ՌԻԱ-ՆՈՎՈՍՏԻ-ն գրում է, որ ՌԴ ԱԻՆ ներկայացուցիչները, ովքեր ուղեկցում են մարդասիրական օգնություն հանդիսացող բեռի ավտոշարասյունը, այս պահին բանակցություններ են վարում ուկրաինական կողմի հետ` մարդասիրական օգնությունը փոխանցելու ու կարիքավորներին հասցնելու համար: Ինչպես լրատվամիջոցին են փոխանցել ավտոշարասյունն ուղեկցող ԱԻՆ-ականները, այս պահին հիմնական խնդիրը ուկրաինական կողմի կեցվածքի մեջ է կայանում, քանի որ ռուսական կողմը պատրաստ է ներկայացնելու մարդասիրական օգնության համար նախատեսված բեռի փաստաթղթերն ու դրանք փոխանցել Միջազգային Կարմիր Խաչին
Սպիտակ "КамАЗ"-ների շարասյունը այս պահին գտնվում են Ռոստովի մարզի Շախտինկսի Կամենսկ քաղաքի մերձակայքում, իսկ ավելի վաղ ռուսական ու արտասահմանյան լրագրղներին թույլատրվել էր ուսումնասիրել մարդասիրական ավտոշարասյան ողջ պարունակությունը: Հիշեցնենք, որ շուրջ երեք հարյուր "КамАЗ”-ից բաղկացած ավտոշարասյունը մոտ երկու հազար տոննա մարդասիրական օգնություն է փոխադրում Ուկրաինայի հարավ-արևելքի հակամարտության գոտում գտնվող խաղաղ բնակիչների համար այդ թվում սննդամթերք, քնելու պարագաներ, դեղորայք և այլն: