Երևան, 13.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչո՞ւ է ամենահայտնի գայլիկոններից մեկը հենց պարույրաձև. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Անցում հին տոմարից նորի. «Փաստ» Ինչպիսի՞ գիտություն է պետք պետությանը՝ ուժե՞ղ, թե՞ «հնազանդ». «Փաստ» Գործում է իր թուրք «կուրատորների» միջոցով. «Փաստ» «Պետք է ուժեղ լինենք, որ տղայիս ապրեցնենք». Մայիս Հովսեփյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... երեքուկես ամիս անց. «Փաստ» Հաշվառման քանի՞ հասցե կարող է ունենալ քաղաքացին. «Փաստ» Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ» «Մեզ ներքաշում ենք բազմաթիվ խնդիրների մեջ». «Փաստ» Երկու լարի վրա խաղալու անհնարինությունն ու քաղաքական դաշտի «արատավոր կծիկը». «Փաստ» Ինչի՞ մասին է խոսում սահմանային գոտում նկատվող ակտիվությունը. «Փաստ»


Ի՞նչ ճանապարհ է անցել լրագիրը ու ինչո՞ւ է այն կոչվում «գազետա»

Լրագիրը պարբերական տպագիր հրատարակություն է, որը լույս է տեսնում մշտապես միևնույն անվանումով և որոշակի պարբերականությամբ, օրինակ` օրաթերթ, շաբաթաթերթ, ամսագիր և այլն: 

Ուսումնասիրողները լրագրի նախատիպ են համարում նորությունների հնագույն ձեռագիր ամփոփագրերը: Մեր թվարկությունից առաջ երկրորդ դարում Հին Հռոմում եղել են նման ամփոփագրեր: Հռոմեական այդ «լրագրերը» եղել են կավե կամ փայտե տախտակներ, որոնց վրա գրի է առնվել դեպքերի, իրադարձությունների ժամանակագրությունը: 

Սկզբնապես այդ ամփոփագրերը եղել են ոչ պաշտոնական, սակայն Հուլիոս Կեսարը հրամայել է, որ դրանք հրապարակվեն և ներկայացնեն պետական մասշտաբի իրադարձությունները: Արդյունքում նրա ժամանակ հրատարակվել են «Սենատի գործերը», իսկ այնուհետև՝ «Ժողովրդի ամենօրյա հասարակական գործերը» անվանումներով ամփոփագրեր:

 Ըստ տեղեկությունների, մեր թվարկության 911 թվականից Չինաստանում սկսել է լույս տեսնել «Ցզին Բաո»-ն («Մայրաքաղաքային լրաբեր»): 16-րդ դարի Եվրոպայում լրագրերը սկսել են ձեռք բերել ներկայումս մեզ ծանոթ իրենց տեսքը: 

Հենց այդ ժամանակներից էլ դրանք անվանվել են «գազետա» բառով: Եվրոպական մի շարք լեզուներում լրագիր իմաստով գործածվող «գազետա» բառը ծագել է իտալական «գասետա» մանրադրամի անվանումից: 

Բանն այն է, որ 16-րդ դարի Վենետիկում պալատական կյանքի նորություններ, երկրում և նրա սահմաններից դուրս տեղի ունեցած իրադարձություններ, տվյալ քաղաքում և նրա մերձակայքում տեղի ունեցած դեպքերի մասին լուրեր և առևտրական տեղեկատվություն պարունակող այդ ձեռագիր թերթերի ընթերցման համար վճարվել է մեկ «գասետա»:

 Ի դեպ, հենց Վենետիկում էլ եղել են տեղեկություններ հավաքող առաջին հատուկ կենտրոնները (ներկայիս լրատվական գործակալությունների նախատիպերը) և մարդիկ, որոնք զբաղվում էին դրանով (ներկայում՝ լրագրողներ): Լրագրերի մասսայականացման հզոր ազդակ է հանդիսացել տպագրության գյուտը: 

Սա առաջին հերթին բերել է լրագրի գնի անկման, քանի որ ի սկզբանե դրանք եղել են ձեռագիր ու, բնականաբար, ավելի թանկ: Իսկ սկսած 1657 թվականից՝ լրագրերն օգտագործվել են նաև գովազդային նպատակներով: 18-րդ դարում շնորհիվ անգլիացի գրող և հրապարակախոս Դանիել Դեֆոյի, որը սկսել էր հրատարակել «Պետական գործերի լրահոս» օրաթերթը, ծնվել է այնպիսի հասկացություն, ինչպիսին է «քաղաքական լրագրությունը»: 

Սկսած 19-րդ դարի սկզբներից՝ Եվրոպայի և Հյուսիսային ու Հարավային Ամերիկաների բազմաթիվ քաղաքներում սկսել են լրագրեր հրատարակվել: Առաջին ռուսական տպագիր լրագիրը հրատարակվել է Պետրոս Մեծի ժամանակ 1702 թվականին «Ведомости» անվամբ: 

Հնդկաստանի Մադրաս քաղաքում 1794-1796 թվականներին Հարություն Շմավոնյանի կողմից հրատարակվել է առաջին հայերեն պարբերականը՝ «Ազդարար» ամսագիրը։ 

Այնուհետ հայալեզու թերթեր լույս են տեսել աշխարհի տարբեր ծայրերում` դառնալով հայ ժողովրդի գոյության տարեգիրը` պահպանելով մեր ինքնությունը և մոռացումից փրկելով ազգային կյանքի բազում հիշարժան իրադարձությունները: 

1794 թվականից ի վեր Հայաստանում և Սփյուռքում լույս է տեսել 4000-ից ավելի պարբերական: Այսօր էլ Հայաստանում լույս են տեսնում բազմաթիվ թերթեր ու ամսագրեր, այլ պարբերականներ. ոչ այնպիսի տպաքանակով, ինչպես նախկինում, սակայն, միևնույն է, նրանք իրենց ուրույն տեղն ունեն:

Պետք է խափանել ալիևյան սահմանադրության հանրաքվեի անցկացումը. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրություններում հարկավոր է նվազեցնել ՔՊ-ի գերակշիռ ազդեցությունը. Մենուա ՍողոմոնյանՌուսական կողմը իր քայլերով աջակցում է գործող իշխանության ամրապնդմանը. Արմեն ՄանվելյանՆոր հնարավորություններ՝ Converse Trusted ֆինանսավորմամբ․ ALTECH GROUP-ի զարգացման ճանապարհըԻնչի՞ է ՔՊ-ն փակ ձևաչափով արցախցիների հետ հանդիպում, մենք պատրաստ էինք մասնակցել ՔՊ-ն չի պայքարում կոռուպցիայի դեմ, հակառակը՝ թաթախված է դրա մեջ Պայմանագիր են կնքել Սնուփ Դոգի համերգը ձախողած կազմակերպության հետ, էդ ի՞նչ ստանդարտով եք առաջնորդվոում Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղելԱթոռ, բազկաթոռ բառերը սխալ են թարգմանել, որ կարողանան հավելյալ գումար գրել. պատգամավոր Լուրջ, խնդրահարույց գումարների վատնման դեպքեր են բացահայտվել. պատգամավորների բացահայտումը «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ Ինչո՞ւ է ամենահայտնի գայլիկոններից մեկը հենց պարույրաձև. «Փաստ»Ներկայիս իշխանությունը միայն ձևացնում է, թե մեր երկրում տիրում են ժողովրդավարական կարգեր. Աննա Կոստանյան Team Telecom Armenia-ն՝ COP17-ի տեխնոլոգիական գործընկեր ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Անցում հին տոմարից նորի. «Փաստ»Կոռուպցիա՝ Հայաստանի քաղաքացիների կյանքի որակը լավացնելու փոխարեն. «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ասուլիսը Ի՞նչը պետք է լինի թվային հեղափոխության չափանիշը Այն մասին, թե ինչպես են Հայաստանի քաղաքացիները ստիպված լինելու ապահովել իրենց ընտանիքների անվտանգությունը Փաշինյանի իշխանության օրոք. Ավետիք ՉալաբյանԻնչպիսի՞ գիտություն է պետք պետությանը՝ ուժե՞ղ, թե՞ «հնազանդ». «Փաստ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական առևտրով Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց» Պետք է ոտքի կանգնենք և թույլ չտանք բուհերի քանդումը. Ցոլակ ԱկոպյանԳործում է իր թուրք «կուրատորների» միջոցով. «Փաստ»Վարդան Ջհանյան․ Հայաստանի հանքարդյունաբերության նկատմամբ միջազգային հետաքրքրությունն աճում էԱյլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական «Պետք է ուժեղ լինենք, որ տղայիս ապրեցնենք». Մայիս Հովսեփյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... երեքուկես ամիս անց. «Փաստ»«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել Հաշվառման քանի՞ հասցե կարող է ունենալ քաղաքացին. «Փաստ»Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»«Մեզ ներքաշում ենք բազմաթիվ խնդիրների մեջ». «Փաստ»Երկու լարի վրա խաղալու անհնարինությունն ու քաղաքական դաշտի «արատավոր կծիկը». «Փաստ»Ինչի՞ մասին է խոսում սահմանային գոտում նկատվող ակտիվությունը. «Փաստ»Քննարկման առարկա է դարձել անվերապահ աջակցություն ցուցաբերելու մոտեցման նպատակահարմարությունը. «Փաստ»Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ. «Փաստ»Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»Ձայների «փոշիացման» քաղաքական գինը. ինչպես արտախորհրդարանական ուժերն ապահովեցին իշխանության վերարտադրությունը և անցան հարմարավետ լռության. «Փաստ»Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ»Հոկտեմբերի 13/14-ին լույս չի լինելուԹոմաս Ադորյանը գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջԻսրայելցի նախարարը թիրախավորել է ԷրդողանինԱյս տարվա 9 ամիսներին Վրաստանում նավթամթերքի ներկրումը կրճատվել է 4.7%-ովՊայքարում ենք քաղաքացիների իրավունքների իրացման համար. Ուժեղ ՀայաստանԼավրով․ Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներիցԵրզնկայի 900-ամյա հայկական Ապրանից վանքն այսօր կիսաքանդ էՀայտնի են արդյունքները Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի ավարտից հետոՌուսաստանը բաց թողեց խաղաղություն հաստատելու ևս մեկ հնարավորություն․ ԶելենսկիԻ՞նչ աշխատանք կընտրեր Նարեկ Կարապետյանը, եթե քաղաքականությամբ չզբաղվեր. ոգեշնչող հանդիպում երիտասարդների հետԽոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոցՄեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Իրանի երկու քաղաքացիների նկատմամբՎթարներ են. հոկտեմբերի 13-ին, 14-ին, 15-ին և 16-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԿառավարության փաստացի ղեկավարը ադրբեջանցու փաստաբանություն է իրականացնում․ Արեգա Հովսեփյան