Երևան, 05.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ Փաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել Կարապետյան Ալիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր Կամենդատյան Առաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր Ավետիսյան Ինչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականություն Բաքուն փաստացի հասկացնում է, որ դժգnհ է Փաշինյանի կողմից պարտավորությունների կատարման ընթացքից․ Սուրեն Սուրենյանց ՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից ՀՀ-ում պետք է դատավարnւթյուն իրականացվի, իսկ հետո քննարկվի ադրբեջանցnւ փոխանակման հնարավորությունը հայ գերիների հետ. Աբրահամյան


Արարատ Միրզոյանի խորհրդականը տուն է կառուցում, հարևանուհին ահազանգում է (Video)

Hraparak.am-ը գրում է․

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի խորհրդական Դավիթ Կարապետյանը Չարենցի 45 հասցեում պատրաստվում է տուն կառուցել։ Այն հողատարածքը, որի վրա Կարապետյանը պատրաստվում է շինարարություն սկսել, սահմանակից է Այգեստան 9-րդ փողոցին, որտեղ ապրող բնակիչները շատ անհանգստացած են, որ մեծ շինտեխնիկա է բերվելու, որը ոչ միայն խաթարելու է իրենց անդորրը, այլև փակելու է ընդամենը 3 մետր լայնությամբ ճանապարհը։ Մեզ հետ կապվել էր Այգեստան 9-րդ փողոցի 18 տան բնակչուհի Սիլվա Խանջյանը, որը մեզ հետ զրույցում ասաց, որ, իր տեղեկություններով, արդեն նախնական նախապատրաստական աշխատանքներ կատարվել են, փորձել են գազատարը հողի տակ անցկացնել, որ շինարարությանը չխանգարի։ Համբարձումյանը մեզ տեղեկացրեց, որ շինարարությունն իրականացնելու է Միրզոյանի օգնականը կամ խորհրդականը․

«Ինձ մոտ կասկած կա, որ ինքը սարքում է, որ ոչ թե ինքը ապրի, այլ կարող է՝ ուզում է էստեղ հյուրանոց սարքի։ Դուք պատկերացնո՞ւմ եք այստեղ ինչի կվերածվի՝ այս նեղ, 3 մետրանոց փողոցում։ Նույնը քիչ ներքևի հյուրանոցի տերը՝ խաբել էր, թե տուն է սարքում, հետո հյուրանոց սարքեց։ Ինքը եկել, ինչ-որ մարդիկ է բերել, ինձ ասել են, որ գազի աշխատողների է բերել, էլեկտրականության աշխատողների է բերել, որպեսզի էս փողոցը մաքրի, թե ի՞նչ է սարքում՝ ես չեմ իմանում»,- մեզ հետ զրույցում ասաց Կարապետյանի հարևանուհին։

Մենք պարզեցինք, որ խոսքը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի խորհրդական Դավիթ Կարապետյանի մասին է եւ կապվեցինք իր հետ։ Նա մեզ հետ զրույցում հաստատեց, որ ցանկանում է շինարարություն սկսել՝ տուն է կառուցում։ Սիլվա Խանջյանը մեզ հետ զրույցում հետաքրքրվել էր, թե ի՞նչ միջոցներով է պատրաստվում շինարարություն իրականացնել։ Հարեւանուհին պնդում էր, որ մինչև Միրզոյանի խորհրդական դառնալը այս ընտանիքը շատ «աղքատ է եղել», հիմա հանկարծ հարստացել են ու տուն են կառուցում։ Կարապետյանի եկամուտների հայտարարագրում հայտարարագրված է ընդամենը 838 հազար դրամ գումար։

Հարեւանուհին ասում էր․ «Հիմա մեկ ուրիշ հարց․ իրենց որտեղի՞ց այդքան փող, որ մարդ ա մեկը ամբիոնը գրկած խոսում ա կոռուպցիայից և այլն, իսկ Արարատ Միրզոյանի օգնականը 50 մետրի վրա դղյակ է սարքում, ի՞նչ փողով է սարքում, ինձ այդ հարցն է հետաքրքրում: Եթե մարդկանց բռնում են, հիմա էլ նոր օրենք են ընդունում, որ 25 միլիոնից ավելը պետք է ցույց տաս, թե որտեղից է, ես էլ հարց եմ առաջ քաշում, թե որտեղից իրեն փող, որ ինքը պետք է այսպիսի ահռելի շենք գցի»,- հարցնում է Խանջյանը։ Կարապետյանը պատասխանեց հարեւանուհու հարցին՝ վարկ պետք է վերցնի․ 

«Իմ պապական տունն է Չարենց 45-ը, ուր ես ծնվել ու մեծացել եմ։ Տարածքը վերին հատվածով սահմանակից է Այգեստան 9-ը փողոցին։ Ես այդ տարածքը նվիրատվություն եմ ստացել իմ տատիկից, որը այն կիսել է 2 մասի՝ մի մասը պատկանում է քեռուս (Չարենց 45), մյուս մասը ինձ (Չարենց 45/1)։ Այո, պատրաստվում եմ դիմել հիփոթեկային վարկի եւ այնտեղ տուն կառուցել բացառապես վարկային միջոցներով։ Գազի խողովակի տեղափոխման վերաբերյալ չգիտեմ ինչ խոսակցություն է։ Ճիշտն ասած, դեռ նոր եմ դիմել շինթույլտվություն ստանալու։ Իսկ իմ ներկայինս աշխատանքի շահարկումը ավելորդ ու անիմաստ եմ համարում»,- ասաց Կարապետյանը։

Կարապետյանին հարցրինք, թե ի՞նչ շինություն է լինելու, ասում են, որ մեծ շենք է պատրաստվում կառուցել, եւ հնարավոր է, որ դա ոչ թե տուն է լինելու, այլ հյուրանոց, իսկ հարևանների հետ էլ չի խորհրդակցել․

«Իմ եւ ծնողներիս համար բնակելի տուն եմ ցանկանում կառուցել։ Զրուցել եմ հարեւանների հետ, տեղյակ պահել եմ, նույնիսկ սահմանակից հարեւանից գրավոր թույլտվություն եմ ներկայացրել՝ տունը կառուցել իրենց տարածքին սահմանակից։ Եթե որեւէ հարեւանի հետ չեմ խոսացել, կփորձեմ հասկանալ որ մեկի՝ սիրով, պատրաստ եմ գնալ զրուցել։ Բայց նշեմ, որ օրենքով սահմանված բոլոր սահմանաչափերը պահել եմ, պահել եմ քաղաքաշինության տառն ու ոգին, դիմել եմ շինթույլտվության, եթե սահմանված կարգերի հետ կապված որեւէ խնդիր կբարձրաձայնի տեղական ինքնակառավարման մարմինը, նախագիծը պատրաստ եմ փոփոխելու»։ 

Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԻրանի կառավարությունը նախապատրաստվում է դիմանալու ԱՄՆ-ի նոր hարվածներին. Bloomberg Թույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութԲաքուն փաստացի հասկացնում է, որ դժգnհ է Փաշինյանի կողմից պարտավորությունների կատարման ընթացքից․ Սուրեն Սուրենյանց ՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից ՀՀ-ում պետք է դատավարnւթյուն իրականացվի, իսկ հետո քննարկվի ադրբեջանցnւ փոխանակման հնարավորությունը հայ գերիների հետ. Աբրահամյան Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Ինչո՞ւ գինին ստացավ «Սև բժիշկ» անունը, և ի՞նչ է այն բուժում. «Փաստ»Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան