Երևան, 13.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչո՞ւ է ամենահայտնի գայլիկոններից մեկը հենց պարույրաձև. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Անցում հին տոմարից նորի. «Փաստ» Ինչպիսի՞ գիտություն է պետք պետությանը՝ ուժե՞ղ, թե՞ «հնազանդ». «Փաստ» Գործում է իր թուրք «կուրատորների» միջոցով. «Փաստ» «Պետք է ուժեղ լինենք, որ տղայիս ապրեցնենք». Մայիս Հովսեփյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... երեքուկես ամիս անց. «Փաստ» Հաշվառման քանի՞ հասցե կարող է ունենալ քաղաքացին. «Փաստ» Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ» «Մեզ ներքաշում ենք բազմաթիվ խնդիրների մեջ». «Փաստ» Երկու լարի վրա խաղալու անհնարինությունն ու քաղաքական դաշտի «արատավոր կծիկը». «Փաստ» Ինչի՞ մասին է խոսում սահմանային գոտում նկատվող ակտիվությունը. «Փաստ»


Հնդկաստանից՝ Հայաստան. սեղանի խաղերի թագուհու պատմությունը

Երևի թե աշխարհի ամենահայտնի և հասանելի սեղանի խաղը շախմատն է: Սեղանի խաղերի շարքում շախմատն առաջինն է, որին պաշտոնապես տրվել է սպորտային խաղի կարգավիճակ: Ընդ որում, ներկայումս շախմատը չի սահմանափակվում միայն այդ խաղի սիրահարների զբաղմունք լինելով. այն այսօր հայտնի է նաև պրոֆեսիոնալ բազմաթիվ մրցաշարերով, որտեղ շրջանառվում են հսկայական գումարներ: 

Եվրոպական երկրները, Ասիան և Արևելքը իրենց ներդրումն են ունեցել շախմատի զարգացման պատմության մեջ: Խաղն առաջին անգամ հայտնվել է Հնդկաստանում որպես ռազմական գործողությունների ուսուցման ռազմավարության և մարտավարության մեթոդ:

 Ըստ մի հին լեգենդի, Սեսսա անունով հնդիկ մաթեմատիկոսը խաղը ներկայացրել է հարուստ ռաջային, որին այն շատ է դուր եկել, և իր երախտագիտությունը հայտնելու համար նա խոստացել է Սեսսային վճարել այնքան, ինչքան ցանկանա: 

Զարմանալի է, բայց մաթեմատիկոսը ընտրել է վարձատրություն բրնձի կամ ցորենի հատիկների տեսքով: Սեսսան ասել է, որ կվերցնի այնքան հատիկ, որքան կտեղավորվի շախմատի տախտակի վրա, բայց Ռաջան տախտակի առաջին վանդակին պետք է դնի մեկ հատիկ, իսկ հաջորդ վանդակին դրանից երկու անգամ ավելի և այդպես շարունակ: 

Փաստորեն մաթեմատիկոսի ուղեղը լավ է աշխատել, քանի որ այդ սկզբունքով շախմատի տախտակին դրված հատիկների ընդհանուր քաշը կազմում է գրեթե 1,2 տրիլիոն տոննա: Պարզ է, որ նույնիսկ հարուստ ռաջան ի վիճակի չէր վճարել նման գին, և նա ստիպված դրժել է տված խոստումը: Շախմատը զգալիորեն փոխակերպվել է՝ հայտնվելով Արևելքում:

 Փոփոխություններ տեղի են ունեցել շախմատի խաղաքարերի տեսքի մեջ, արդյունքում շախմատի քարերը դարձել են ներկայիս աբստրակտ քարերի նման: Շախմատի խաղաքարերի պարզեցման շնորհիվ դրանց արտադրությունը ավելի քիչ ժամանակ և աշխատուժ է պահանջել, հետևաբար շախմատը էժանացել է: Արդյունքում շախմատ խաղալը դադարել է լինել ռազմավարական վարժանք ազնվականների համար և հասանելի է դարձել հասարակ մարդկանց: 

Այդ ժամանակվանից շախմատը դարձել է ստանդարտ սեղանի խաղ: Եվրոպայում շախմատի տարածումն ու ներդրումը անցել է փշոտ ուղիով: Խաղն անմիջապես արգելվել է եկեղեցու կողմից: Բայց դա միայն ավելի մեծ հետաքրքրություն է առաջացրել շարքային քաղաքացիների և ֆեոդալների մոտ: Որպես արդյունք՝ շախմատն արդեն 15-րդ դարում աշխարհի ամենատարածված և հայտնի խաղն է դարձել: 

Շախմատն իր զարգացման ընթացքում փոխվում է անընդհատ: Մշակվում են նոր կանոններ, հայտնվում են նոր ռազմավարական հնարքներ և քայլեր: Ներկայումս յուրաքանչյուրը կարող է բացարձակապես հանգիստ շախմատ խաղալ տանը համակարգչով կամ համացանցով: 

Անցկացվում է նույնիսկ առցանց շախմատի միջազգային մրցաշար: Իսկ շախմատի պատմությունը դեռ չի ավարտվել, քանի որ այդ խաղի սիրահարների և երկրպագուների պրպտուն մտքերը անպայման կներկայացնեն նոր և հետաքրքիր նորարարություններ: Հայաստանում շախմատը հայտնի է դեռ վաղ միջնադարից: Այն երբեմն անվանում են նաև ճատրակ: Հովսեփ Օրբելին և Կամիլլա Տրևերը պնդում են, որ Հայաստանում շախմատը հայտնի է դեռևս 9-րդ դարից, երբ Հայաստանը արաբական տիրապետության տակ էր: 

Ըստ նրանց՝ շախմատը Հայաստան են բերել արաբները Հնդկաստանից: 1967 թվականին կատարված հնագիտական աշխատանքների ժամանակ միջնադարյան Հայաստանի մայրաքաղաք Դվինում հայտնաբերվել են շախմատի խաղաքարեր: Շախմատի մասին հիշատակումներ կան Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում պահվող 1100-1200-ականների հայերեն ձեռագրերում, ներառյալ 13-րդ դարի Վարդան Արևելցու ձեռագիրը։ 

Սակայն շախմատը մեր երկրում առավել լայն ճանաչում է ստացել ԽՍՀՄ տարիներին: Այսօր էլ մոտ երեք միլիոն բնակչությամբ Հայաստանը համարվում է աշխարհի ամենաուժեղ շախմատային երկրներից մեկը: Հայաստանն աշխարհում մեկ շնչի հաշվով ամենաշատ գրոսմայստերներ ունեցող երկրներից է:

Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըԹաթայի՝ նոյեմբերի 7-ին նախատեսված մենահամերգը հետաձգվել էՕվեչկինին գիշերային ակումբի ցմահ անցաթուղթ են նվիրելՓաշինյանը զբաղված է ադրբեջանցի զինծառայողի փաստաբանությամբ՝ իր քաղաքացիների անվտանգությամբ զբաղվելու փոխարեն. Ուժեղ ՀայաստանԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿԱրամ Խաչատրյան փողոցի մի հատվածում կանգառը կարգելվիԵվրոպան ձեռնպահ է մնացել Ռուսաստանի հարցով Թրամփին ուղղակիորեն քննադատելուց․ NYTՊետք է խափանել ալիևյան սահմանադրության հանրաքվեի անցկացումը. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրություններում հարկավոր է նվազեցնել ՔՊ-ի գերակշիռ ազդեցությունը. Մենուա ՍողոմոնյանՌուսական կողմը իր քայլերով աջակցում է գործող իշխանության ամրապնդմանը. Արմեն ՄանվելյանՆոր հնարավորություններ՝ Converse Trusted ֆինանսավորմամբ․ ALTECH GROUP-ի զարգացման ճանապարհըԻնչի՞ է ՔՊ-ն փակ ձևաչափով արցախցիների հետ հանդիպում, մենք պատրաստ էինք մասնակցել ՔՊ-ն չի պայքարում կոռուպցիայի դեմ, հակառակը՝ թաթախված է դրա մեջ Պայմանագիր են կնքել Սնուփ Դոգի համերգը ձախողած կազմակերպության հետ, էդ ի՞նչ ստանդարտով եք առաջնորդվոում Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղելԱթոռ, բազկաթոռ բառերը սխալ են թարգմանել, որ կարողանան հավելյալ գումար գրել. պատգամավոր Լուրջ, խնդրահարույց գումարների վատնման դեպքեր են բացահայտվել. պատգամավորների բացահայտումը «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ Ինչո՞ւ է ամենահայտնի գայլիկոններից մեկը հենց պարույրաձև. «Փաստ»Ներկայիս իշխանությունը միայն ձևացնում է, թե մեր երկրում տիրում են ժողովրդավարական կարգեր. Աննա Կոստանյան Team Telecom Armenia-ն՝ COP17-ի տեխնոլոգիական գործընկեր ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Անցում հին տոմարից նորի. «Փաստ»Կոռուպցիա՝ Հայաստանի քաղաքացիների կյանքի որակը լավացնելու փոխարեն. «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ասուլիսը Ի՞նչը պետք է լինի թվային հեղափոխության չափանիշը Այն մասին, թե ինչպես են Հայաստանի քաղաքացիները ստիպված լինելու ապահովել իրենց ընտանիքների անվտանգությունը Փաշինյանի իշխանության օրոք. Ավետիք ՉալաբյանԻնչպիսի՞ գիտություն է պետք պետությանը՝ ուժե՞ղ, թե՞ «հնազանդ». «Փաստ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական առևտրով Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց» Պետք է ոտքի կանգնենք և թույլ չտանք բուհերի քանդումը. Ցոլակ ԱկոպյանԳործում է իր թուրք «կուրատորների» միջոցով. «Փաստ»Վարդան Ջհանյան․ Հայաստանի հանքարդյունաբերության նկատմամբ միջազգային հետաքրքրությունն աճում էԱյլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական «Պետք է ուժեղ լինենք, որ տղայիս ապրեցնենք». Մայիս Հովսեփյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... երեքուկես ամիս անց. «Փաստ»«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել Հաշվառման քանի՞ հասցե կարող է ունենալ քաղաքացին. «Փաստ»Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»«Մեզ ներքաշում ենք բազմաթիվ խնդիրների մեջ». «Փաստ»Երկու լարի վրա խաղալու անհնարինությունն ու քաղաքական դաշտի «արատավոր կծիկը». «Փաստ»Ինչի՞ մասին է խոսում սահմանային գոտում նկատվող ակտիվությունը. «Փաստ»Քննարկման առարկա է դարձել անվերապահ աջակցություն ցուցաբերելու մոտեցման նպատակահարմարությունը. «Փաստ»Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ. «Փաստ»Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»Ձայների «փոշիացման» քաղաքական գինը. ինչպես արտախորհրդարանական ուժերն ապահովեցին իշխանության վերարտադրությունը և անցան հարմարավետ լռության. «Փաստ»Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ»Հոկտեմբերի 13/14-ին լույս չի լինելուԹոմաս Ադորյանը գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջԻսրայելցի նախարարը թիրախավորել է ԷրդողանինԱյս տարվա 9 ամիսներին Վրաստանում նավթամթերքի ներկրումը կրճատվել է 4.7%-ովՊայքարում ենք քաղաքացիների իրավունքների իրացման համար. Ուժեղ ՀայաստանԼավրով․ Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներից