«Հանրապետություն» կուսակցությունը միանում է Այո-ի քարոզչությանը․ հայտարարություն
Քաղաքական2015-ի Սահմանադրությունը անկատար է, լի մեծ ու փոքր հակասություններով, եւ վաղ թե ուշ ամբողջությամբ պիտի փոխվի։ Այս մասին այսօր՝ փետրվարի 11-ին, հայտարարություն է տարածել «Հանրապետություն» կուսակցությունը։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է․
Միեւնույն ժամանակ՝ «Հանրապետություն» կուսակցությունը հիշեցնում է, որ Աժ արտահերթ ընտրություններից անմիջապես հետո առաջարկել է նոր ՍԴ ընտրել՝ հիմնավորելով համակարգային փոփոխությունների անհրաժեշտությամբ, որն էլ մնացել է անպատասխան: «Հանրապետություն» կուսակցությունը ի սկզբանե դեմ էր եւ ակտիվ Ոչ-ի կողմնակից է եղել 2015-ի Սահմանադրության փոփոխություններին ու խորհրդարանական կառավարման մոդելին: Մենք գտնում ենք, որ Հայաստանում հիմնական, չփոփոխվող եւ արագ որոշումների հնարավորություն տվող մոդել կարող է լինել միայն լրիվ նախագահական կառավարում ապահովող համակարգը։
Մենք համոզված ենք, որ 2015-ի Սահմանադրությունը անկատար է, լի մեծ ու փոքր հակասություններով, եւ վաղ թե ուշ ամբողջությամբ պիտի փոխվի»: