Երևան, 21.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Գերմանա-շվեդական «պայքարից» մինչև ժամանակակից լայն տարածում. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 հոկտեմբերի). Գիտաշխատողների բողոքի ցույցը, 33 մետրանոց Սուրբ խաչի հանդիսավոր բացումը. «Փաստ» Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» Հայաստանի իշխանությունն ուժեղացնում է ճնշումը Եկեղեցու վրա. «Փաստ» Պատմությունը չի ներում անզգուշությունը ազգային անվտանգության հարցերում. «Փաստ» «Սպասումով ապրում ենք, այն զգացողությունն է, որ հիմա Միշոս կզանգի կամ տուն կգա». մայոր Միքայել Աթոյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Քաշաթաղի շրջանի Սարատակ բնակավայրում, տուն «վերադարձել»... 50 օր անց. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ» Դժգոհություն... ձոներով. «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»


Ամսվա սկզբին իմ բանկային հաշվին նստում է մոտ 500,000 դրամ աշխատավարձ, երկու օր անց`150,000 դրամ. պատգամավորը՝ իրենց ստացած պարգևավճարների մասին

Սիրելի քաղաքացիներ,

Ամեն ամսվա սկզբին իմ բանկային հաշվին նստում է մոտ 500,000 դրամ աշխատավարձ։ Դրանից մի երկու օր անց իմ հաշվին նստում է մոտ 150,000 դրամ հանրահռչակ «պարգևատրումը» (բայց ոչ այս մարտ-հունիս ամիսների համար, տե՛ս ստորև՝ ինչու)։ Ամսվա առաջին օրերին իմ հաշվին նստում է նաև օրենքով նախատեսված 50,000 դրամ, որը «պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի», օրինակ հավելյալ գրենական պիտույքների կամ մարզային այցելությունների համար է։ Ընդհանուր առմամբ 700,000 դրամ (իմիջայլոց, սա համադրելի է նրա հետ, ինչ ես ամսական վաստակել եմ 2008 թվականից ի վեր՝ ակադեմիական և քաղաքացիական հասարակության ոլորտում աշխատելով):

Որտեղի՞ց է առաջացել 500,000 դրամը։ Այն առաջացել է այսպես կոչված «բազային աշխատավարձի» և այսպես կոչված «պատգամավորի գործակցի» բազմապատկումից։ «Բազային աշխատավարձը» կապ ունի «նվազագույն աշխատավարձի» հետ։ Նվազագույն աշխատավարձը մենք անցած տարի բարձրացրեցինք 55,000-ից 68,000-ի: Նվազագույն աշխատավարձը երկրում թույլատրելի ամենափոքր աշխատավարձն է թե՛ պետական, թե՛ մասնավոր սեկտորի մեկ դրույքի համար։

Բազային աշխատավարձը, որը նվազագույն աշխատավարձի 70%-ից ցածր չի կարող լինել, այս տարի 66,140 է և այն պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց աշխատավարձի որոշման հիմքն է։ Պատգամավորի գործակիցը ըստ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 10 է։ Հետևաբար 66,140 անգամ 10, հանած հարկեր, հավասար է մոտ 500,000:

Իսկ որտեղի՞ց բուսնեց 150,000-ը։ Սա հին պատմություն է, և ես այն այսպես եմ հասկանում։

Հին Հայաստանում մի օր պարզ է դարձել, որ x գումարով այլևս նախարարի կամ այլ բարձր պաշտոնի համար մասնագիտական բարձր որակների տեր մարդ չես գտնի։ Նորմալ համակարգում պետք է բարձրացվեր «բազային աշխատավարձը», որը իր հերթին բազմապատկվելով տարբեր գործակիցների հետ՝ կբարձրացներ Նախարարության առաջին կարգի մասնագետից (ում գործակիցը 2.5 է) մինչև Հանրապետության նախագահի (ում գործակիցը 20 է) աշխատավարձը։ Սակայն ինչո՞ւ այդպես անել, եթե կարելի է մոգոնել «արտաբյուջետային ֆոնդեր», որտեղ կուտակվում էին միջոցներ, որոնք բյուջեի մեջ չէին արտացոլվում (օրինակ Պետական եկամուտների կոմիտեն ուներ հսկայական «արտաբյուջետային ֆոնդ», որովհետև օրինակ հարկային կամ մաքսային ստուգումների ժամանակ գանձված տուգանքները չէին գնում բյուջե, այլ մտնում էին այդ ֆոնդ)։ Այս «արտաբյուջետային ֆոնդերը» լայն հայեցողությամբ բաժանվում էին տարբեր մակարդակներում տարբեր մարդկանց տարբեր չափով։ Որոշ մարմիններում այս ամենին գումարվում էին նաև տխրահռչակ «ծրարով գումարները»։

Այս թնջուկը մասամբ լուծելու համար մենք 2018 և 2019 թվականներին փակեցինք գրեթե բոլոր «արտաբյուջետային ֆոնդերը» և դրանք մտցրեցինք բյուջե, ինչպես նաև բյուջեի մեջ պարգևատրման տող սահմանեցինք, որը կազմում է յուրաքանչյուր մարմնի համար աշխատավարձի ֆոնդի 30%-ը։

Ազգային ժողովում այս «պարգևատրման ֆոնդը» բաշխվում է բոլոր պատգամավորների և Ազգային ժողովի աշխատակիցների վրա իրենց աշխատավարձերին համաչափ՝ նմանեցնելով այս վճարները իրենց բուն նպատակին՝ աշխատավարձին։ Արդյո՞ք սա վերջնական լուծում է։ Կարծում եմ՝ ոչ։

Գուցե հարկավոր է մեծացնել բազային աշխատավարձը կամ գործակիցները՝ այս վճարները իսկապես իրենց ճշմարիտ անունով կոչելու համար։ Սակայն քանի որ այս ամենը խարսխված է նաև նվազագույն աշխատավարձի վրա, ապա իսկապես պետք է գտնել այնպիսի մի լուծում, որը ընդունելի է սոցիալական, իրավական, քաղաքական, էթիկական, բարոյական և մնացած բոլոր առումներով։

***
Սա էլ ի գիտություն՝

Վերջերս Ազգային ժողովի նախագահի որոշմամբ պատգամավորների ինչպես նաև Ազգային ժողովի շուրջ 700 աշխատակիցների մարտ-հունիս ամիսների համար պարգևատրման ֆոնդը (և այլ գումարներ ընդհանուր 500 մլն դրամ) ուղղվեց հետ՝ պետական բյուջե՝ այդ ֆինանսական միջոցները համաճարակի կանխարգելման, վերահսկման և բուժման շրջանակներում արվող միջոցառումներին հատկացնելու նպատակով։

Օդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ինԶելենսկին ժամանել է Նորվեգիա, որտեղ նախատեսվում է հանդիպում Ուիթքոֆի հետԳրոսմայստեր Էմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026» շախմատի միջազգային մրցաշարի հաղթողՊայմանագրային զինծառայող Սերգեյ Հովհաննիսյանը նույնպես ազատվել է աշխատանքից իր հոր՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը միանալու պատճառով. Անդրանիկ ԳևորգյանՀոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվումՔրդական զինված պայքարի ավարտը․ ի՞նչ կփոխվի Թուրքիայի համարՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըՖուտզալի Հայաստանի հավաքականն ԱԱ-2028-ի ընտրական փուլը մեկնարկել է պարտությամբԺամանակն է, որ մեր հայրենակիցներն այլևս ստիպված չլինեն ընտրություն կատարել հացի և դեղորայքի միջև․Ուժեղ Հայաստան«Ուժեղ Հայաստան»-ը շարունակում է քարոզարշավը ՍտեփանավանումՈւրախ ենք, որ կրկին ոգեշնչման աղբյուր ենք դարձել կառավարության համար. Ուժեղ ՀայաստանՈւիթքոֆը Օսլո այցից հետո կմեկնի Սանկտ ՊետերբուրգՎթար է․ ջուր չի լինելուԼավրով․ Ռուսաստանը կլսի Ուիթքոֆի և Քուշների առաջարկները, բայց քաղաքական զիջումների չի գնաՏուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու հնարավորությունից օգտվելու համար roadpolice.am կայքում գրանցվող վարորդների թիվը շարունակում է աճելԻնչո՞ւ են Հայաստանում դեղերն ավելի թանկ, քան Վրաստանում․ «Ուժեղ Հայաստանը» լուծում է առաջարկում՝ դեղերի գները նվազեցնելու համարՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Լոռու մարզերումՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցՌԴ-ում վառելիքի հետ կապված իրավիճակը չի ազդում ԵԱՏՄ-ում նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի ձևավորման վրա․ ՕվերչուկՀրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկըԸնտրությունների ժամանակ մենք խոստացել էինք նվազեցնել դեղերի գները. այսօր կատարում ենք մեր խոստումը․ Ուժեղ ՀայաստանՓարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակումՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՍպերցյանի թիմի հերթական հաղթանակը«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ի ծննդատանը կյանքից հեռացած նորածինն ունեցել է անհամատեղելի կենսական տվյալներԶելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտիցՉհամարձակվե՛ք դիպչել Տիգրանաշենին. Հայաստանի հողերից մեկ միլիմետր չպետք է պակասի. Ավետիք ՉալաբյանԳյուղացուն հոգ տարեք, նա´ է երկիրը պահողը. Հրայր ԿամենդատյանԱկբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսերՖասթ Բանկի բիզնեսի վարկավորման նոր մոտեցումները․ Արտավազդ ԹառոյանՄի օր էլ Փաշինյանը Երևանի թաղամասերից մեկը չի համարի Հայաստան. Մարիաննա ՂահրամանյանՄիասին կարող ենք կառուցել զարգացող, բարեկարգ ու նոր հնարավորություններով լի Գավառ. ՀայաՔվե «Հայկական քվե» կուսակցության թիմը Գավառում շարունակում է առաջ ընթանալԴեղերի էժանացում՝ եվրոպական փորձով. «Ուժեղ Հայաստան» կուսակցության օրենսդրական նոր նախաձեռնությունը. տեսանյութԴեղերի գների նվազեցմանն ուղղված բարեփոխումը կնպաստի մեր քաղաքացիների կյանքի բարելավմանը. Մարիաննա ՂահրամանյանԳերմանա-շվեդական «պայքարից» մինչև ժամանակակից լայն տարածում. «Փաստ»Գավառում քարոզարշավը շարունակվում է. ՀայաՔվեՆիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն ՀովասափյանԱյս շրջագայության արդյունքները կարևոր կլինեն ոչ միայն Ֆրանսիայի արտաքին քաղաքականության, այլև անձամբ Մակրոնի համար. Զաքարյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 հոկտեմբերի). Գիտաշխատողների բողոքի ցույցը, 33 մետրանոց Սուրբ խաչի հանդիսավոր բացումը. «Փաստ»«ՀայաՔվե»-ն պատրաստվում է կրկին դիմել Մագդալենա Գրոնոյին՝ Արցախի վերաբերյալ հասցեական մի շարք հարցադրումներովՄեր տարածաշրջանում կլինի կայուն խաղաղություն, երբ Նիկոլն ու Ալիևը չլինեն իշխանության. Արշակ ԿարապետյանCOP 17-ի ստվերում. ինչո՞ւ օդի աղտոտվածության խնդիրը դեռ չի լուծվում Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ»Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ ժամեր առաջ կատարած հրապարակմանը. Անդրանիկ ԳևորգյանՀայաստանի իշխանությունն ուժեղացնում է ճնշումը Եկեղեցու վրա. «Փաստ»Այն մասին, թե ինչու մեր նորահայտ բռնապետը, ինչպես և պատմության մեջ որևէ բռնապետություն, ընդունակ չեն հաղթել մեր եկեղեցուն. Ավետիք ՉալաբյանԵրբ Ալիևը պահանջում է փոխել դիրքորոշումը, Փաշինյանն իսկույն կատարում է շեֆի հրամանը. տեսանյութՊատմությունը չի ներում անզգուշությունը ազգային անվտանգության հարցերում. «Փաստ»Հոկտեմբերի 16-ին և 17-ին Ծաղկաձորում անցկացվող Mining Armenia Forum 2026-ն այս տարի կրում էր ռեսուրսներից՝ հնարավորություններ խորագիրը