Ես սա համարում եմ «Այո»-ի ամենամեծ քարոզչությունը․ Նիկոլ Փաշինյան
ՔաղաքականԵս սա համարում եմ «Այո»-ի ամենամեծ քարոզչությունը, որովհետեւ այս երիտասարդ կնոջ անվտանգությանը ոչինչ չի սպառնում, նրան անզգույշ չեն քաշքշում մոտակա զուգարանում, նա շարունակելու է ապրել իր բնականոն կյանքով, ազատ արտահայտելու է իր տեսակետը, աշխատանքից չի ազատվելու, որովհետեւ ապրում է եւ ապրելու է Ազատ եւ Երջանիկ Հայաստանում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա Հայաստանի Հանրապետության Հպարտ քաղաքացի է։ Եվ ես` որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, իմ պարտքն եմ համարում ապահովել նրա իրավունքների լիարժեք իրացումը։ Դուխով ժողովուրդ ջան, դուխով), գրել է Նիկոլ Փաշինյանը եւ տեղադրել տեսանյութը, որտեղ Մետրոյում Այո-ի քարոզարշավի ընթացքում երիտասարդ կինը պատռում եւ վարչապետին է վերադարձնում քարոզչական բուկլետը։
.jpg)