Երևան, 27.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Բաքվի բանտերից հղվող հայերի ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պետականության պաշտպանության գերակայությունը․ Աբրահամյան Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ Հայաքվե Չինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբ Երբ գերմանական խմիչքն ավելի սիրելի է ԱՄՆ-ում, քան հենց Գերմանիայում. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 հուլիսի). Իրականացվել է շոգեքարշի առաջին փորձարկումը. «Փաստ» «Ես հետ չեմ գալու, մամայիս կասեք, որ իրեն շատ եմ սիրում». կրտսեր սերժանտ Համլետ Ունուսյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում, տուն «վերադարձել»... յոթ ամիս անց. «Փաստ» Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ» «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ» Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ»


Վերջին 30 տարում ՀՀ–ում շուրջ 10–անգամ արտակարգ դրություն է հայտարարվել. քրոնիկա

Քաղաքական

Հայաստանի ամբողջ տարածքում երեկվանից՝ մարտի 16–ից գործում է արտակարգ դրության իրավական ռեժիմ, ինչը ենթադրում է քաղաքացիների, տրանսպորտային միջոցների տեղաշարժի, տարբեր հաստատությունների աշխատանքային ռեժիմի, խոսքի ազատության և այլ սահմանափակումներ։ Նշենք, որ Հանրապետության ամբողջ տարածքում կամ դրա առանձին տարածքներում իրավական հատուկ ռեժիմներ սահմանվել են նաև ՀՀ  նախկին նախագահներ Լևոն Տեր–Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք։ Պաշտոնական փաստաթղթերի համաձայն՝ ՀՀ ամբողջ տարածքում արտակարգ դրություն է հայտարարվել երեք, իսկ առանձին տարածքներում շուրջ վեց անգամ։ NEWS.am–ն առանձնացրել է 1990–ից ի վեր Հանրապետությունում հաստատված արտակարգ դրության իրավական ռեժիմները և դրանց հետ կապված իրադարձությունները։

Այսպես

1. 1990թ. օգոստոսի 29 . Հայաստանում առաջին անգամ արտակարգ դրություն հայտարարվել է 1990 թ. օգոստոսի 29-ին  ՀԽՍՀ Գերագույն խորհրդի որոշմամբ։ Որոշման պատճառը Հայոց Ազգային Բանակ (ՀԱԲ) ռազմական կազմակերպության ենթադրյալ հակաօրինական գործողություններն էին, ինչի պատճառով խիստ սրվել էր իրադրությունը հանրապետությունում և իբրև հանգեցրել  ադրբեջանական կողմի ակտիվացմանը:

2. 1991 թ. դեկտեմբերի 16. ՀՀ նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի հրամանագրով Մեղրու շրջանում հայտարարվել է արտակարգ դրություն երեք ամիս ժամանակով և սահմանվել պարետային ժամ` ժամը 22-ից մինչև 6-ը։ Արտակարգ դրության պարետ էր նշանակվել պաշտպանության նախարարի տեղակալ Անդրանիկ Քոչարյանը (խմբ– ներկայումս ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր): Արտակարգ դրություն էր հայտարարվել հայ–ադրբեջանական սահմանում լարված իրավիճակով պայմանավորված՝ Մեղրու շրջանում հասարակական կարգն ամրապնդելու, երկաթուղու բնականոն աշխատանքն ապահովելու նպատակով։

3. 1992թ. մարտի 14 . Արտակարգ դրություն է հայտարարվել Արթիկ քաղաքում՝ 15-օրյա ժամկետով և սահմանվել պարետային ժամ` ժամը 24-ից մինչև 6-ը: Արթիկում արտակարգ դրություն էր հայտարարվել քաղաքում ստեղծված լարված իրավիճակի կարգավորման, օրինականության վերականգնման անհրաժեշտությունից ելնելով, ինչպես նաև նոր միջադեպերից խուսափելու նպատակով։  Պատճառը քաղաքում տեղի ունեցած զինված ընդհարումներն էին։ Նախկին խորհրդային ՀՕՊ գնդի հրամանատարը, խախտելով զենք ձեռք բերելու եկած կամավորների հետ պայմանավորվածությունը, կրակ էր բացել նրանց ու շրջակա բնակելի շենքերի վրա՝ քաղաքին հասցնելով հինգ միլիոն ռուբլու վնաս: Արդյունքում զոհվել էին երեք կամավոր և մեկ սպա, երկուստեք կային պատանդներ:

4. 1992 թ. հունիսի 22.  ՀՀ Գերագույն խորհրդի որոշմամբ արտակարգ դրություն է սահմանվել  Կապանի և Մեղրու շրջաններում։

5. 1992 թ. հուլիսի 29.  ՀՀ Գերագույն խորհուրդի որոշմամբ արտակարգ դրություն է հայտարարվել Կրասնոսելսկի (Ճամբարակ) շրջանում, Գորիս քաղաքում և Գորիսի շրջանում։

6.1993թ. փետրվարի 8. ՀՀ նախագահ Լևոն–Տեր–Պետրոսյանի հրամանագրով արտակարգ դրություն էր սահմանվել Արմավիրի շրջանում Ջանֆիդա և Փշատավան գյուղերում զինված խմբավորումների հրահրած հակաօրինական, հակահասարակական գործողությունները կանխելու, Թուրքիայի հետ Հայաստանի Հանրապետության սահմանամերձ գոտում հանրապետության ազգային անվտանգությանը սպառնացող վտանգավոր միջադեպերից խուսափելու, իրավակարգի պահպանությունը ուժեղացնելու ու կարգուկանոնը վերականգնելու նպատակով։ Արտակարգ դրությունը սահմանվել էր մեկ ամիս ժամկետով, սակայն հինգ օր անց՝ փետրվարի 13–ին նախագահի հրամանագրով այդ հրամանագիրը չեղյալ է հայտարարվել՝ հաշվի առնելով իրադրության փոփոխությունը։

7. 1996թ. սեպտեմբերի 26.  1996 թվականին կայացած նախագահական ընտրություններից հետո՝ սեպտեմբերի 25-ին, ընտրությունների պաշտոնական արդյունքներից դժգոհ ցուցարարներ գրոհեցին ազգային ժողովի շենքը և բռնություն գործադրեցին ԱԺ խոսնակի ու փոխխոսնակի վրա։ Ոստիկանությունը ուժի գործադրմամբ ցրեց ցուցարարներին. արդյունքում մի քանի տասնյակ քաղաքացիներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացան։   Ընդդիմադիր պատգամավորները զրկվեցին անձեռնմխելիության իրավունքից, մի քանիսն էլ ծեծի ենթարկվեցին ու ձերբակալվեցին։ ՀՀ նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը սեպտեմբերի 26–ին ընդունեց «Իրավիճակից թելադրվող  անհետաձգելի միջոցառումների մասին» հրամանագիրը, որի շրջանակներում, ըստ էության, գործադրվեցին արտակարգ դրության մեխանիզմներ։ Նախագահի հրամանագով  Հանրապետությունում ժամանակավորապես արգելեվեցին ժողովների, հանրահավաքների, երթերի և ցույցերի կազմակերպումն ու անցկացումը, իսկ անհրաժեշտության դեպքում պետք է իրականացվեին իրավիճակից թելադրվող այլ օրինական միջոցառումներ` նախապես տեղեկացնելով դրանց մասին:

8. 2008թ. մարտի 1. Արտակարգ դրություն է սահմանվել նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբետ Քոչարյանի կառավարման ժամանակահատվածում՝ 2008 թ․-ի նախագահական ընտրություններին հաջորդած մարտի մեկի ողբերգական իրադարձությունների արդյունքում։ 2008թ. մարտի 1-ի լույս 2–ին Երևանի կենտրոնում ոստիկանական զորքերի ու ցուցարարների միջև տեղի ունեցան բախումներ, ինչի հետևանքով զոհվեց 10 քաղաքացի, այդ թվում  երկու ոստիկան։ Ռոբերտ Քոչարյանի հրամանով Երևանում հայտարարվեց արտակարգ դրություն՝ Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական կարգին սպառնացող վտանգը կանխելու և բնակչության իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու նպատակով։

9. 2020թ. մարտի 16 - Հայաստանում վերջին անգամ արտակարգ դրություն հայտարարվել է 2020 թվականի մարտի 16-ին՝ մեկամսյա ժամկետով՝ ամբողջ աշխարհում մեծ տարածում ստացած կորոնովիրուսի համավարակի պատճառով:

 

 

«Հայ վիրտոզներ» կրթական ծրագրի մասնակիցները` եվրոպական հեղինակավոր բեմերումՊարզվում է՝ խորհրդարանական ընդդիմությունը միայն 600 միլիոն դրամ պարգևավճար է ստացել. Էդմոն ՄարուքյանՆավթի դարաշրջանը ավարտվում է. Նարեկ ԿարապետյանԵթե Փաշինյանը հաստատի, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, դա կլինի իր վախճանը. Աննա Կոստանյան«Հորիզոն» փառատոնը Հայաստան է բերում Stephan Bodzin-ին, Satori-ին, Son of Son-ին և Tamada-ինՔննադատությունը հնչեցնողը որտե՞ղ էր այն պահին, երբ այդ պայքարը իրական էր. Հենրիխ ԴանիելյանԲաքվի բանտերից հղվող հայերի ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պետականության պաշտպանության գերակայությունը․ Աբրահամյան Ադրբեջանն ինտենսիվ մտնում է այն շուկաները, որտեղից մենք ինտենսիվ դուրս ենք գալիս. Գագիկ Ծառուկյան Քաջարանի հանքավայրի փոշեճնշիչ թնդանոթները` գործողության մեջԱվետիք Չալաբյանի ուղերրձը «Արմավիր» ՔԿՀ-իցՆարեկ Կարապետյանի հերթական խոստումը կատարված էՄեր երկրում ազատության և իրական խաղաղության համար պայքարող մարդիկ, ցավոք սրտի, հալածվում են. Ցոլակ ԱկոպյանՆավթի դարաշրջանն ավարտվում է, Ադրբեջանի դարաշրջանն ավարտվում է․ Նարեկ Կարապետյան Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ ՀայաքվեՉինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբՆիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․ Ավետիք ՉալաբյանՍլովակիայի նախկին վարչապետը դիմել է երկրի նախագահին՝ խնդրելով օգնել Ադրբեջանում դատապարտված հայ բանտարկյալների ազատ արձակմանը Ներկա պահին մեր տնտեսվարողները պատրաստ չեն ԵՄ բուսասանիտարական ստուգումներին. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանի ապօրինի կալանքն անհամատեղելի է նրա առողջության հետ. Մենուա ՍողոմոնյանԱրամ Վարդևանյան՝ ազատության փաստաբան․ Արթուր Ղամբարյան Հայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ Մխիթարյան ««Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվող քրեական հետապնդումներն անհիմն են»․ Արթուր Միքայելյան «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն արդեն մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված է. Արմեն ՄանվելյանRISE Powered by Silicon Mountains 2026 ֆորումը մեկ հարթակում համախմբեց տեխնոլոգիական ոլորտի առաջատարներին Երբ գերմանական խմիչքն ավելի սիրելի է ԱՄՆ-ում, քան հենց Գերմանիայում. «Փաստ»Ավետիք Չալաբյանին կալանավորել են առանց որևէ լուրջ մեղադրանքի և արգելում են տեսակցել իր երեխաներին. Սոֆյա ՀովսեփյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 հուլիսի). Իրականացվել է շոգեքարշի առաջին փորձարկումը. «Փաստ»Հսկայական արևային էլեկտրակայան Իսիկ-Կուլում. Ինչի՞ համար է այն Բարեկեցությունը չի կարող կառուցվել իրականությունը ժխտելու և հեքիաթներին հավատալու վրա. «Փաստ»«Ես հետ չեմ գալու, մամայիս կասեք, որ իրեն շատ եմ սիրում». կրտսեր սերժանտ Համլետ Ունուսյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում, տուն «վերադարձել»... յոթ ամիս անց. «Փաստ»Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ»«Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ»Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ»Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»Ո՞ր ճանապարհներին և ինչո՞ւ չի թույլատրվի գովազդային վահանակների տեղադրումը. «Փաստ»Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ»Ու դեռ հավատացողներ կան... «Փաստ»Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ»Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ»Իսպանիայի հավաքականը մոտ 15 միլիոն դոլար կվճարի ԱՄՆ-ին՝ որպես հարկ. ԶԼՄ-ներՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելուՈր հասցեներում 1 օր ջուր լինիԴիլիջանում բախվել են «Nissan»-ն ու բուժառու տեղափոխող՝ «Իջևան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան․ վիրավորներ կան«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Հայկ Սուքիասյանը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճիցՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինՔրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոցՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հուլիսի 27-ին կանցկացնի Ուկրաինայի հարցով նիստWTA-250 կարգի մրցաշարում Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթներըԱնկլավների հանձնումը ական է Հայաստանի անվտանգության համար»․ըստ Մարուքյանի՝ այդ տարածքներում ադրբեջանական ռազմաբազաներ կտեղադրվեն