Երևան, 06.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Երբ շշից ծորում է միանգամից պատրաստի «կոկտեյլ». «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 հոկտեմբերի). Ընդունվել է խորհրդային հանրապետությունների միավորման ձևաչափի մասին որոշում. «Փաստ» Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ» Հայաստանի իշխանությունները փաստացի թշնամի են հռչակում Սփյուռքը. ինչո՞ւ են փոխում քաղաքացիություն ստանալու գործընթացը. «Փաստ» Արտահանման զգալի ծավալի կորուստներ. «Փաստ» «Գոռիցս հետո երեխաներս ապրելու ուժ տվեցին, իրավունք չունեի կոտրվելու». ավագ լեյտենանտ Գոռ Ասատրյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Զոդի դիրքում. «Փաստ» «Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ» Երբ «խաղաղություն» ասելով՝ հասկանում են հնազանդություն. «Փաստ» Կստեղծվի ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած անձանց միասնական ռեեստր. «Փաստ» «Հայերի նկատմամբ ատելությունն ու թշնամանքը չի նահանջել, այս պայմաններում խաղաղության մասին խոսելը կարող է դիտվել միայն ցանկությունների համատեքստում». «Փաստ»


«Ձվի գնանկումը պայմանավորված է դրա գերարտադրությամբ»․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Վերջին օրերի ամենաքննարկվող թեմաներից մեկը թերևս դարձավ ձվի շուկայում նկատվող գնանկումը։ Շատերն այն անոմալ երևույթ կոչեցին, քանի որ այս ժամանակաշրջանում ձուն սովորաբար ավելի բարձր գնով է վաճառվում, մինչդեռ հիմա շուկայում 20-25 դրամով անգամ կարելի է ձու գնել։ 

Սպառողների տեսանկյունից գուցե գնանկումն անգամ ընդունելի է, եթե հաշվի չառնենք այն, որ նրանց էլ է սկսում մտահոգել հարցը՝ իսկ գուցե ապրանքը ժամկետա՞նց է, կամ էլ ինչ-որ խնդիր ունի, որ ավելի մատչելի է դարձել։ Միևնույն ժամանակ իրավիճակն անհասկանալի են բնորոշում արտադրողներից ոմանք։ 

Ստացվում է, որ խախտվում է մրցակցային հավասարությունը։ Առաջ եկած այս և նմանատիպ հարցերի պարզաբանումներ տալու համար Ազգային ժողովում քննարկում էր կազմակերպվել, որի ժամանակ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը, ներկայացնելով իրավիճակը, ասել էր, որ Ամանորի նախաշեմին ու դրանից հետո շուկայում հայտնվել են հայկական արտադրության բավականին էժան գնով ձվեր: 

Նա նշել էր՝ ներկայումս շուկայում իրականացվում են ստուգումներ՝ պարզելու, թե ո՞րն է այս տեսակ կտրուկ գնանկման պատճառը, արդյո՞ք այն պայմանավորված է ձվի գերարտադրությամբ, թե՞ այլ գործոններով։ 

Ի դեպ, հերքվել էր նաև այն տեղեկատվությունը, թե մեր երկիր մեծ քանակությամբ ձու է ներկրվել։ Գաղտնիք չէ, որ ապրանքի գնանկում շուկայում տեղի է ունենում մի քանի պատճառներով՝ եթե այդ ապրանքի շուկայում նոր խաղացող է հայտնվում, եթե ապրանքն արագ սպառելու խնդիր կա, խոսքը մասնավորապես սննդամթերքի մասին է, և, իհարկե, երբ գնանկումը կամ գնաճը տեղի է ունենում արհեստականորեն։ 

Այս հարցերի պատասխանները ստանալու համար «Փաստը» դիմեց թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանին։ Նա այս գնանկմանն ավելի հանգիստ է վերաբերվում՝ պայմանավորելով դա բացառապես ձվի արտադրության ծավալների ավելացմամբ։ 

Բացի դա, խորհուրդ է տալիս այս հարցում արհեստական ոչինչ չփնտրել։ «Գնանկումը պայմանավորված է ձվի գերարտադրությամբ։ 

«Որևէ արհեստական բան չկա խոշոր արտադրողների կողմից, ինչպես երբեմն ասվում է։ Ձվի գերարտադրությունը հանգեցրել է դրա գնի բնական անկմանը։ Գնանկումն էլ առաջացել է նրանից, որ պահանջարկից ավելի շատ ձու է արտադրվում և շուկա ներմուծվում։ Իսկ դա բացատրվում է նրանով, որ նախ՝ տարին շատ բարեհաջող եղավ արտադրողների համար, նորմատիվային կորուստները եղան ավելի ցածր։ 

Բացի դա, ավելացավ արտադրողների թիվը։ Երկու նոր ֆաբրիկա վերաբացվեց, որոնք նախկինում փակված էին, և ֆերմերային ու գյուղացիական տնտեսությունների թիվը միանգամից 2018-2019 թվականին եռապատկվեց, ինչը մենք չէինք սպասում։ Արտադրողները շուկա մտան, շատացավ փոքր արտադրողների թիվը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ստեփանյանը։ 

Նա նշում է, որ արտադրողները ձուն շուկայում արագորեն իրացնելու՝ սպառելու խնդիր ունեն, քանի որ, ինչպես հայտնի է, այս սննդամթերքը երկար պահել չենք կարող։ «Հիմա փոքր արտադրողները հնարավորություն ունեն ձուն պահել միայն 90 օր, եթե կա պահպանման համապատասխան միջավայր։

 Իրենք այդ հնարավորությունը չունեն, ուստի ապրանքը տանում են շուկա, ավելի մատչելի գնով հանձնում, իսկ գինը սկսում է նվազել։ Սա կտևի այնքան, մինչև «մաքրվի» եղած ապրանքը»,-նշում է մեր զրուցակիցը։ Ստեփանյանն ընդգծում է՝ գինը երբեք արհեստական չեն իջեցնում։ 

«Դա անում են նպատակային, որովհետև վաղն արտադրողները ծախսեր ունեն հոգալու, իրենք ինքնարժեքից ցածր են ապրանքը շուկա ներմուծում, որպեսզի թռչունի վաղվա կերի գումարն ունենան։ Գնանկման հարցում իրականում դիտավորություն չկա։ 

Աստիճանաբար նորմալ գինը կվերականգնվի։ Ուղղակի այնտեղ մնացորդներ ունենք նախորդ տարվանից, այդ մնացորդները հիմա լիկվիդացնում ենք, դուրս գրում։ Թարմ ձուն, երբ մտնի շուկա, աստիճանաբար գինը կբարձրանա»,-եզրափակում է Սերգեյ Ստեփանյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
 
 

 

ԶՊՄԿ-ի նոր նախագիծը Արծվանիկի պոչամբարում Հայկական ապրանքները երբեք այն ծավալով, որ գնացել են Ռուսաստան, ԵՄ չեն գնալու. Հրայր ԿամենդատյանԺողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանՀայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ. Նարեկ Կարապետյան Ժողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանԱրցախի մասին անդադար պետք է բարձրաձայնենք աշխարհի ուշադրությունն այդ հարցից չշեղելու համար. Աննա ԿոստանյանՓաշինյանի խայտառակության գագաթնակետը. Նարեկ Կարապետյան Իշխանությունը ծաղրում է իր քաղաքացիների անվտանգությունը. Դավիթ Ղազինյան Սյունիքի մարզում ադրբեջանցու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը հետաքննելու համար պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով. Տիգրան ԱբրահամյանԵրբ շշից ծորում է միանգամից պատրաստի «կոկտեյլ». «Փաստ»Իշխանությունը վազում է պաշտպանելու ադրբեջանցիներին՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու փոխարեն Այն նույն պահին, երբ ադրբեջանցի զինվորը կրակում էր հայ կնոջ վրա, ՊՆ նախարարը զբաղված էր քարոզարշավով. Նարեկ ԿարապետյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 հոկտեմբերի). Ընդունվել է խորհրդային հանրապետությունների միավորման ձևաչափի մասին որոշում. «Փաստ»Յունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ»Շաքիում տեղի ունեցածից հանրային ուշադրությունը շեղելու համար ՔՊ-ն դիմեց խուլիգանության ու սադրաբքի. Ռուբինյանը անհաղորդ էր իրավիճակին. Մարիաննա Ղահրամանյան«Ապրելու քվե» դաշինքն ունի նոր գաղափարներով երիտասարդ թիմ. Լևոն ԱրշակյանՄիանում եմ բաց նամակ-պահանջին. Ավետիք ՉալաբյանՀայաստանի իշխանությունները փաստացի թշնամի են հռչակում Սփյուռքը. ինչո՞ւ են փոխում քաղաքացիություն ստանալու գործընթացը. «Փաստ»Ամեն անգամ, երբ խոսում ենք ադրբեջանցիներին արվող զիջումների մասին, նրանք սկսում են հարձակվել մեզ վրա. Տիգրան ԱբրահամյանԱրտահանման զգալի ծավալի կորուստներ. «Փաստ»Այն մասին, թե ինչ ցույց տվեց Սյունիք թշնամու դիվերսանտի ներթափանցումը. Ավետիք Չալաբյան «Գոռիցս հետո երեխաներս ապրելու ուժ տվեցին, իրավունք չունեի կոտրվելու». ավագ լեյտենանտ Գոռ Ասատրյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Զոդի դիրքում. «Փաստ»«Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ»Երբ «խաղաղություն» ասելով՝ հասկանում են հնազանդություն. «Փաստ»Ադրբեջանը թեստ է անում, իսկ այս իշխանությունը մի ադրբեջանցու չի կարողանում տիրություն անել, սահմաններն ինչպես է բացելու. Նարեկ Կարապետյան Կստեղծվի ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած անձանց միասնական ռեեստր. «Փաստ»«Հայերի նկատմամբ ատելությունն ու թշնամանքը չի նահանջել, այս պայմաններում խաղաղության մասին խոսելը կարող է դիտվել միայն ցանկությունների համատեքստում». «Փաստ»Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ»Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ»Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1,3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար «Փաստ»Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ»Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ»Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ Սավգուլյան