Երևան, 13.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչպիսի՞ գիտություն է պետք պետությանը՝ ուժե՞ղ, թե՞ «հնազանդ». «Փաստ» Գործում է իր թուրք «կուրատորների» միջոցով. «Փաստ» «Պետք է ուժեղ լինենք, որ տղայիս ապրեցնենք». Մայիս Հովսեփյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... երեքուկես ամիս անց. «Փաստ» Հաշվառման քանի՞ հասցե կարող է ունենալ քաղաքացին. «Փաստ» Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ» «Մեզ ներքաշում ենք բազմաթիվ խնդիրների մեջ». «Փաստ» Երկու լարի վրա խաղալու անհնարինությունն ու քաղաքական դաշտի «արատավոր կծիկը». «Փաստ» Ինչի՞ մասին է խոսում սահմանային գոտում նկատվող ակտիվությունը. «Փաստ» Քննարկման առարկա է դարձել անվերապահ աջակցություն ցուցաբերելու մոտեցման նպատակահարմարությունը. «Փաստ» Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ. «Փաստ»


Նիհարեք 7 կիլոգրամ 7 օրում, 20 կիլոգրամ՝ 1 ամսում. Հնդկաձավարով դիետա

Ավելորդ կիլոգրամներ կուտակելը բավականին հեշտ է, սակայն շատ դժվար է դրանցից ազատվելը: Ավելորդ քաշից ազատվելու ամենաարդյունավետ միջոցներից մեկը կարճատև խիստ դիետաներն են, որոնք նախատեսված են կարճ ժամանակահատվածում մի քանի կիլոգրամից ազատվելու համար:

 Սակայն հարկ է հիշել, որ առանց սննդակարգում փոփոխություններ անելու և ֆիզիկական ծանարաբեռնվածությունն ավելացնելու դիետաներն անարդյունավետ կլինեն: Բացի այդ, դիետայից հետո նախկին սննդակարգին կտրուկ վերադառնալու դեպքում կորցրած կիլոգրամները նույնքան արագ կվերադառնան և անգամ կավելանան:

 Մասնագետների խոսքով դիետայի շնորհիվ կորցրած կիլոգրամների քանակությունը կախված է մարդու նախնական քաշից. որքան այն մեծ է, այնքան շատ կիլոգրամներից նա կազատվի: II և III աստիճանների ճարպակալումից տառապողները դիետայի ընթացքում կկարողանան ազատվել մինչև 10 կգ ավելորդ քաշից:

 Հնդկաձավարով դիետա

 Հնդկաձավարն օժտված է միզամուղ, մաքրող ու ճարպերն այրող հատկություններով: Աղից հրաժարվելու և ջրային ռեժիմին հետևելու դեպքում օրգանիզմն արագ կազատվի ավելորդ հեղուկից: Բացի այդ, ճարպերից զրկվելու դեպքում այն կսկսի վատնել նախկինում կուտակած լիպիդները:

 Այս սննդակարգը շատ արդյունավետ է, ինչի մասին են վկայում բազմաթիվ դրական անձագանքները: Սակայն արդյունքը պահպանելու համար մասնագետները խորհուրդ են տալիս շաբաթական 1-2 անգամ հնդկաձավարով ու կեֆիրով կամ միայն հնդկաձավարով բեռնաթափման օրեր անել:

 Հնդկաձավարով դիետայի առավելությունները

 Հնդկաձավարը հարուստ է մանրաթելերով, սպիտակուցներով, վիտամիններով (հատկապես B խմբի), հանքային աղերով, միկրոտարրերով ու հակաօքսիդանտներով, ինչի շնորհիվ դիետայի ընթացքում օրգանիզմը ստանում է անհրաժեշտ սննդարար նյութերի մեծ մասը: Բացի այդ, աղի ու շաքարավազի բացակայության շնորհիվ օրգանիզմից դուրս է գալիս ավելորդ հեղուկը, ինչն օգնում է ազատվել այտուցներից:

Սակայն այս սննդակարգի գլխավոր առավելությունն օրգանիզմի մաքրումն է թունավոր նյութերից, շլակներից ու քաղցկեղածին տարրերից: Բացի այդ, այն օգնում է կարճ ժամանակահատվածում բարելավել ինքնազգացողությունը և մաշկի, վարսերի ու եղունգների վիճակը:

Այս սննդակարգը փորձած մարդիկ նշում են, որ դրա շնորհիվ մեկ օրում հնարավոր է ազատվել 0.5-1 կգ ավելորդ քաշից: Սակայն մասնագետները խորհուրդ չեն տալիս հետևել այս դիետային մեկ շաբաթից ավել՝ այլապես կխանգարվի նյութափոխանակությունը և ի հյատ կգան խնդիրներ՝ կապված մարսողության հետ:

 Հնդկաձավարով դիետայի թերությունները

Շատերը հաշվի չեն առնում, որ դիետայից հետո սովորական սննդակարգին ճիշտ չվերադառնալու դեպքում կորցրած կիլոգրամները կարող են շատ արագ վերադառնալ: Բացի այդ, այս դիետային հետևելու բարդություններից մեկը միանման սննդակարգն է: Մարդը ստիպված է 7 օր սնվել միայն հնդկաձավարի շիլայով, որն անգամ աղ չի պարունակում: Լավագույն դեպքում կարելի է դիետայի երկրորդ տարբերակին հետևել և շիլայի հետ նաև կեֆիր օգտագործել:

Հնդկաձավարն ունի բավականին բարձր կալորիականություն, պարունակում է սպիտակուցներ ու մանրաթելեր, ինչի շնորհիվ հագեցնում է և քաղցի զգացումը չի տանջում, սակայն մարդը կարող է շատ շուտ հոգնել այդ սննդակարգից:

Բացի այդ, գլյուկոզայի սովորական քանակության բացակայության պատճառով վատանում է գլխուղեղի աշխատանքը, մարդը դառնում է ավելի դանդաղկոտ ու դյուրագրգիռ, իսկ երբեմն էլ նման դիետան հանգեցնում է միգրենի առաջացման: Նման դեպքերում սննդաբանները խորհուրդ են տալիս օրական առավելագույնը 2-3 անգամ լեզվի տակ մեկ թեյի գդալ մեղր դնել և թողնել որ այն դանդաղ հալվի:

Հնդկաձավարով դիետա՝ նախատեսված 7 օրվա համար

Այս դիետայի համար նախատեսված ճաշացանկը շատ պարզ է: Հարկավոր է 7 օրվա ընթացքում օրական 6-8 ճաշի գդալ հնձկաձավարն առանց աղի, յուղի, շաքարավազի կամ համեմունքների խաշել և ստացված շիլան ուտել օրվա ընթացքում:

Օգտակար ֆիտոնուտրիենտները պահպանելու համար խորհուրդ է տրվում երեկոյան հնդկաձավարը լցնել թերմոսի մեջ, ավելացնել եռման ջուր և թրմել ամբողջ գիշեր:

Էլ ավելի լավ արդյունքի հասնելու համար հարկավոր է հետևել ջրային ռեժիմին և օրական առնվազն 8-10 բաժակ ջուր խմել: Շատ օգտակար կարող են լինել նաև չիչխանի հատապտուղների թուրմը, մասուրի թուրմը, կոճապղպեղի արմատի թուրմը, մատե թեյը, կանաչ թեյն ու չգազավորված հանքային ջուրը: Նյութափոխանակության խանգարումներից ու ավիտամինոզից խուսափելու համար խորհուրդ է տրվում դիետայի ընթացքում վիտամիններ ու հանքանյութեր ընդունել:

Կեֆիրով ու հնդկաձավարով դիետա

Հնդկաձավարով շիլան անյուղ կաթնաթթվային սննդամթերքի հետ համատեղելու դեպքում շատ ավելի օգտակար կլինի աղեստամոքսային համակարգի և առհասարակ ամբողջ օրգանիզմի համար: Հնդկաձավարով դիետայի այս տեսակն օգտագործվում է նաև բեռնաթափման օրեր կազմակերպելու համար:

Հարկավոր է երեկոյան 6 ճաշի գդալ հնդկաձավարը լցնել թերմոսի մեջ, ավելացնել եռման ջուր և թրմել: Պատրաստի շիլան հարկավոր է բաժանել 4-5 մասի: Բացի շիլայից, կարելի է օրվա ընթացքում ցանկացած ժամանակ կեֆիր խմել (օրական 3-4 բաժակ): Կեֆիրը կարելի է խմել ինչպես շիլայի հետ, այնպես էլ առանձին: Սակայն այն պետք է լինի յուղազրկված և պրոբիոտիկներով հարստացված:

Նման սննդակարգի կալորիականությունը մոտ 800 կկալ է:

Հակացուցումներ

Հնդկաձավարով դիետան հակացուցված է աղեստամոքսային համակարգի օրգանների ցանկացած ախտանաբանության սուր ու քնոնիկական դեպքերում, ինչպես նաև հիպովիտամինոզի կամ նյարդաբանական հիվանդությունների առկայության դեպքում: Առողջությանն էլ ավելի մեծ վնաս չհասցնելու համար ցանկացած քրոնիկական հիվանդության դեպքում հարկավոր է նախապես խորհրդակցել բժշկի հետ:

Խիստ դիետաներին հետևելիս մարդը պետք է կարողանա ճիշտ վերադառնալ նախկին սննդակարգին, ուստի հարկավոր է հետևել որոշակի կանոններին.

 

·        Դիետայից հետո առաջին 5 օրվա ընթացքում հարկավոր է բացառել կենդանական ծագման ճարպերը (օրական օգտագործել մեկական թեյի գդալ կարագ ու բուսայուղ), հրուշակեղենն ու հացաբուլկեղենը, ապխտած սննդամթերքը, երշիկեղենը, մարինացված ու թթու դրած սննդամթերքը և տապակած ուտեստները:

 

·        Օրական հարկավոր է սնվել 5-6 անգամ:

 

·        Ընդունած սննդի մեկ չափաբաժնի ընդհանուր քաշը չպետք է գերազանցի 300 գրամը:

 

·        Վերջին անգամ հարկավոր է սնվել 19:00-ից ոչ ուշ: Բացառություն կարող է լինել միայն քնելուց մեկ ժամ առաջ խմած մեկ բաժակ կեֆիրը:

 

·        Սննդակարգի հիմքում պետք է լինեն շիլաները, լոբազգիները, խաշած դիետիկ միսն ու ձուկը, կաթնաշոռն ու կաթնամթերքը, հավկիթը, մրգերը, կանաչեղենը, բանջարեղենն ու թարմ քամած հյութերը:

 

Հետագայում ավելորդ քաշի կուտակումից խուսափելու համար սննդաբանները խորհուրդ են տալիս հետևել առողջ սննդակարգին և ավելացնել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը:

Ի՞նչը պետք է լինի թվային հեղափոխության չափանիշը Այն մասին, թե ինչպես են Հայաստանի քաղաքացիները ստիպված լինելու ապահովել իրենց ընտանիքների անվտանգությունը Փաշինյանի իշխանության օրոք. Ավետիք ՉալաբյանԻնչպիսի՞ գիտություն է պետք պետությանը՝ ուժե՞ղ, թե՞ «հնազանդ». «Փաստ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական առևտրով Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց» Պետք է ոտքի կանգնենք և թույլ չտանք բուհերի քանդումը. Ցոլակ ԱկոպյանԳործում է իր թուրք «կուրատորների» միջոցով. «Փաստ»Վարդան Ջհանյան․ Հայաստանի հանքարդյունաբերության նկատմամբ միջազգային հետաքրքրությունն աճում էԱյլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական «Պետք է ուժեղ լինենք, որ տղայիս ապրեցնենք». Մայիս Հովսեփյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... երեքուկես ամիս անց. «Փաստ»«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել Հաշվառման քանի՞ հասցե կարող է ունենալ քաղաքացին. «Փաստ»Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»«Մեզ ներքաշում ենք բազմաթիվ խնդիրների մեջ». «Փաստ»Երկու լարի վրա խաղալու անհնարինությունն ու քաղաքական դաշտի «արատավոր կծիկը». «Փաստ»Ինչի՞ մասին է խոսում սահմանային գոտում նկատվող ակտիվությունը. «Փաստ»Քննարկման առարկա է դարձել անվերապահ աջակցություն ցուցաբերելու մոտեցման նպատակահարմարությունը. «Փաստ»Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ. «Փաստ»Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»Ձայների «փոշիացման» քաղաքական գինը. ինչպես արտախորհրդարանական ուժերն ապահովեցին իշխանության վերարտադրությունը և անցան հարմարավետ լռության. «Փաստ»Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ»Հոկտեմբերի 13/14-ին լույս չի լինելուԹոմաս Ադորյանը գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջԻսրայելցի նախարարը թիրախավորել է ԷրդողանինԱյս տարվա 9 ամիսներին Վրաստանում նավթամթերքի ներկրումը կրճատվել է 4.7%-ովՊայքարում ենք քաղաքացիների իրավունքների իրացման համար. Ուժեղ ՀայաստանԼավրով․ Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներիցԵրզնկայի 900-ամյա հայկական Ապրանից վանքն այսօր կիսաքանդ էՀայտնի են արդյունքները Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի ավարտից հետոՌուսաստանը բաց թողեց խաղաղություն հաստատելու ևս մեկ հնարավորություն․ ԶելենսկիԻ՞նչ աշխատանք կընտրեր Նարեկ Կարապետյանը, եթե քաղաքականությամբ չզբաղվեր. ոգեշնչող հանդիպում երիտասարդների հետԽոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոցՄեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Իրանի երկու քաղաքացիների նկատմամբՎթարներ են. հոկտեմբերի 13-ին, 14-ին, 15-ին և 16-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԿառավարության փաստացի ղեկավարը ադրբեջանցու փաստաբանություն է իրականացնում․ Արեգա ՀովսեփյանԱպարանի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագ կմատուցվի օծման 24-րդ տարեդարձի առիթովՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելԱրամ Վարդևանյանը այսօր հանդիպել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետԻ՞նչ է տեղի ունեցել․ Դեբեդ գետից կնոջ մարմին են դուրս բերելՄիլիարդավոր դրամների վատնում` քաղաքացիների կյանքը լավացնելու փոխարենՆարեկ Կարապետյանը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցըՀայկ Մարտիրոսյանը՝ Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոնԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններըՆարեկ Կարապետյանն առաջարկում է բանակում տիրող իրավիճակի և անվտանգային խնդիրների հարցով ստեղծել Քննիչ հանձնաժողովԻշխանության հասցեին կոշտ քննադատություն․ սահմանային անվտանգության հարցերից մինչև մեկ անձից գնումների ուռճացված պայմանագրեր. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանն անընդհատ խոսում է իր վախճանի մասին կախաղանի կամ գնդակահարության միջոցով. Ավետիք ՉալաբյանԸնդդիմադիրների համար ՏԻՄ ընտրություններում ներկայանալը շատ դժվար գործընթաց է. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ Ֆրանսիայի նախագահը համոզեց հրաժարվել Արցախից. 2027թ․ ընտրություններին ընդառաջ․ ԶաքարյանԻնչու՞ են Հայաստանի սահմաններն այսքան խնդրահարույց․ Գառնիկ Դավթյանն առաջարկում է Շաքիի դեպքը քննել նաև այս համատեքստումԺամանակն է բացահայտելու COP17-ի կազմակերպման ընթացքում Փաշինյանի կառավարության կոռուպցիոն ռիսկերը