Երևան, 30.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան ԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ծովային խեցուց, սրված կայծքարից մինչև «անվտանգ ածելի» ու էլեկտրական սափրիչ. «Փաստ» «Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը. «Փաստ» Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» «Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Կընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ»


Եկեղեցուն ու հովվապետին անպատվելն անբարոյական է, վեհափառին թիրախ դարձնել՝ նշանակում է ծաղրել ազգայինը. Աբրահամ Գասպարյան (տեսանյութ)

«Վեհափառ հոր անունն ու վեղարը բերանի ծամոն է դարձել սոցիալական հարթակներում: Պատճառն այն է, որ Ամենայն հայոց կաթողիկոսը «համարձակվել է» հայրապետական մեծահոգությամբ հորդորել մեր արդարադատությունն իրականացնողներին՝ փոխել ՀՀ 2-րդ նախագահի կալանքը և չբարդացնել նրա առողջական վիճակը»,-այս մասին «Արմնյուզ» հեռուստաընկերության «Երեկոյան լուրեր Աբրահամ Գասպարյանի հետ» հաղորդման ընթացքում ասել է Գասպարյանը։

Վեհափառի խոսքը քաղաքականացվեց, նկատել է Գասպարյանը և հավելել, որ շատերը, այդ թվում՝ պետական բարձրաստիճան պաշտոնյաներ՝ ԱԺ-ի փոխնախագահից մինչև Հանրային խորհրդի նախագահ հարձակվեցին Կաթողիկոսի ու Մայր Աթոռի վրա, հայտարարությունն էլ համատեքստից կտրելով՝ լեզվին եկած ամեն բառ կամ կուտակված թույն տեղացին վեհափառի հասցեին:

«Տեղին եմ համարում հիշեցնել վարչապետ Փաշինյանի՝ բազմիցս արած կոչերն իր քաղաքական հակառակորդներին... մտածե՛ք խոսելուց առաջ: Հիմա՝ տղե՛րք, հետևեք վարչապետի հորդորին: Մտածելը պետական գործչին երբեք չի խանգարել: Դուք արդեն պետակա՛ն գործիչ եք, ոչ թե քաղաքական դիվիդենտ հավաքող ընդդիմադիրներ: Ձեր թունոտ խոսքի հասցեատերը մեր եկեղեցին է»,-ասել է Աբրահամ Գասպարյանը:

Նա նաև նշել է, որ անկախ քաղաքացի Կտրիճ Ներսիսյանի անձի վերաբերյալ յուրաքանչյուրի ձևավորված դիրքորոշման՝ մենք պետք է հաշվի առնենք, որ խոսում ենք Ամենայն հայոց վեհափառի մասին և մի փոքր շշուկով խոսենք. «Նա մեր եկեղեցու միապետն է, որին իշխանությունը տվել է Աստված: Նրա ընտրությունը չպետք է դիտարկել ազատ, արդար ու թափանցիկ ընտրության պրիզմայով»:

Ըստ Աբրահամ Գասպարյանի՝ ումի՞ց պետք է թույլատրություն վերցնի վեհափառը՝ գթասրտության և քրիստոնեական արժեքների մասին ևս մեկ անգամ հիշեցնելու. «Ես այստեղ չեմ քննարկում Ռոբերտ Քոչարյան անձը: Կա դատական գործընթաց, որն իբր ընթանում է արդեն մոտ երկու տարի, կամ ձգձգվում... դա հարցի մյուս կողմն է: Ես խոսում եմ՝ առիթից օգտվելով՝ եկեղեցուն թիրախ դարձրած, վեհափառ հոր հասցեին ամբարտավան խոսքեր հնչեցնող իբր պետական գործիչների պահվածքի մասին»:

Հաղորդավարը հիշեցրել է, որ մարդասիրական մղումներով հորդորները բնորոշ են բոլոր կրոնների բոլոր հովվապետներին և տրամաբանական է, որ մտահոգվել է պետականաշինության գործում ներդրում ունեցած նախագահի առողջության համար. «Քննադատեք 2-րդ նախագահին, նրա իրավանախորդին, իրավահաջորդին, գործող իշխանությանը, որ 2 տարի է չի կարողանում դատական մի գործընթաց գլխի բերել ու ի վերջո բոլորին ցույց տալ՝ ով է թալանել ու ով է ոճրագործը: Բայց ինքնագոհ, անհանդուրժող ու անարգալից հայտարարություններով անպատվել եկեղեցին ու հովվապետին՝ անբարոյական է»:

Նա նաև հիշեցրել է, որ եկեղեցին միայն վեհափառը չէ, եկեղեցին նաև այսօրվա Սփյուռքն է, հենց այս սփյուռքը, որը քանակով երիցս ավելին է քան ՀՀ բնակչությունը, եկեղեցին համակարգ է, ազգային ինստիտուտ և այս առումով՝ մեր բոլոր գնահատականներն ու մեկնաբանությունները պետք է հավասարակշռված լինեն. «Մենք՝ լրագրողներս, խոսքը կոնտեքստից կտրողներին անվանում ենք՝ տհաս ու չկայացած: Պատմությունը մեզ չի ներելու մեկ բանի համար՝ օրհասական պահին անտարբերություն դրսևորելու համար»:

Մանրամասները՝ տեսանյութում:

ՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելՄիջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա Կոստանյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԻնչո՞ւ պետական ծառայողների աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գնաճին համահունչ․ Հրայր ԿամենդատյանԻշխանափոխություն լինելու է, ռեժիմը չի կարողանա դիմադրել արտաքին և ներքին գործոններին․Չալաբյան Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ ԶաքարյանԾովային խեցուց, սրված կայծքարից մինչև «անվտանգ ածելի» ու էլեկտրական սափրիչ. «Փաստ»«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը. «Փաստ» Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ»Միջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա Կոստանյան«Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ»Այն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք Չալաբյան«Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ»