Երևան, 05.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ուժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ Փաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել Կարապետյան Ալիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր Կամենդատյան Առաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր Ավետիսյան Ինչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականություն Բաքուն փաստացի հասկացնում է, որ դժգnհ է Փաշինյանի կողմից պարտավորությունների կատարման ընթացքից․ Սուրեն Սուրենյանց ՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից


Չարենցավանի երկու բնակիչները, որոնց մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, վերադարձել են արտերկրից և մեկուսացման մեջ են գտնվել. Ռոմանոս Պետրոսյան

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով մարզում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին, ինչպես նաև Չարենցավանում գրանցված կորոնավիրուսի դեպքերին:

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի հայրենակիցներ, կոտայքցիներ.

Վստահ եմ՝ բոլորդ էլ քաջ գիտակցում եք սոցիալական պատասխանատվության այն կարեւորությունը, որ ակնկալվում է ամենքիցս մեր երկրում Արտակարգ դրության պարագայում եւ կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված ՀՀ Կառավարության գործողությունների համալիր ծրագրի իրագործման պայմաններում։

Եւ այս իրավիճակում, երբ որեւէ մեկս ապահովագրված չենք՝ մեր գործունեությամբ պայմանավորված կամ օբյեկտիվ հանգամանքների բերումով վիրուսակիր դառնալու եւ/կամ այդ վիրուսը մեր կամքից անկախ՝ փոխանցելու մեր շրջապատին, միակ բանը, որ կախված է յուրաքանչյուրիցս՝ դա առավելագույն ինքնամեկուսացման գնալն է եւ յուրաքանչյուրս մեր մասով՝ անհրաժեշտ կանխարգելիչ/ախտահանիչ գործողությունների ապահովումն է։

Բոլոր պարագաներում ես վստահեցնում եմ՝ ՀՀ Կառավարությունն ու պատկան մարմինները լիովին տիրապետում են իրավիճակին, եւ մեր Քաղաքացիներին անհրաժեշտ է պարզապես ճշտորեն հետեւել բոլոր պաշտոնական ցուցումներին եւ տեղեկատվություն քաղել բացառապես պաշտոնական աղբյուրներից։

Հավելեմ նաեւ, որ այս պահի դրությամբ մեր մարզում գործող մի քանի հյուրընկալության հաստատություններում հանգրվանել են մինչ այժմ հաստատված վիրուսակիրների հետ կոնտակտ ունեցած՝ մի քանի հարյուր մեր քաղաքացիներ, ովքեր պարզապես ռիսկի խմբում են եւ ՉԵՆ հանդիսանում վիրուսակիրներ։ Վերջիններիս նկատմամբ իրականացվում է պատշաճ վերահսկողություն եւ ապահովված են կեցության բոլոր անհրաժեշտ պայմաններով։

Եւ վերջում՝ Չարենցավանի մասով.

Այս պահին համայնքի երկու բնակիչների մոտ հաստատվել է վիրուսի առկայություն, ովքեր վերադարձել են արտերկրից եւ ի սկզբանե մեկուսացման մեջ են գտնվել։ Այժմ բուժման փուլում են եւ Չարենցավանում որեւէ կոնտակտ չեն ունեցել։ Եւս երկու քաղաքացիների թեսթի արդյունքներին ենք սպասում, ինչի վերաբերյալ ավելի ուշ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։ Վերջիններիս սերտ շփման շրջանակը եւս մեկուսացվել է։

Կոտայքի մարզի այլ բնակավայրում այս պահի դրությամբ չունենք հաստատված որեւէ դեպք։

Հարգելիներս,

Հավելյալ տեղեկատվության պարագայում անմիջապես կիրազեկվեք։

Ըստ այդմ՝ խնդրում եմ զերծ մնալ ապատեղեկատվության տարածումից եւ ոչ մի պարագայում տուրք չտալ չհաստատված տեղեկատվությանը։

Եւս մի կարեւոր դիտարկում.

Ինչպես ինքներդ եք հասկանում, անընդունելի են որեւէ համայնքում վարակի հաստատված դեպքերով պայմանավորված՝ խուճապային տրամադրություններ եւ անհարկի տագնապ տարածելու բոլոր փորձերը. այսպես թե այնպես՝ խնդիրը մեր ողջ Հանրապետությանն է վերաբերում, եւ նրա դեմ պայքարը կամ հնարավոր ընդգրկումը չի կարող ունենալ լոկալ բնույթ։

Կրկին անգամ խնդրում եմ՝ ցուցաբերել բարձր քաղաքացիական ինքնագիտակցություն եւ ստանձնել սոցիալական պատասխանատվության սեփական չափաբաժինը։

Հետեւեք բացառապես պաշտոնական տեղեկատվության աղբյուրներին, կատարեք անհրաժեշտ ցուցումները, հարկ եղած դեպքում՝ դիմեք համայնքի բուժ.կենտրոն կամ կապվեք ԱՆ թեժ գծին։

Արտակարգ դրության պայմաններում մենք 24-ժամյա ռեժիմով գործում ենք եւ անխափան կապի մեջ ենք ՀՀ Կառավարության մեր գործընկերների եւ պատկան գերատեսչությունների հետ, ինչպես նաեւ պերմանենտ կապ է ապահովվելու Պարետատան հետ։

Առո'ղջ եղեք»։

Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԻրանի կառավարությունը նախապատրաստվում է դիմանալու ԱՄՆ-ի նոր hարվածներին. Bloomberg Թույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութԲաքուն փաստացի հասկացնում է, որ դժգnհ է Փաշինյանի կողմից պարտավորությունների կատարման ընթացքից․ Սուրեն Սուրենյանց ՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից ՀՀ-ում պետք է դատավարnւթյուն իրականացվի, իսկ հետո քննարկվի ադրբեջանցnւ փոխանակման հնարավորությունը հայ գերիների հետ. Աբրահամյան Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»