Հիդրօքսիքլորոխինով ինքնաբուժումը կարող է վտանգավոր լինել. մասնագետ
LifestyleՉի կարելի ինքն իրեն հիդրօքսիքլորոխին դեղամիջոց նշանակել, պնդում է Դ.Ի. Մենդելեեւի անվան ռուսական քիմիատեխնոլոգիական համալսարանի ռեկտոր, ՌԳԱ պրոֆեսոր, քիմիական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Մաժուգան:
ՌԴ կառավարությունը վերջերս հավանություն էր տվել կորոնավիրուսային ինֆեկցիայի բուժման համար Ռուսաստանում չգրանցված չինական դեղամիջոց հիդրօքսիքլորոխինի կիրառմանը: Հիդրօքսիքլորոխինը ի սկզբանե նախատաեսված է մալարիայի բուժման համար, բայց այն արդյունավետ է համարվում նաեւ կորոնավիրուսային ինֆեկցիայի դեպքում: ՌԴ առողջապահության նախարարությունը ավելի վաղ հիդրօքսիքլորոխինը հանձնարարել էր հիվանդների հետ շփված անձանց մոտ կորոնավիրուսի կանխարգելման համար:
«Կարելի է վստահաբար ասել, որ այս դեղամիջոցն օգնում է, քանի որ դա ցույց է տրվել պացիենտների մեծ ընտրանքով՝ որպես մոնոթերապիա կամ հակաբիոտիկների հետ համակցությամբ: Բայց կրկին այս ամենն անհատական է, եւ նշանակման հարցում որոշում պետք է ընդունի բուժող բժիշկը: Ոչ մի դեպքում չի կարելի դեղամիջոցն ինքնուրույն վերցնել եւ ընդունել սեփական նախաձեռնությամբ,- ասել է նա: - Դա պետք է լինի բուժող բժշկի նշանակմամբ»:
Նշենք, որ ԱՀԿ փորձագետների խոսքով՝ ներկայումս COVID-19 կորոնավիրուսային ինֆեկցիայի դեմ հիդրօքսիքլորոխինի արդյունավետության ոչ մի ապացույց չկա: Որոշ հետազոտություններ ցույց են տվել դրա արդյունավետությունը, մյուսները, հակառակը, դեղամիջոցի արդյունավետությունը կասկածի են ենթարկել: