Երևան, 05.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ճիշտը մեր կողմից մանդատների վերցնելն է, որպեսզի ապահովվի այն ներկայությունը, որը վաղը կաջակցի փողոցային պայքարին. Նարեկ Կարապետյան Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ Եվրոպան էլեկտրաէներգիա է արտադրում օդում. արևային էներգիայի արտադրությունը դարձել է «հաջողություն» Ուկրաինան ամենախոշոր ԱԹՍ-ով հարձակման փորձն է իրականացրել Մոսկվայի վրա Դանակահարել են Ջրաշենի նախկին վարչական ղեկավարին և նրա ծնողներին․ բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ․ ինչ եղանակ կլինի Փաշինյանական իշխանության հանցավոր անգործության պայմաններում, Թուրքիայի «ձեռքերն ազատ» են. ինչ էլ ուզում է, որպես փաստ վաճառում է արտաքին լսարանին․ Աբրահամյան Հայոց ցեղասպանության ճանաչման թեման՝ փոփոխվող աշխարհաքաղաքական իրականության համատեքստում. «Փաստ» Սպասման ռեժիմ. Հայաստանը՝ տագնապալի լարվածության մեջ. «Փաստ» Կլինի բիզնեսի սնանկացում և սթրես տնտեսության մեջ ու սոցիալական ոլորտում. «Փաստ»


Որքանո՞վ են աճել օտարման և գրավադրման գործարքները. ի՞նչ պատկեր է անշարժ գույքի շուկայում․ «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է

2019 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստանի անշարժ գույքի շուկայում գրանցվել են ցուցանիշներ, որոնք վկայում են մի դեպքում` շուկայում առկա աշխուժության մասին, մյուս դեպքում` հարցեր են առաջացնում աճ արձանագրած գործարքների տեսակների առումով։ 

Իհարկե, դեռ առիթ կունենանք մասնագետների հետ քննարկելու ցուցանիշների և՛ լավ, և՛ վատ կողմերը, բայց մինչ այդ արձանագրենք, որ պաշտոնական տվյալներում հատկապես ակնառու է գրավադրման և օտարման գործարքների աճը։ 

Նախ` նշենք, որ հանրապետությունում 2019 թվականին անշարժ գույքի շուկայում ընդհանուր գործարքների քանակը կազմել է 186 061՝ 23 602-ով ավելի, քան 2018թ.-ին։ Ամենամեծ չափաբաժինը պատկանում է օտարման գործարքներին։

 Եթե խոսենք զուտ թվերով, ապա 2019թ.-ին օտարման 71 135 գործարք է եղել, 2018թ.-ին՝ 62 939։ 

Առուվաճառքի գործարքները 51 508-ն են եղել, 2018թ.-ին՝ 45 637-ը։ Վարձակալության գործարքները 2018թ.-ի համեմատ ևս աճել են՝ կազմելով 12 178 գործարք։ 

Այս պարագայում, սակայն, վարձակալվել են հիմնականում հասարակական նշանակության շինություններ (41 տոկոս), իսկ բնակարանների վարձակալությունը կազմել է ընդամենը 21 տոկոս։ 

Գրավադրման գործարքները ևս աճել են։ 2019թ.-ին 2018թ. համեմատ 3132-ով ավելի գրավադրման գործարք է եղել։ Վերջին տասը տարիների սանդղակով 2019թ.-ին գրավադրման ամենաշատ գործարքներն են գրանցվել։ 

Հիմնականում գրավադրվել են բնակարաններ (52,2 տոկոս), իսկ գրավադրված բնակելի տների քանակը տոկոսային հարաբերակցությամբ կազմել է 24, 8 տոկոս։ Անդրադառնանք գործարքներին՝ ըստ տեսակների։ Այս առումով 2019 թվականին առաջին տեղում են հողի նկատմամբ իրականացրած գործարքները։ Անցած տարի նման 64 857 գործարք է իրականացվել։ 

Բնակարանների գործարքները կազմել են 55 755, անհատական բնակելի տներինը՝ 40 006, արտադրական նշանակության շինությունների դեպքում այդ ցուցանիշը կազմել է 4013։ 

Գյուղատնտեսական նշանակության հողերի գործարքների քանակը կազմել է 39 381։ Նշված բոլոր տեսակների մասով 2018թ. համեմատ աճ է գրանցվել։ 

Վերադառնալով օտարման գործարքներին ու դիտարկելով մայրաքաղաքում ու մարզերում գրանցված ցուցանիշները՝ նշենք, որ օտարման գործարքները Երևանում գերազանցել են մյուս տեսակներին։ Մայրաքաղաքում 2019թ. 23 963 նման գործարք է իրականացվել, մինչդեռ 2018թ. այդ ցուցանիշը 23 511 էր։

 Առքուվաճառքի գործարքները կազմել են 17829՝ 274-ով ավելի 2018թ. ցուցանիշից։ Վարձակալության գործարքները Երևանում ևս աճել են՝ 2018թ. համեմատ ավելանալով 1948-ով։ Գրավադրման գործարքների քանակը մայրաքաղաքում 2018թ. համեմատ ավելացել է 1233-ով։ 

Ընդհանուր առմամբ, մայրաքաղաքում ավելի շատ բնակարաններին առնչվող գործարքներ են եղել, ամենաքիչը՝ արտադրական նշանակության շինությունների։ ՀՀ մարզերում պատկերը գրեթե նույնն է։ 

Մարզերում ևս օտարման գործարքները գերակշռել են գործարքների մյուս տեսակներին։ Մարզերում 2019թ օտարման 47 172 գործարք է գրանցվել, մինչդեռ 2018թ.-ին այդ ցուցանիշը 39 428 էր։ Ինչ վերաբերում է բաշխվածությանն ըստ գույքի տեսակի, ապա մարզերում ավելի շատ հողի գործարքներն են գերակշռում։ Մարզերում հողի 61 հազար 212 գործարք է եղել, երբ 2018թ.ին այդ ցուցանիշը եղել է 51 033։ 

Վերջին տասը տարվա կտրվածքով հանրապետությունում 2019թ.-ին թե՛ գրավադրման, թե՛ օտարման, թե՛ առուվաճառքի և թե՛ հիփոթեքային գրավադրման ամենամեծ ցուցանիշներն են արձանագրվել։ Հանրապետությունում օտարման գործարքների քանակի առումով առաջին տեղում Երևանն է, երկրորդը՝ Կոտայքը, երրորդը՝ Արարատի մարզը, իսկ օտարման ամենաքիչ գործարքները գրանցվել են Վայոց ձորի մարզում։ 

Դիտարկելով օտարման գործարքներն ըստ գույքի տեսակի՝ նշենք, որ հանրապետությունում այս առումով առաջին տեղում բնակարաններն են։ 

Օտարման գործարքների մեջ գերակշռող է առքուվաճառքը։ Այս առումով հետաքրքիր պատկեր է ստեղծվել անշարժ գույքի շուկայում օտարերկրյա քաղաքացիների կողմից իրականացրած առուվաճառքի գործարքների դաշտում։ Նման 6204 գործարք է եղել 2019թ.-ին, որից 1975-ի դեպքում օտարերկրյա քաղաքացիները հանդիսացել են գնորդ, իսկ 3972-ի պարագայում՝ վաճառող։ 

Օտարերկրյա քաղաքացիների կողմից վաճառվող գույքի տեսակների շարքում առաջինը բնակարանն է։ Իսկ Երևանում բազմաբնակարան բնակելի շենքերի առուվաճառքի գործարքները կազմել են 11 212՝ 2018 թվականի համեմատ նվազելով 4,2 տոկոսով։ Կադաստրի կոմիտեի տվյալներով, 2019թ. Երևանում բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական միջին գները 2018թ.-ի համեմատ աճել են 10,8 տոկոսով։ 

Ի տարբերություն Երևանի, մարզերում բազմաբնակարանային բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների քանակը ոչ թե նվազել է, այլ ավելացել է՝ այս անգամ 16,7 տոկոսով։ Մարզերում բնակարանների գները բարձրացել են 5 տոկոսով։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Նարեկ Կարապետյանը Վրաստանի օրինակով բացատրել է, թե ինչի հանգեցրեց ընդդիմության կողմից մանդատները չվերցնելըՈ՞ւմ է այսօր ծառայում Հայաստանի Սահմանադրությունը. Էդմոն Մարուքյան«Ամերիկան նոր է սկսում իր ճանապարհը». Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի նոր «ոսկե դարի» մասինՆյու Յորքում hրաձգnւթյան հետևանքով ութ մարդ է տnւժել. NY Post «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ՝ Արշակ Կարապետյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Սահմանադրության օրվա կապակցությամբՎենեսուելայում երկրաշարժի հետևանքով զnhերի թիվը հասել է 2,954-ի Երկու մետր բարձրությամբ Viking և Hermes-ի պաշտամունքային պայուսակը. Էրլինգ Հոլանդը տղամարդկանց նորաձևության շուրջ բանավեճ է առաջացրել Աշխարհի առաջնությունումՎայոց ձորի մարզի Արփի գյուղում բшխվել են «ՎԱԶ 2107»-ը և «ԳԱԶ 53» բեռնատարըՃիշտը մեր կողմից մանդատների վերցնելն է, որպեսզի ապահովվի այն ներկայությունը, որը վաղը կաջակցի փողոցային պայքարին. Նարեկ Կարապետյան Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ ԱՄՆ-ը կկարողանա շատ շուտով կազմակերպել դեպի Մարս մարդատար թռիչք. Թրամփ Հորոսկոպ. ո՞ր ֆիլմի հերոսն եք դուք Գյումրի-Երևան ավտոճանապարհին բшխվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավnր ԱՄՆ-ը և Իսրայելն ունեն ընդհանուր ճակատագիր. Նեթանյահու Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել ենԿոստանտինովկան մերն է, և եթե Զելենսկին պատրաստ է, թող գա Մոսկվա․ Պեսկով Նրա էգոն հավաքականին պատանդ է պահում․ Իբրահիմովիչը քննադատել է Ռոնալդուին Եվրոպան էլեկտրաէներգիա է արտադրում օդում. արևային էներգիայի արտադրությունը դարձել է «հաջողություն»«Համահայկական ճակատ» շարժման տեղեկատվական կենտրոնի հաղորդագրությունըՍպասվում են հորդառատ անձրեւներ, կարկուտ. օդի ջերմաստիճանը կնվազիՄիլիոն դոլարանոց շոկոլադ. լեգենդար Toblerone-ն վերածվել է Swarovski-ի բյուրեղյա գլուխգործոցիԻսպանիայում անտառային հրդեհը ընդգրկել է ավելի քան 2 հազար հեկտար անտառ․ տարհանվել են հազարավոր բնակիչներԴատարանը տապալեց իր սահմանադրական հիմնական մանդատը․ Ռոբերտ ԱմստերդամԵմենը Իրանին մեղադրել է իր ինքնիշխանությունը խախտելու մեջ Վրաստանում 50 օտարերկրացի է ձերբակալվել Կապույտ շուրթեր և սև ատամներ. Նորթ Ուեսթը՝ զոմբիի կերպարում Մենք մեր ողջ կյանքում ծառայել ենք Հայաստանի Հանրապետությանը, ոչ թե ձեր նման` զբաղվել բամբասանքով․ Արսեն ՎարդանյանՍահմանադրական դատարանի այս որոշումը ոչ թե պայքարի ավարտն է, այլ նոր՝ ավելի համակարգված, ինստիտուցիոնալ և լայնածավալ քաղաքական դիմադրության փուլի սկիզբը․ «Ուժեղ Հայաստան»Ուկրաինան ամենախոշոր ԱԹՍ-ով հարձակման փորձն է իրականացրել Մոսկվայի վրա Խուլիգանության դեպք՝ Երևանում․ ՌԴ 35-ամյա քաղաքացին միզել է Պարեկային ծառայության ավտոմեքենայի վրաԻրանին մեկ շաբաթով արձակուրդ ենք տվել՝ Խամենեիի հnւղարկավորության համար, որովհետև բարի ենք. ԹրամփԻրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռшզմական համագործակցությունը Ես պարզապես ապշած էի. Մեսսին՝ Կաբո Վերդեի 40-ամյա դարպասապահի մասին ՍԴ-ից այլ բան չէինք ակնկալում. «Համահայկական ճակատ» կուսակցության ղեկավար Արսեն ՎարդանյանՍահմանադրական դատարանը մերժեց ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու 7 ուժերի դիմումները եւ թողեց ԿԸՀ որոշումն անփոփոխ․ Գոհար ՄելոյանՍևան-Մարտունի-Գետափ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ կա տուժած Ինչպես և սպասվում էր, ՀՀ Սահմանադրական դատարանը, դակեց Նիկոլ Փաշինյանի պատվերը` հափշտակելով Ազգային ժողովի մանդատների ⅗-րդը, իրականացնելով ժողովրդի իշխանության բռնազավթում․ «ՀայաՔվե» Քիչ անց կմեկնարկի «Հարավային Կովկասի էներգետիկ անվտանգությունը.Հայաստանի ընտրությունը». միջազգային գիտափորձագիտական կոնֆերանսըՔաղաքացիները համաձայն չեն ընտրությունների արդյունքներին Շնորհավոր ծնունդդ, լավ հայ. քեզ միշտ հիշելու ենք՝ սիրով ու ժպիտով. Մհեր ԱվետիսյանԵրկրի վարչապետի խոսույթը կախված է նրանից, թե այդ օրը ինչ գլխարկով է ելույթ ունենում. Հրայր ԿամենդատյանԸնտրությունները ևս քաղաքական պատերազմի տեսակ են, որտեղ իշխանական գործիքակազմը ախտահարում է քո գործունեությունը. Արեգ ՍավգուլյանԵրկրորդ տարին անընդմեջ ԶՊՄԿ-ում սպորտը, առողջ ապրելակերպը և թիմային ոգին միավորում են հարյուրավոր աշխատակիցներիԴանակահարել են Ջրաշենի նախկին վարչական ղեկավարին և նրա ծնողներին․ բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար Հայաստանի և Ռուսաստանի միջև էներգետիկ ոլորտում փոխգործակցությունը կշարունակվի. ռուս դիվանագետ Քիշնեւի «Ռուսական տունը» դադարեցնում է իր գործունեությունը «Արարատ-Արմենիա»-ի եվրագավաթի հայտացուցակը և մեկնարկային կազմը Գերմանացի գիտնականները հասել են արևի լույսը ջրածնի վերածելու ռեկորդային արդյունավետության Սլովակիայում մեկնարկել է վարչապետին նպաստներից զրկելու վերաբերյալ հանրաքվեն 2026 թվականի ընտրություններն աննախադեպ էին մեծ ծավալի քաղաքական հետապնդումներով. Մենուա Սողոմոնյան