Սևանի, Վարդենիսի, Ճամբարակի, Ստեփանավանի, Թումանյանի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում նոյեմբերի 22-ին` ժամը 18:00-ի դրությամբ, տեղում է ձյուն: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: