Երևան, 05.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ուժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ Փաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել Կարապետյան Ալիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր Կամենդատյան Առաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր Ավետիսյան Ինչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականություն Բաքուն փաստացի հասկացնում է, որ դժգnհ է Փաշինյանի կողմից պարտավորությունների կատարման ընթացքից․ Սուրեն Սուրենյանց ՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից


«ՍՕՍ ման­կա­կան գյու­ղե­րի» մի­ջազ­գա­յին սուբ­սի­դի­ա­նե­րը տա­րեց­տա­րի կրճատ­վե­լու են. ծրա­գիրն անց­նում է ինք­նա­ֆի­նան­սա­վոր­ման. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամը Հայաստանում իր գործունեությունը սկսել է 1988 թվականին՝ Սպիտակի երկրաշարժից հետո։ Հիմնադրամի առաքելությունն է ապահովել կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների խնամքը՝ ընտանիքին մոտ պայմաններում: 

Ներկայումս «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամը Հայաստանում գործունեություն է իրականացնում Կոտայքի և Տավուշի մարզերում, Երևանի Քանաքեռ-Զեյթուն և Արաբկիր վարչական շրջաններում՝ երեխաների շուրջօրյա խնամքի (կարճաժամկետ և երկարաժամկետ), մոր և մանկան կացարանի, ընտանիքների ամրապնդման ծրագրերի միջոցով։ Օրերս համացանցում հայտնված մի «նամակից» տեղեկացանք, որ 2020 թվականից սկսած հիմնադրամը մտնում է ինքնաֆինանսավորման փուլ, ինչը նշանակում է, որ միջազգային ֆինանսավորումն աստիճանաբար կդադարեցվի։ Նշվում է, որ առանց աջակցության հիմնադրամը չի կարող շարունակել իր գործունեությունը։

Խնդրին առավել մանրամասն ծանոթանալու համար դիմեցինք «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամին։ Հիմնադրամի ազգային տնօրեն Սպարտակ Սարգսյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ խոսքը ֆինանսավորման լրիվ դադարեցման մասին չէ։ «ՍՕՍ»-ը գործում է աշխարհի 136 երկրում։ Դրանցից կեսից ավելին արդեն ինքնաբավության են հասել, այսինքն՝ բոլոր ծրագրերն իրականացնում են տեղական ռեսուրսների հաշվին՝ հովանավորների և պետության հետ համատեղ։ «ՍՕՍ Հայաստանը» երեսուն տարի անընդմեջ ֆինանսավորվել է միջազգային սուբսիդիաների հաշվին։ Ժամանակի ընթացքում՝ 2021 թվականից սկսած, այն պետք է ինքնաբավության հասնի։ Սակայն դա չի նշանակում, որ 2021 թվականից մեր ծրագրերը դադարում են, ծրագիրը փակվում է և այլն։ Դա նշանակում է, որ միջազգային սուբսիդիաները տարեցտարի կրճատվելու են, ավելի կոնկրետ՝ Հայաստանից ինչ քանակի ներդրում անելու հնարավորություն եղավ, այդ քանակով էլ նվազելու են միջազգային սուբսիդիաները»,-«Փաստի» հետ զրույցում  ասում է Սարգսյանը։

Դիտարկմանը, թե այս տարիների ընթացքում, բացի միջազգային սուբսիդիաները, բարեգործական հիմնադրամն ունեցե՞լ է ֆինանսավորման այլ աղբյուրներ, հիմնադրամի ազգային տնօրենն արձագանքում է. «Մինչև 2020 թվականը պետական որևէ ներդրում չի եղել։ 2020 թվականի համար «ՍՕՍ Հայաստանը» մասնակցել է մրցույթի, որը կազմակերպել էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ Մասնակցել ենք, մի քանի մրցույթներում հաղթող ճանաչվել։ Հիմա արդեն՝ 2020 թվականից մեր որոշ ծրագրերի համար կարողացել ենք պետությունից որոշ՝ փոքր ծավալի ֆինանսավորում ստանալ։ 

Իհարկե, տարիների ընթացքում եղել են և կան բարեգործներ, որոնք իրենց հնարավորությունների սահմաններում որոշակի աջակցություն տրամադրում են հիմնադրամին, բայց դա պարբերական բնույթ չի կրում, ինչն ընդունված է ամբողջ Եվրոպայում»,-նշում է մեր զրուցակիցը։

Սարգսյանը հավելում է՝ ներկայումս բարեգործական հիմնադրամն իր խնամքի տակ գտնվող 240-ից ավելի շահառու ունի, իսկ ընտանիքների ամրապնդման ծրագրի շրջանակներում շահառու ընտանիքների թիվն անցնում է 1500-ը։ «Մենք մատուցում ենք մի քանի ծառայություն։ Ծառայությունների մի մասը երեխաների այլընտրանքային խնամքն է, որոնք հայտնվել են կյանքի դժվարին իրավիճակներում։ Այդ երեխաները մեզ մոտ ստանում են շուրջօրյա կամ կարճաժամկետ խնամք, իսկ եթե երեխան կանգնած է մանկալքության շեմին և կարող է հայտնվել խնամք իրականացնող որևէ հաստատությունում, աջակցում ենք այդ երեխայի ընտանիքին, անում հնարավորը, որպեսզի երեխան մնա իր կենսաբանական ընտանիքում։ Այսինքն՝ մեզ համար ամենակարևորը երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացումն է»,-ընդգծում է հիմնադրամի ազգային տնօրենը։

Նա միևնույն ժամանակ փարատում է այն բոլոր մտահոգություններն ու կասկածները, որ «ՍՕՍ Հայաստանի» գործունեությունը կարող է կտրուկ դադարել։

«Ամբողջ աշխարհում «ՍՕՍ»-ը գործում է 70 տարի, իսկ Հայաստանում այս տարի նշում ենք մեր գործունեության 30-ամյակը։ Ամբողջ աշխարհում «ՍՕՍ»-ն ունի պրակտիկա՝ որևիցե ծրագիր երբեք կտրուկ չի փակվում։ Եթե ունենք ժամկետային ծրագիր, ասենք, 4 տարով, այն 4 տարի իրականացվում է, հետո վերջանում, եթե հնարավորություն չի լինում երկարաձգելու։ 

Այն ծրագրերը, որոնք ժամկետային չեն, այլ «ՍՕՍ»-ի ստանդարտ ծրագրերն են, մինչև դրանց ճակատագիրը չի որոշվում, օրինակ՝ պետությունը կամ որևէ դոնոր կազմակերպություն չի սկսում ֆինանսավորել այն, «ՍՕՍ-ը» չի փակում դրանք և դադարեցնում դրանց ֆինանսավորումը։ Նա չունի այդպիսի պրակտիկա՝ ծրագիրը փակել կամ օրինակ՝ ասել, որ այսքան ժամանակ ծրագիրն իրագործվեց, հիմա այլևս չի կարող»,-եզրափակում է Սպարտակ Սարգսյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
 

 

 

Ես պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԻրանի կառավարությունը նախապատրաստվում է դիմանալու ԱՄՆ-ի նոր hարվածներին. Bloomberg Թույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութԲաքուն փաստացի հասկացնում է, որ դժգnհ է Փաշինյանի կողմից պարտավորությունների կատարման ընթացքից․ Սուրեն Սուրենյանց ՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից ՀՀ-ում պետք է դատավարnւթյուն իրականացվի, իսկ հետո քննարկվի ադրբեջանցnւ փոխանակման հնարավորությունը հայ գերիների հետ. Աբրահամյան Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով