Ի՞նչու են չինացիներն այդքան վախենում 4 թվից
LifestyleՉինացիները սնահավատ են և լուրջ են վերաբերվում ավանդույթներին: Նրանց հատկապես հետաքրքրում է թվերի կախարդանքը: Օրինակ՝ 4 թիվը Չինաստանում սարսափելի է համարվում: Տետրաֆոբիայով, այսինքն՝ 4 թվից վախով, տառապում է պետության ողջ բնակչությունը:
Չինական թվագիտության հիմքում ընկած է դաոսիզմը, իսկ դաոսական փփիլիսոփաները հազվադեպ էին սխալվում: Պարզվում է՝ «չորս» անվանումը չինարենում հնչում է որպես «կիտ»՝ «մահ»:
Չնայած այյն բանին, որ նույն կերպ հնչող այս բառերը տարբեր գրություններ ունեն, չինացիների համար 4 թիվը նույնն է, ինչ 13 թիվը եվրոպացիների համար: 13 թիվը եվրոպացիները համարում են սատանայի թիվ:
Չինաստանում չկան 4-րդ հարկեր կամ համարներ: Դրանք փոխարինվում են «F» տառով, կամ 3 թվից հետո պարզապես գալիս է 5-ը: Հազվադեպ է որևէ վայրում 4-րդ հարկ հանդիպում:

4-րդ համարի չինական հիվանդանոցը փակման եզրին էր, քանի որ չինացիները վախենում էին այնտեղ բուժվելուց: Ստիպված եղան հիվանդանոցի համարը փոխել:
Չինացիները չեն ստանում 4 թիվը պարունակող ավտոհամարանիշեր, քանի որ նման համարանիշերը պարզապես արգելված են: Համարվում է, որ այդ թիվը պարունակով ավտոհամարանիշը կարող է հանգեցնել ավտովթարի ու մահվան:
Շարունակությունն՝ այստեղ