհամընկող տեսակետ ունի, և նրա նկատմամբ, բառի ուղիղ իմաստով, գերմանաֆաշիստական 33-34 թթ. հետապնդում իրականացնել, դա նշանակում է, որ սա արդեն քո երկրի, քո ազգային իշխանությունը չէ»,-ընդգծում է գրականագետը։ 

Սրապիոնյանը կարծիք է հայտնում, որ փոքր ազգերին նույնիսկ անհրաժեշտ է մի քիչ ազգայնական լինել։ «Փոքր ազգերի համար միշտ անհրաժեշտություն է եղել ազգային կառավարությունը, նույնիսկ մի քիչ ազգայնական թեքումով, որովհետև դա փոքր ազգերի պահպանման կարևոր գաղափարն է։ 

Նույնիսկ այնպիսի մի ինտերնացիոնալիստ քաղաքական գործիչ, ինչպիսին Լենինն էր, որը դարասկզբին ամբողջ երկրագունդը խառնեց իրար, իր իսկ ազգի վերաբերյալ խոսելիս անդրադարձել է մեծ ռուսականության ազգային շովինիզմի վտանգին, իսկ փոքր ազգերի շովինիզմն ընդունում էր։ 

Մեր ազգի ամենահանճարեղ մարդկանցից մեկը՝ Դանիել Վարուժանը, ում անունն ու դիմապատկերը զարդարում է Եվրոպայի կենտրոնական համալսարանի ամենամեծ շքամուտքը, ասում էր՝ «քիչ մը շովին մտածողութիւնը չի խանգարեր մեր ազգին»։ Սա փոքր ազգերի համար վնասակար չէ, այլ զինանոցում պայքարելու գործիքակազմ է, որը մարդիկ չեն հասկանում։ 

Նորերն, այսպես կոչված, համաեվրոպականության, համամարդկայնության անվան տակ մեր սերունդների մեջ խցկում են ամենակեղտոտ մտածելակերպը։ 

Փողը, նյութականը կվերականգնվի, երկրի աղքատ վիճակը կգնա դեպի բարելավում, դա պատմության օբյեկտիվ օրինական զարգացման խորհուրդն է, բայց բարոյական անկումը վերջնական է ու այլևս չվերականգնվող։ 

Այսօր անհասկանալի գաղափարաբանության մուտքը մեր երկիր ավերում է մեր ազգային դիմագիծը և մեր մտածողությունը, իսկ մենք այնքան փոքր միավոր ենք, որ մեր ձուլվելու համար մի դարաշրջան պետք չէ։ 

Մի կարճ ժամանակում մենք կդադարենք հայի նման մտածել և հայ լինել։ 

Իսկ եթե հայ չենք, ուրեմն ոչինչ ենք, դրանով ամեն ինչ ասված է»,-հավելում է Սրապիոնյանը։ Այս ամենով հանդերձ՝ գրականագետը կարծում է, որ կան հասարակության հաշտեցման ճանապարհներ։ 

«Հասարակության հաշտեցման երկու ճանապարհ կա։ Մեկն անհանդուրժողականությունն է, որը բերում է ծանրագույն բախումների, որի շտկումը կա՛մ դառնում է անհնարին, կա՛մ պահանջում է հազարամյակներ։ 

Մյուս մոտեցումը դիմացիդ անհանդուրժողական գաղափարներով տրամադրված պսեվդո ուժի՝ սեփական «ես»-ի ներսը նայելն է և սեփական «ես»-ի ներսից իր սխալները խոստովանելու քաջությունն է։ 

Եթե դա չարվեց, բախումը դառնում է անխուսափելի, որովհետև ժողովուրդները ստրկանում են, բայց չեն դառնում ստրկամիտ։ Մի օր ընդվզում են»,-եզրափակում է Սերժ Սրապիոնյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

«Երասխի դուքսը». ՀՀ-ում հաստատվել է ֆեոդալիզմ, Ղալումյան, «пожалуйста», քավորի ախպերը մարզպետ դարձավ. Էդգար ՂազարյանԹուրքիայի հետ երկաթուղով առևտրի իրականացումը երբեք չի բերելու կայծակնային փոփոխությունների. Հրայր ԿամենդատյանԹուրքիայի հետ հարաբերություններում չկան երաշխիքներ, որ 1915 թվականը նորից չի կրկնվի. Աննա ԿոստանյանԲաքուն քիթը մտցնում է մեր ներքին գործերի մեջ, ինչը Հայաստանի իշխանության վարած ջայլամային քաղաքականության հետևանքն է․ Վաղինակ ՎարդանովՄեկը մյուսին հերթ չտալով՝ մեր քաղաքական «էլիտաները» հայտարարում են, որ իրենք հարցեր ունեն Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին, ԵԱՏՄ-ին․ Մհեր ԱվետիսյանԵթե գերսուպեր զենքեր եք գնել, այդ դեպքում ինչո՞ւ եք ասում Տիգրանաշենն ադրբեջանական ձևով չասեք, կլինի՛ աղետալի պատերազմ․ Հայկ ՖարմանյանՔՊ-ի թեկնածուն 50 անշարժ գույք ունի. Իրինա ՅոլյանՌուբեն Մխիթարյանը քաղբանտարկյալ էր․ պահվում էր այն սենյակում, որտեղ քննում էին հերթականությամբ․ Լիանա ԳասպարյանԳյուղերում խմելու ջուր չկա, կոյուղու ցանց չկա․ Վրույր ԱյվազյանԷդ ձեր ասած սպանությունների ժամանակ Ռուբեն Մխիթարյանը 12 տարեկան երեխա ա էղել, ի՞նչ հարցեր էիք տալիս. Մամիկոն ԱսլանյանԵթե գերսուպեր զենքեր եք գնել, այդ դեպքում ինչո՞ւ եք ասում՝ Տիգրանաշենն ադրբեջանական ձևով չասենք, կլինի՛ աղետալի պատերազմ. Հայկ ՖարմանյանԱզգային արժեքները սերունդներին փոխանցելու համար պետք է պահպանենք մեր մշակութային ժառանգությունը. Արսեն ԳրիգորյանԱյս մարդիկ հաճույք են ստանում Հայաստանի սուվերեն տարածքները ծվեն-ծվեն անելուց․ Գառնիկ ԴավթյանՀենց սա է մեր տարբերությունը՝ Փաշինյանը ցանկանում է կործանել Տիգրանաշենը, իսկ մենք ցանկանում ենք զարգացնել հայկական Տիգրանաշենը ․ Անուշ ՄիզոյանՄեր քաղաքացիները ճռռում են բանկային բարձր տոկոսների տակ․ Լիանա ՄանուկյանՅունիբանկի Թեժ հեռախոսակապի կենտրոնն աշխատանքային օրերին գործում է շուրջօրյա Ռալֆ Յիրիկյանը Առաջնորդության դպրոցի մասնակիցների հետ քննարկել է ժամանակակից առաջնորդության մարտահրավերներըԴպրոցի հիմնական նպատակը հոգևոր և ազգային արժեքներով քաղաքացի դաստիարակելն է. Ցոլակ ԱկոպյանՌուսական ուժերը ռեակտիվ անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Կիեւի վրա 18 արդարների գործով դատկան նիստը տեղի կունենա սեպտեմբերի 17-ինՀայաստանի արժանապատվությունը նվաստացնող ադրբեջանական հայտարարություններին ՔՊ-ն վախենում է պատասխանել․ տեսանյութ Մերձավոր Արևելքում էսկալացիան խորանում է․ Սաուդյան Արաբիան ստիպված է ապավինել սեփական ուժերին․ Արտակ ԶաքարյանԳեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Կայուն զարգացում` հաշվետվությունից դեպի ավելի պատասխանատու կառավարման համակարգՎաղն էլ կասի՝ եթե Ջերմուկը չտանք, պատերազմ կլինի. Ավետիք Չալաբյան Սոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգիստներին և երկաթուղային ենթակառուցվածքինՕգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկՖուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Մոլդովայի ընտրանու հետ ոչ-ոքի խաղացWildberries-ը թույլ է տվել հաճախորդներին զեղչեր խնդրել վաճառողներիցԱնձրև և ամպրոպ, քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինՀայաստան-Չեռնոգորիա խաղի տոմսերն արդեն վաճառվում ենԱրցախից հետո՝ Հայաստան․ ինչի՞ համար է Ադրբեջանը կեղծում պատմությունը. Կարպիս ՓաշոյանReuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասինՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱյս տարի «Ոսկե գնդակը» պետք է բաժին հասնի Յամալին․ Գաբրիել ԺեզուսԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման 2025 թվականի հաշվետվությունը՝ նոր գնահատումներով և կլիմայական ռազմավարությամբՊատրաստ եմ պատասխանել Պուտինի կամ Լավրովի զանգերին․ ԿալլասՍեպտեմբերի 16-ին Ջերմուկի կամուրջը փակ է լինելուԱնթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվիՆիդերլանդներում գնացքների երթևեկության խափանումներից հետո կասկածներ են առաջացել դիվերսիայի վերաբերյալՀայաստանի արժանապատվությունը նվաստացնող ադրբեջանական հայտարարություններին ՔՊ-ն վախենում է պատասխանել. Արամ Վարդևանյան«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էԱրժանապատվության մասին խոսելիս` նայեք ձեզ, նայեք ձեր ուժին, լսե՛ք ձեր ղեկավարի հայտարարությունները. Մարիաննա ՂահրամանյանԴեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլըՇրջայց Gyurjyan Cascade և Firdus Prime Residence թաղամասերում. ներկայացվել են շինարարական աշխատանքների ընթացքն ու առաջիկա ծրագրերըՖիդանն ու Ալիևը քննարկել են էներգետիկ համագործակցությունըՔՊ-ի կողմից Եկեղեցու դեմ բռնաճնշումները Բաքվի դիկտատորին տվել են մեր կրոնի դեմ գործելու ազատություն․ Սյուզաննա ԱվետիսյանՏիգրանաշենը և սահմանամերձ մյուս գյուղերը պետք է զարգանան․ պատերազմ բերողը դուք եք․ Շիրազ Մանուկյան