Երևան, 30.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան ԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ծովային խեցուց, սրված կայծքարից մինչև «անվտանգ ածելի» ու էլեկտրական սափրիչ. «Փաստ» «Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը. «Փաստ» Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» «Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Կընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ»


Կառավարությունը միլիոնավոր դոլարների ներդրումային ծրագիրն անտեսում է. պատճառը ոչ պրոֆեսիոնալ մոտեցումն է

2019թ. օգոստոսից առ այսօր՝ կառավարությունում ձևավորված հանձնաժողովը որևէ պատասխան չի տալիս օտարերկրյա ներդրումային ծրագրին։ Երկու փուլից բաղկացած ծրագրով այս ընկերությունը պատրաստակամություն է հայտնել Հայաստանում կատարել տասնյակ միլիոնավոր դոլարների ներդրում, միայն առաջին փուլով ստեղծել հարյուրավոր աշխատատեղեր, զբաղվել մեքենաշինությամբ՝ հարկերից ազատման թույլտվության պարագայում:
Դեռևս օրեր առաջ, խնդիրը սաբոտաժ անվանելով, այս մասին գրել էր «Փաստ» օրաթերթը, սակայն հարցը, դեռևս, չի գրավել պատասխանատու մարմինների ուշադրությունը և չի արժանացել որևէ արձագանքի:
 
ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցն առավել մանրամասն տեղեկությունների համար կապ հաստատեց «First Industrial Zone» միջազգային ընկերության պրոեկտ մենեջեր Հրայր Նարիմանյանի հետ:
 
 - Պարոն Նարիմանյան, երկու տարի առաջ կառավարությանն եք ներկայացրել ներդրումային ծրագիր: Ի՞նչ փուլում է դիմումը։
 
2019թ. օգոստոսի 28–ին ներդրումային բիզնես ծրագիրը ներկայացվել է ՀՀ կառավարությանը։ Կդժվարանամ ասել՝ ինչ փուլում է գտնվում բիզնես ծրագիրը կառավարությունում, քանի որ առ այսօր պատասխան չունենք։ Բայց մեր ունեցած տեղեկություններով, սահմանված կարգի համաձայն, 20 աշխատանքային օրվա ընթացքում պետք է պատասխան ստանայինք, բայց արդեն անցել է շատ երկար ժամանակ, սակայն պատասխան չունենք։ Բազմիցս դիմել ենք Էկոնոմիկայի նախարարությանը, կառավարությանը, որպեսզի հասկանանք՝ ինչ փուլում է գտնվում դիմումը, բայց պաշտոնական որևէ պատասխան դեռ չենք ստացել։ Ամեն դեպքում, պատասխան ստանալու բոլոր ժամկետները խախտված են։
 
-Դուք ակնկալում եք ստանալ կառավարությունից մերժմա՞ն պատասխան։
 
Մենք ակնկալում էինք դրական պատասխան, քանի որ ասում էին, որ Հայաստանում իրավիճակ է փոխվել, և մտածում էինք, որ մեր նախաձեռնած լավ գաղափարը պետք է դրական արձագանք ստանա։ Բայց նույնիսկ մերժման պատասխանը մենք հիմա չունենք։ Մեր ներկայացրած բիզնես ծրագիրն ուսումնասիրելու համար կառավարության աշխատակազմի կողմից ստեղծվել է հանձնաժողով։  Այդ հանձնաժողովում ընդգրկված պաշտոնյաներից որևէ մեկի հետ ներդրողների միջև հանդիպում չի եղել։ Երկու տարի բանակցել ենք, բայց այդ ընթացքում նրանցից որևէ մեկի հետ չենք հանդիպել, չենք քննարկել ծրագրի մանրամասները և արդյունավետությունը։ Այդ հանձնաժողովում ներառված են 9 գերատեսչությունների ներկայացուցիչներ, սակայն նրանց մեջ կան մարդիկ, ովքեր, ընդհանրապես, առնչություն չունեն մեր ներկայացրած ծրագրի հետ և, առնվազն, զարմանալի է այն փաստը, որ հանձնաժողովի կազմում ներառված չեն համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչներ, մասնավորապես՝ ՊՆ-ի կամ Ռազմաարդյունաբերության Կոմիտեի կողմից։
 
–Հնարավոր համարո՞ւմ եք, որ այս վիճակը ինչ–որ տեխնիկական խնդրի հետևանք է, թե հակված եք մտածել, որ թիմային սխալ աշխատանքի հետևանք է։
 
Կարծում եմ՝ պատճառը թիմի ոչ ճիշտ, ոչ լիարժեք, ոչ պրոֆեսիոնալ մոտեցման արդյունք է։ Եթե ամեն ներդրողի ամիսներով սպասեցնեն, ու թողնեն անպատասխան, ոչ ոք չի գա Հայաստան ներդրումներ անելու։ Տեխնիկական սխալ չի կարող լինել, քանի որ բազմաթիվ հեռախոսազանգեր եմ ունեցել հանձնաժողովի քարտուղարի հետ, ինձ վստահեցրել են, որ դիմումը ընթացքի մեջ է, բիզնես ծրագիրը կհաստատվի, սակայն, ըստ իմ ունեցած տեղեկությունների, ծրագիրը չի հավաքել համապատասխան անցումային միավորներ։ Սակայն, դա ոչ թե ծրագրի ոչ լիարժեք լինելուց է, այլ հանձնաժողովի կազմում ընդրգկված ոչ կոմպիտենտ մասնագետներից, մարդիկ, որոնք ընդհանրապես առնչություն չունեն տվյալ ոլորտի հետ և հետևապես չեն կարող  մասնակից լինել ծրագրի հաստատման կամ մերժման գործընթացին։ Մենք համապատասխան գերատեսչության հետ մեկ տարի բանակցություններ ենք վարել և, եթե եղել են խնդիրներ համապատասխան գերատեսչության նախարարի և փոխնախարարների մակարդակով, արձագանքվել և շտկվել են դրանք։ Բացի այդ, ներդրողները հանդիպում են ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, և վարչապետն իր լիակատար աջակցությունն է հայտնել ծրագրի օրինական և ամբողջական իրականացմանը։ Բայց դիմումը Կառավարություն մուտք անելուց հետո, ես ծրագրի նկատմամբ ոչ պրոֆեսիոնալ մոտեցում եմ տեսնում հանձնաժողովի կողմից։  Ես բազմիցս դիմել եմ հանձնաժողովին, որպեսզի ներկա գտնվեմ նիստերից գոնե մեկին, որոնք, ըստ իմ տեղեկության, եղել են չորսը, որպեսզի պատշաճ կերպով ներկայացնեմ ներդրումային ծրագիրը, պատասխանեմ նրանց հարցերին, սակայն ապարդյուն։
 
–Ի՞նչ է նախատեսվում ներդրումային ծրագրով։
 
Մեր նպատակն է հիմնել արդյունաբերական գոտի, և այնտեղ լինել առաջին օպերատորը։ Ներդրողներից մեկը ոլորտում առաջատար մեքենաշինական «Streit Group» ընկերությունն է, իսկ մյուսը՝ հայազգի խոշոր գործարարներից մեկը, ինչով էլ հենց պայմանավորված է ներդրումային ծրագիրը Հայաստանում իրականացնելու միտքը, այլ ոչ օտարերկրյա  զարգացած այլ երկրում։ Բայց քանի որ գործընթացը սպառել է բոլոր խելամիտ ժամկետները, ներդրողները հիասթափված են նման ոչ պրոֆեսիոնալ գործելաոճից։
 
–Ինչի՞ց է հրաժարվում Հայաստանի իշխանությունը, ներդրումների ինչ ծավալից։
 
Բիզնես ծրագիրը նախատեսում է երկու փուլ՝ առաջին փուլով նախատեսվում է կառուցապատում 10 հա տարածքում, իսկ երկրորդ փուլով ևս 15 հա։ Միայն ցանկապատվող 10 հա տարածքը իր ներքին ճանապարհներով, կառուցվածքներով, 5000 քմ. տարածք զբաղեցնող գործարանով, արդեն իսկ, միլիոնավոր դոլարների ներդրում է, հարյուրավոր նոր աշխատատեղերի ստեղծում է, Հայաստանի կողմից նման պրոդուկտ ունենալու, այն արտահանելու և դրանով իսկ Հայաստանի տնտեսության զարգացմանը նպաստելու լավ հնարավորություն։
 
Ես արդեն քաջատեղյակ եմ, որ ամենայն հավանականությամբ, ծրագիրը մերժվել է ՀՀ կառավարության կողմից և անկեղծ ասած, ցավալի է, որ Հայաստանի Հանրապետությունը մերժում է նման հեռանկարային, եկամտաբեր, խոշոր ներդրումային ծրագիրը՝ դրանով իսկ հրաժարվելով մեծաթիվ աշխատատեղերի ստեղծումից, մրցունակ արտադրանքի արտահանումից, ինչը, միանշանակ, մեծ թափ էր հաղորդելու Հայաստանի տնտեսությանը։
«Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համարՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանՊետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարությունՍոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելՄիջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա Կոստանյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԻնչո՞ւ պետական ծառայողների աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գնաճին համահունչ․ Հրայր ԿամենդատյանԻշխանափոխություն լինելու է, ռեժիմը չի կարողանա դիմադրել արտաքին և ներքին գործոններին․Չալաբյան Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ ԶաքարյանԾովային խեցուց, սրված կայծքարից մինչև «անվտանգ ածելի» ու էլեկտրական սափրիչ. «Փաստ»«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը. «Փաստ»