Երևան, 05.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Եվրոպան էլեկտրաէներգիա է արտադրում օդում. արևային էներգիայի արտադրությունը դարձել է «հաջողություն» Ուկրաինան ամենախոշոր ԱԹՍ-ով հարձակման փորձն է իրականացրել Մոսկվայի վրա Դանակահարել են Ջրաշենի նախկին վարչական ղեկավարին և նրա ծնողներին․ բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ․ ինչ եղանակ կլինի Փաշինյանական իշխանության հանցավոր անգործության պայմաններում, Թուրքիայի «ձեռքերն ազատ» են. ինչ էլ ուզում է, որպես փաստ վաճառում է արտաքին լսարանին․ Աբրահամյան Հայոց ցեղասպանության ճանաչման թեման՝ փոփոխվող աշխարհաքաղաքական իրականության համատեքստում. «Փաստ» Սպասման ռեժիմ. Հայաստանը՝ տագնապալի լարվածության մեջ. «Փաստ» Կլինի բիզնեսի սնանկացում և սթրես տնտեսության մեջ ու սոցիալական ոլորտում. «Փաստ» «Մինչև հիմա սպասում եմ իր զանգին. Վարոյիցս հետո թոռնիկներս են ապրելու ուժ տալիս». պայմանագրային զինծառայող Վարազդատ Վարդանյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Վարդենիսի դիրքերում. «Փաստ» Արտաքին առևտրի ճգնաժամային ազդակները. «Փաստ»


«Դատապարտյալների հիվանդանոցի» 2 մասնաշենքերը լրիվ դատարկվել են և կարող են դառնալ կարանտինային գոտի

Հասարակություն

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամները (այսուհետ՝ Խումբ) 2020 թվականի մարտի 31-ին այցելություն են կատարել ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ՝ պարզելու համար, թե ԿՈՎԻԴ-19 համավարակի կանխարգելման նպատակով արտակարգ դրություն հայտարարելու պայմաններում կանխարգելիչ ինչ աշխատանքներ են իրականացվում քրեակատարողական հիմնարկներում։

Այցի ընթացքում դիտորդները ՔԿՀ վարչակազմից տեղեկացել են, որ մինչ հիմնարկ մուտք գործելը բոլոր աշխատակիցները ջերմաչափվում են։ Առավոտյան աշխատակիցների անվանականչն իրականացվում է հիմնարկի վարչական շենքի հարակից տարածքում, աշխատակիցների միջև պահպանվում է սոցիալական հեռավորությունը՝ միմյանցից կանգնում են մեկ և կես մետր հառավորությամբ:

Հիմնարկի պետը տեղեկացրեց, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կողմից առկա է բանավոր ցուցում, ըստ որի՝ հիմնարկ մտնելիս բոլոր աշխատակիցների ջերմությունը պետք է չափել, ախտահանել, նրանք պետք է կրեն դիմակ ու ձեռնոց, որից հետո նոր անցնեն աշխատանքի։

Դիտորդները տեղեկացել են նաև, որ արձանագրվել են դեպքեր, երբ առավոտյան ջերմաչափման ժամանակ աշխատակիցներից ոմանք ունեցել են ջերմություն: Նման դեպքում նրանք հետ են ուղարկվել: Անհրաժեշտության դեպքում ջերմություն ունեցող աշխատակիցները դիմում են իրենց համայնքային պոլիկլինիկա: Նույնիսկ դեպքեր են եղել, երբ նրանք թեստավորվել են, սակայն արդյունքները բացասական են եղել, իսկ ջերմությունը պարզապես մրսածության հետևանք է եղել:

Ինչպես պարզ է դարձել այցից, աշխատակիցների կամ ազատությունից զրկված անձանց հետ իրազեկման աշխատանքներ իրականացվել է միայն Միջազգային Կարմիր խաչի կողմից, որի ներկայացուցիչները երկու անգամ հանդիպել են աշխատակիցների հետ, իրազեկել ԿՈՎԻԴ-19 համավարակի մասին և աշխատակիցներին տրամադրել հեղուկ օճառներ։

Ստեղծված իրավիճակը քննարկվել է նաև «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ «Արմավիր» ՔԿՀ-ի ներկայացուցիչների հետ: Դիտորդների ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ էլեկտրական ջերմաչափը բժիշկները ձեռք են բերել իրենց անձնական միջոցներով, յուրաքանչյուր բուժաշխատող իր միջոցներով է ձեռք բերում դիմակ կամ ձեռնոց, ընդ որում՝ ոչ բժշկական, այլ սովորական դիմակներ։

Պարզվել է նաև, որ ՀՀ արդարադատության նախարարության կողմից ոչ հիմնարկի աշխատակիցներին, ոչ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Արմավիր» ՔԿՀ-ի բուժանձնակազմին չեն տրամադրվել անհատական անվտանգության ապահովման միջոցներ՝ ձեռնոցներ, դիմակներ կամ ախտահանիչ նյութեր ու բժշկական արտահագուստ։ Նախարարության կողմից տրամադրվել է միայն քլոր, որով ամեն օր ախտահանում են ողջ հիմնարկի տարածքը, սակայն խցերի ներսը չի ախտահանվում։ Հիմնարկը չունի նաև առաջնային հետազոտության սարքավորումներ՝ ռենտգեն և ֆլյուրագրաֆիկ հետազոտություն անցկացնելու սարքեր, ինչը դժվարեցնում է իրենց աշխատանքը և կախվածության մեջ է դնում քաղաքացիական հիվանդանոցներից՝ բարձրացնելով հիվանդություն ձեռք բերելու ռիսկայնությունը:

Խումբը պարզել է նաև, որ ազատազրկված անձինք ապահովված չեն ախտահանիչ նյութերով կամ պարագաներով։ Զբոսանքից վերադառնալուց, փաստաբանի, քննիչի, դատախազի, ուղեկցողի հետ հանդիպելուց հետո կամ այլ դեպքերում նրանք չունեն անհրաժեշտ պաշտպանիչ միջոցներ:

Այցի արդյունքում արձանագրված տեղեկությունները խիստ մտահոգիչ են Խմբի համար, ինչի հիման վրա հրատապ հաշվետվություն է ներկայացվել ՀՀ արդարադատության նախարարություն՝ ներկայացնելով կոնկրետ առաջարկներ՝

Բոլոր հիմնարկները պետության միջոցների հաշվին ապահովել էլեկտրական ջերմաչափերով։

Բոլոր հիմնարկների աշխատակիցներին ապահովել անհատական ախտահանիչ նյութերով և պարագաներով (բժշկական դիմակներ, ձեռնոցներ, ալկոգել, սպիրտ և այլն)։

ՔԿՀ տարածքները ապահովել ախտահանիչ նյութերով։

Իրազեկման լայնածավալ աշխատանքներ իրականացնել աշխատողների և ազատազրկված անձանց հետ՝ պահպանելով անվտանգության կանոնները։

Քանի որ տեսակցությունները ժամանակավորապես դադարեցված են, ազատազրկված անձանց՝ մինչև արտակարգ դրության ավարտը տրամադրել անվճար քարտեր՝ հեռախոսակապից օգտվելու և առավել նպաստավոր պայմաններ ստեղծելու համար։

Ազատազրկված անձանց ըստ անհրաժեշտության ապահովել ախտահանիչ նյութերով և պարագաներով

Ապահովել առաջնային հետազոտության սարքավորումներով՝ ռենտգեն սարքով և ֆլյուրագրաֆիկ հետազոտություն անցկացնելու սարքով՝ հնարավորինս կրճատելով քաղաքացիական հիվանդանոցներում նման զննությունների իրականացումը։

«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներին ապահովել բժշկական դիմակներով, ձեռնոցներով, բժշկական արտահագուստով, ախտահանիչ նյութերով։

Ի պատասխան Խմբի 2020 թվականի ապրիլի 1-ի թիվ 20-18 հրատապ հաշվետվության՝ ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ քրեակատարողական հիմնարկներում տեղակայված ստորաբաժանումների կողմից ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ՝ ազատազրկված անձանց մոտ և առհասարակ քրեակատարողական հիմնարկներում COVID-19 համավարակի տարածումը կանխարգելելու ուղղությամբ:

Այսպես, դեռևս ՊՈԱԿ-ի տնօրենի 2020 թվականի հունվարի 10-ի թիվ 3-Լ հրամանի համաձայն՝ քրեակատարողական հիմնարկներում կալանավորված անձանց և դատապարտյալների շրջանում գրիպի և սուր շնչառական վիրուսային վարակների կանխարգելման նպատակով ՊՈԱԿ-ի ստորաբաժանումների ղեկավարներին հրահանգվել է սահմանափակել կալանավորված անձանց և դատապարտյալների շփումը ակնհայտ հիվանդ այցելուների հետ, ինչպես նաև խստացնել հսկողությունը սանիտարահակահամաճարակային ռեժիմի պահպանման նկատմամբ: Հանձնարարվել է նաև իրականացնել վիրուսային վարակների վերաբերյալ բժշկահիգիենիկ գիտելիքների տարածում և առողջ ապրելակերպի վերաբերյալ իրազեկման աշխատանքներ:

ՊՈԱԿ-ի դեղորայքային ապահովման պատասխանատուին հանձնարարվել է ստորաբաժանումները ապահովել անհրաժեշտ ախտահանիչ նյութերով, դեղերով և այլ պարագաներով:

2020 թվականի մարտի 13-ին ՊՈԱԿ-ի ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվել է առավելագույնս սահմանափակել քրեակատարողական հիմնարկներում գտնվող հիվանդների տեղափոխումը քաղաքացիական բժշկական հաստատություններ՝ այն իրականացնելով միայն անհետաձգելի սուր պաթոլոգիաների և հիվանդի կյանքին սպառնացող վտանգի դեպքերում:

ՊՈԱԿ-ի ստորաբաժանումներում մինչև 2020 թվականի ապրիլի 15-ը դադարեցվել է ստոմատոլոգիական ծառայություն իրականացնող բժշկական կաբինետների գործունեությունը, ինչի արդյունքում մատուցվում է միայն անհետաձգելի ստոմատոլոգիական բուժօգնություն:

Ի թիվս այլնի, հարկ է նշել, որ հնարավոր հիվանդների մեկուսացման նպատակով նախատեսվում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի երկու մասնաշենքերի շքամուտքում հրատապ կարգով կառուցել վարակազերծման և ախտահանման համար նախատեսված նախասրահ:

Բացի այդ, նախատեսվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի մասնաշենքերը (սկզբնական շրջանում` երկուսը, իսկ վատագույն սցենարի դեպքում` բոլոր մասնաշենքերը) հատկացնել առավել ռիսկային համարվող ազատազրկվածներին և հիվանդներին` մյուսներից անջատ պահելու համար։

Արդարադատության նախարարությունից հայտնել են նաև, որ կատարված աշխատանքների արդյունքում ներկայումս «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի տուբերկուլոզային և նարկոլոգիական մասնաշենքերն ամբողջության դատարկ են և կարող են օգտագործվել բացառապես որպես կորոնավիրուսային վարակի կանխարգելման կարանտինային գոտի: Առանձնացված 2 մասնաշենքում հնարավոր կլինի տեղակայել մինչև 150 մահճակալ:

Միևնույն ժամանակ, քրեակատարողական հիմնարկներում նոր կորոնավիրուսային վարակի ախտանշաններ ունեցող ազատությունից զրկված անձանց մեկուսացման համար առանձնացվել են առնվազն 1-ական խցեր։ Բացի այդ, երկարաձգվել է կարանտինային բաժնում պահելու օրերի թիվը՝ 7-ից դառնալով 14 (հիվանդացության նշանների բացահայտման հնարավոր օրերի թվով):

Աշխատակիցների իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով.

1)      Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն ուղեցույց մշակելու և այն աշխատակիցներին տրամադրելու վերաբերյալ,

2)      Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի հետ իրականացված բանակցությունների հիման վրա մշակվել են իրազեկման թերթիկներ (այս պահին հայերեն 2550 օրինակներն են, 60 ազդագիր, շուտով կտպագրվեն նաև պարսկերեն, ռուսերեն, իսպաներեն և անգլերեն տարբերակները),

3)      ՀՀ առողջապահության նախարարության հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն ՊՈԱԿ-ի բուժանձնակազմին էլեկտրոնային հաղորդակցության եղանակներով վերապատրաստելու վերաբերյալ:

Ընդհանուր առմամբ 2019 թվականի դեկտեմբեր ամսից առ այսօր ՊՈԱԿ-ը քրեակատարողական հիմնարկներում կալանավորված անձանց և դատապարտյալների շրջանում վիրուսային վարակների կանխարգելման նպատակով տարբեր կազմակերպություններից ձեռք է բերել և ստացել՝

1)      10.12.2019թ. Ձեռնոցներ վիրաբուժական՝ 2159 հատ,

2)      11.12.2019թ. Աբակտերիլ՝ 2100 հաբ,

3)      18.12.2019թ. Ջերմաչափ սնդիկային՝ 180 հատ,

4)      27.12.2019թ. Բժշկական հագուստ՝ 100 հատ,

5)      24.12.2019թ. Ձեռնոցներ՝ 400 տուփ (40000 հատ),

6)      24.12.2019թ. Լեյկոսեպտ 1 լ՝ 9 հատ,

7)      24.12.2019թ. Էթանոլ 1 լ` 103 հատ,

8)      24.12.2019թ. Դիմակներ բժշկ` 5000 հատ,

9)      24.12.2019թ. Դիասպրեյ 750 մլ` 6 հատ,

10)  24.12.2019թ. Լիզոֆորմին 1 լ` 60 հատ,

11)  11.03.2020թ. Հեղուկ օճառ 1լ՝ 170 հատ (ԿԽՄԿ օգնություն),

12)  11.03.2020թ. Օճառ՝ 5000 հատ (ԿԽՄԿ օգնություն),

13)  11.03.2020թ. Ախտահանիչ հեղուկ՝ 23 լ (ԿԽՄԿ օգնություն),

14)  11.03.2020թ. Ձեռնոցներ զննման՝ 7200 հատ (ԿԽՄԿ օգնություն),

15)  11.03.2020թ. Ջերմաչափ ԱԳՎ էլեկտրոնային՝ 4 հատ (ԿԽՄԿ օգնություն),

16)  11.03.2020թ. Ալկոհոլի բարձիկներ՝ 4000 հատ (ԿԽՄԿ օգնություն),

17)  11.03.2020թ.- Աբակտերիլ լ-թ -1լ՝ 4 հատ,

18)  19.03.2020թ.- Լեյկոսեպտ 5 լ՝ 18 հատ,

19)  19.03.2020թ.- Հեղուկ օճառի դիսպենսեր՝ 15 հատ,

20)  19.03.2020թ.- Աբակտերիլ հաբ.300՝ 14 տուփ,

21)  23.03.2020թ.- Ջերմաչափ էլ. Սիթիզեն՝ 14 հատ:

Այս համատեքստում ՀՀ արդարադատության նախարարությունից ներկայացրել են միայն ՊՈԱԿ-ի՝ «Արմավիր» ՔԿՀ-ում տեղակայված ստորաբաժանմանը տրամադրված բժշկական պարագաների ցուցակը.

1)      24.12.2019թ. Լեյկոսեպտ 1 լ՝ 1 հատ,

2)      24.12.2019թ. Լիզոֆորմին 1 լ՝ 1 հատ,

3)      20.01.2020թ. Ձեռնոցներ վիրաբուժական՝ 70 հատ,

4)      20.01.2020թ. Ջերմաչափ սնդիկային՝ 15 հատ,

5)      24.01.2020թ. Դիասպրեյ 750 մլ՝ 1 հատ,

6)      11.03.2020թ. Ձեռնոցներ զննման՝ 1500 հատ (ԿԽՄԿ օգնություն),

7)      11.03.2020թ. Ախտահանիչ հեղուկ՝ 5 լ (ԿԽՄԿ օգնություն),

8)      11.03.2020թ. Հեղուկ օճառ 1լ՝ 60 հատ (ԿԽՄԿ օգնություն),

9)      11.03.2020թ. Օճառ՝ 1600 հատ (ԿԽՄԿ օգնություն),

10)  11.03.2020թ. Աբակտերիլ՝ 30 հաբ,

11)  18.03.2020թ. Բժշկական սպիրտ՝ 2 լիտր,

12)  19.03.2020թ. Լեյկոսեպտ 5 լ՝ 1 հատ,

13)  19.03.2020թ. Հեղուկ օճառի դիսպենսեր՝ 1 հատ,

14)  26.03.2020թ. Ջերմաչափ էլ. Սիթիզեն՝ 1 հատ,

15)  26.03.2020թ. Աբակտերիլ հաբ. 300՝ 1 տուփ,

16)  26.03.2020թ. Բժշկական սպիրտ՝ 2 լիտր,

17)  Պարբերաբար տրամադրվել են ձեռնոցներ՝ 18 տուփ և բժշկական եռաշերտ դիմակ՝ 550 հատ։

Խումբը գտնում է, որ տվյալ իրավիճակում քրեակատարողական հիմնարկներում համավարակի կանխման դեմ ուղղված միջոցառումներն անբավարար են։ Նման միջոցառումները պետք է կրեն առավել լայնամասշտաբ և շարունակական բնույթ:

Առաջիկայում առանձին քրեակատարողական հիմնարկներում մշտադիտարկումներ իրականացնելու ընթացքում Խումբը կուսումնասիրի վերը թվարկված նյութերի և պարագաների տրամադրման վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը, ՀՀ արդարադատության նախարարության կողմից ձեռնարկված միջոցառումները և դեռևս առկա խնդիրները։

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբ

Եվրոպան էլեկտրաէներգիա է արտադրում օդում. արևային էներգիայի արտադրությունը դարձել է «հաջողություն»«Համահայկական ճակատ» շարժման տեղեկատվական կենտրոնի հաղորդագրությունըՍպասվում են հորդառատ անձրեւներ, կարկուտ. օդի ջերմաստիճանը կնվազիՄիլիոն դոլարանոց շոկոլադ. լեգենդար Toblerone-ն վերածվել է Swarovski-ի բյուրեղյա գլուխգործոցիԻսպանիայում անտառային հրդեհը ընդգրկել է ավելի քան 2 հազար հեկտար անտառ․ տարհանվել են հազարավոր բնակիչներԴատարանը տապալեց իր սահմանադրական հիմնական մանդատը․ Ռոբերտ ԱմստերդամԵմենը Իրանին մեղադրել է իր ինքնիշխանությունը խախտելու մեջ Վրաստանում 50 օտարերկրացի է ձերբակալվել Կապույտ շուրթեր և սև ատամներ. Նորթ Ուեսթը՝ զոմբիի կերպարում Մենք մեր ողջ կյանքում ծառայել ենք Հայաստանի Հանրապետությանը, ոչ թե ձեր նման` զբաղվել բամբասանքով․ Արսեն ՎարդանյանՍահմանադրական դատարանի այս որոշումը ոչ թե պայքարի ավարտն է, այլ նոր՝ ավելի համակարգված, ինստիտուցիոնալ և լայնածավալ քաղաքական դիմադրության փուլի սկիզբը․ «Ուժեղ Հայաստան»Ուկրաինան ամենախոշոր ԱԹՍ-ով հարձակման փորձն է իրականացրել Մոսկվայի վրա Խուլիգանության դեպք՝ Երևանում․ ՌԴ 35-ամյա քաղաքացին միզել է Պարեկային ծառայության ավտոմեքենայի վրաԻրանին մեկ շաբաթով արձակուրդ ենք տվել՝ Խամենեիի հnւղարկավորության համար, որովհետև բարի ենք. ԹրամփԻրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռшզմական համագործակցությունը Ես պարզապես ապշած էի. Մեսսին՝ Կաբո Վերդեի 40-ամյա դարպասապահի մասին ՍԴ-ից այլ բան չէինք ակնկալում. «Համահայկական ճակատ» կուսակցության ղեկավար Արսեն ՎարդանյանՍահմանադրական դատարանը մերժեց ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու 7 ուժերի դիմումները եւ թողեց ԿԸՀ որոշումն անփոփոխ․ Գոհար ՄելոյանՍևան-Մարտունի-Գետափ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ կա տուժած Ինչպես և սպասվում էր, ՀՀ Սահմանադրական դատարանը, դակեց Նիկոլ Փաշինյանի պատվերը` հափշտակելով Ազգային ժողովի մանդատների ⅗-րդը, իրականացնելով ժողովրդի իշխանության բռնազավթում․ «ՀայաՔվե» Քիչ անց կմեկնարկի «Հարավային Կովկասի էներգետիկ անվտանգությունը.Հայաստանի ընտրությունը». միջազգային գիտափորձագիտական կոնֆերանսըՔաղաքացիները համաձայն չեն ընտրությունների արդյունքներին Շնորհավոր ծնունդդ, լավ հայ. քեզ միշտ հիշելու ենք՝ սիրով ու ժպիտով. Մհեր ԱվետիսյանԵրկրի վարչապետի խոսույթը կախված է նրանից, թե այդ օրը ինչ գլխարկով է ելույթ ունենում. Հրայր ԿամենդատյանԸնտրությունները ևս քաղաքական պատերազմի տեսակ են, որտեղ իշխանական գործիքակազմը ախտահարում է քո գործունեությունը. Արեգ ՍավգուլյանԵրկրորդ տարին անընդմեջ ԶՊՄԿ-ում սպորտը, առողջ ապրելակերպը և թիմային ոգին միավորում են հարյուրավոր աշխատակիցներիԴանակահարել են Ջրաշենի նախկին վարչական ղեկավարին և նրա ծնողներին․ բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար Հայաստանի և Ռուսաստանի միջև էներգետիկ ոլորտում փոխգործակցությունը կշարունակվի. ռուս դիվանագետ Քիշնեւի «Ռուսական տունը» դադարեցնում է իր գործունեությունը «Արարատ-Արմենիա»-ի եվրագավաթի հայտացուցակը և մեկնարկային կազմը Գերմանացի գիտնականները հասել են արևի լույսը ջրածնի վերածելու ռեկորդային արդյունավետության Սլովակիայում մեկնարկել է վարչապետին նպաստներից զրկելու վերաբերյալ հանրաքվեն 2026 թվականի ընտրություններն աննախադեպ էին մեծ ծավալի քաղաքական հետապնդումներով. Մենուա ՍողոմոնյանԱյսօր ցանկացած ոք իր կարծիքը հայտնելու համար կարող է հայտնվել իշխանությունների թիրախում. Արևիկ ՂալումյանՎթար․ մի քանի ժամ ջուր չի լինի Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ․ ինչ եղանակ կլինի Փաշինյանի իշխանության հանցավոր անգործության պայմաններում Թուրքիայի «ձեռքերն ազատ» են. Տիգրան ԱբրահամյանՀայկական «հետք». ո՞վ և ինչպե՞ս է ստեղծել առաջին բանկոմատները. «Փաստ»Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ կա տուժած ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 հուլիսի). Սկսել է գործել աշխարհի առաջին երկաթուղին, երկու անգամ կրկնվել է հուլիսի 4-ը. «Փաստ»ԱԱ-2026․ 1/8 եզրափակչի բոլոր զույգերը, ժամանակացույց Մինչև ՍԴ-ի որոշման հրապարակումը, կուզեի մի քանի բան ասել. Նարեկ ԿարապետյանՓաշինյանական իշխանության հանցավոր անգործության պայմաններում, Թուրքիայի «ձեռքերն ազատ» են. ինչ էլ ուզում է, որպես փաստ վաճառում է արտաքին լսարանին․ Աբրահամյան Հայոց ցեղասպանության ճանաչման թեման՝ փոփոխվող աշխարհաքաղաքական իրականության համատեքստում. «Փաստ»Պետական մարմիններն այսօր զավթված են իշխանության կողմից. Մենուա Սողոմոնյան Պայքարի ամենաարդյունավետ միջոցը հանրության կրթվածության և մեդիագրագիտության բարձրացումն է. Հրայր ԿամենդատյանՍպասման ռեժիմ. Հայաստանը՝ տագնապալի լարվածության մեջ. «Փաստ»Մեր երկրում բազմաթիվ քաղբանտարկյալներ կան, և կարևոր է, որ նրանց ձայնը չլռեցվի. Անահիտ Ադամյան«ՀայաՔվե» միավորումն օրինական բոլոր միջոցներով հետամուտ է լինելու միավորման համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակմանըԿլինի բիզնեսի սնանկացում և սթրես տնտեսության մեջ ու սոցիալական ոլորտում. «Փաստ»