Ի՞նչ գաղտնիքներ է թաքցնում Փարիզի Աստվածամոր տաճարը. մասնագետները փորձում են բացահայտել
LifestyleՈւսումնասիրելով վերջերս հրդեհի բռնկված Փարիզի Աստվածամոր տաճարի պատերի նյութը՝ մասնագետները ձգտում են ոչ միայն համալրել լեգենդար տաճարի պատմության վերաբերյալ դեռևս անհայտ էջերը, այլ նաև ավելի լավ ուսումնասիրել միջնադարի կլիմայական և այլ հետաքրքիր առանձնահատկություններ:
Պաշտոնապես նշվում է, որ տաճարը սկսել են կառուցել 1163 թ. և ավարտել են երկու հարյուրամյակի ընթացքում: Ըստ տաճարի էքսկուրսիաների ղեկավար Օլիվիե դե Շալուսի՝ շինարարները ստիպված են եղել բարձրանալ ավելի քան 60 մ բարձրություն ունեցող քարե կառույցի վրա ամեն օր, սակայն թե ինչպես են դա արել, դեռևս անհայտ է:
Չարաբաստիկ հրդեհը հասանելիություն է տվել կառույցի՝ նախկինում գաղտնի մասերին: Մասնագետները նախատեսում են հետազոտության ենթարկել մետաղական տարրերը, տանիքի կապարե ծածկը, գույքագրել տարատեսակ դետալներ: Արդեն պարզվել է, որ տանիքի կաղնե ծածկոցը պատրաստվել է ծառերից, որոնք այսպես կոչված միջնադարյան տաք ժամանակաշրջանում (XI-XIV դդ.) են աճել: Նյութի հետագա ուսումնասիրությունը թույլ կտա հասկանալ, թե ինչպես է կլիման փոխվել այդ ժամանակաշրջանի ի վեր՝ մինչ այսօր: